ԱՆՑՈՒԴԱՐՁ - Հեղինակ՝ Admin. Friday, March 5, 2010 2:08 - 8 քննարկում
Անբարո հայտարարություններ ԱՄՆ-ի կոնգրեսում. «Ես հարգանքով դեմ եմ քվեարկում հայոց ցեղասպանության ընդունումը»:
ԼՈԲԲԻՆԵՐԻ «ԱՀԵՂ» ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԹԻՎ 252 ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ
Ցեղասպանության ականատես երեք հայեր, երկու կին` 98-ամյա, եւ մի տղամարդ` 105-ամյա, երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում էին` տեսնելու եւ զգալու իրենց ապրած ողբերգության ամերիկյան մոտեցումները: Ինչպես նկատեց կոնգրեսական Աքերմանը, դիմելով իր գործընկերներին. «Հիմա ի՞նչ անենք, ասենք այս մարդկանց, որոնց` Ամերիկայի տարբեր մասերից այստեղ հասնելու համար, օգնել են ուրիշ մարդիկ, ասենք նրանց գնացե՞ք հաջորդ տարի կգաք: Այսօր այն օրն է, որ այս խնդիրը պետք է լուծվի»:
Մեկ այլ կոնգրեսականՙ Նյու-Ջերսի նահանգը ներկայացնող Սմիթը շեշտեց, որ հայկական բանաձեւի ընդունումը հենց բխում է հայ-թուրքական շահերից, եւ ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել դրանց հետագա խորացմանը:« Որպես մարդու իրավունքների առաջամարտիկ ԱՄՆ-ի համար պարզապես հրամայական է ընդունել այսօր այս բանաձեւը: Հարգելիներս, հենց մեր ազգային արխիվները լի են ցեղասպանության վերաբերյալ փաստերով, Օսմանյան կայսրությունում հենց մեր դեսպանն է հուշագրեր գրել այս կապակցությամբ», սա Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսական Փալոնի խոսքերն են: Իսկ նիստը նախագահող Բերմանը հիշեցրեց իր գործընկերներին, որ ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, նույնիսկ առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակիցներ` Գերմանիայի, Ավստրիայի եւ Հունգարիայի պետական արխիվները նույնպես լի են փաստերով. «Չնայած Թուրքիան մեզ համար կարեւոր երկիր է, բայց նա պետք է ընդունի իր անցյալը: Ես կոչ եմ անում ընդունել բանաձեւը», ասաց Բերմանը:
Տեղեկացնենք նաեւ, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նիստին հյուրի կարգավիճակով մասնակցում էին Հայաստանի Ազգային Ժողովից 3 պատգամավորներ, իսկ թուրքական Մեջլիսից` 8 հոգի` Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանները:
Իսկ Հայոց ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձեւը իրենից ներկայացնում է 30 կետանոց մի փաստաթուղթ, որով կոչ է արվում ԱՄՆ նախագահին երկրի արտաքին քաղաքականության մեջ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին, Հայոց ցեղասպանության դատապարտմանը: Փաստաթուղթը հիմնավորում է, որ Օսմանյան կայսրությունում 1915-1923-ին բռնի տեղահանվել են 2մլն հայեր, որոնցից 1,5մլն սպանվել են, իսկ 500 հազարը վտարվել են երկրից, որտեղ «հայերն ապրում էին շուրջ 2500 տարի»: Փաստաթղթին կից քաղաքականության հռչակագրում կոչ է արվում ԱՄՆ նախագահին, որ վերջինս` երկրի հայ համայնքին ուղղված ամենամյա ապրիլ 24-յան իր ուղերձում արտասանի Ցեղասպանություն բառը:
