Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 8, 2012 17:59 - 2 քննարկում

Լույս Աշխարհի կամարների ներքո վերջապես հնչեց “Շնորհավոր Նոր Տարի”-ն…

Լույս Աշխարհի կամարների ներքո վերջապես հնչեց  “Շնորհավոր Նոր Տարի”-ն հարգելի Ս. Քիրիմիջյանից: Սիրելի Լույս Աշխարհ միշտ ԼՈՒՅՍ-ի մեջ մնաս:Մաղթում եմ Ձեզ և մեր ազգին  …Կամք,աշխատանք և կորով,
Այս երեք բանը որով,
Ծովի վրա թե հողի,
Ամեն ոք կհաջողի:
2012-ը մեր տարին է լինելու( ճիշտ է Հայ-Արիները Նոր Տարին նշել են Մարտ ամսին, սակայն մենք կամաց-կամաց ենք վերադառնալու մեր Նախնյաց կարգին ու օրենքներին):Ուզում եմ ձեզ բոլորիդ ուրախացնել այն փաստով, որ ըստ մեր Արիական-Վեդայական աղթարք=հորոսկոպ-ի այս տարին կոչվում է ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ տարի:Ուստի Մարտի 21-ից սկսած, սպասեք միայն դրական, երջանիկ փոփոխությունների:Ես մտադիր չեմ այսքանով սահմանափակել ուրախ լուրերի շարքը և ուզում եմ իմանաք, որ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ տարուն հաջորդում է
Հ Ա Ղ Թ Ա Ն Ա Կ Ի տարին:Ուրեմն առաջ դեպի Հաղթանակ:

Հարգելի Լույս Աշխարհ շնորհակալություն եմ հայտնում գուսան Հայկազունին հրավիրելու և նրա գործունեությունը լուսաբանելու համար:Նման Հայորդիների շնորհիվ է, որ հպարտությամբ ենք կրում ՀԱՅ պատվանունը:Հարգարժան գուսան նախ շնորհավորում եմ Ձեր 60 ամյակը և քաջ առողջություն եմ մաղթում:Ես վստահ եմ, որ Ձեզ պետք չեն քաղքենի կոմպոզիտորների կամ գրող-մրողների սին վկայականները:Հայ ժողովուրդը սիրում է Ձեր երգերը  և դուք  նրա սրտում դեռ շատ երկար կմնաք: Տեղին է նշել, որ մեր Արիական-Վեդաները գրող մարգարեները-սրբերը երբեք չեն նշել իրենց անունները (ի տարբերություն Աստվածաշնչյան հրեա մարգարեների) համարելով դա    էգոցենտրիզմ=եսակենտրոնություն: Եվ դա է պատճառը, որ դուք գենետիկորեն չեք փայլում անհամեստությամբ:Ժողովուրդն է տալիս գուսան պատվական անունը:Մեր գուսաններն են, որ փոխանցել են մեզ մեր ասքերը, հերոսապատումները և ինչու չէ նաև մեր էպոսը:Դուք, որ նրանց շարունակողն եք, հպարտորեն կրեք ՄԱՅՐ ժողովուրդից ստացած այդ նվերը՝ գուսան պատվանունը::Ըստ Արիական-վեդաների գոյություն ունեն 64 արվեստներ, որոնց մեջ երաժշտությունը առաջինն է համարվում: ԵՎ տեղին էր պ-ն. Քիրիմիջյանի այն դիտարկումը, թե երգը հիպնոս է:Իրոք որ երգը էներգետիկ վիբրացիա է առաջացնում, որը անմիջականորեն ազդում է անձի վրա:Հարգարժան գուսան Ձեր երգը ստացված է, Ձեր երգը հաղթական է:

Հարգելիներս թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաև ՀՌԱԿ-ին հատկապես Հ. Առաքելյանին նման հյուրեր ներկայացնելու համար:Պ-ն. Առաքելյան Ձեզ նույնպես մաղթում եմ վարչապետին ֆաքս անելու գործընթացում միայն հաղթանակ:

Թույլ տվեք քաջ առողջություն մաղթել նաև Սվետլանա Մարգարյանին քանզի նրա ոգին հաղթական է:Հարգելի Սվետլանա Ձեզ և մեր ժողովրդին ուզում եմ տեղեկացնել, որ բացի Մեծապատիվ դոկտոր Աշկարից, որը հիմար կացության մեջ է դրել ամբողջ արևմտյան բժշկությանը, կա մի հայորդի ևս, որը անցած դարի վաթսունականների կեսերին իր գրքով ցնցել է աշխարհը:Այդ անձը Թեհրանաբնակ Արշավիր Տեր Հովհանիսյանն է (ռուսները նրան կոչում են Атеров:Լավ կլինի որ Լույս Աշխարհում տեղադրեն գիրքը):Ցավոք մեզ՝ Հայերիս շար քիչ է հայտնի նրա անունը:Այդ գիրքը կոչվում է ՀՈՒՄԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ինձ երևանից նոր են ուղարկել հայերեն տարբերակը, որի վերնագիրն է ՀՈՒՄԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐՈՒՄ:Համացանցում կա ռուսերեն տարբերակը): Նա դա գրել է սկզբում անգլերեն այնուհետև հայերեն ու ռուսերեն:Գիրքը գրելուց հետո ուղարկել է(իր գումարներով) աշխարհի բոլոր ակադեմիաներին, թագավորական ընտանիքներին և հայտնի պարբերականներին:Հումակերությամբ (մսի մասին չէ խոսքը, միս ընդհանրապես չի կարելի ուտել) ոչ միայն բուժվում են բոլոր հիվանդությունները,   այլև կարելի է ապրել առողջ և իմաստուն շատ երկար տսրիներ:Օրինակ՝ հիսուն տարեկան անձը եթե անցնի հումակերության, ապա կապրի ևս առնվազն հիսուն տարի առանց հիվանդանալու:Նորից եմ շեշտում  առնվազն:Հիմա չեմ ուզում այստեղ շատ ծավալվել, սակայն Հայ ժողովրդի  փրկությունը և ապագան ես տեսնում եմ հումակերության մեջ:Շատերի մոտ ես նկատում եմ, որ քմծիծաղ առաջացավ:Մի շտապիր արագ եզրակացություններ անել սիրելի հայրենակից:Օրինակ՝ հին Հունաստանում, պատմությունից հայտնի է որ քրմերը  հատուկ սնունդ էին ուտում, որը ոչ այլ ինչ էր քան հում սննունդ(սակայն նրանք գաղտնի էին պահում ժողովրդից):Հում սննունդով մեծացած մարդը երբեք չի հիվանդանում, լինում է նիհար, բայց ջլոտ և ֆիզիկապես շատ ուժեղ:Կարող է տարին բոլոր քնել դրսում ձյան և անձրևի տակ, օրերով արթուն մնալ, բոբիկ քայլել օրեկան 60-80 կիլոմետր և չհոգնել բոլորովին (մեզ նման դիմացկուն, չհոգնող և քչակեր բանակ է պետք):Եվ ամենակարևորը շատ քիչ սնունդով հագենում է հումակերը:Այնպես որ մեզ բավական է հայաստանում աճող մրգերն ու բանջարեղենը նաև ցորենն ու ընդեղենը, որ ոչ միայն մենք կշտանաք այլև կերակրենք ամբողջ  Պարսկաստանը:Մարդը հազարամյակներ հումակեր է եղել, անցել է եփած սննդին 60 հազար տարի առաջ համաշխարհային ջրհեղեղից հետո, որովհետև կլիմայական փոփոխության պատճառով ստամոքսի ագնին-կրակը չէր բավականացնում մարսողության համար:Տեր Հովհանիսյանի գրքից հետո շատ շատերը աշխարհում անցան հում սննդակարգի և այսօր գոյություն ունեն անգամ կլինիկաներ (Այստեղ Կալիֆորնիայում Սան Դիեգոյում կա մեկը, որտեղ գալիս են աշխարհի տարբեր մասերից) որտեղ կիրառում են այդ մեթոդը:Երևանում մի մարդ է ապրում Վահե Դանիելյան անունով, որը եթե չեմ սխալվում 96 տարեկան է:Նա համաշխարհային  երկրորդ պատերազմի սկզբում  գերի է ընկել և մի քանի տարի եղել է համակենտրոնացման ճամբարում:Այնուհետև վերադառնալով տուն, որպես դավաճան, Ստալինյան ճամբարներում է եղել:Տասնյակ տարիներ լինելով ճամբարներում նա կորցնում է իր առողջությունը, սակայն ի շնորհիվ Արշավիր Տեր Հովհաննիսյանի նա այսօր ողջ է և առողջ:Դեռևս 70-ականների սկզբից նա դասախոսություններով հանդես էր գալիս նախկին ՍՍՀՄ տարածքում ու լուսավորում մարդկանց իր փորձառությամբ(լավ կլինի եթե մեկը գիտի նրա տեղը, հրավիրեն ՀՌԱԿ-ի գրասենյակ, որպես վկա և հումակերության բանիմաց ու ջատագով):Կերակրակերների=(եփած սնունդ ուտողներ) համար մի փոքր դժվար է անցնել  մի անգամից(և պետք էլ չէ միանգամից, այլ ավելի սահուն կերպով) հումակերության, բայց երեխաների համար խնդիր չէ:Ուստի եթե կան հիվանդներ Հայաստանում և արտասահմանում առանց բժշկական միջամտության և գումարներ ծախսելու կարող են  այս կերպով, յուրաքանչյուր հիվանդության  հաղթել:

Սիրելի Հայեր հաղթության երթերի ժամն է մոտենում:

Հայոց Լեռների Որդի՝ Լեռնիկ
Լոս Անջելես Հունվար 7 2012



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Մերուժան
Jan 9, 2012 0:10