Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, March 10, 2010 5:35 - 7 քննարկում

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ:

«Պապ թագավորը` ընդհատված Տիգրան Մեծն էր»

Այսպես կարելի է մեկ տողով բնութագրել Պապ թագավորի`ասուպի պես փայլատակած և 4-րդ դարի դաժան քաղաքական մթնոլորտում այրված 3 տարիների գահակալումը:
Պապին վերաբերող քննարկումը հագեցած է համընդհանուր զարմանքով, թե ինչպես 17 տարեկանում գահին հայտնված պատանին կարողացավ անել այն, ինչը մնաց մեր` իրադարձություններով հարուստ պատմության էջերում որպես աննախադեպ դրվագ:

Ինչպես` այսօրվա 10-րդ դասարանցու հասակի երիտասարդը կողմնորոշվեց Բյուզանդիայի, Պարսկաստանի, կրոնական և արքունյաց` բազմաշերտ շախմատային իրավիճակում , կարողացավ կատարել մեր պետականության համար դարակազմիկ բարենորոգումներ, որոնցից մի մասի շառավիղները հասել են առ այսօր:

Խոստովանենք, որ կան աշխարիս երեսին անհատներ, որոնց կյանքն ու գործունեությունը վկայում են նրանց տեսակի ծագումնաբանության անբացահայտ ու անհասանելի շավիղների մասին:

Այդպիսին էին Ալեքսանդր Մակեդոնացին, Տիգրան Մեծը, Հուլիոս Կեսարը: Անկասկած այդպիսին էր նաև Պապ թագավորը, ում արքայական թռիչքը դավադիր ընդհատվեց բարձրագույն կետում:

Պապ թագավորի կյանքը ներկայացված է լայն հասարակությանը Ստեփան Զորյանի պատմավեպի շնորհիվ: Բայց ով է հիմա կարդում, այն էլ երեսուն տարվա վաղեմություն ունեցող խունացած հրատակությունը, առավել ևս որ ոչ մի քննական թեստում չկա այս թեմայի հետ առնչվող հարց:

Այստեղից էլ առաջանում են «անդունդները», որոնք բաժանում են մեր ներկան` հայոց պետականության փառապանծ փորձերից:

Պապը կրճատեց հարկերը, վերականգնեց բանակը, հիմք դրեց ինքնուրույն ազգային եկեղեցու, վերականգնեց Հայակական պետականությունը: Նա Մեծ Հայքի վերջին թագավորը եղավ, դավադրաբար սպանվեց ու երբեք չմոռացվեց:
Չկա Պապ թագավորը,չկա Մեծ Հայքը…Մնացել է մի ոտնաչափ, փոքրիկ-փոքրիկ մի
արցունքի կաթիլ ՀԱՅԱՍՏԱՆԻԿ ու մեծ ցավ,որը անվանվում է ԵՂԵՌՆ…
Մորթված ժողովրդի փշրաքներն ուզում են դիմադրել,դիմակայել ներկա ժամանակի
միջազգային արհեստական սարքված փոթորիկներին,որոնց հիմնական նպատակն է
վերջնականապես տարալուծել այդ փոքրիկ փշրաքներին ,կուլ տալ նրանց հայրենիքն ,ստեղծելով համաշխարհային կառավարում՝ երկիր մոլորակի ձուրաքանչյուր մետր քառակուսուց ստանալ առավելագույն եկամուտ, իրենց հետագա ծրագրերի համար:
Անբարոյական աշխարհն 0գտագործելով հայ ժողովրդի մեծագույն ցավն՝Մեծ եղեռնն կամաց-կամաց իրագործում իր հրեշավոր պլանները:
Համաշխարային քաղաքականության մեջ հայ ժողովուրդը դարձել է այսպես կոչված
«ֆուտբոլային դիվանագիտության» գնդակը,քաղաքական եղանակից ելնելով,երբ
ուզում են ցանկացած ուղությամբ ու ցանկացած ուժգնությամբ հարվածում են եվ
հաճախ ի վնաս հայ ժողովրդի:
Եվ որն է փրկությունը,ելքը …Պետք է հասկանալ ,որ նման բոլոր հարցերը լուծվում են մի միայն փոքրիկ հայաստանում,ամերիկաներում,ֆրանսիաներում եվ այլ տեղ չի լուծվում:Մենք հայաստանում,մի միայն հայաստանում ապրելով ու արարելով կարող ենք գոյատեվել որպես ազգ,որպես ժողովուրդ:
Պատմական փաստերը ցույց են տվել,որ արտասահմանում ապրելով լուծվում են:
Մեզ հարկավոր է նոր ստրատեգ ՊԱՊ թագավոր,որի շուրջ հավաքվելով առողջ ուժերը կարող են կերտել փոքրիկ Ապրող հայաստան,իսկ արտասահմանում ապրող
այսպես ասած քամի անող հայերը պետք է նպաստեն հիմնականում փոքրիկ հայաստանի զարգացմանՆ երբեք չմոռանալով մոտ երկու միլիոն հայերի ցեղասպանությունը:
Խորը հետաքննելով անկախացումից հետո մեր «ընտրված »նախագահներին,կարելի է ասել,
ՈՂԲԱՄ ՔԵԶ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ՝ԹԱԳԱՎՈՐՆԵՐՏ ՄԵՐԿ ԵՆ,ԱՆԳՐԱԳԵՏ,ԲՈԲԻԿ ՈՒ ԱՆԿՈՒՇՏ…

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ:



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

MELIQ Karen
Mar 10, 2010 6:27