Ահա այպիսի, ոչ պարտադիր ուժ ունեցող բանաձեւ էր երեկ քննարկում Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձանաժողովը, որը, ինչպես նկատեց կոնգրեսական Փալոնը, ուղղված չէ ժամանակակից Թուրքիայի դեմ. «Մենք խոսում ենք Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի մասին», ընգծեց Փալոնը: Սակայն Ինդիանա նահանգից կոնգրեսական Փենսը չի կարծում, որ ժամանակակից Թուրքիային չի վերաբերի բանաձեւի ընդունումը. «Ես կարծում եմ, որ Հայոց ցեղասպանությունը եղել է, չի կարելի մոռանալ 1,5մլն քրիստոնյաների սպանության փաստը, սակայն ես, չմոռանալով տուժած եւ տառապած հայ ընտանիքների մասին, հայտարարում եմ, որ Թուրքիան մեզ համար ռազմավարական գործընկեր է: Նա մեզ օգնում է Աֆղանստանում եւ Իրանում իրականացվող մեր ծրագրերի մեջ: Ես հարգանքով հրաժարվում եմ կողմ քվեարկել այս բանաձեւին», ասաց Փենսը: «Հարգանքով դեմ» քվեարկելու իր որոշումը բարձրաձայնեց նաեւ Թենեսի նահանգից կոնգրեսական Թենները. «Ես կարծում եմ, որ բանաձեւի ընդունման համար ընտրված ժամանակը չի բխում ոչ Թուրքիայի, ոչ Հայաստանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից», ասաց Թենները, նկատի ունենալով Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները: Կոնգրեսական Ֆորտենբերին առաջարկեց հանձնաժողովին հետաձգել հարցի քննարկումը մինչեւ «երկու երկրները իրենք համաձայնության գան այս հարցի շուրջ» .«Ես ի՞նչ պատասխան պետք է տամ իմ ընտրողներին` այն զինվորների ծնողներին, որոնք Աֆղանստան եւ Իրաք են ուղարկել իրենց զավակներին, որ քվեարկեցի բանաձեւին կողմ, ու դրանով վտանգի առջեւ կանգնեցրի իրենց զավակների՞ն` մեր զինվորների՞ն: Ժամանակը ճիշտ չէ ընտրված», ասաց Ֆորտենեգրին, որին անմիջապես հակասեց նախագահող Բերմանը. «Ես 27 տարի է Կոնգրեսում եմ եւ չեմ տեսել այս բանաձեւի համար քվեարկման հարմար պահ, հիմա ի՞նչ անենք, առհասարա՞կ չանդրադառնանք այս խնդրին` պատճառաբանելով ժամանակը»:
Հանձնաժողովը հայկական բանաձեւի քվեարկմանն անցավ Երեւանի ժամանակով ժամը 23:15-ին, ավելին քան մեկ ժամ անց(որովհետեւ բանաձեւին կողմ քվեարկող կոնգրեսականներից 4-ը «տարօրինակ պայմաններում» ուշանում էին քվեարկումից), ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձանաժողովը հայտարարեց, որ կողմ է Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը: Ընդ որում դեմ արտահայտված կոնգրեսականներից եւ ոչ մեկը չժխտեց ցեղասպանության փաստը, պարզապես ` «ժամանակը չէ, եւ Թուրքիան մեր բարեկամն է»: Մեջլիսի հանձնաժողովի նախագահ Մերջանի եւ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թանի «վազվզոցը» նիստերի դահլիճով, փաստորեն ապարդյուն անցան ԱՄՆ որդեգրած քաղաքական դիրքորոշման դիմաց: 23 կոնգրեսմեն այո ասացին ցեղասպանությանը, 22` ոչ: Այո:
Այսքանից հետո Անկարային ոչինչ չէր մնում, քան հետ կանչել Վաշինգտոնում իր դեսպան Անիք Թանին:
* ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
8 քննարկումներ
A,Askojan
MELIQ Karen
Մեզ պետք էն Պատմաբաննների ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ,ոչ թէ Ցեղասպանութըան հարցը քննելու ,այլ« 2500 տարին » կասկածի տակ դնել և ճիշտը ապացուցել:
ԱՄՆ ԵՎՐՈՊԱ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՉԻՆԱՍՏԱՆ և այլն (առաջին հերթին բԱՐեկամ երկրների ՊԱՏՄԱԲԱՆ– գիտնականների հետ միասին
