ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ Admin. Friday, February 19, 2010 5:05 - 2 քննարկում
Ովքե՞ր են կանգնած ՀՌԱԿ-2-ի հետեւում
Հարցազրույց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
-Պարոն Առաքելյան, վերջերս կայացավ «Արմենական ռամկավար ազատական կուսակցության» հիմնադիր համագումարը, որտեղ իր ողջույնի խոսքն էր ուղարկել ՀՀ նախագահը: Ձեր կարծիքով ի՞նչ ուժեր են կանգնած այս կուսակցության հետեւում:
-Նախ` ես կուսակցություն բառը տվյալ պարագայում չէի օգտագործի, քանի որ հենց իրենց պատասխանատուների ասելով` եղել է հիմնադիրների աշխատանքային հավաք: Իսկ թե ով է ողջունել` նախագահը, թե՞ Հռոմի պապը, կարծում եմ, ողջունողների խնդիրն է: Ես այս խմբակին չէի անվանի կուսակցություն, քանի որ խախտվել է նաեւ «Կուսակցությունների մասին» օրենքը, որտեղ ասվում է, որ նորաստեղծ կուսակցությունները պետք է մամուլում մեկ ամիս առաջ հրապարակեն իրենց կանոնադրության ու ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաեւ հայտարարություն (օրենքի 1-ին գլուխ, 6-րդ հոդված, 3-րդ կետ): Իրենք հայտարարություն տվել են, բայց այդպես էլ մեկ ամսվա մեջ չեն հրապարակել իրենց կանոնադրական եւ ծրագրային հիմնադրույթները: Եթե հրապարակեին, պարզ կերեւար մեր կուսակցության անվանագողությունը: «Նորաստեղծ կուսակցության» 4 բառից 3-ը համընկնում է մեր կուսակցության անվանման հետ, որը «Կուսակցությունների մասին» օրենքի 1-ին գլխի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում է: Այսինքն` ցինիզմը ակնհայտ է, ակնհայտ է նաեւ որ վարչապետի պես տանիք ունեն, այնպես որ, ոչ ամաչելու կարիք ունեն, ոչ էլ ինչ-որ սրտնեղելու: Բայց նրանք գողացել են նաեւ ՀՀ-ում գործող «Արմենական» ՀԿ-ի անունը: Մի խոսքով` մեր կուսակցությունից «Ազգ» թերթը գողացած մարդիկ հավաքվել են կուսակցությունից գողացած Թեքեյան կենտրոնում եւ փորձել են գողանալ կուսակցության անունը:
-Այսինքն` ՀՌԱԿ-ի նախկին ներկայացուցիչներ կա՞ն այդ կազմակերպությունում:
-Մեր կուսակցության նախկին անդամներ կան, որոնք վտարված են հենց նման բաների համար: Այնտեղ Արմեն անունով մեկն էլ կա, որին պաշտոնակատար թե գործակատար են նշանակել, եւ նա հայտարարում է, որ ինքը մեր կուսակցությունից է: Ես հանձնարարեցի, որ կուսակցականների ցանկի մեջ նայեն, բայց նման անդամ չգտանք: Նա եղել է մեր վճարովի աշխատողը մի 10 տարի առաջ, որի հետ աշխատանքի արդյունքում մեր գերասենյակից անհետացել են կուսակցության քարոզչական ռոլիկները: Եվ ինքը մի անգամ մեր ընկերներից մեկին խոստովանել է, որ գողացված ռոլիկները իր մոտ են: Նման մարդկանց հարազատները ճիշտ կանեն, եթե նրան տանեն հոգեբան-անասնաբույժի մոտ: Ճիշտ է, այդպիսի մասնագիտություն դեռ չկա, բայց լսելով այդ տղայի մեկնաբանությունները, եւ այն, որ իրեն միջազգայնագետի տեղ է դրել, կարծում եմ, ժամանակն է, որ նման մասնագիտություն ծնվի Հայաստանում:
- Ձեր կարծիքով ՀՀ նախագահին ու վարչապետին ինչու՞ էր պետք նման կուսակցության ստեղծումը:
