ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Tuesday, February 2, 2010 4:35 - 40 քննարկում
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ. Ո՞ՐՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ (part-2)
40 քննարկումներ
Я так понимаю, в самом последнем абзаце как раз таки вся соль и изложена
Կարդացողի Հավանություն՝
2
1
Admin
Գնաք բարով “Արջ”, կարծում ենք գլուխդ հետդ ես վերցնում:
Արտակ
Հայերի ամենամեծ սխալներից մեկը դա “անհաղթահարելի” խնդիրների վրա գեր-կենտրոնանալն է: Շատ անգամ լավ է ուրիշ գործով զբաղվել և ժամանակ հատկացնել մինչև խնդիրները իրենք իրենց կպարզեն կամ կլուծվեն: Կարիք կա նաև դրական լինելու քանի որ ուր նայես այնտեղ ել կգնաս: Որպես հոգևոր էակներ մենք ժամանակը շատ անգամ արհամարհում ենք ի հակառակ ուրիշ մտածողությունների: Արդիոք կուզեիք լսել մի կայծակնաին արագությամբ ընդարձակվող երաժշտություն՞ Երաժշտության հիմքում ընկած է շամանակի պարբերականությունը:
Իսկ եկեղեցին իմ կարծիքով պիտի ծառայի որպես Նահապետության հիմք միևնուն ժամանակ իհարկե Քրիստոնյա մնալով: Երբ որ համայնական նահապետական գլուխները ի մի գան հրաշքներ կարող են իրականանալ: Իսկ գմբեթի խաչերը որպես րադիոհաղորդիչ և ընդունիչ պիտի դառնան: Ել ավելին չեմ ասում… մենք կենաց ասող մարդիք ենք: Չենք կարող նահապետական ժողով անել մեր տանը՞
Կարդացողի Հավանություն՝
4
8
Ազգային գաղափար ասելով ես հասկանում եմ,ինչպես պետք է հայ երեխային կրթել,ընտանիքում,մանկապարտեզում,դպրոցում,համալրսարանում եվ համալսարանՆերից հետո,0րինակ բանակում,աշխատանքի տեղում,այո աշխատանքի տեղում էլ հայ մարդը աշխատելով ինքնակրթվի,բանտում, նույնիսկ հիվանդանոցում բուժում ստանալուն հետ մեկտեղ պետք է հնարավորինի չափ ինքնակրթվի:Այս բոլորի համար պայմաններ պետք է ստեղծվի:Ինչպես պետք է հայ մարդը պետք էիրեն պահի փողոցում,արտասահմանում…կամ նույնիսկ ինքնաթիռում:Հայ մարդի կրթության եվ գործնեության համար մեկ մեկ 0րենքի նման հոդվածների վերածվի:Այսինքն այս կարելի է,այս միուսը չի կարելի:այստեղ կարելի է այնտեղ չի կարելի:Մշակույթի,արտադրության վերաստեղծման.,արտաքինեվ ներքին քաղաքականության պատկերացման…շատ շատ բաների վերաբերյալ ու 0րենքի ուժ ստանան բոլորը:ես մոռացա նշել իրար խափելու,գյուղացի,քաղաքացի խաղալու կամ ապերո խաղալու:ԷԼորն ասեմ ,էլ որը:
Եթե ստեղծվի մի կուսակցություն,որը կրում էայդ հոդված-հոդված գրված գաղափարախոսությունը,փորձի կետ առ կետ խորհրդարանում 0որենքի ուժ տալուն
,ընտությունների ժամանակ մասնակցելու իր թեկնածուններով ….
Չմոռանամ ասել,որ մենք շատ ազգերից սովորելու բան ունենք,0րինակ հրեաներից,գերմանացիներից…
Կարդացողի Հավանություն՝
6
7
Հարկ չկա հեծանիվ հնարելու, մենք արդեն ունենք 1600 ամյա Մաշտոցյան գաղափարագրեր եւ 1700 ամյա Հայ Առաքելական(Արիա-քրիստոնեություն) քրիստոնեություն գաղափարախոսությունը, մեր հայաստանյան ազգաբնակչության ամենամեծ դժբախտությունը այն է, որ վերջին 80 տարիների ընթացքում հեռանալով հայ առաքելական եկեղեցու հոգեւոր ազդեցության տիրույթից, կորցրեց 1700 տարիների ընթացքում ձեվավորված իր ինքնությունից եւ դարձավ նյութապաշտ եւ անհավատ: նյութապաշտ եւ աթեիստ հայ մարդուն չի օգնի ոչ մի գաղափարախոսություն, նրան միայն հարկավոր է ճանապարել դեպի հավատք եւ եկեղեցի:
Սակայն լինենք լավատես…մեր ազգի համար գալիս է գարուն, այդ գարունը սկիզբ է առել այն օրվանից՝ երբ Վեհափառ Վազգեն կաթողիկոսի շնորհիվ, Է-ջմիածին մայր տաճարի խորանի վերին մասում դաջվեց Է՝ տառը… Մաշտոցյան 7-րդ տառը, տիեզերքի ոսկյա բանալին:
Երկիր մոլորակի վրա ամեն ԲԱՆ կառավարվում է Է-ութ-յուն-ից
Ուղակի հարկավոր է աշխարհի սեղանին բարձրաձայն դել Մաշտոցյան գրերը եւ տեղի կունենան հրաշքներ:
Կարդացողի Հավանություն՝
8
16
ԻՍԿ ԵԿԵՂԵՑԻՆ ՊԵՏՔ Է ՔԱՐՈԶԻ ԱՅԴ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԻԶՆԵՍՆԵՐՈՎ ՉԶԲԱՂՎԻ ….ԴԱՌՆԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ :
Կարդացողի Հավանություն՝
2
7
A,Askojan
ՓՐԿՈՒԹԻՒՆ Ը՝ ԱՐ- ԱՍ – ՏՎԱԾԱԻՆ ՀԱՅ – ԱՐ- ՄԱՏ –ԻՑ Է ԳԱԼԻՍ
Աեոյ’, իսկապես Հայաստանը՝ աշխարհում եզակի երկիր է’
_____________________________________________________________
որ (դեռ ) տեր է՝
==> Իր Հիմնական-կատարիեալ՝ *** Ա > ՀԱ > ՀԱ-ԵԱ > …> ՀԱ-ԵՐ-ԵՆ լեզվին ***:
==> դրան անբաժան, ԱՐԱՐչութեանը համընկնող ՝ * Ա > ԱՐ-ԱՐ-իչ …> ԿՐՕՆին *:
==> դրան անբաժան *** բ-ԱՐ-ի … > (և ոչ չը-ԱՐ-ի) ՕՐԵՆՔ-ապրելա-հիմքին՝ ***
==> ………
Միայն սրանով, դառնում է Հայաստանը իրոք եզակի, լիակատար, անկախ ու բնական, մի առողջ օրգանիսմ, որ ծլելց, ճուղավորվեց , պտղել ու իր արժանի կոչումն ստացավ՝ « Աշխարհի ցիվիլիզացիեաի բնօրան »:
Բայց՛ սա միայ մի բուռ է , էն եզակի ու օշտված, ցավոք, մոռացված ՕՎկիանոս-ՀԱՅ աշխարհից:
Նախ, « մոռացվածը՝ » ի՞նչ , ի՞նչու , ե՞րբվանից Հայ կա ու ի՞նչու ցեղասպանութիւն … ի՞նչու …
_____________________________________________________________
301-թ. Քրիստօնեաութիւնով՝ դրվեց Հահի ստրուկացման ու բնաջնջման հիմքն : Ի՞նչու ու ի՞նչով:
1. __________________________________________________________
Հազարամիա հպարտ ապրող Հայ -ԱՐ-իեա մարթու գոեութիւնը դրվեց
«հին կտակարանի » ապրելա-«Սահման-ա-դրութեան» շրջանակում իբր
առօրիեա պաշտամունքի սուրբ գիրք: Այսինքն՝
1. ==> ընդունել՝ Հրեաին մարթու գոեութեան զգիսբն(Նօի որթուց Սեմից –>
սեմիտական):
2. ==> ընդունել՝ Հրեան «Ասծու ընտրեալ ժողովուրթ » :
3. ==> ընդունել՝ Հայը, ԱՐ-ը , ոչիչիեալ: Սրանով՝, Հայը՝ ոչ անցիալ ուներ,
ոչ էլ աբագա , ոչ էլ ասելիք, ոչ մի արժէնք: Հայ հօքին ընդմիշտ մեղավոր,
հնազադ գործող, բայց ոչ իր պտուղն վաելող մարթ, մի ԱՆ-ասուն՝ ըստրուկ:
Ինքնաբերաբառ պիտի դաժանորեն հազարամիա ԱՐ- հիմքերն լրիվ ջնջվէին, որ կարողանաին այս «Հրեա Տիրակալ»ի սերմն ցանէին, աճեցնէին, երկիրն տիրէին , ու Ար -Հաի միջոցով իրենք աշխարհում տարածվէին…:
Ըստ պաեմաի՝ պիտի ՀԱԵԿ-Նահապետին դնէին, ՍԷՄի(Հրեաի)-տոհմապետից մի քանի աստիջան ներքոհ, ենթակահ դիրքում: Աշխարհի Գիտութիւների մեչ էլ, ոչ մի ընդունված աշխատանք չեք ճարի, ոչ էլ Էջմիածինում , որ Հայը որեվէ կերպով հին ազգ է նշվում, քան Հրեան:
Դրանով՝ Հայ 301-թ. Եկեղեցով՝պիտի կօրցնէր ու կորցրեց ՀԱՅի իր հիշողութիւնը, իր անցեալից, իր ԱՐ-ՄԱՏ-երկրում:
2.__________________________________________________________
Չ՝կրոնափոխված ՀԱՅը,
փրկվելու համար, իր սրփագրքերով փախան հեռու աշխարհամասերում, մասամբ այնտեղ , որտեղ ԱՐ-Հաեր արդեն , նախորոք կաին: Ինչպես օրինակ,
«Բավարացիքն» ու «Ալմանացիքն» դեպի Գերմանեա, որտեղ, փաստորեն
(առպակաս 2-3-հազար տարիներ մ.թ. առաջ) եկած Հայր էին ապրում:
Հայի 301-թվից հետոհ, Եվրօպա բերած, կատարեալ ապրելա-համակարքերն՝ դառավ Եվրօպաի զարկացման, լուսավորման ու միալեզու Հայ-ա-խոս-ման, հիմքերն, (որոնց մասին պարզ փաստեր կան):