Կարդացողի Հավանություն՝
10
1
vardan manukyan
Այդ ոչինչ որ դեսպան Անիք Թանին հետ են կանչել , հիմա էլ կնշանակեն Չնթրլու Թթված Թանին:
Բա
Կարդացողի Հավանություն՝
16
0
A,Askojan
… « Պատմաբաննների ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ,»
մեր Լեզագիտական-Պատմաբաննները պիտի նախ դասարան նստն ու Հայ լեզվի իրական արժենքին ծանոթանան:
Կարդացողի Հավանություն՝
12
3
vardan manukyan
A,Askojan -ին
Իսկ ձեզ ով է թույլ տվել որ հայոց լեզուն աղավաղեք,սկսեք նախ ձեզանից:
Իսկ պատմաբանների հարցը մենք կլուծենք, այնպես որ հանքիստ եղեք:
Հարգանքներով Վարդան Մանուկյան
Կարդացողի Հավանություն՝
11
4
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հետ զրույցում “Ուխտ Արարատի”, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնության նախագահ Տիգրան Փաշաբեզյանը ներկայացրեց իր դիտարկումները 2010-ի մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման վերաբերյալ:
Տիգրան Փաշաբեզյանի կարծիքով, նախ պետք է հստակեցնել մեր մարտավարությունը, ապա առաջնորդվելով դրանով ձեռնամուխ լինել խնդիրների լուծմանը: Այս առումով ժամանակն է ըմբռնել երկու կարևոր հանգամանք.
-Առաջին. Հայոց ցեղասպանությունը քաղաքական շահարկումների և առևտրի առարկա չէ: Այդպիսի մոտեցումը հարցի նկատմամբ անբարոյականություն է, չասելու համար` լրջագույն հանցագործություն, որովհետև կարող է դիտվել որպես նոր ցեղասպանության քարոզչություն:
Երկրորդ. Հայոց ցեղասպանության ու Հայկական հարցի լուծումը ոչ թե քաղաքականության, այլ իրավունքի ոլորտում է: Այս երկու խնդիրները պետք է հստակ գիտակցել, քանի որ միայն այդ դեպքում կարող ենք ունենալ այն հարցերի պատասխանները, թե ո՞ր երկիրը, ինչո՞ւ և ե՞րբ է ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող է տալ հոգեկան բավարարվածություն, իրականում սակայն, դա չի լուծում խնդիրը: Կարճ ժամանակով կարող է խաթարվել, օրինակ, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, բայց դա չի նշանակում, թե կարող է փոփոխություն կրել ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական դաշինքի ծրագրերը: Այսօր հարաբերությունները կարող են վատանալ, վաղը` բարելավվել: Ի դեպ, նույնն է կատարվում է նաև իսրայելա-թուրքական հարաբերություններում. կարող են վիճել, մեկ-մեկու վիրավորել, անարգել, բայց, ըստ էության, Իսրայել-Թուրքիա ռազմավարական համագործակցության առումով ևս դրանով ոչինչ չի փոխվի:
-Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից:
-Հայոց ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու հարցն ավելի շատ իրենց խնդիրն է ու դա իրենց համար է կարևոր, որովհետև դա հանցագործություն է մարդկության դեմ, որը իրենք պետք է որ դատապարտեին: Հետևաբար, ժողովրդավարության միջնաբերդ համարվող երկիրը վաղուց պետք է ճանաչած ու դատապարտած լիներ Հայոց ցեղասպանության փաստը: Այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ամոթալիորեն ուշացել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, նույն ինքը` Իսրայելը: Նրանք բոլորը մարդկության առաջ ամոթալիորեն ուշացել են: Ու եթե նրանք այսօր ճանաչեն, ապա դրանով իրենց պարտքը կատարած