ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, December 27, 2008 16:50 - չքննարկված

ՈՂՋՈՒՅՆ ԱՆՏՐՈՊՈՍ. ՄԵՆՔ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ (Անհամբեր սպասում գրվածքներիդ- «Լույս Աշխարհ»)

Անտրոպոս
Dec 27, 2008 11:11

ԻՄ ՄԱՍԻՆ
2003 թվականին եղել եմ Հայաստանում, որտեղ այցելել եմ դպրոց մեկ տարի որպես ազատ ունկնդիր, այդ է պատճառը որ կարող եմ միտքս հայերեն շարադրել։ Իսկ Արգենտինայում բնակվում եմ 1995 թվականից մինչ օրս։

ԻՄ «ԱՆԹԵՐԻ» ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՌԱՍԽԱԼԵՐԻ ՄԱՍԻՆ
Սովորել եմ, և մինչ այսօր համացանցով հայտնաբերում եմ, նորանոր բառեր, ինչպես՝ բջջային, էլփոստ, համացանց, կայքէջ, ժողովրդավարություն, հրետանի, ինքնաձիգ և այլն։ Հայերեն գրելուց google-ում փնտրում եմ բառերի «գ-կ-ք», «դ-տ-թ», «ջ-ճ-չ», «ձ-ծ-ց», «ղ-խ» ճիշտ տարբերակները. «և-եվ», «օ-ո» ու «է-ե» տարբերակնենը չեմ փնրտում, որովհետև վաղ ժամանակվանից հիշում եմ դրանց վերաբերվող ուղագրական կանոնները. բառամիջի լսվող «ը»-ի համար այլևս չեմ որոնում google-ում, որովհետև ինքս օգտվեցի այն խորհրդից, որը Պրն. Քիրեմիջյանը ասել էր Ձեզ։ Պատահում է նաև, որ google-ում փնտրում եմ տվյալ բառի ճիշտ կիրառման ձևը։ Երբ սխալմամբ գրում եմ «սնորհակալություն», «դունս», «ույնիսկ» կամ «բուրգետը» «բուրգերը» բառի փոխարեն դա չի նշանակվում որ ես այդ բառերը այդպես եմ հնչեցնում, այլ պարզապես շտապելուց մի սխալ կոճակ եմ սեղմում։ Ինչպես նկատում եք, ես ՎԱՆի նման չեմ կարող շարադրել. ես իր գրածը կարդալու ու հասկանալու հանար google-ում փնտրում եմ որոշ բառերի իմաստը, օրինակի համար, վերջերս իմացա որ «զարտուղի» բառը նշանակվում է ոչ անմիջապես կամ ոչ ուղիղ։ Իսկ երբ ստանում եմ գերազանց հայերեն իմացողի կամ լուրջ ընդդիմադիր կուսակցությունների պրովոկատորի կոչում, պարզապես հրճվում եմ, որովհետև գոնե վերջինս այդպես չէ։

