ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, June 8, 2010 17:31 - 1 քննարկում

Շաքարյանի շաքարախտը՝ Իսրայելի օգտին, աղ ու բիբար Թուրքիայի վերքին…

«Թուրք-իսրայելական այս գժտությունը` քայլ շախմատային սցենարի մեջ»

«Կա թուրք-իսրայելական հստակ պայմանավորվածություն` ինչ-որ մի սահմանի` կարմիր գծի հասնել` վատթարացնելով թուրք-իսրայելական հարաբերությունները»,- համոզված է թուրքագետ Արտակ Շաքարյանը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «թուրք-իսրայելական այս գժտությունը պարզապես մի քայլ է շախմատային

սցենարի մեջ, այն է իսլամական աշխարհը բերել Թուրքիայի վերահոսկողության տակ»: Ըստ Ա. Շաքարյանի` սա պայմանավորված է թե\’ Թուրքիայի և թե\’ Իսրայելի շահերից: Մեկնաբանելով իր տեսակետը` նա նշեց, որ «ԱՄՆ-ը փորձ է կատարելու դուրս գալ Մերձավոր Արևելքից, ինչը նշանակում է, որ Իսրայելը դեմ հանդիման է մնում իսլամական աշխարհի դեմ, որի գլխավորն ու առաջնորդն Իրանն է»:
«Կա խնդիր իսլամական աշխարհն Իրանի տակից բերել Թուրքիայի տակ, որովհետև Թուրքիան ավելի պատրաստակամ է գնալ համագործակցության և ավելի շատ է կապված Արևմտյան աշխարհի հետ»,- ընդգծեց Ա. Շաքարյանն ու հավելեց. «Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություներից հետո թուրք–իսրայելական հարաբերություններն ավելի կմեղմացվեն»:
www.haynews.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Jun 20, 2010 2:24