Քրիստոնաութեան գլխումն նստած «Ասծու ընտրեալ ժողովուրթ» իր «հին կտակարանով » այստեղ էլ ներխուժումով, սկսեցին կրկին ԱՐ-Հայերի ջարդել(Ինքվիզիցիաներով), ու իրենց գրքեր ու մադեանների , հետքերն վառել: Մինչև օրս Եվրոպաում դրա մասին ազատորեան բարցր մտածելու՝ վախն է տիրում:
Փաստօրեն Քրիստոնաութիւնը թաքնված հաջող միջոցով էր հրեաների աշխարհակալութիւնը իբր «Ասծու ընտրեալ ժողովուրթ և, և , » ձեռք բերրելու ու տարածելու, որը փաստորեն այսօր ավարտված է:
Հիմա այդ «Խելացի » Հայի կարիքն էլ չունեն , բա ի՞նչ՜ պիսի անեն դրան…
3.___________________________________________________________
Ծուլացում’
Դեպի «Եվրոպա-միաձուլման-կացցա»
Հրեաների սրտով սարքված մեծ «Եվրոպա-միաձուլման-կացցա»-ի մեջ բերում են Հային, որ թուրքի 1915 չավարտված ցեղասպանութիւնը, այսպիսով ինքնաձուլուման-պռօցէսով, Եվրոպաի անունով ու միջոցով ավարտի բերվի: Իրենք, Հրեաներն՝ այդ Միաձուլման մեջ շատանում են, իսկ Հայը իր Եկեղեցիներով ու կուսակցութիւններով և, և … վերանում է(սպիտակ ջարդով 1920 – ից մինչև հիմա, առպակաս 40.000.000 քառասուն միլիօնի է հասել):
4. __________________________________________________________
Ինչո՞վ փրկվեն Հայեը:
Հիմա Հարց’, Ինչո՞վ է Հայաստան-Պետութիւնը թաքնված ու անհասանելի
խորամանգ Հրեա խոհարարին – չասենք ձեռքն բռնում-, ասենք միտքն մի պահ շեղում, որ Հայի կեանքն մի պահ երկարանա: ի՞նչով՜ … ո՞վ գիտի ՜… էլի՜ ու էլի՜ Ավետարան կարթալո՞վ՜…
5. __________________________________________________________
ՀԱՅ’ ո՞րտեղ էի՞նք, ո՞րտեղ հասանք ու ո՞րտեղ ենք գնալու…:
Ա՜հա’ այս Հայ-թուրք դիվանագիտական ճակատագրական, լինել -չլինելու պաեքարում, « հաղթանակի բալանին» ԱՐԻ(Ե)ԱՆ կանչով ենք ըստանում մեր ԱՐ ԱՍՏՎԱԾաին «« վաղ-նախա-ՀԱՅԿ-իեան »» ՆԱԽԱՀԱՅՐԵՐ-ից:
==>…միայն մենք Հայերս՝
կօրցրած -«բալանու » – գործ-դնելու-գիտելիքն – պիտի կրկին ձեռկք բերենք:
Հավերժական հաղթանակն, ոչ թէ միայն Հայութեան համր է, այլ ամբողջ մարթկութեան է:
Ու կտանք, այն ինչը՝ որ մարթկութիւննը է դրան կարօտով , անհամբեր սպասում՝
- փրկութիւն – հազարամիաներ մարթ մարթու ու(ա)տելութիւնից: իրար լեզու
չ՝հասկանալուց:
Դա միայն ու միայն Հայը կարող է տա: Ի՞նչ արած, սա ԱՐ ԱՐ ԻՉ-ի որոշումն է:
Ու մեր պարտքն այս աշխարհում (կրկին -)տալով ՝ թէ մեր և թէ մեր նախնիների հոքիններն էլ կ՝ հանգստացնենք:
____________________________________________________________
« ՀԱՅի Հաղթանակի բալանին»
Հայտնաբերումներ, «« վաղ-նախա-ՀԱՅԿիեան »» շրջաններից ու կարեվոր
պատմա-շերտերից,-դեպքերից. ոչ թէ միայն Հայի-, այլ ցանկացած Լեզվա-ազգիից . մանավանտ մեր ԱՐ-եան գնով հզօրացած՝ դահիճների Լեզվի ու կրօնի մասին է խոսքն:
Իրենք փաստում են՝, որ՝
==> Եղել է Հայը ու Հաերէն-Լեզուն ՝, աշխարհի **** բ ո լ ո ր **** լեզուների, ու
կրօների ու ապրելա-օրենքների հիմքը, առանցի մի բացառութեամբ:
Կամ, նրանք ամենը’ Հայի հեռու- ու մօտիկ բառբառներն են:
==> Դառել է Հայը համամարթկաին միաբանութեան, համերաշխութեան
ապրելահիմքն ու -համակարք-օղակն՝ առպաքաս
*** 40000 (քարասուն հազար)տարիներ ի վեր ***:
==> Թողել է Հայը իր մտկաին հզորութեան-վկահ՝, բազմաթիվ
հրաշագործութիւններ:
Դրանց փաստերի գլուխն են՝ հէնց աշխարհի լեզուններն ու կրօներն
հիմնական բառերը:
==> Միայն Հայ լեզվի շնորհիվ, մարթս կարող է՝ իր – ու աշխարհի Լեզուներու
բառի բուն իմաստն, – մանավանդ կրոնական դաշտում,- ըմբռնի, որը
կօրցրել է աշխարհը, նաև մասամբ ՝ Հաերը(կոչված՝ «անհաետ ծակում»):
==> Աշխարհի լեզուններրու ԲԱՌ ու ԲԱՆԻ բուն խորհուրդն ըմբռնելու-բանալին՝
Հայերէն լեզվի մեջ է:
==> Կսովորեք Հայերէն’ կհասքանք թէ ձեր, և թէ աշխարհի բառերի բուն իմաստն
ու պատմութիւններն: առանց կեղծումների:
==> Սրանով կվերադառցնենք Աշխարհին իր կոցրած միաբանութեան
«դրախտավայրը» կեանքն, որտեղ չԱՐը՝ է լ տ ե ղ չ ու ն ի , որովհետեվ կրկին
մարթս՝ մարթու լեցուն, իր մայր Լեզվով՝ Հաերենով, կրկին հասկանում է:
6. __________________________________________________________
Ցեղասպանութեան բուն պատճառն՝
Ահա սա այն վեռջին 2000-տարվա կորած հարցի պատասխանը, թէ ի՞նչու են Հրեաններն, թուրք գործիքով, … Հային անվեռչ ջնջել , Լեզուն փակել, Ձայնը կտեէլ, ԱՆ-ԱՍ-ՈւՆ ուզում:
ՀԱՅին, ԱՐ-եաին՝ բա ոնց սաղ թողնի, երբ իրենք՝ ուզում են գոնէ մի քիչ
ՀԱՅ-ի տեղն նստեն ու նրա ԱՐ-ԱՍ-ՏՎԱԾ-աին փառքին հասնեն:
7. __________________________________________________________
Մեր ՀԱՅ ԱՐ-ԱՉ-ն -ՕՐ-դ-ը՝
Դէ՜ …իմացաք ի՞նչու , բԱՐի ու ԲԱՌ-ի հիշողութիւն ու ՀԱՅ-հօքին վերականգնացնող, Հայ ու Հայախօս « ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ »-ի -(որ Հայ Եկեղեցին իր իրական ո՞վ լինելն՝ օգութ հրեաին՝ թաքցնում կամ էլ իսկի չ’գիտի )- որ ասեց:
«ԵՍ եմ խՕՍքն իմ ՀԱՅՐ ԱՍԾՈՍ » որը՝ դառավ իր Տիտղոսը (անունը)՝
« ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ »
____________________________________________________________
ՀԻՍ զ ԻՍ ==> ԵՍ
ՈւՍ ՕՍ ԱՍ ==> խ-ՕՍ -ք
ՔՐ (Խ-ԵՐ) (Հ-ԵՐ) ==> ՀԱՅՐ
ԻՍ ==> ԱՍ
ՏՈՍ ԾՈՍ ==> ԾՈՒՍ
«ԵՍ եմ խՕՍքն (իմ) ՀԱՅՐ ԱՍԾՈՍ » ==> « ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ »
8. _________________________________________________________
Անելիքն՝ Այսորվանից (որ միայն Հայն է կարող սա անի):
1. ==> Այսորվանից Ազգօվին առանց «վախի» զբաղվենք՝ (Եկեղեցինները,
Համալսարաններ, դպրոցներն , Ընտանիքներն,Անձերն, …) ԱՐԱՐԻՉ
ՀԱՅԻ կորցրած Հնչունի, Բառի, Արմատի բուն իմաստն, հավաքելու ու
ըմբռնելով ու համիմատելով:
Նպատակով՝ վերականգնեցնելն է ամէնին պարզ ու զուլալ , հասկանալի
ՀԱԵ Լեզուն, իր ամբողջ հեռու ու մօտիկ բառբառներով …
Մի խոսքով Հայեա-Բառա -Լեզվա -գիտութեան ու ինքնաճանաչման
Վերակագնում:
2. ==> Համիմատում ենք Աշխարհի ցանկացած Լեզու, իր հնչիւնը, Բառարմատն,
ու Բառն Հայերենի հետ ու կամաց, կամաց, կհասկանաք որ, նույն է միայն
մի քիչ ձայնափոխութիւններով:
Կ՝գրեք Հայերեն Հնչունի, Արմատի , Բառի բուն իմաստն հաերենով ու
ցանկացած լեզվով, առաչն ու կդառցնեք այդ Լեզվի նոր
« իմաստն բացադրող ական բառարան »
9. _________________________________________________________
Վեռչաբան՝
Բերելով բառերի« Բէրքահավաքն » սարքում ենք Աշխարհի Լեզուների նոր
Բառարաններ ու նվիրում ենք Աշխարհին:
Ես՝ սա մասամբ արել եմ մի քանի տասնիեակ լեզուներով ու գիտեմ ինչից
եմ խօսում:
Հայաստանը դառցնենք Մարտկութեան Լեզվագիտական կենտրոն:
Հայ Լեզուն, վերա-դառցնենք համամարթկաին հաղօրթման Լեզու:
Թող Հայ մարթը, Պետութիւնը ու Եկեղեցին՝ Ճշմարիտ – Բառ ու Բանով՝
ԲԱՆ-ԱԿ-ով զինված գնա, խօսա Եվրօպաի, թուքերի, հրեաների,….ԱՄՆԻ ու
աշխարհի ցանկացած երկրի հետ, որ իմանան, ու գուցէ հէնց իրենք
վերհիշեն, որ՝
…. Հայն իրենց ամեն ինչի, իրենց Արմատն է ,
որին ձեռք տալ՝ չ ի կ ա ր ե լ ի ”’:
_____________________________________________________________
Նամակ թիւ 1, Հայութեանս
26.09.2009
A.Askojan
Կարդացողի Հավանություն՝
17
4
ԱՐՄԵՆ Բ.
