ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, September 25, 2010 5:56 - 1 քննարկում

Բլոգերները գրում են;”չտեսությունն անբուժելի է”

Երևանի թաղերից մեկում բացվել է սուպերմարկետ, ուր մուտքը եղել է …հրավիրատոմսերով…

Սովորական մահկանացուներ են պատմում, փորձել են մտնել առևտուր անելու, քանի որ տեսել են նորաբաց խանութ, դեմները կտրել են անվտանգության աշխատողները՝ թե բա հրավիարտոմս ունե՞ք…

Բոշեն չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ…

1. սուպերմարկետ – հրավիրատոմս
Ավելինի մասին չեն երազել։ Միայն կուշտ, շատ, ործկալու աստիճան շատ ուտելը, ավելցուկը թափելը՝ ահա մարդկանց համեստ երազանքը…

2. սուպերմարկետ – անվտանգություն
Ուտելիքը պահել, հսկել տեսախցիկներով, անվտանգության աշխատակիցներով, որ չտանեն, չգողանան… ուտել-ուտել-ուտել… վարդագույն երազանք

3. սուպերմարկետ – կամերային նվագախումբ
Երազանքները որովայնից ավել չեն գնացել… Այ որ մեծանամ, փող ունենամ, սուպերմարկետ եմ բացելու, բացմանն էլ նվագախումբ է լինելու…

4. սուպերմարկետ – կարմիր գորգ, փուչիկներ
տես կետ 3

Մի խոսքով, լրիվ գարգանտյուա-պանտագրյուել…

http://noni-no.livejournal.com/



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

HM
Sep 28, 2010 18:53