ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, March 25, 2011 11:31 - չքննարկված

Մկան իսկական անունը Դավիթ ա՞…

Հովիկ Աբրահամյանի «էքստրեմալ» այցն Ազատության հրապարակ. նրան հարցախեղդ են արել

 

 

Մարտ 25, 2011 | 20:20

Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը` Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին վերածվեց ժողովրդի հետ էքսպրոմտային հանդիպման։ Մարդիկ իրենց սոցիալական բնույթի բազմաթիվ խնդիրներով եւ հարցերով տառացիորեն հարձակվեցին խոսնակի վրա։

«Դու Արտաշատում յուրացրել ես բոլոր հողերը»,- բազմության միջից բղավեց մի կին, ինչին խոսնակը պատասխանեց. «Ես բոլոր այդ հողերը ձեզ կտամ»։ Մեկ այլ տղամարդ ասաց. «Ստորագրիր խոսքերիդ տակ, թէ չէ հետո կմոռանաս»։ Մեկ ուրիշ կին ուղիղ ԱԺ նախագահի երեսին բղավեց. «Ինչո՞ւ դուք պետք է այդքան  փող ունենաք, իսկ մենք՝ ոչ, դուք մեզնից ինչո՞վ եք լավը»։ Սրան ի պատասխան՝ Աբրահամյանն առաջարկեց ստուգել իր գրպանները, որպեսզի համոզվեն, որ ինքը փող չունի։ «Դու քեզ նայիր, Շանելի վերակու ես հագել, իմը ձեզնից լավը չէ»,- հայտարարեց Աբրահամյանը։

Մեկ այլ տղամարդ առանձնացավ բազմությունից եւ ասաց, որ խորհրդային տարիներին Կարեն Դեմիրճյանը շրջում էր առանց թիկնապահների, ինչին ի պատասխան Աբրահամյանը շրջվեց եւ իր թիկնապահներին ասաց. «Գնացեք ձեր գործերի հետեւից»։

Մեկ այլ, բավական ագրեսիվ տրամադրված տղամարդ զայրացավ, որ Հայաստանում ամեն քայլափոխի ռեստորաններ են եւ խաղատներ։ Սակայն բոլոր հարցերին Աբրահամյանը պատասխանեց համբերատար կերպով, իսկ որոշ դեպքերում՝ կատակելով:

«Ի՞նչ կարող ես անել, մարդը հումոր ունի», -ասաց մի մարդ։

Անդրադառնալով այն հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով արտահերթ ընտրություններ անցկացնել, Աբրահամյանը հայտարարեց. «Հերթական ընտրություններին շատ քիչ է մնացել, եւ նման քայլերը վնասում են մեր երկրի հեղինակությանը, հացադուլն ամենաարդյունավետ միջոցը չէ, դրա համար Ազգային ժողով կա»։

Բազմության միջից մեկն ի պատասխան սրա բացականչեց. «Ուրեմն օրենքի առջեւ թող պատասխան տան բոլորը»։

Աբրահամյան. «Բոլորը պատասխան կտան»։

Տղամարդ. «Նույնիսկ նախագա՞հը»։

Աբրահամյան. «Նույնիսկ նախագահը, եթե նա խախտի օրենքը»։

Մի ծեր մարդ էլ ասաց, որ երկրի իրական տերը հանդիսանում է ոչ թե նախագահը, այլ ինքը՝ Հովիկ Աբրահամյանը։

Այս հայտարարությունը ակնհայտորեն վախեցրեց Աբրահամյանին եւ նա շտապեց հերքել այդ թեզը։ «Ժողովուրդը սոված է, մարդիկ մահանում են, սակայն նրանց թաղողներ չկան, նայեք մարդկանց դեմքերին»,- գոռաց մեկը։ Իսկ Աբրահամյանը շարունակում էր համբերատար պատասխանել. «Հարցեր տվեք ինձ, ես դրանց բոլորին էլ կպատասխանեմ, որպեսզի հետո չասեք, որ Դավիթը գող-գող եկավ եւ  գնաց»:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