Մանուկ հասակից երեխային մեծացնելով ու դաստիրակելով ազգային մշակույթով, լեզվով ու բարքով,կապելով մեր արմատներին արդեն ստեղծվում է ազգային համով ու գույնով սնվող հասարակություն,որի համար օտար ներ մուծված մտքերն ու բարքերը խորդ կլինեն հետեվաբար անընդունելի:քանի դեռ բացակայում է ազքային արժեքների ընկալումը,դրանցով ապրելը, դժվար կլինի հասարակությանը մատուցել ավելի բարձր արժեքներ՝ ազգային գաղափարախոսություն,քանի որ ազգային գաղափարախոսության մեջ հասկանում եմ նաև ապագային վերաբերող խնդիրներ և լուծումներ:Այսօրվա նյութկանացված հասարակությունում խնդիրը էլ ավելի դժվար է,բայց ոչ հուսահատեցնող,քանի որ հասարակության մեջ կա ցանկություն ,պահանջ դեպի ազգայինը:Լուծումը կախված է կառավարությունից,որում ցավոք սրտի նստած են անգրագետ նյութականացված ապազգային անձնավորություններ:Անկիրթ,անգրագետ ,նյութականացված հասարակությանը հեշտ մարսելի է դրսից եկած գաղափարները:Իիսկ նման կառավարութամբ հնարավոր չէ դաստիրակել և ունենալ կիրթ,ազգային արժեքներով սնված ժողովուդ:Մենք հայերս պատմության մեջ տեսել ենք արդեն երկու համաշխարայնացում՝քրիստոնեության տեսքով և կոմունիստական :Երկու դեպքում էլ տուժել է հայի ազգային արժեքները,թուլացրել դիմադրողականությունը:Մեր օրերի համաշխահայնացումը կատարվում է տնտեսական տեսքով,որն էլ ավելի դաժան և արդյունավետ է ,արդյունավետ համաշխարհայնացման ճարտարապետների համար և վնաս մեզ համար:Որքան կտրվենք մեր ազգայինից,այնքան էլ դյուրամարս կլինենք մյուսների համար: Մեր լեզուն,գիրը,պատմությունը և մշակույթը հանդիսանում են ազգային գաղափարախոսության հիմքը,առանց դրա հնարավոր չի լինի կառուցել:
Կարդացողի Հավանություն՝
14
3
Բարձր եմ գնահատում Ստեփան Քիրեմիջյանի խորամտությունը, Արթուր Արմինի իմաստությունն ու Հովհաննես Մարգարյանի խելացիությունը. հիանալի հաղորդում էր…
Ոչ միայն հայությանն , այլեւ ողջ մարդկությանն առաջնորդող գաղափարախոսության անհրաժեշտություն կա, որովհետեւ համայն մարդկությունը թյուրիմացությունների մեջ մոլորված՝ ինքնասպանության ճանապարհն է բռնել, ակամայից:
Մենք՝ հայերս մարդկության անքակտելի ու ինքնատիպ մասն ենք կազմում եւ մեր սեփական առաքելությունն ունենք, բայց այդ առաքելությունը ձեւափոխումների է ենթարկվում, որովհետեւ պարտադիր փոխհարաբերության մեջ է մտնում մարդկության այլ տեսակների առաքելությունների հետ :
Դրա համար էլ մեր առաքելությունից բխող գաղափարախոսություն կազմելու համար ավելի տարածական ու խորախորհուրդ մոտեցում է պետք:
1. Հայ ներկայանալու ու կոչվելու իրավունք ունեն միայն այն անհատներն ովքեր հայավայել վարք ունեն եւ կարեւորում են առողջությունն ու Հայությունը…
/ Այս կետը նշեցի, որովհետեւ ամեն ինքնաճանաչ հայ բազմիցս մեծ տհաճություն է զգացել երբ հանդիպել է հայ ներկայացող, բայց ստոր, խաբեբա ու շնացող վարքով հիվանդացած հայ անունը վարկաբեկողի: Ինքս էլ հասցրել եմ ուսումնասիրել իր ընտանիքին դավաճանելով՝ ցանկասիրությունների մեջ ընկած մի հիվանդ երիտասարդի, որը հայրենասեր հայ ներկայանալով հանդերձ, միշտ ստորաքարշ վիճակների մեջ է ընկնում ու իր հիվանդությունը նույնացնում հայության հետ: /
Զգացել եմ, որ Հայությունը Բանականության, Կամքի Ուժի ու Մաքուր Խղճի ամբողջությունն է…
2. Հայությունը Մաքուր Խղճից բխող օրենքներով է առաջնորդում …
3. Հայի ուժեղ Կամքը կօգնի տարբերել անհրաժեշտ ու կազդուրիչ կարիքը չափազանց ու գայթակղիչ ցանկություններից…
… Մարդկությանն ինքնասպանության մեջ ներքաշող քաոսի պատճառներից մեկը գտա հանրահայտ գրողների ու փիլիսոփաների անձնական կյանքն ուսումնասիրելով…
Պարզվում է, որ աշխարհի մարդկության մտքերն առաջնորդող անհատները հիմնականում անառողջ կյանքով ապրող ու դրանց մեջ տվայտվելով՝ ելքեր գտնելու կարողություն չունեցող մահկանացուներ են եղել ու նրանց ստեղծագործությունները ավերիչ սերմերի պես ցանվել են մարդկության մտքերի մեջ ու բազմանալով՝ մարդկության նյարդային շեղումների պատճառ դարձել…
Իմաստուն ու խորամիտ Ստեփան Քիրեմիջյանի խորհուրդների լույսի օգնությամբ աներեւույթ թվացող սարսափազդու երեւույթները տեսանելի դարձան շատերիս համար, եւ անվախ ու առողջ ապրելու նախադրյալները մեր ընտանիքում արդեն տեսնում եմ…
Այս հիմքերով առողջացնող չափորոշիչները կշարունակեմ ձեր օգնությամբ, եթե գտնեք, որ ճիշտ ուղղություն եմ բռնել…
Կարդացողի Հավանություն՝
7
4
Հարգելի Admin, շնորհակալութուն որ հիշեցրեցիկ, գլուխս Ձեր մոտ չմոռանալու առիթով… Բայց և ասեմ, շատ չ’անհանգստացա, որովհետև, Ձեզ մոտ գլուխը թողնելը ավելի ապահով է, քան տանը, կամ այլ ուր… Իսկ քննարկումներս վերաբերվում են երևութներին, ոչ թե քննարկողների անձին… Վերեվում տեղադրված քննարկումների հետ, լռիվ համաձայն եմ: Շնորհակալություն Պ-ն Ստեպան Քիրեմիջյանին, հյուրնկալության, ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ և ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ համար… Բ -ԱՐ-ին Ձեզ հետ…
Կարդացողի Հավանություն՝
12
3
Admin
ԲԱՐԻ եկաք հարգելի ԱՐԻ:
reader
Developing a national ideology, a national strategy is an excellent idea. It should be done and probably will be done. I am not smart enough to develop that ideology but i realize that there is another even more pressing task.
We are disappearing as a nation and by the time the national ideology will be developed we may have no one left to carry it. So i suggest that we create a national foundation the sole purpose of which is to promote high birth rate in Armenia by paying a pre-determined amount for every newborn armenian child. Details can be worked out. I will gladly contribute to this foundation myself.
p. Askoyan, no other nation is going to care about us no matter how much we prove to them that we are the origin of everything (i hardly beleive into it myself). We should take care of our own procreation and preservation. That is the only option for any nation that wants to survive.
I even suggest that this idea of procreation (or high child birth or however you want to call it) be one of the corner stones of our national ideology.
Կարդացողի Հավանություն՝
5
6
Օրինակ իմ պատկերացումներով ազգային գաղափարախոսություն դա կյանքի օրինաչափությունները բացահայտող , նրանց մեջ ֆունկցիոնալ կապ ցույց տվող և ի վերջո առավել արդյունավետ կեցության ուղի մատնանշող աշխարհընկալման տեսություն է, որը կիրառելի է տվյալ ազգի համար,ելնելով նրա ընդհանրական պատմա-լեզվա-մշակութային առանձնահատկություններից: Այլ խոսքերով գաղափարախոսությունը` դա գաղափարների փունջ է, որը ուղղորդում է մեր նպատակները, սպասումները և գործողությունները: Իմ համոզմամբ ցանկացած բանավեճ առավել արդյունավետ է լինում, եթե կա ընդհանուր պատկերացում այն հասկացողությունների և տերմինների վերաբերյալ, որի մասին խոսվում է և հետո սահմանումը ցանկացած գաղափարի արդեն նպատակին հասնելու գործի կեսն է: Դա նման է մաթեմատիկայի բարդ ֆունկցիաների լուծմանը` սկզբից այն պարզեցվում է հայտնի ֆունկցիաների և հետո լուծվում է: Վերը նշված սահմանումը իմ պատկերացումն է թե ինչ է գաղափարախոսությունը: Նրա հիմնական առանձնահատկությունը ուղղորդելն է մեզ: Բայց որպեսզի որևիցե մեկը հետևի ինչոր օրենքի կամ գաղափարի այն պետք է «լեգիտիմ» լինի, այսինքն օրինակ պետությունների մեջ օրենքը ուժ է ստանում այն փաստաթուղթը, որը վավերացվում է օրենսդրի կողմից, իսկ կրոնական գաղափարախոսություններում նա «լեգիտիմ է» որովհետև նա բխում է գերագույն «հեղինակությունից» կամ աստծուց: Օրինակ Մովսեսի օրենքները օրենքի ուժ ստացան երբ մովսեսը հայտարարեց, որ այն նա ձեռք է բերել Եհովայից, իսկ, որպեսզի քրիստոնեության մեջ Քրիստոսի ավետարանը ուժ ունենար նա պետք է հայտարարվեր աստծու որդի և մեռնելուց հետո հարություն առներ և այսպես բոլոր կրոնական գաղափարախոսություններում: Դրա համար ես մտավախություն ունեմ, որ ինչպիսի անթերի գրվի կամ ստեղծվի այդպիսի մի տեսություն նա «լեգիտիմ» չի լինելու քանի, որ գրվելու է մեկ մարդու կամ մի խումբ մարդկանց կամ ինչոր կուսակցության կողմից: Օրինակ Նժդեհյան գաղափարախոսություն շատ լավը լիներով համընդհանուր կիրառում չունեցավ, կամ մեր օրերում Վարպետյանի մշակած կամ մշակվող Էիզմը լայն շերտերի կողմից չհասկացված է մնում, չնայած այն ունի գիտական հիմնավորումներ: Դրա պատճառները, իմ կարծիքով, մարդկային էգոիզմի մեջ են թաքնված: Դրա համար արեք հենց սկզբից անկեղծորեն բոլորս փորձենք պատասխանել մեկ հարցի`
Որն է? մեր` հայ ազգի նպատակները կամ միգուցե նպատակը` համաշխարհային տիրապետության հասնել, գոյատևման հարց լուծել, բարեկեցիկ կյանք ունենալ: Որն է այն
Կարդացողի Հավանություն՝
10
3
Արտակ
Հետաքրքիր քայլ դեպի ժողովուրդ… Քահանան աշխարհիք է դարձել: Բարի գալուստ: Վահե Վահունիի նոր առաքելությանը հաջողություն:
http://www.armradio.am/arm/news/?part=pol&id=36478
Կարդացողի Հավանություն՝
1
5
A,Askojan
Պահպանել ՀԱՅերէն լեզուն
Ինտերնետում ՀԱՅերէն սովորելու միջոց
==> սփիւռք-ա-ՀԱՅ երէխանների համար <==
մեզ պետք է:
ի՞նչ ունենք…
ո՞վ մի կարքին բանի տեղ գիտի…
խնդրում եմ որ գրի'
Կարդացողի Հավանություն՝
14
2
Արչուկ ՝ գլուխդ ո՞րտեղ էիր մոռացել …
ROZISK տուր 911 այլապես առանց գլխի ՝ ինչես ձերդ գերազանցությունն է նկատել , հեշտ չէ -
Այն հրեայի տան պատմությունն շատ հուզիչ էր …
Ի միջի այլոց հայ ժողովրդին փրկելու՜ անհրաժեշտության կարևորություններից քո այն ՝ « Այլազգի աստվածներին հաշտեցնելու համար նրանց պետք է լավ ուսումնասիրել» խորհուրդը հապճեպ պտի դրվի Սերժ Սարգսյանի գրասեղանին
Քո այն հայտնությունն ՝ «Աստվածներ գոյություն չ՛ունեն և մի Աստված Կա միայն ու Նրա ավետարաններն » գիտությունն էլ չթաքցնես Սերժ Սարգսյանից , հայա թող իմանա էլի …
Այ տղա ՝ այդ Մեծ Մեծ բաներն ո՞րտեղից ես սովորել , կարո՞ղ ա Մովսեսի պատվիրանների գաղտնի գործակալ ես վեհափառիցդ գաղտնի …
Կարդացողի Հավանություն՝
3
14
ԱՐՄԵՆ Բ.