կլինեն մարդկության հանդեպ: Չեն ճանաչի, դա հայերիս համար մեծ նշանակություն չի ունենա, քանի որ, ինչպես շեշտեցի խոսքիս սկզբում, կարևորը իրավական լուծումն է. Հայոց ցեղասպանության դատապարտումը միջազգային դատարանում, հետևանքների վերացումը, վնասի հատուցումը, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի իրականացումը: Ինչը նշանակում է, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու է նաև Արևմտյան Հայաստանի և բռնազավթած հայկական այլ տարածքների 90-ամյա օկուպացիայի համար: Սրանք են այն խնդիրները, որոնց կարգավորման ուղղությամբ լուրջ անելիքներ ունենք:
ՀՀ-ի համար նոր մարտավարություն մշակելու ուղղությամբ, վերջին հինգ տարիներին` 2005-ից սկսած, բավական մեծ աշխատանք է կատարել ՙՈւխտ Արարատի՚ հասարակական նախաձեռնությունը, իրավամբ համարելով, որ հաջողության հասնելու համար հավասարազոր կարևորություն ունեն և ռազմի դաշտում, և քաղաքականության մեջ, և իրավունքի ոլորտում ձեռք բերված հաջողություններն ու հաղթանակները: Վերջինները ամրագրում են վերջնական հաջողությունն ու հաղթանակը:
-Չե՞ք կիսում այն կարծիքը, թե ԱՄՆ Կոնգրեսում ցեղասպանության բանաձևի ընդունումը կարող է նպաստել խնդրի իրավական հարթություն տեղափոխելուն: Այսինքն, այդ դեպքում խոսակցությունը կտեղափոխվի առավելապես գործնական հարթություն:
-Խնդիրը գործնական հարթություն տեղափոխելու համար կա ընդամենը երեք ճանապարհ:
Առաջին, Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, ինքն է ձեռնարկում այդ քայլը:
Երկրորդ, սփյուռքահայությունը, որպես ցեղասպանության և բռնագաղթի ենթարկված հավաքականություն, հստակեցնում է իր հնարավորություններն ու միջոցները` դիմելու ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին:
Երրորդ. Հայոց ցեղասպանության հայցադիմումը դատարան է ներկայացնում ՄԱԿ-ի անդամ որևէ երկիր, որովհետև ինչպես նշված է ՄԱԿ-ի “Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա պատժի մասին” Կոնվենցիայի 1-ին հոդվածում. “Պայմանավորվող կողմերը հաuտատում են, որ ցեղաuպանությունը, անկախ նրանիցª կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըuտ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել եւ պատժել այն կատարելու համար”: Այսինքն, ՄԱԿ-ի անդամ որևէ երկիր ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է դա անելու և Հայոց ցեղասպանության հայցը տանելու դատարան: Եթե Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն այդ քայլին չի գնում, ուրեմն պետք է փնտրել-գտնել մի երկիր, որը այդ հայցը կներկայացնի դատարան: Ի վերջո, սա դատարանի որոշման համաձայն լուծելիք խնդիր է, այլ ոչ թե պատմաբանների ու ենթահանձնաժողովների որոշելիք: Եթե մենք կարողանանք օգտագործել այս երեք ճանապարհներից որևէ մեկը, ապա մնացած խնդիրները կդառնան երկրորդական:
Տեսեք թե այսօր ինչ վիճակում են Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները. Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, մերոնք շարունակում են ճանաչում ակնկալել: Ու՞ր են հասնելու այսպես: Հասկանալի չէ՞, որ ստեղծվել է փակուղի: Եվ քաղաքական գործընթացներն էլ հայտնվել են ու կհայտնվեն փակուղում:
Խոսքիս ավարտին դարձյալ ուզում եմ կրկնել այն միտքը, որ ցանկացած երկիր, որը ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, իրականում իր ժողովրդի ու մարդկության առաջ իր բարոյական, իրավական, քաղաքական, ժողովրդավարական խնդիրներն է լուծում: Այն ինչ կատարվելու է այսօր ԱՄՆ Սենատում ու Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում, առաջին հերթին, ինչպես ասացի, վերաբերում է հենց իրենց ժողովուրդներին, իրենց քաղաքական վերնախավի պատմական պատասխանատվությանը, իրենց սերունդներին ու իրենց երկրների վարկանիշին:
Այնպես որ, ամերիկացիներին ուզում եմ մաղթել սեփական ժողովրդի ու Անկախության Հռչակագրի, Սահմանադրության, մարդու իրավունքների ու ժողովրդավարության սեփական ընկալումների հանդեպ լինել անկեղծ ու Հայոց ցեղասպանության ճանաչմամբ ու դատապարտմամբ լուծել բարոյականության խնդիր, որն ինքնին քաղաքական վարկանիշի լրջագույն խնդիր է: Եվ չսպասել, որ դրա համար շնորհակալություն կհայտնենք, չէ որ հարց ունենք տալու. իսկ ինչո՞ւ այս անցնող տարիների ընթացքում քայլեր չէիք ձեռնարկում այդ ուղղությամբ, այն դեպքում, երբ ցեղասպանության պատժի մասին Կոնվենցիան գործում էր 1946 թվականից սկսած: Չէ՞ որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Ինչո՞ւ էիք ձգձգում և ինչո±ւ էիք այդ հարցը դարձրել քաղաքական շահարկումների առարկա: Մենք այս կե՞րպ ընկալենք Ձեր ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, թե՞ կգա օրը, երբ կասենք, որ ամերիկյան ժողովրդավարությունը` ԱՄՆ Անկախության Հռչակագրի ոգուն հարազատ ժողովրդավարություն է և դրան մենք վստահում ու հավատում ենք:
04.03.2010
http://armar.am/2010/03/04/ամերիկացիներին-ուզում-եմ-մաղթել-անկե/
——————————
Նկատված վրիպակ. Patrast – 27 – ում տեղադրված ՙՀայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ 2009-ի հոկտեմբերի 10-ին ստորագրված Արձանագրությունների կետերը վերցված են Եվրոպական պառլամենտի 1987-ի հունիսի 18-ին ընդունած ՙՀայկական հարցի քաղաքական լուծման մասին՚ Բանաձեւի դրույթներից՚ հոդվածի տարեթիվը պետք է լինի 2010-ը 2008-ի փոխարեն:
Կարդացողի Հավանություն՝
4
0
Մանուկյան ջան ,Ասկոյան կամ Ասքոյան ջան ախր հիմա մեր դպրոցներն էլ ահավոր վիճակում են .Չեմ հասկանում երեխաները չեն սովորում թե չեն սովորեցնում կամ ծրագիր է մեր ազգին դեբիլացնելու /չի հաջողվի/
Կարդացողի Հավանություն՝
4
0
A,Askojan
vardan manukyan – ԻՆ
Քո « ԴՈՒՔ ու ԵՍ»-ի Մտածելակերպն Գիտովթեան հետ իսկի կապ չունի և հետո, հայերեն իմացող ջան «հանքիստ» բառ չկա, մեծ-մեծ խոսալու փոխարեն ինքդ քեզ նայիր:
Կարդացողի Հավանություն՝
4
6
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
- People about Kocharyan – 15-19.05.2012
- Հիտլերը վառեց Ռայխստագը՝ մեղքը գցելով կոմունիստների վրա, ՀՀկ-ն՝ իր կռիշը, տեսնես ո՞ւմ է շառի քաշելու…
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-8)
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-7)
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- Անքննելի մեկ այլ գործ
- -Շվեյկ, այնոյինը կապի…
- Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-6)