ԻՆՉՈ՞Ւ ԵՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԱՅՍ ԿԱՅՔՈՒՄ
Մի քանի ամիս առաջ ես համացանցում փնտրում էի Հայաստանի մասին և Ղարաբաղի ազատամարտի մասին տեղեկատվություն. YouTube-ում դիտում էի տարբեր տեսահոլովակներ։ Լրատվական կայքերում կարդում էի նորություններ Հայաստանի մասին անգլերեն, հետո տեսա որ կարելի է ավելի ճշգրիտ տեղեկություն ստանալ, եթե կարդամ հայերեն գրաված հոդվածները։ Մի անգամ գտա մի հոդված Ալիևի պատերազմ սկսելու սպառնալիքների մասին, ցույց տվեցի իմ արևմտահայ ընկերներից մեկին, որը ինձ հավաստիացնում է, որ ինքը այնքան հայ է, ինչքան որ ես. նա ինձ պատասխանեց՝ «լավ ես անում, որ հետաքրքրվում ես Հայաստանով, բայց այդպիսի բաների համար իզուր ես անհանգստանում, դու հիմա Արգենտինայում ես ու մեր նման սփյուռքահայ ես»։ Վատ մարդիք չեն, ասեմ, բայց հայ լինելը իրենց համար դա շաբաթ կիրակի օրվա մի զբաղմունք է, ինչպես ասենք ֆուտբոլային մարզադաշտ գնալը. գոռում են «կեցե՛ Հայաստանը» ինչպես կգոռային իրենց սիրած ֆուտբոլի թիմի համար և «կորչի՛ Թուրքիան» ինչպես կգոռային իրենց հակառակորդ թիմի համար։ Ամեն տարի, Ապրիլի 24-ին, այսպիսի ֆուտբոլային տրամադրությամբ մասնակցում են այս կամ այն ցույցերին։ Մի ուրիշ օր էլ փորձեցի ընկերոջս պատմեմ Մոնթե Մելքոնյանի մասին, հենց նկարը տեսավ, էլ ոչինչ չուզեցավ լսել, որովհետև Մոնթե Մելքոնյանի նկարը նա տեսել էր Դաշնակցական Կուսակցույան գրասենյակների դռների վրա. նրա ընտանիքում բոլորը հարում են Հնչակ կուսակցության և սոցիալիստական գաղափարախոսություններ. օրինակի համար՝ հայրը, որ Քիրեմիջյանի տարիքի մի մարդ է, իր բջջային հեռախոսի վրա դրել է որպես զանգ Խորհրդաին Հայաստանի հիմնը. եռագույն դրոշը չեն հավանում, որովհետև իրենց ասելով, դա եղել է Դաշնակների ստեղծագործությունը 1920 թվականին. հետևաբար նախընտրում են Խորհրդային Հայաստանի դրոշը, չնայած որ խորհդային տարիներին նրանցից ոչ ոք չի եղել Հայաստանում։ Մեծ եղբայրն ուզում էր դոշին «նակոլկա» անել Մասիս սարը՝ Էրնեստո Չե Գեվարայի հետ միասին, խորհուրդ տվեցի չանել, կարծում եմ չի արել։ Ոչ բոլոր երիտասարդերն են հարում սոցիալիստական գաղափարներին։ Մի ուրիշ ընկեր ունեմ, նա էլ չափազանց աջ է թեքված քաղաքական առումով. նա հարում է ֆաշիզմին, ատում է կոմունիստներին, հրեաներին, սևամորթներին, Ստալինին, Խորհրդային Միությանը, Ռուսաստանին, հեղափոխականներին, Արգենտինայի սահմանամեձ երկրներից ներգաղթածներին և պաշտում է ԱՄՆ-ին։ Նրանցից ոչ ոք վատ անձնավորություն չի, բայց շատ սահմանափակ մտածելակերպ ունեն։ Մենք երեքս կարող ենք իրար հետ խաղաղ զրուցել եթե քաղաքական թեմաներ չենք շոշափում։ Սակայն նրանք դեռ լավագույններն են, կան մարդիք, քառասունը անց, որ իրենց համարում են հայ միայն լահմաջո ուտլով, բոլորովին կատակ չի ասածս, «ես պիցա չեմ ուտում, ես էնպանադա չեմ ուտում, այլ ուտում եմ լեսմեշուն, որովհետև ա՜յ իսկական հայ եմ ես» արտահայտում են նրանք։ Լեսմեշունը դա լահմաջոն է։ Ոչ հայերեն գիտեն, ոչ էլ Հայաստանի մասին շատ բան գիտեն, բայց լահմաջո ուտելով «կատարում են» իրենց ողջ հայ լինելու պարտականությունը։ Ի հարկե ոչ բոլորն են այդպես, վերջը վերջո, այստեղի սփյուռքը կարողացավ դրդել Արգենտինայի սենատին, որ ընդունի Հայոց Ցեղասպանությունը։
Ինչ որ Քիրեմիջյանը պատմում է ես ոչ կարող եմ հեռուստացուցով տեսնել, ոչ էլ համալսարանում են ինձ բացատրում. ահա՛ թե ինչու եմ այստեղ հայտնվել, այլապես կմերվեմ և կդառնամ իսկական «սփյուքահայ», այսինքն իրենց նման։