Մի փոքրիկ ուղղում Արջի գրվածում,այբուբենների հետ կապված-ռուսերենը ունի 32,հունարենը՝ 24,այժմյան հայերենը ՝39,իսկ չինացիները այբուբեն չունեն,այլ նշագրեր,հիերոգլիֆներ,որոնք եթե չեմ սխալվում անցնում են հազարը:ԻՍկ մնացածների մասին ճիշտն ասած չգիտեմ:
Կարդացողի Հավանություն՝
5
3
Չիր դարձաց ՍիսՄասիս երևույթին — Ավատարները, – Աստծո, դիցաբանական կերպով մատուցվող, բնական ուժերի մարմնավորումներն են, – «կերպաըներ», իսկ Քրիստոսը կրոնական-մարդատեսակ մարմնավորումն է, որը ժխտվեց հրեաների կողմից… Հրեաները Քրիստոսին ընկալեցին որպես քաղաքական միտում, որը ցանկանում է իրենց հաշտեցնել հռոմեացի զավտիչների հետ… Հրեաները չ’հաշտվեին, բայց և կորցրեցին «իրենց» երկիրը ու նորից դարձան թափառական… ՈՒ այս վիճակում, երկու հազար տարի, թափառելով և ժխտելով, – քրիստոնեության տարածմանը հակադարձ հարվածներ տալով, – վերջապես նոր հետանոսության, – «Ֆաշիզմի» հետ բախվելով զոհաբերվեցին ( բնականորեն հետևելով և արժանանալով, իրենց կողմից չ’նդունված Հիսուսի ճակատագրին) և միայն դրանից հետո, ստեղծվեց Իսրաելը, որպես պետություն… Արմեն ջան, դու էլ հաշվիր ( 1-А 2-Б 3-В 4-Г 5-Д 6-Е 7-Ё 8-Ж 9-З 10-И 11-Й 12-К 13-Л 14-М 15-Н 16-О 17-П 18-Р 19-С 20-Т 21-У 22-Ф 23-Х 24-Ц 25-Ч 26-Ш 27-Щ 28-Ъ 29-Ы 30-Ь 31-Э 32-Ю 33-Я ). Չինականը չակերտի մեջ է առված, սակայն հավաքված վիճակում, տրվում են եգիպտական նկարապատկերի ձևով (կոմպյուտերի համար – 38_են արված) Կոպտերն էլ 38 տառ ունեն :
Կարդացողի Հավանություն՝
9
4
Հարգելի Արմեն, եթե Takvorian-ի բառարանից էլ , երկու հնչուն ավելացնենք, ապա կստացվի 41 տառ; – ( Ւ – w ) և ( էօ – eu )…
Կարդացողի Հավանություն՝
3
8
Արմեն Իմաստասեր
Պ ԱՍԿՈՅԱՆ ԱՅՍ ՁԵՐ ՆԱՄԱԿԸ ԼՈՒՅՍՈՒՄ ԱՐԴԵՆ 5_ՐԴ ԱՆԳԱՄՆ Է ԴՐՎՈՒՄ ԱՐԴԵՆ ԿԱՐԴԱՑԵԼ ԵՆՔ և ՍՊԱՍՈՒՄ 2-ՐԴ ՆԱՄԱԿԻՆ ::ՀԵՏԱՔՐՔԻՐ Է
ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆԻ ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ ԷՊՈՍԻ ՄԱՍԻՆ ԻՆՉ ԿԱՐԾԻՔԻ ԷՔ ?ԱՐԴՅՈՔ ԿԱՊ ԿԱ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ? ՄԻ ԹԵ? ԱՅԴ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԸ ԿՆԴՀՈՒՆՎԻ ՈՐՊԵՍ ԳԻՏԱԿԱՆ ? ՄԻ ԹԵ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԱՅԴ ԷՊՈՍԻ ԲԱՌԵՐԻ ԻՄԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆՆԵՐԸ?
Կարդացողի Հավանություն՝
11
2
Արմեն Իմաստասեր
ԻՍԿ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՌԵՐԻ ՔԱՆԱԿԸ 36_Ն ԵՆ Ե_Ն և Ո_Ն ՏԱՌԵՐ ՉԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ :: ՇԱՏ ՈՒ ՔԻՉ ՏԱՌԵՐԸ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՉԱՓԻ ՔԱՆԱԿԻ ՄԵՋ Է ԿԱՏԱՐՅԱԼ :::::ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՏԱՍԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐ ՍՏԵՂԾՈՂԸ ՄԱՐԴՈՒՆ ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ 36 ՀՆՉՅՈՒՆ Է ՏԵՂԱԴՐԵԼ ::::ՀԱՄՈԶՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՔՆԵՐԴ ԿԱՐՈՂ ԵՔ ՓՈՐՑԵԼ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԲՈԼԼՈՐ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ՀԵՏՈ ՓՈՐՑԵՔ ԱՐՏԱՍԱՆԵԼ ԱՅԼ ԱԶԳԵՐԻ ԱՎԵԼ ԿԱՄ ՊԱԿԱՍ ՏԱՌԵՐԸ ԿՀԱՄՈԶՎԵՔ ՈՐ ՄՆԱՑԱԾ ԱՎԵԼ ՏԱՌԵՐԸ ՈՒՆԵՆ 2__ ՀՆՉՅՈՒՆ:::::ՌՈՒՍԵՐԵՆՈՒՄ Я Ю Ё և ԱՅԼՆ
Կարդացողի Հավանություն՝
10
3
Առչուկ , դու այս ՝ «Հրեաները Քրիստոսին նկատեցին որպես քաաղաքական «Միտում» որը ցանկանում էր հրեաներին հաշտեցնել հռոմեացիների հետ … հրեաներն էլ ՝ իբրև ՝ չ՛հաշտվեցին այդ մտքի հետ» գիտությունն որտեղից ես վերցրել –
Այդ ժամանակահատվածում Երուսաղեմը մասամբ թե ամբողջությամբ հռոմեացիների տիրապետության իշխանության ենթակա երկիր էր
Հրեաները հռոմեացիների հետ հաշտվելու , կամ ՝ ոչ ընտրության ազատության պատիվը հրեաների ուզելով , կամ ՝ ոչ ցանկությամբ չ՛էր որոշվում , որ ՝ մի բան էլ ա չ՛համաձայնեցին , ևն ևն
Քրիստոսն էլ իր հերթին երբեք ոչ մի այդպիսի ՜ հռոմեացիներին հրեաների հետ հաշտեցնելու միտում չի ուեցել :
Չեմ հասկանում , Մենք միևնույն Քրիստոսի մասին ենք խոսում , թե՞ դու հայերի Քրիստոսի մասին ես խոսում , ես ՝ հրեաների :
Ներող եղիր խնդրում եմ , ինչ որ ՝ հեթանոսության վերաբերիալ բան ես ասում . քրիստոնեական կռապաշտության հեթանոսության վերաբերիա՞լ ՝ր է միտքդ ով ինձ ու քեզ մի շրջանակի մեջ ամփոփելով վարժեցրեց մեզ որ իրան պաշտենք …
Մեր «Հիսուս Քրիստոսը» ՝ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑՆ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ
Կարդացողի Հավանություն՝
4
9
Դավիդի սերունդից ծնված, հրեա Հիիսուս մարմինը, ամենա խայտառակ ձևով խաչվեց, հրեաների և «ձեռքները լվացող» հետանոս հռոմեացիների կողմից, իսկ Քրիստոս-Ոգին, համբարձվեց Երկինք և Նորոքման Լույսով, անդրադարցավ դեպի Երկիր և Մարդկությանը… Այսպես ծնվեց «քրիստոնեոյթյունը»… Արարիչ Սուրբ Ոգին, – Լույսի տիեզերական ԷՈՒԹՅՈՒՆՆ Է… Երկնաին Արեգակների, Երկրաին Հողերի ու Ջրերի և Մարդկային Ոգու, – Կենդանացված Հումքն է… Այստեղ ներկայացված Տառը, – Տիեզերագիր Է…
Կարդացողի Հավանություն՝
4
7
ՈՃԻՐ ԵՎ ՊԱՏԻԺ
Շատ հուշի՜կ, որ քնով ընկածներին չարթնացնեմ, բանկային մութ գործարքների կոճակը սեղմող կոկիկ օրիորդների քամահրանքին չարժանանամ, մոր ծիծ գողացող պատեհապաշտների ոտքերը չտրորեմ և «Գիտական կոմունիզմի հիմունքները» գրքի հեղինակին ազգային գաղափարախոսության նորօրյա քերթողի հետ չխառնեմ, և այնպես, որ թագավորների աչքի վերևի հոնքը չտեսնեմ, ու սիրտս ինձնից չփախչի, իմ անցած ճանապարհով հետ եմ գնում ու հայտնվում մի տարօրինակ ոստիկանի տիրույթում: Սիրտս տագնապով հուշում է, որ նա իմ ճակատագիրն է, իմ գիշեր-ցերեկը: Հետո՞ ինչ, որ հնարամտորեն ինձնից փող է կորզում, փոխարենը` ոստիկանական փայտիկի ճարպիկ շարժումով ցույց է տալիս «Երևան-Սևան» երթուղու գնացքի այն ուղևորին, որից հեռացել եմ արդեն քառասուն երկրային տարով: Ոստիկանի ցուցումով գնում եմ, և մեջս ահագնանում է այն համոզմունքը, որ ժամանակների խաչմերուկի այս տիրակալն է իմ պորտը կտրել և միտումնավոր պոչուկ է թողել պորտիցս կախ, որ ամբողջ կյանքում շոշափեմ և զգամ, թե որտեղից եմ եկել և ուր եմ գնալու: Նա միակն է իմ հազարավոր թշնամիների ու բարեկամների մեջ, որ անհաղորդ է անցյալի ու ներկայի լալկան ներթափանցումներին, և գիտի, որ կյանքը, այնուամենայնիվ, ավելի լավ բան է, քան մահը: Առանց նրա օգնության դժվար թե աշխարհը ճանաչեի. հաստատ կխճճվեի իմ հին ու նոր երկրների պարզունակ որոգայթների մեջ: Կամ ես եմ մեծացել, կամ իմ երկրներն են փոքրացել. գնամ, թե չգնամ, ծով-օվկիանոս չեմ հատելու, անապատի ավազը աչքերիս մեջ չի լցվելու, հոգնություն ու ձանձրույթ չեմ զգալու, անցյալը մսխելով` ներկային արյուն չեմ տալու. պարզապես հուսահատությունից գլուխս խոթելու եմ պատմության տաք ապաստարանը, իսկ ոտքերս այսօրվա մեջ սառչելու են: Գլուխս` տաք, ոտքերս` սառը, չեմ կողմնորոշվելու, թե որ երկիրը գնամ. այնտեղ, ուր թագավո՞րն է ստրուկ, թե՞ այնտեղ, ուր ստրուկն է թագավոր: Երկու դեպքում էլ ընկնելու եմ արդարադատության կճղակի տակ և ցավով հասկանալու եմ, թե ինչու են իմ ցնորված գետերն իրենց հանդարտությունը որոնում օտար ջրերում, և ինչու են հեռավոր ցնցումները` երկրաշարժի, իսկ անհայտ քամիները` փոթորկի վերածվում հենց այնտեղ, ուր կյանքը, ոստիկանի վկայությամբ, այնուամենայնիվ, ավելի լավ բան է, քան մահը:
