ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, October 10, 2011 20:22 - 2 քննարկում

ՀՀ հավաքականի հաղթանակի դեպքում Գարիկ Մարտիրոսյանը՝ հայկական դրոշը ձեռքին կվազի Մոսկվայի փողոցներով

Երկուշաբթի, Հոկտեմբեր 10, 2011, 21:26
 ”Եթե հայկական և ռուսական հավաքականները դուրս գան ”Եվրո-2012”, հայկական դրոշը ձեռքիս կվազեմ Մոսկվայի փողոցներով մինչ առավոտ”: Այս մասին LifeSports կայքին տված իր հարցազրույցում ասել է ազգությամբ հայ շոումեն, հումորիստ, հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը: Նա ընդգծել է, որ եթե Մեր ազգային հավաքականը դուրս գա Եվրո-2012”, նա մինչ առավոտ կվազի Մոսկվայի փողոցներով՝ հայկական դրոշը ձեռքին:  Անդրադառնալով Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային հանդիպմանը`նա ասել է, որ անհամբերությամբ է սպասում դրան, քանի որ այն պատմական խաղ է լինելու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար: ”Ես այդ ժամանակ նկարահանման հրապարակում եմ լինելու, բայց անելու եմ ամեն բան խաղը դիտելու համար”,- նշել է Գ. Մարտիրոսյանը` հույս հայտնելով, որ Հայաստանի ազգային հավաքականը կհաղթի Իռլանդիայի հավաքականին: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակի դեպքում առաջին անգամ Վարդան Մինասյանի սաները կստանան ”Եվրո-2012”-ին մասնակցելու ուղեգիր: Աղբյուրը` ”Առաջին Լրատվական”:


2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

A,Askojan
Oct 11, 2011 0:30