ՀԱՅ ԼԻՆԵԼ
Բոլորովին պարտադիր չի որ լինես մե՜ծ հայրենասեր, որ ջանաս հայերեն գրել կամ Հայաստանով հետաքրքրվես, այլ բավական է որ հայ լինես։ Ես արդեն 13 տարի է որ բնակվում եմ Հայաստանից դուրս։ Սովորել եմ այս երկրի պատմությունը դպրոցում, որը շատ կարճ է, ընդամենը 200 տարվա է, ի տարբերություն Հայաստանի 4000 տարվա պատմությունից։ Ինչ որ քաղաքացիական պատերազմներ 19-րդ դարում, որ չեմ հասկանում թե ո՞վ էր իրավացի, իրավացի կողմը փոփոխական է, կախված թե որ պատմաբանն է պատմում. մի շարք հեղաշրջումներ 20-րդ դարում, զինվորական կառավարություններ, հակահեղաշրջումներ, դեմոկրատական կառավարություններ, կոմունիստներ և հակակոմունիստներ պատմաբանների տարբեր տեսանկյուններ, ժողովրդի մեջ տարբեր կարծիքներ և նման անհասկանալի բաներ ինձ ձանձրացնում են և հետաքրքրություն չեն առաջացնում ավելի խորը ուսումասիրելու համար, մանավանդ որ այս խառը պատմությունները ոչ մի զգալի հետք չեն թողել միջազգային ասպարեզում, հաշվի չառնելով մալվինյան կղզիների պատերազմը։ Ոմանք ասում են, որ Մալվինաներում կռվող զինվորները եղել են հերոսներ, ոմանք էլ ասում են, որ այդ զինվորները եղել են խեղճ հարֆներ և իրենց տարել են Մալվինաներ կռվելու, որ այն ժամանակվա զինվորական կառավարությունը շեղի ժողովրդի ուշադրությունը ծանր տնտեսական և կենցաղային պայմաններից։ Ա՛յ քեզ հակասություն, էտ էլ հո հակառակորդ անգլիացինե՞րը չեն ասում, ոչ անգլացիներից չի բխում սա, այլ պարտություն կրած արգենտինացիներից։ Ուրեմն դուրս եկավ, որ Արգենտինայի ժողովուրդը այսպիսի մարտական ոգու տեր է, պարտվողական տրամադություն ունի, և գուցե մինչ պատերազմն էլ ուներ։ Ես դիտեցի մի գեղարվեստական ֆիլմ նկարահանված վետերան զինվորներից մեկի հիշողությունների հիմքով, որտեղ ցույց էին տալիս, թե ինչքան դաժանն են լինում արգենտինյան սպաները իրենց զինվորների նկատմամբ, և թե ինչպես են ազատվում զինվորները այդ դժոխքից, երբ վերջապես գերի են ընկնում անգլացիների մոտ։ Ֆիլմը կոչվում է «Iluminados por el Fuego» կամ «Blessed by Fire», եթե հետաքրքրում է։ Դե հիմա պատկերացրեք, որ այդպիսի մի ֆիլմ էլ նկարահանեն Ղարաբաղի ազատամարտի մասին, որտեղ ցույց տան, որ թշնամիներն ադրբեջանցիները չեն այլ ղարաբաղցի գնդապետները, և ադրբեջանցիները գալիս են, որ ազատեն հեղճ ու կրակ հայ զինվորներին իրենց բռնապետ հրամանատարներից։ Ծիծաղալու կլինի չէ՞։ Բանից պարզվում է որ Արգենտինայում այսպիսի գաղափարները ոչ միայն ծիծաղալու չեն, այլ նաև հակառակ գաղափարները քարկոծման ենթակա են։ Ես արդեն վաղուց նկատել էի, որ կան այսպիսի անհասկանալի երևույթներ Արգենտինայում և այլ երկներում, որոնք երկիրը թուլացնող կամ ավիրող գործ են կատարում։ Գիտեի որ կան, բայց անունը չգիտեի. դիտելով Քիրեմիջյանի տեսահոլովակները ավելի պարզ պատկերացնում եմ արդեն թե ինչ ուժեր են դրանք և ինչ են ուզում անել աշխարհում։ Իսկ այդ զինվորական կառավարությունը, նախ գահընկեց է անում նախկին դեմոկրատական իշխանությանը ԱՄՆ-ի հովանավորմամբ, հետո, ԱՄՆ-ի պատվերով սկսում է բառիս բուն իմաստով անհայտացնել կոմունիստ հեղափախականներին որ այն ժամանակ գործում էին Արգենտինայում և ուրիշ ընդդիմադիր տարերի, անհայտացածների քանակը մոտենում է շուրջ 30000-ի, մինջ այսօր պարզ չէ, թե որտեղ են նրանք կամ նրանց դիակները։ Նաև զինվորական կառավարության օրոք Արժույթի Միջազգային Հիմնադրամի հետ եղած պարտքը աճում է մի քանի անգամ, երկիր է մտնում մեծ քանակությամբ պարտքով փող, որի մոտ 20 տոկոսը օգտագոծվում է հենց այդ պարտքի տոկոսները փակելու համար, մի 30 տոկոս օգտագործվում է անհատ խոշոռ բիզնեսմենների պարտքերը փակելու համար, մնացած փողով ԱՄՆ-ից գնում են երկրորդ համաշխարային պատերազմից մնացած ավելցուկներ, խլամ զինամթերք, որոնցով հետո նետվելու էին Մալվինաների վրա։ Այդ պարտքը Արգենտինային ծնկաչոք պահեց մոտ 30 տարի։ Երբ զինվորական կառավարությունը հեռացավ պատերազմի խայտառակ ավարտից հետո, նոր դեմոկրատական ընտրված նախագահը, Ալֆոնսինը, ստիպված է լինում հրաժարական տալ իր իշխելու ժամանակահատվածի ավարտից 7 ամիս առաջ, որովհետև երկրում այնպիսի մի վիճակ է լինում, ժողավուրդը այնքան «սոված» է լինում, որ սկսում է փողոցում անկարգություններ անել և խանութները թալանել, սակայն երբ Ալֆոնսինը հեռանում է կառավարությունից «սովը» հանկարծ դադարում է և անկարգություններ էլ չեն անում։ Ալֆոնսինից հետո նախագահ է դառնում Մենեմը, որը արաբական ծագում ունի ի միջայլոց։ Մենեմը սեփականաշնորհեց բոլոր պետական կարևոր օբեկտները, ջրի գնով, իսկ այդ գործի մեջ նա շատ հարստացավ։ Կարծես թե այս ամենը  նախօրոք պայմանավորված է եղել, թե ոնց պետք է անեն, որ պետությունը դառնա արտասահմանյան ուժերի ձեռքի խաղալիքը։ Ուրեմն ինձ այսպես են պատմությունը սովորացրել, ես հիմա ու՞մ իրավացի համարեմ. կա՞ որևե մեկը, որ իրավացի լինի։ Հենց Արգետինայի ծնունդը կապված է լինում արտասահմանյան սև ուժերի գործունեության հետ՝ 1810 թվականին Անգլիան հեղափոխություն է շինում Բուենոս Այրեսում, ի վնաս Իսպանիային։ Ես չեմ արհամարում ոչ Արգենտինային ոչ էլ արգենտիանցիներին, որովհետև ես ինքս Արգենտինայի քաղաքացի եմ, այլ ուզում եմ ասել, որ այս ամենը ինձ չի մտատանջում, որվհետև այս ինչ որ պատմեցի ինձ համար շատ խորթ է և համամիտ չեմ գրեթե ոչ մի բանի հետ, հենց Արգենտինայի անկախացումը Իսպանիայից, որը այն ժամանակ Արգենտինա չէր կոչվում այլ ուրիշ անուն ուներ, ինձ համար անհասկանալի է։ 1810 թվականին, մինչ այդ էլ դժգոհություն ունեցող Բուենոս Այրեսի բիզնեսմենները, միջին և բարձր խավի, ցանկանալով Անգլիայի հետ առևտուր անել, որը որ արգելված է լինում Իսպանիայի կողմից, նախապատրասված հեղափոխության ծրագիրը իրականացնում են, իսկ ցածր խավին, որն անբարեկեցիկ պայմաններում է ապրում, համոզում են որ Իսպանիայից ազատվելուց հետո իրենց վիճակը կբարեփոխվի. սակայն դա այդպես չի լինում, դեռ ավելի է վատանում։ Եվ այսպես օգտվելով այն հանգամանքից որ Իսպանիան նվաճված է լինում Նապոլեոնի կողմից, իրականացնում են հեղափոխությունը։ Գոռում էին «անկախություն, ազատություն», «մենք հիմա արդեն ազատ ենք», «ազատ ենք ազատ առևտուր անելու համար», այո, իսկապես որ ազատ էին առևտուր անելու համար, հատկապես Անգլիայի հետ։
Այս պատմությունը պարզապես անհամամատելի է Հայաստանի պատմության հետ։ Հնարավոր չի համեմատել Արգենտինայի ազատության ձեռքբերումը հայ ժողովրդի Օսմանյան Կայսությունից ազատություն ձեռք բերելու տենչերի հետ. որովետև մեկը առևտրական շահերի հետ կախված խնդիր է եղել, իսկ մյուսը ֆիզիկապես չբնաջնջվելու հարց է եղել։ Էլ չեմ ասում, թէ ինչքան հատաքրքիր է ուսումնասիրել հին Հայաստանի պատմությունը, գոյություն չի ունեցել «հին» Արգենտինա որ կարողանամ ինչ որ համեմատություն անեմ։ Ահա թե ինչու եմ ասում, որ պարտադիր չի մեծ հայենասեր լինես այլ բավական է, որ միայն հայ լինես հետաքրքրվես Հայաստանով և ոչ թե մի այլ երկրով։