-Ես այս ամենը տեսնում եմ հայ-թուրքական վերջին «ողջագուրման» մեջ: Գաղտնիք չէ, որ ավանդական կուսակցությունները դեմ են այդ գործընթացին: Մենք հայտարարեցինք, ավելին` ապրիլի 30-ին գիտնականների հետ հանդիպման ժամանակ պահանջեցինք Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: Կոնկրետ իմ անձի հետ կապված շատ փորձեցին, որ մի բան գտնեն, չգտան, որովհետեւ 17 տարվա իմ կուսակցական գործունեության ընթացքում մարդ չեմ սպանել, հարկերը մուծել եմ, համագումարում միշտ միաձայն եմ ընտրվել, սփյուռքում ստանձնեցի նաեւ աշխարհասփյուռ կառույցի փոխատենապետի պարտականությունները: Մնում էր միայն այս ճղճիմ, քաղաքականապես` տգետ, պատմական տեսակետից` պիղծ քայլը:
-Այսինքն` կարծում եք, որ իշխանությունները սփյուռքում որոշակի խոչընդոտներ ունեն եւ չեն կարողանում հաջողության հասնե՞լ:
-Իհարկե չկարողացան: Տալիս են շրջանակների անուններ, ասենք` Բեյրութի, որը չի մասնակցել ժողովին, բայց Բեյրութի ատենապետը դիմում է նախագահին սրանից մի 20 օր առաջ, թե չփորձեք Հայաստանում նույնանուն կուսակցություն գրանցել: Կանադայի եւ Նյու Յորքի անունն են տալիս, ես Ձեզ կարող եմ տալ նրանց նամակները նախագահին ուղղված, որտեղ ասում են, թե չփորձեք նման բան անել: Սա քայլ է ավանդական կուսակցության դեմ, որը անցած 6 տարիներին կարողացավ ազատվել պնակալեզության պիտակից: Վերջին 6 տարիներին միշտ էլ ընդդիմություն ենք եղել, բազմիցս պահանջել ենք ե’ւ կոալիցիայի, ե’ւ կառավարության հրաժարականը, չենք պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Պարզապես ընդդիմության ընկալումը մեզանում այն է, որ մարդկանց փողոց են հանում, միտինգ են անում, գլուխ են ջարդում: Բայց եթե ուզում եք մեզ համեմատել Լ. Տեր-Պետրոսյանի հետ, ասեմ, որ նրանք որպես ընդդիմություն իրականացնում են ֆունդամենտալ գործառույթ, իսկ մենք իրականացնում ենք կիրառական գործառույթ: Ասենք` վերցրել ենք կոնկրետ կոռուպցիոն փաստ` վարչապետի գանձագողական գործունեությունը, եւ պայքարում ենք դրա դեմ: Մենք դեմ ենք հեղափոխությանը, եւ որպես գործելաոճ ցանկալի է էվոլյուցիոն զարգացումը:
- Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը մերժում է հեղափոխությունը: Համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում ՀԱԿ-ի հետ:
-Լ.Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ողջունում ենք, բայց նրա շրջապատը գաղափարական առումով խառնիճաղանջ է: Այնուամենայնիվ, ես հետագայում համագործակցություն չեմ բացառում: Ուղղակի այս պահին մենք զբաղված ենք կոնկրետ գործերով, ունենք հանձնաժողով, զբաղվում ենք Սփյուռքի երիտասարդության հարցերով` նրանց Հայաստան բերելով, մեր երիտասարդներին Սփյուռք ուղարկելով, եւ ինչպես տեսնում եք` զբաղված ենք այս բաշիբոզուկների խմբակի գործունեությունը չեզոքացնելով:
Հարցազրույցը վարեց
Հրայր Մանուկյանը
2 քննարկումներ
Ակսել
antarapah
ՄԵՐ ՀԱՅ ԱԶԳԻՆ ԱՅ ՍԵՆՑ ԴՈՒԽՈՎ ՈՒ ԻՆՏԵԼԵԿՏՈՎ ՏՂԱՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ: ԱՍՏՎԱԾ ՄԻՇՏ ԷԼ ԴՈՒԽՈՎՆԵՐԻՆ ՊԱՀԱՊԱՆ Է ԼԻՆՈՒՄ;
ԱԽՊԵՐ, ՄԵՆԱԿ ԼԵՎՈՆԻՑ ՀԵՌՈՒ ԵՂԻՐ ԻՆՉՔԱՆ ԿԱՐԱՍ ;
Կարդացողի Հավանություն՝
4
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-1)
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - չքննարկված
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

Փառք աստծո, Հայաստանում դեռ կան արժանավոր քաղաքական գործիչներ:
Կարդացողի Հավանություն՝
6
1