- Հարգելի Գևորգ, մի՛ փորձեք երևույթը հայկական բառապաշարի մեջ խցկել: Իրերը կոչեք հեղինակած օտար լեզվով՝ «գյոթեր» և «ղզօղլաններ»: Եթե ուզում եք հասկանալ օտար այս բառերի արմատական իմաստը, ապա դրանք այսպիսին են՝ «ոռեր» և «աղջիկտղաներ»:
- Հայաստանի կառավարությունը քիչ էր մնացել կորցներ երկրին մեծ եկամուտներ ապահովող, Թուրքիայում արտադրական փորձաշրջան անցած, հայ հաճախորդներին այս էլ քանիերորդ անգամ «քցել» փորձող ահեստավարժ մարմնավաճառից:
- http://www.jewishracism.com/JewishGenocide.htm
- « KRAV MAGA »-ՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՍՔՈՂՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-5)
- ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՄԻՑ ԿՈՐԶՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
- Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:
- «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-4)
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 22, 2012 16:05 - չքննարկված
ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- -Շվեյկ, այնոյինը կապի…
ՀԱՅԱՍՏԱՆ - May 22, 2012 15:25 - չքննարկված
People about Kocharyan – 15-19.05.2012
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Անքննելի մեկ այլ գործ
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - May 9, 2012 9:28 - 2 քննարկում
Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Обращение к христианам
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
- За xолокост-геноцидом Армян стоят сионисты.
- Священный Арарат: Обиталище Богов

Ճշտում ——————————————————————————————–
ասվեց’
… որտեղ «հայերն ապրում էին շուրջ 2500 տարի»:
սա չի համապատասխանում ճշմարտությանը’
———————————————————————————————————
Իրականութիւնը է’
==> Եղել է Հայը ու Հաերէն-Լեզուն ՝, աշխարհի **** բ ո լ ո ր **** լեզուների, ու
կրօների ու ապրելա-օրենքների հիմքը, առանցի մի բացառութեամբ:
Կամ, նրանք ամենը’ Հայի հեռու- ու մօտիկ բառբառներն են:
==> Դառել է Հայը համամարթկաին միաբանութեան, համերաշխութեան
ապրելահիմքն ու -համակարք-օղակն՝ առպաքաս
*** 40000 (քարասուն հազար)տարիներ ի վեր ***:
==> Թողել է Հայը իր մտկաին հզորութեան-վկահ՝, բազմաթիվ
հրաշագործութիւններ: Դրանց փաստերի գլուխն են՝ հէնց աշխարհի
լեզուններն ու կրօներն հիմնական բառերը:
==> Միայն Հայ լեզվի շնորհիվ, մարթս կարող է՝ իր – ու աշխարհի Լեզուներու
բառի բուն իմաստն, – մանավանդ կրոնական դաշտում,- ըմբռնի, որը
կօրցրել է աշխարհը, նաև մասամբ ՝ Հայերը(կոչված՝ «անհայտ ծակում»):
==> Աշխարհի լեզուններրու ԲԱՌ ու ԲԱՆԻ բուն խորհուրդն ըմբռնելու-բանալին՝
Հայերէն լեզվի մեջ է:
==> Կսովորեք Հայերէն’ կհասքանք թէ ձեր, և թէ աշխարհի բառերի բուն իմաստն
ու պատմութիւններն: առանց կեղծումների:
==> Սրանով կվերադառցնենք Աշխարհին իր կոցրած միաբանութեան
«դրախտավայրը» կեանքն, որտեղ չԱՐը՝ էլ տեղ չունի , որովհետեվ կրկին
մարթս՝ մարթու լեզուն, իր մայր լեզվով՝ –ՀԱՅերենով –, կրկին հասկանում է:
Իսկ Թուրքը՛ աշխարհին ի՞նչ է տվել …
Կարդացողի Հավանություն՝
14
2