«Երևան-Սևան» երթուղու գնացքն այս պահին սրթսրթալու է, և ես չեմ հասցնելու տեսնել, թե ինչպես է իմ ճակատագրի դերը ստանձնած հնարամիտ ոստիկանն ինձնից կորզած փողը սապոգի մեջ տեղավորում: Ասեմ, թե չասեմ, մեկ է, չեք հավատալու, որ այս գնացքով գնում եմ իմ կենսագրության մեջ յոթ տարվա ազատազրկմանը համարժեք հանցանք որոնելու: Ինչո՞ւ հենց յոթ տարվա. հավանաբար աստվածաշնչյան թիվ է` դրա համար, կամ էլ իմ տեսած երազն է. յոթ առնետ տեսա, երկուսը` կարմիր, երկուսը` կանաչ, երկուսը` կապույտ և մեկը` դեղին: Կարմիր առնետները կանաչ առնետների կերը փախցրին, կապույտ առնետները` կարմիրի, իսկ դեղին առնետը, ի զարմանս կարմիրների, կապույտների և կանաչների, գույնը փոխեց ու դարձավ սպիտակ: Դեղինից սպիտակի վերածված առնետն ասաց. «Միամիտ առնետներ, չգիտե՞ք, որ կերը թունավոր է»: Գունավոր առնետները երախտագիտությամբ նայեցին սպիտակին: «Եթե չեք հավատում,- ասաց սպիտակը,- հանուն ձեզ` իմ կյանքով կապացուցեմ»: Սպիտակ առնետը կերավ յուրայինների կերը և ոնց որ թե չսատկեց: Հենց այդ պահին բեղ-մորուսի մեջ կորած մի նկարիչ, վրձինը շպրտելով, ասաց. «Կտավն ավարտված է»: «Երևան-Սևան» գնացքի ուղևորները նույնն են. նրանց հանդիպել եմ ինձնից քառասուն տարի առաջ: Ծղոտե լայնեզր գլխարկներով և սպորտային համազգեստներով երևանցիները մի քանի ժամից Սևանի սառը գրկում կվայելեն իրենց հոգսաշատ կյանքից փրցրած երանությունը: Նրանցից շատերը կշնանան, բայց Սևանա կղզու անզուգական վանքի քարերը գուրգուրելով` իրենց գործած մեղքերն Աստծո դատին կհանձնեն: Մեկ-երկու պոետ Անջելա Դևիսի մասին բանաստեղծություններ կհղանան գրողների հանգստյան տանը և ապագա մրցանակները միմյանցից խլելու ծրագրեր կմտմտան: «Աշխարհի մարգարիտը» ամենքին ինչ-որ բան կտա. ոչ ոք այնտեղից ձեռնունայն չի վերադառնա: Իրենց տուն ու տեղին վերադարձող գեղջուկ-գեղջկուհիները, որ ավելի լրջմիտ տեսք ունեն, ճամպրուկները ծնկների արանքում սեղմած` խորհում են, թե ինչո՛ւ Աստված քաղաքացիներին այսքան թեթևամիտ է ստեղծել, իրենց` այսքան անբախտ:
Ես հետընթաց ճամփորդ եմ և իրավունք ունեմ ըմբոշխնելու այն սատանային, ով կյանքը հինավուրց այս հողում այնքան կատարյալ էր մոգոնել, որ ամենքը ամենքին նախանձում էին. դատավորը` հանցագործին, ծեր ու ջահել` միմյանց, կանայք` տղամարդ ծնվածներին, ապրողները` մեռնողներին, մեռնողները` իրենցից առաջ մեռնողներին: ՈՒնևորները թաքցնում էին ունևոր լինելու փաստը, աղքատներն իրենց Ռոկֆելլեր էին երևակայում: Փողը, ասում էին, ձեռքի կեղտ է, և հարմարավետ կյանքի ձգտողներին քաղքենիներ էին կոչում: Միայն արդարադատությունն էր, որ այստեղ թե այնտեղ նույն կճղակով էր:
Մի հարևանուհի ունեինք, հինգ անչափահաս երեխայի մայր էր, ամուսինն էլ հարբեցողության պատճառով հոգեբուժարանում էր հայտնվել: Խեղճ կնոջը մի քանի բյուրեղապակյա գավաթ վերավաճառելու մեղադրանքով, ինչն այն ժամանակ «սպեկուլյացիա» էր կոչվում, յոթ տարով ազատազրկեցին. բանտում թոքախտից մահացավ, և նրա հինգ զավակները մանկատներում մեծացան: Քառասուն տարի անց նրանք շարունակում են մոր գործը, բայց այժմ «գործարար» պատվավոր անունն են կրում և մեծամեծների հետ են սեղան նստում-ելնում: Ասում են, իբր, նրանց մորն ազատազրկող դատավորի հինգ թոռներն այժմ հարգարժան մեծահարուստների ծառաներն են: Նրանք իրենց ծառաներին զուրկ չեն պահում, վերջիններս էլ, ի նշան երախտագիտության, փոխել են իրենց ազգանունները և երբեմնի դատավոր պապիկին, տերերի հովանավորությամբ, կուշտ ու կուռ ծերություն են շնորհել ծերանոցներից մեկում: Աչքովս չեմ տեսել, բայց հավատում եմ այն լրագրողին, որի ներկայությամբ արդարադատության նախկին ռահվիրան համբուրել է իր դատավճռով որբության մատնված հովանավորի բարեգութ ձեռքը:
Իզուր էլ պատմում եմ այս ամենը: Միևնույն է, արդարադատությունը ժամանակի գործիք է և պարապություն չի սիրում: Այնքան մարդ կա, որ իր ազատությունը չի սիրում: Հավանաբար, դրանցից մեկն էլ ես եմ: Ժամանակների միջև հետ ու առաջ եմ անում, որ կճղակի տակ չընկնեմ, բայց մեկ է, ընկնելու եմ: Ափեղ-ցփեղ երազներ եմ տեսնում ու այստեղ-այնտեղ պատմում: Պատմում եմ ու գլխիս տալիս: Հետո էլի եմ պատմում. յոթ առնետը քսան է դառնում, հիսուն: Գույներն իրար եմ խառնում` կարմիրի փոխարեն սև եմ ասում, կապույտին` դարչնագույն: Յոթ բաժակ խմում եմ, ութերորդին` հարբում… ով պարոն է` ընկեր եմ ասում, մեծարգոյի փոխարեն հարգելի եմ գրում. ում հայհոյում եմ, նրան էլ ընտրում եմ: Յոթ տարին չապրելու համար մի մեծ բան չէ: Եթե իմ պատժին համարժեք հանցանք չգտնեմ կենսագրությանս մեջ, սափորի պատմությունը կա ու կա. կհղկեմ, կծաղկեցնեմ, Վասակի ու Վարդանի պատմական տեսակների համադրումից մի էն տեսակ մեղք կհունցեմ, որ Հիտլերի մեջքին դնես` կճկվի:
«Երևան-Սևան» երթուղու գնացքում հենց այս պահին հետևելու եմ մազերն ուսերին անփութորեն փռած, քիթը ինձ պես ֆսֆսացնող այն երիտասարդին, որը, իր իմացածից ամաչելով, չիմացած բաներից է խոսում, մի բան մտածում, մեկ այլ բան է անում:
Ժամանակին նրա հայրը մորը դժբախտացրեց, մայրը` հորը, և այդ երկու դժբախտությունների մերձեցումից սերվեց մի նոր դժբախտություն, որը կյանքը մահից չի ջոկում, աջ ձեռքով մահվան հետ է խաղում, ձախով` կյանքի: Երբ ձեռքերն իրար է շփում, ամեն ինչ խառնվում է. երազում տեսած ձյունն իրականության մեջ կարկուտ է դառնում ու իր ծեծած տեղը շրջանցելով, որպեսզի հայկական ժողովրդական ասացվածքը ապուշ կտրի, մոլեգնորեն ծակծկում է նրան, ով իրեն բախտավոր է զգում ու ապահով… Փոքր Մհերը կշտամբում է Սասունցի Դավթին կրակն ու ոսկին իրարից չզատելու համար… Դեղին գույնը եղբայր գույներից անխղճորեն մերժվելով` առանձնանում է` միայնության մեջ իր բախտը լալու…
Դժբախտությունների բախման պայթյունից ծնված այս էակին վիճակված չէ զանազանել էպոսը կյանքից, բնությունը` բնանկարից, ոճիրը` պատժից:
Ոչ մի գնացք, հանուն պեղումներ իրականացնող արշավախմբի մեջ ընդգրկված ուսանողի, իր արագությունը չի փոխի: Իր ժողովրդի հինգհազարամյա պատմությանը րոպե առաջ առնչվելու հեռանկարը տղային խնդում կպարգևի մինչև այն պահը, երբ նրա սրատես աչքերը կորսան ընթերցանությանը տրված շիկահեր աղջկա հայացքը: Ահա, հազարամյակները մեկմեկու հրմշտելով լցվում են պատմության սափորի մեջ, և նա անտիկ փիլիսոփաների պես հոնքերը կիտելով, քիթը ինձ պես ֆսֆսացնելով` մոտենում է աղջկան.
-Ի վերջո, այս ամենը հիմարություն է:
Շիկահերը ձևացնելով, թե կարդում է, առանց հայացքը բարձրացնելու հարցնում է.
-Ի՞նչը:
-Այս ամենը… գնացքը… տարածությունը… այս լայնեզր գլխարկները…
Միամի՜տ տղա… Վերջին կարդացած գիրքը Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարությանն» է, որի արտասովոր ներգործությունից նետ ու աղեղ սարքած` փորձում է խոցել աղջկա ինքնապաշտպանությունը: Քիչ հետո այս շիկահեր աղջկա մոտ նա կդառնա կատվի ձագ: Աղջիկը, անուշեղենը օդում պահած, կատվի ձագին հետին թաթերի վրա կհանի:
«Այ տղա,- ասում եմ ինձ պես քիթը ֆսֆսացնող կատվի ձագին,- էս տիկնիկ աղջկա առաջ էդ ի՞նչ օրն ես ընկել»:
ՈՒզում եմ անհեթեթ տղային հասկացնել, որ ինքը սասունցու ճուտ է և ոչ թե կատվի ձագ, որ մեկ-երկու տարի հետո ինքը պատմվածք է գրելու, որն ընթերցելու են 15-80 տարեկան հայաստանաբնակ բոլոր հայերն ու սփյուռքի ամերիկահայ համայնքի «Հայ դատի» նախանձախնդիր հատվածը:
ՈՒզում եմ հուշել, որ այդ պատմվածքի շռնդալից հաջողությունը նրան սրածայր բեղեր պահելու և այն հայ-թուրքական հակամարտության շիկացած քուրայում խանձելու բարոյական իրավունք է շնորհելու, և որ ինքը սրածայր բեղերի սաղարթում թաքցնելու է իր դյուրաբեկ էությունն ու հուզաթաթախ հոգին:
Նա ինձ չի լսում, իսկ շիկահերը հիմարության գերբնական հատկանիշների մասին Ռոտերդամցուց յուրացրած նրա դատարկաբանություններին հակադարձում է.
-Դու հավատո՞ւմ ես ճակատագրին:
«Մի՛ պատասխանիր,- ասում եմ տղային,- թակարդ է»:
Տղան` ցանցառ, իսկ ճակատագրին հավատալու գայթակղությունը` մեծ. առանց կարկամելու ասում է.
-Այո, որովհետև ճակատագրի անունը հիմարություն է:
«Տխմար,- դարձյալ զայրանում եմ,- էս աղջկան էլ կորցրիր»:
-Եվս մի անբան մարդ, որն իր կյանքը հանձնում է քամիներին,- քմծիծաղով ասում է աղջիկը:
Տղան հուսահատ կառչել է անտիկ աշխարհի փրփուրներից և Էդիպ արքայի բարդույթի մասին Լևոն Ներսիսյանի դասախոսություններից պատառիկներ է արտասանում: Շիկահերն անդրդվելի է և իր բնորոշմամբ` «խուճուճ» փիլիսոփաների հետ սիրախաղի ցանկություն չունի: Որպես վերջնագիր նա ասում է.
-Աստված մարդուն անկախ է ստեղծել և ապստամբ: Եթե ճակատագրին հավատում ես, հենց այս պահին իջիր սուրացող գնացքից, նա քեզ կպահպանի:
Տղան ուսերը թոթվելով ասում է.
-Ինչ կա որ… կիջնեմ:
«Գնացքի մեջ ենք, թե գնացքից դուրս, նույն հիմարությունն է»,– մտմտաց տղան և ոտքը դանդա՜ղ իջեցրեց փախչող տարածության մեջ:
Հիշողությունս պահպանել է սլաքավարի տագնապալի և զարմացած հայացքը: Տղայի գլխից արյունը թափվում է սպիտակ վերնաշապկին, ներծծվում շապիկի մեջ, և մարմինը հաճելի խուտուտ է զգում: Ձախ ձեռքին խնամքով ծալված ամառային բաճկոնն է, ինչպես գնացքում: Աջ ձեռքն արյունոտ է և անիմաստ շարժումով ինչ-որ բան է ուզում հասկացնել, իսկ լեզուն դեռևս չի ընտելացել նոր միջավայրին: Մեկ ուղևորով թեթևացած գնացքը պոչը թափահարելով` ձևացնում է, թե տեսադաշտից դուրս է թռչում, հավանաբար, դատական ատյաններում վկայություն տալու անախորժությունից է փախչում: Սևանն էլ մուգ դարչնագույն ամպերով է քողարկվում` ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել:
-Մեքենա չունեմ, անտեր հեռախոսն էլ փչացած է,- ասում է սլաքավարը:
-Ոչինչ,- ասում է տղան,- ես ինձ լավ եմ զգում:
-Արյունը չի կտրվում,- ասում է սլաքավարը,- պետք է վիրակապել:
-Մանրուք է,- ասում է տղան,- լավ կլինի ասես, թե որտեղ ենք:
-Հարբա՞ծ ես:
-Չեմ խմում:
-Ինչ-որ մեկը հրե՞ց,- քննիչի դեր ստանձնեց սլաքավարը:
-Չէ, պարզապես իջա…
Սլաքավարը թաշկինակը մեկնեց.
-Գունդ արա և սեղմիր վերքին, թե չէ արյունաքամ կլինես:
-Արյուն է, էլի,- ասաց տղան:
-ՈՒսանո՞ղ ես,- հարցրեց ու ինքն էլ պատասխանեց,- ուսանող ես:
-Ինչի՞ց կռահեցիր:
-Միայն ուսանողներն են, որ արյունն ու գինին շփոթում են:
-Մեկ չէ՞, երկուսն էլ հեղուկ են:
-Ծնողներ ունե՞ս:
-Առանձին-առանձին ունեմ, միասին` ոչ:
-Չե՞ս խղճում նրանց:
-Առանձին-առանձին` խղճում եմ:
-Քո տարիքի տղա ունեմ,- ասաց սլաքավարը:– Դու իջնում ես, նա էլ բարձրանում է. երկուսդ էլ մահվան հետ եք խաղում:
-Մահ է, էլի: Ի՞նչ տարբերություն` իջնելիս է գալիս, թե բարձրանալիս:
-Սխալ եք ապրում,- ասաց սլաքավարը,- այդպես ապրելը հանցագործություն է:
Կարևոր չէ, թե երբ և ինչպես անմիտ տղան հասավ իր արշավախմբին, արյունոտ շապիկը Սևանի՞, թե՞ աղբյուրի ջրով լվաց: Այդ օրը նա հասկացավ այն, ինչը երբևէ ոչ ոք չէր հասկանալու:
Մեկ օր անց տղան քիթը ֆսֆսացնելով հողից դուրս էր բերում այն հինգհազարամյա սափորը, որից, հավանաբար, ջուր էր խմել առաջին հայը:
Շիկահեր աղջիկը, գնացքը, սլաքավարը և նույնիսկ տղայից երես թեքած Սևանը նշույլ իսկ մեղավոր չեն, որ տղան կյանքն ու մահը իրարից չի ջոկում և քառասուն տարի անց իր պես քիթը ֆսֆսացնող մեկի համար իր պատժաչափին համարժեք հանցանք է ապահովում:
«Ազատությո՜ւն մեր հինգհազարամյա պատմությանը»,- մտմտաց տղան և սափորն ամբողջ ուժով դիմացի ժայռաբեկորին խփեց: Հոյակապ պայթյուն ստացվեց: Էպոսի դռները բացվեցին, և Սասնա անզուգական հերոսները ցաք ու ցրիվ լցվեցին կյանք:
Ինքն իր մեջ չտեղավորվող երկրի հազար ու մի թագավորները, իրենց ճակատագրերը շալակած, լուծվեցին աշխարհի մութ ու լույս ծալքերի մեջ: Եվ ի՜նչ գույներ առնետների կերպարանքով հորդեցին զմռսված սափորից` կարմիրը` կարմիր, սպիտակը` սպիտակ, սևը` սև… Եվ ի՜նչ ոճիրներ` մեկը մեկից ծանր ու լիարյուն… և ի՜նչ այրեր` մեկը մեկից դավաճան ու հերոս` նույն սափորի մեջ եղբայրացած:
Հենց միայն սափորի փշուրները պեղումների ղեկավարին խելացնորության դուռը հասցրին:
-Եղբայրներ և քույրեր,- ասաց նա` հինգհազարամյա սափորի կտորտանքը հավաքելով,- այս երիտասարդը հենց այս պահին կատարեց աշխարհի ամենանողկալի հանցագործությունը: Նա մարդասպան է… ոչ, ինչ եմ ասում, նա դավաճան է… ազգուրաց սատանա… նա սպանել է իր ժողովրդի պատմությունը:
Տղան հիմար ժպիտով նայում է ծերուկ հնագետին ու ասում.
-Կուժ է, էլի:
Քառասուն տարի ինքս ինձ հարցրել եմ. «Ինչո՞ւ ջարդեցիր սափորը», բայց պատասխանը չեմ գտել: Եթե խելքիս զոռ տայի, հաստատ էլի մի բան կմոգոնեի, կասեի` արևն աչքերիս ընկավ կամ` ճայերի ճչոցից ուղեղս մթագնեց: Դժվար թե հավատային, թե արևից ու ճայերի ճչոցից մարդ կարող է կորցնել ինքնատիրապետումը: Կարող էր հանրահայտ քաղաքական գործչի ապագա հայտարարության պես մի բան հորինել` պատմությունը կեղծ կատեգորիա է: Կամ էլ ավելի ճշմարտանման մի սուտ. «Այս սափորով ջուր է խմել մի մարդակեր հայ, որը կերել է իր զավակներին»: Ոչ մի հնագետ ու պատմաբան չի կարող հերքել այդ վարկածը: Արդարանալու ուրիշ տարբերակ էլ կա. «Այս սափորը պատկանել է մի կատաղի նվաճողի, որը նենգորեն ոչնչացրել է մեր նախնիներին»:
Այսքան անվնաս տարբերակը անտեսելով` տղան ընտրել էր ամենագարշելի պատասխանը.
-Վատ հոտ էր գալիս:
«Այ տղա,- ասում եմ նրան,- անուշահոտ պատմություն չի լինում: Պատմությունը մարգագետնի ծաղիկ չէ, ոչ էլ ֆրանսիական դուխի»:
-Մեր անցյալից սատկած առնետի հոտ է գալիս,- լկտիաբար շարունակում է նա:
«Տղա ջան,- ասում եմ,- քո պատճառով ես իմ երիտասարդությունից ամաչում եմ»:
Ասես-չասես: Ո՛չ չափ ունի, ո՛չ սահման. քիթը ֆսֆսացնելով ասում է.
