Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, January 24, 2011 0:26 - 3 քննարկում

Թե որտեղ է եղել Հիսուսը 12-ից մինչև 30 տարեկան հասակում…

ՄԵԼԻՔ_ԿԱՐԵՆ
Jan 21, 2011 13:35

բիբլիական ավանդությունում վկայված Մելքիսեդեկի արևապաշտական և Ահարոնի լուսնապաշտական քահանայություններին:
Վկայված է, որ “Ուր կարապետն մեր Յիսուս եմուտ վասն մեր, ըստ կարգին Մելքիսեդեկի եղեւ քահանայապետ յավիտենից” (Եբր.6,20), այսինքն Հիսուս եղավ քահանայապետ Մելքիսեդեկի կարգի պես: Հետևաբար, ճշմարիտ է ասված, որ հնում Մելքիսեդեկի քահանայությունն էր բուն և ճշմարիտ քահանայություն, որի ստվերն և կերպարանքն էր միայն հրեականը` Ահարոնի քահանայնությունը , Մելքիսեդեկը որպես բարձրյալ Աստծո քահանա օրհնեց Աբրահամին, իսկ վերջինս տասանորդ տվավ նրան (տե՜ս Ծննդ.ԺԴ,18-20):
Այս շատ կարևոր վկայությունից հետևում է, որ լուսնային տոմարով առաջնորդվող Ահարոնի քահանայությունը ցածրակարգ է համարվել արեգակնային տոմարով առաջնորդվող Մելքիսեդեկի քահանայության նկատմամբ: Վերջինս Հայոց աշխարհում հայտնի էր Տիրի` Տերունական քահանայություն անվամբ: Հետևաբար կարող էնք ասել, որ Հիսուս եղավ քահանայապետ Տիրի` Տերունական կարգի պես, քանզի պարզվել է, որ Ս.Գրքից (Մատ.Բ,1-12) հայտնի երեք մոգերը Մելքիսեդեկի` Տիրի քահանայապետության ներկայացուցիչներն էին: Իրոք այդ են հաստատում հետևյալ փաստացի վկայությունները`
ա. “Ըստ տեղանքի դիրքի` ոմանք և ավելի` մեր հ. Ղուկաս Ինճիճյան հնախոսը մոգության բուն սկզբնատեղի համարում են Մոկաց աշխարհը և նույնիսկ Քրիստոսի ծննդյան ժամանակ արևելքից եկած մոգերին համարում են այս կողմից” (Ղ. Ալիշան):
բ. “Դա նա (Մելքիսեդեկն) է ուղղարկել Մոգերին որպես իր թագավորության ներկայացուցիչներ, որպեսզի նրանք խոնարհվեյին Հիսուսին, քանի որ Հիսուսը Քրիստոսի մարմնավորված սկզբունքն էր, մարմին առած Բանն էր՚”(Նվիրյալ ուսուցիչ,արևորդի ՕմՐամ Այվանխով):
Թե որտեղ է եղել Հիսուսը 12-ից մինչև 30 տարեկան հասակում, որի մասին Ս.Գիրքը ոչինչ չի ասում, Այվանխովը ասում է. “…այդ ժամանակ Նա գնացել էր Մելքիսեդեկի Թագավորություն. այնտեղ Նա սովորեց, աշխատեց և Ձեռնադրվեց: Երեսուն տարեկանում Նա վերադարձավ Պաղեստին, որպեսզի կատարի իր առաքելությունը… Այդ տեղը (նկատի ունի Մելքիսեդեկի թագավորությունը, որը հայտնի է նաև “անմահների երկիր” անվամբ – Առաքել) նաև կոչում են Ագարտա կամ էլ Սուրբ Հովհաննեսի թագավորություն (լավ հիշենք այս վերջին անվանումը, որը սերտորեն առնչվում է մեր նախաքրիստոնեական Հովաննես Կարապետի հետ – Առաքել)… Նվիրյալներից ոչ մեկը չի կարող հասնել կատարելության, եթե չի անցել Մելքիսեդեկի Դպրոցը: Հենց Նա է տալիս Ձեռնադրման վերջին աստիճանները: Նա է իրական միակ Ուսուցիչը բոլոր Մեծ Ուսուցիչների և զբաղվում է նա միայն ամենամեծերով…Հենց ինքը Հիսուսն է խնդրել Մելքիսեդեկին որ երևա իր աշակերտ Հովհաննեսի առաջև… Այն էակը, որին տեսել է սուրբ Հովհաննեսը, և որն ասեց` “Ես եմ Ալֆան և Օմեգան… սկիզբն ու վերջը”, Մելքիսեդեկն էր: Նա փոխում է իր անունը կախված ժամանակաշրջանից, որովհետև նրա անունը մոգական է: Հունական առասպելաբանությունում նա հանդես է գալիս Կրետեի թագավոր, դատավոր և օրենսդիր, Զևսի որդի Մինոսի անվամբ: Հնդկաստանում նա կրում է Մանու անունը” :



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

MELIQ-KAREN
Jan 24, 2011 9:24