ԻՆ՞Չ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՄ ԼՏՊ-Ի, ՍԵՐԺԻ ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Կարծում եմ, որ Լևոնը սպանել տվեց Մոնթե Մելքոնյանին և հանձնեց Արծվաշենը Ադրբեջանին։ Եթե Քոչարյանը, երբ նախագահ էր, չվախենար ու ԼՏՊ-ին դատել տար այս հանցանքների համար, ոնց որ ասենք Պուտինը Խոդորկովսկուն, հիմա ԼՏՊ-ն կգտնվեր բանտում։ Այո, Խոդորկովսկու մասին գիտեմ։ Բայց Քոչարյանը վախեցավ, որովհետև եթե ԼՏՊ-ն դատվեր, ապա նա կպատմեր թե ինչպեա եղավ որ Քոչարյանը կարողացավ գնել արտասահմանյան մեքենա իր համեստ աշխատավարձով, օրինակի համար եմ ասում։ ԼՏՊ-ին ոչ մի մեղադրանք չներկայացվեց. և այսպես թողեցին որ մոլախոտը աճի զարգանա. հիմա այդ մոլախոտը եկել է ու փաթավել է Սերժի վզին։ Հիմի տեսնենք Սերժի տղամարդկությունը կերիքի՞ այս մոլախոտից ազատվել, և թե ի՞նչ պատրասվում անել ընդհանրապես։

(հետո կշարունակեմ)



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