-Ես էլ իմ ծերությունն եմ ատում:
«Տղա ջան,- ասում եմ,- քառասուն տարի ամեն ինչ արեցի, որ քեզնից հեռանամ, բայց արդյունքում ինքս ինձնից հեռացա»:
-Աշխարհն իր պատմությունը շաղ է տվել օվկիանոսներին, անպարագիծ դաշտերին ու անապատներին, իսկ մենք այն սափորի մեջ ենք խցկել,- ասում է նա:
«Տղա ջան,- հիշում եմ սլաքավարի խոսքը,- այդպես ապրելը հանցագործություն է»:
-Կարգին ժողովուրդներն էպոսի իրենց հերոսներին լցնում են կյանք, իսկ մենք մեր կենդանի հերոսներին լցնում ենք էպոսների մեջ ու զմռսում- ասում է նա:
«Տղա ջան,- ասում եմ,- քառասուն տարի անց դու խելքը գլխին մարդ ես լինելու և լիզելու ես պատմությունը, որ ջարդեցիր սատանայի թելադրանքով»:
-Ես պատմություն լիզող չեմ դառնա,- ասում է նա,- ես ազատագրեցի այն և քեզ համար հանցանք ապահովեցի, կներես, եթե մի քիչ ծանր է ստացվել:
Չէ, անիմաստ է նրան համոզելը: Հետ դառնալն էլ շատ է հոգնեցուցիչ: Գնամ իմ ծանոթ ոստիկանի մոտ, մեկ էլ տեսար` մի նոր, ավելի կարճ ճամփա ցույց տվեց:
Լավ բան չստացվեց. փորձեցի արդարադատությունից խուսափել, ինքս իմ կճղակի տակ ընկա: Ես նրանից հանցանք էի խնդրում, նա ինձ պատիժ առաջարկեց:
Կարդացողի Հավանություն՝
0
5
Արփինէ
Սիրելի հայրենակիցներ,
Ազգային գաղափարախոսություն եւ ազգային արժէքներ ստեղծելու, եւ եղածը պաշտպանելու այս քննարկման ընթացքում, հետաքրքիր զուգադիպութեամբ իմ ձեռքն ընկավ մի անչափ արժէքաւոր եւ այժմէական փաստաթուղթ, որն արձագանքում է մեր մի քանի տեսակէտ արտայայտողների կարծիքներին եւ հիմք է տալիս ամուր համոզմունքով կառչել դրանց:
Աշխարհահռչակ գիտնական,աստղաֆիզիկոս ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ 1994 Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ, թողել է կտակ, որից մէջբերումներ- «…Կտակում եմ.
Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս,ծոռներիս, եւ այլն, տիրապետել ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ: Ամէն մէկը իր պարտքը պէտք է համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագէտ լինել հայերէն, անկախ նրանից, ինչպիսի տոկոս է կազմում նրա մէջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:
Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թէ արյուն, այլ գաղափարներ եւ այդ գաղափարների մէջ ինձ համար ամէնաթանկը ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ է:
Այդ կապակցութեամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն:
Գիտցիր, որ իմ կեանքի ամենամեծ երջանկությունը եղել է եւ կը մնա , քանի ապրում են՛, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: »
Կարդացողի Հավանություն՝
8
3
« … Այնքան մարդ կա, որ իր ազատությունը չի սիրում: Հավանաբար, դրանցից մեկն էլ ես եմ: Ժամանակների միջև հետ ու առաջ եմ անում, որ կճղակի տակ չընկնեմ, բայց մեկ է, ընկնելու եմ: Ափեղ-ցփեղ երազներ եմ տեսնում ու այստեղ-այնտեղ պատմում: Պատմում եմ ու գլխիս տալիս: Հետո էլի եմ պատմում. յոթ առնետը քսան է դառնում, հիսուն: Գույներն իրար եմ խառնում` կարմիրի փոխարեն սև եմ ասում, կապույտին` դարչնագույն: Յոթ բաժակ խմում եմ, ութերորդին` հարբում… ով պարոն է` ընկեր եմ ասում, մեծարգոյի փոխարեն հարգելի եմ գրում. ում հայհոյում եմ, նրան էլ ընտրում եմ: Յոթ տարին չապրելու համար մի մեծ բան չէ: Եթե իմ պատժին համարժեք հանցանք չգտնեմ կենսագրությանս մեջ, սափորի պատմությունը կա ու կա. կհղկեմ, կծաղկեցնեմ, Վասակի ու Վարդանի պատմական տեսակների համադրումից մի էն տեսակ մեղք կհունցեմ, որ Հիտլերի մեջքին դնես` կճկվի:»
Հարգելի հեղինակ, մի խարխափեք լույսից ու Ձեր անունով ներկայացեք …
Խավարն է մղձավանջների ու վարակիչ հիվանդությունների պատճառը:
Կարդացողի Հավանություն՝
7
3
Առչուկ , դու հասկանալի ես . Անձամբ եղել եմ այնտեղ որտեղ դու այսօր երանություն ես վայելում :
Ինձ իմ Քրիստոնեա «Եղբայրներն» պարզապես վռռնդեցին ինձ իրենց քրիստոնեական շրջապատից ՝ ոնց որ ՝ ոչ մեկն իրենց կյանքում :
Մեղքս ինչ թաքցնեմ,Ես չէի թութակում Քրիստոնեա/«Աստված»աշնչյան ՝ «Սուրբ.» Իսահակ , «Ես Սուրբ Հակոբի Աստվածն եմ » Քրիստոնեա/«Աստված»աշնչյան այն ոչ աստվածային միտումներն – ԸՆՀԱԿԱՌԱԿԸ ՝ Ոգևորվել էի «Աստված»աշնչյան ՝ ԱՐԱՐԱՏ , ԱՍՏՎԱԾ ԱՐԱՐԱՏ ից , ԱՍՏՎԱԾ ՀՈԳՈՎ ու ՍՐՏՈՎ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՎՐԱ Հանգրվանելլու ԻՐ Ամենասիրելի ՆՈՅ Մարգարեով երևույթներից :,
Ի տարբերություն Քրիստոնեա եղբայրներիս Ես «Աստված»աշնչում Աստծուն փնտրում էի ոչ միայն իմ փրկվելու անձնական շահերից միայն ՝ ինչպես քրիստոնեաներն , այլ ՝ .. Ինձ Իմ ԱԶԳԻՍ , ԻՆՁ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՍ Շահերն էին մղում Ինձ դեպ Աստված ՝թաքուն փորձում էի Հասկանալ Իմ Ժողովրդի «Մեղքը»:
Աստծո ՝ ԱՐԱՐԱՏ ԱՐԱԳԱԾ սփռած ԾԻԱԾԱՆՆ ՝ Ի ՆՇԱՆ ՝ այն Բանի՜ որ
ԱՍՏՎԱԾ էլ ՋՐՀԵՂԵՂ չի անելու ԱՍՏԾՈ՜ մարդկության հետ ԿՆՔԱԾ ԱՍՏԾՈ ԱՌԱՋԻ պայմանագիր/խոստումներից ՝ ԵՍ էլ չգիտեի թե ոնց Սիրեմ Աստծո:
Այդպիսի Աստծո Պատվին ՝ Բահ Քլունգով կարելիէ տիեզերք վերստեղծել …
Որքան էլ որ ՝ Ոգևորվել , որքանով էլ որ ՝ ոգևորում էի ես իմ Քրիստոնեա Եղբայրներին Աստծո հայկականության հետ Նրա ունեցած առնչություններից , նրանք ՝«Սոված Հավը Երազում Կուտ է Տեսնում » պատրանքի էին վերագրում իմ ոգևորություններն ՝ արգիլոմ էին տրվել ինձ իմ սրտի անկեղծ զգացումներին :
Մի բան էլ ա ՝
«Նոր Մարգարե է հայտնվել»,- ձեռ էին առնում ինձ իմ քրիստոնեա եղբայրները առանց նկատելու որ ՝ վիրավորում են ԱԶԳԻՍ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Ինձանով հանդերձ , Թու՜ ես …
«Ի՞նչ է , ուրեմ Սու՞թ է Քրիստոսը » ,- ստիպում էին ինձ Աստվածաշնչի Աստծո ՝ Քրիստոսով հավատալ «Աստված»աշունչը , և ՝ Ոչ Իմ հասկացածով :
«Ես Հակոբի Աստվածն եմ » ,- ասում է Քրիստոսը . հիմա ու՞մ հավատանք ՝ Քե՞զ , թե՞ Քրիստոսին ՝ պախարակում էին ինձ իմ Քրիստոնեա Եղբայրներն , և իմ ու Քրիստոսի անհամեմատելիություններից պաշտպանում էին «Աստված»աշնչի
«Սուրբ» Հակոբին:
«Սուրբ» Հակոբին ՝ ով ՝ Սրբավարի կեղծեց , Սրբությամբ ոչխարավորվելով ՝ «Ես Եսավն եմ» թաքցրեց «Սրբից» իր ով լինելն , և հետագայում ՝ սպանությունների , կողոպուտների և այլն լրբությունների սխրանքներից ՝ մեծ փառքի ու պատվի արժանացավ «Ես Հակոբի Աստվածն եմ » ավազակապետի կողմից ՝ որպես Իր Ընտրյալ թայֆի աստծուց :
Վարդապետներն որ ՝ ընհանուր ոչ մի բան չ՛ունեն ՝ ԱՍՏԾՈ , Ժողովրդի , Հայրենիքի , Մարդկության հետ Թրքացած ՝ իբրև ՝ «ԵՍ Հակոբի Աստվածն եմ » Ընտրյալներից մեկն այլևս հոգեվորվել են , Չ՛կան …
Չ՛կան , բայց ձայնը լսվում է ՝ ԱԼԷ ԼՈՒՅԱ , ԱԼԷ ԼՈՒՅԱ
Խոսքը կա , բայց ՝ միտքը Չ՛կա …
Եր՛ե՜ մի միտք էլ է երևի , բայց տեղը Չ՛կա …
Է՜ Է՜ , Շան հաչոցն էլ է մի միտք , բայց ՝ Շան տեղ դնողն ո՞վ ա …
Ասում ա ՝ Սիրիր Հորդ ,ու՝ Մորդ …
Է՜Է՜ , այ խելոք այն ո՞վ է որ ՝ Չի՛ սիրում իր հորն ու մորը , կամ որ ՝ մերն այլասեռված է , էլ ո՞նց սիրի որ էլ Չ՛ի սիրում
Պոռնիկ հայրը որ ՝ բռնաբարել է աղջկան ՝ որպես ՝Սիրեկանի՞ սիրի հորը :
էլ ո՞նց սիրի որ էլ Չ՛ի սիրում:
Որպես Ամուսնու՞ սիրի հորը …
էլ ո՞նց սիրի որ էլ Չ՛ի սիրում:
Թե՞ որպես հոր սիրի հորը :
էլ ո՞նց սիրի որ էլ Չ՛ի սիրում :
Հակոբը ո՞նց չ՛սիրի իր հորն ու մորը որ նրանք իրենց հարազատ զավակի արյան գնով «Սուրբ» դարձրին նրա եղբորը ՝ Հակոբին
ԵՍավը ՝ որի սերը թափուր մնաց ի՞նչպես սիրի , էլ ու՞մ սիրի ՝ որպես հոր մոր ՝ որոնք կենդանի թաղեցին սրան մի աման ապուրով , և ՝ համբարձվել են այլևս -
Արչուկ Դու վատ մարդ չ՛ես , ընդհակառակը դու քո տիրոջ ՝ Հիսուս Քրիստոսից 100000000000 անգամ ու ավելի լավ մարդ ես –
Քո Տերը ՝ Հիսուս Քրիստոսը ՝ Հանցագործ է
Դու Արչուկ ՝միայն ՝ մի շատ մի փոքր չափազանցրել ես քեզ -
Ոչ թե ՝ARCH , այլ ՝ ԹՈՒԹԱԿ , պտի փոխես քո մականունը…
Մեր Հիսուսը ՝ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑՆ Է
Խոր Վիրապ Վանքն էլ ՝ ԿՈՄԻՏԱՍԻ ՎԱՆՔՆ Է … 6 AM
Մեր Հիսուսը ՝ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑՆ Է
Խոր Վիրապ Վանքն էլ ՝ ԿՈՄԻՏԱՍԻ ՎԱՆՔՆ Է … 6 AM
Կարդացողի Հավանություն՝
4
4
Լսի՜ր, ա՜յ ՍիսՄասիս, ա՜յ ուղեկորույս անցյալի ու արդիականության, ողբալի երևութ… ROZISK 911-ի, չիր հաճախորդ… Դրանց խնդրիր, գլխիտ մի քիչ եռացրած ջուր լցնեն, որպեսզի կակղես, կոմպոտ դառնաս, -որ ինքտ քեզ ուտելով, վերջանաս գնաս: – Դու էլ, քեզանից կպրծնես, իրենք էլ, մենք էլ… Սրան-նրան պիտակներ ես կպցնում ու հակադարց վիրավորանքներ ստանում.
Ա՜յ բողքի կլեպ, քո ասածը սա է – Агент Влияния
(от лат. agens, род. п. agentis – действующий) – англ. agent, influence; нем. Agent des Einflusses. 1. Должностное лицо, либо лицо, пользующееся обществ, доверием и авторитетом, осуществляющее систематическую деятельность по реализации целей политики иностранного государства. 2. Обществ, деятель, проводящий политику к.-л. партии или организации в среде, не принадлежащей к этим структурам. Եթե ես այդ մարդը լինեի, ապա դու ինձ հետ «հաշտ ու բարիշտ» կլինեիր.. Բոլորիս գիտելիքներն էլ հիմնվաճ են – արդեն ասածի ու արվածի վրա: Դու քո ընտրած «նիկ-ով» – արդեն թութակ էս… Իմ «նիկ-ը», -իմ անունի արմատն է, ու քո հնարքներից շատ հեռու է… Բոլորին հասկանալի լինելու համար եմ ընտրել, գրելու այս ոճը… Այստեղ, տարբեր մակարդակի զարգացում ունեցող, մարդիկ են մտնում, – մեկը մի բան շատ գիտի, մյուսը մի ուրիշ բան… Դրա համար էլ հավաքվում ենք այստեղ, փորձելով մի ընդանուր հասկացողական հայտարարի գալ… Այս ամենը քո երկու տեսակներին եմ ուղղում, – մեկը անձին, մյուսը երևույթին… Եթե կարծում ես, որ քո անձի մասին վատ կարծիք ունեմ, – ապա սխալվում ես… Ճիշտ հակառակն է, – «Կանդինսկի-Կլեռամբո-ի» քո սինդրոմը, ինձ զվարճացնում է, և ավելին, – ինձ մտածելու ու կատակելու առիթ է տալիս…Այնպես որ ջանիր, հանուն մեզ բոլորիս… Հավատա… Քո Աստվածը քեզ, միայն քոնը կհատուցի…
Կարդացողի Հավանություն՝
4
4
ՀԱՐԳԵԼԻ ԼԻԱՆԱՅԻՆ,
ԱՅՆՔԱՆ ԵՆՔ ԽԱՌՆՎԵԼ ,ԱՅՆՔԱՆ ԵՆ ԽԱՌՆԵԼ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՄՈՒԹԸ,
ՈՐ ԱՐԴԵՆ ՍԻՐՏՍ Է ԽԱՌՆՈՒՄ….
ԱՐԴԵՆ ԵՍ ՀԵՌՈՒ ՀԵՌՎԻՑ ԼՍՈՒՄ ԵՄ ՆՈՐ ԳԵՐՈՒԹՅԱՆ ԲՈԹԸ,
ԵՎ Ո՝ՐՆ Է ԼՈՒՅՍՆ, ԵՎ Ո՝ՐՆ Է ՄՈՒԹԸ,
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՑՈՒՅՑ ՏՎԵՔ ԻՆՁ,
21 ԴԱՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՍՈՒՏԸ…
Կարդացողի Հավանություն՝
2
2
ՍՈՒՏԸ ԿՈՒՏՆ Է ՎԱԽԻ:
Ի՞նչն է խանգարում… ինչու՞ չեք ներկայանում Ձեր անունով… Ես ներկայանում եմ ու չեմ ուզում վախենալ , չեմ ուզում, որ իմ առաքելությունը գենիս վախ կամ քաոսածին ցնորքներ փոխանցելու մեջ լինի…
21-րդ դարի գլխավոր կուտը գտնվում է «աշխարհի վերջ» կոչվող ունայն վախի մեջ…
Ամեն կերպ հրամցվում է այն … Գայթակղությանը չդիմացած ճաշակողը լրացնում է հրամցնողների բանակն ու բազմացրած կուտը բաժանող դառնում…Հա , չմոռանամ ասել, որ այս ամենը ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԿԱՄՔԻ ՈՒԺԻ ու ՄԱՔՈՒՐ ԽՂՃԻ կարեւորությանն անծանոթ միամիտների մոտ ակամայից է ստացվում…
Կարդացողի Հավանություն՝
4
2
Արմեն Իմաստասեր
ՀԱՐԳԵԼԻ ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆԻՆ
ՆԱԽՈՐՈՔ ԱՍԵՄ ՈՐ ՄԵԾ ՀԱՐԳԱՆՔՈՎ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԲՈԼՈՐ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾԸ ՆՎԻՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ , ՃՇԳՐԻՏ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ և ԱՅԼՆ :,Պ ԱՍԿՈՅԱՆԻՆ ՏՎԱԾՍ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՉՀԱՍԿԱՆԱՔ ՈՐՊԵՍ <> ԵՍ ՁԵՐ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻՆ ՑԱՎՈՔ ԾԱՆՈԹ ՉԵՄ .>ՀԵՏևԱԲԱՐ ՀԵՏևՈՒԹՅՈՒՆ ՉԵԻ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ :: Պ ԱՍԿՈՅԱՆԸ ՈՐՔԱՆՈՎ ՀԱՍԿԱՑԱ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՌԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄՆԵՐՈՎ>>ԻՐ ԿԱՐԾԻՔԸ ՈՒՂԱԿԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՐ ԻՄԱՆԱԼ:
ՃԻՇՏՆ ԱՍԱԾ ԻՆՁ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԵՏԱՔՐՔՐԵՑ ՁԵՐ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ, : ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ԲՈԼԼՈՐ ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ ԱՅԴՊԻՍԻ ԼՐՋՈՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՎԵԻՆ ԱՅԴ ԿԱՐևՈՐ ՀԱՐՑԻՆ ԻՆՉՊԵՍ ԴՈՒՔ : ՑԱՎՈՔ ԴՈՒՔ ԵԼ ԳԻՏԵՔ ՈՐ ԴԱ ԱՅԴՊԵՍ ՉԷ::ՀԱԿԱՌԱԿԸ ԽԱՌՆՈՒՄ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ԵՆ ԱՅՆ ԱՄԵՆԸ ԻՆՉԸ ԴԱՐԵՐՈՎ ՀԱԶԻՎ ՀԱՍԵԼ Է ՄԵԶ ԼԵԶՎԻ, ՍԵՊԱԳՐԵՐԻ ,ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ և ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ::::::
ՔԱՆԴԵԼԸ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է ՔԱՆՑ ԳՏՆԵԼ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ : ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՄԵԾ ՀԱՐԳԱՆՔՈՎ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ ՀԱՆԴԵՊ , ՈՎՔԵՐ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԱՅՍ ԾԱՆՐ ԲԱՅՑ ԿԱՐևՈՐ ԳՈՐԾԸ:::
Կարդացողի Հավանություն՝
10
2
Արմեն Իմաստասեր
ՀԱՐԳԵԼԻ ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ԷՊՈՍԻ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՌԵՐԻ ՎԵՐԾԱՆՄԱՆ, ԱՅԲՈՒԲԵՆԻ ԿԱՊԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ, ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅԱՆ, ՖԻԶԻԿԱՅԻ, և ԱՅԼ ՄԵԶ ՀԱՅՏՆԻ և ՈՉ ՀԱՅՏՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՃՇԳՐԻՏ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ::ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ ՁԵԶ ՇԱՏ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ :: ԴՐԱՆՔ 30 ՏԱՐՎԱ ՔՐՏՆԱՋԱՆ ԿԱՐևՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ՈՐՈՆՔ ԴԵՌ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՉԵՆ ::
ՔԱՆԻ ՈՐ ԱՅԴ ԳՈՐԾՈՎ ԴՈՒՔ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՔ ՁԵԶ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԻ :::::ԿԱՊՆՎԵԼ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԵՂԻՆԱԿԻ ԱՐԾՎԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՀԵՏ , ՄԵՐ ՀԱՐԳԵԼԻ, ՀԱՅՐԵՆԱՍԵՐ,ԱԶԳԻՆ ՆՎԻՐՅԱԼ , Մ_Ռ ՎԱՐԴԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ::::::
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՍ
Կարդացողի Հավանություն՝
9
2
ARCH
…Այնպես որ ջանիր, հանուն մեզ բոլորիս… Հավատա… Քո Աստվածը քեզ, միայն քոնը կհատուցի…
Ես Աստծուց ակնկալիք Չ՛ունեմ
Աստված Ինձ Իմ ուզածից ավելի է տվել Ինձ ՝ այնքան որ ՝ 999000 տարի էլ որ ապրեեմ /ապրենք Նրա Շռայլ , Անհաշիվ , ու Անհամար Առատաձեռնություններից ՝ մարդկությունն չի կարող սպառել Իր ունեցածը –
Ես ոչ թե ՝ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ , Ո՛Չ , Ես ԳԻՏԵՄ …
Աստված Չ՛է ուզում որ ՝Դուք շնորհակալ լինեք Նրան ամեն մի հասարակ բաների համար , ԲՈԼՈՐՈՎԻՆ …
Աստված այնքան Էժան մեկը Չ՛Է որ Դուք Ձեր քրիստոնեա կոպեկանոց հոգեբանությամբ Ձեզ թույլ եք տալիս Նրան դիմել ՝ «Հանապազօրյա Հաց» ունենալու ՜ մուրացկանի Ձեր ՝ անտեր , ու՝ անտիրական լինելու ՜ … ողորմելի , ու՝ անմխիթար աղոթքներով ՝ խայտառակել Աստծո –
… ՆԱ երբևէ Չ՛ի ակնկալել որ Դուք Հացի՜ Նրա երկրով մեկ հեղած անսահման անսահմանությունների այնքանությունից ՝ Մի կտոր «ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՀԱՑ» . մուրալու հույսով աղոթեք Նրան ՝ իբրև ՝ այդքանն էլ Շատ է Ձեզ ՝ Ձեր ՝ ձև , ձևական ,ձեր կեղծ , ու սութ, ձեր այն որբական աղոթքներով ՝ որով իբրև ՝ շնորհակալ եք Դուք Քրիստոնեաներդ – -
…Ո՛չ թե Մարդն է որ ՝ իվիճակի ՝Չ՛էր հասկանար Ամենակարողին ՜
Ո՛չ թե ՝ Ասդված է որ Ի վիճակի ՝ Չ՛էրոր ՝ մատչելի լիներ Իր Իսկ ստեղծած Մարդուն՜ . Ո՛չ
ճշմարտությունն այն է որ ան ՝ աստվածը ծառերի հետ է խոսացել հաստատ
Եղելությունն այն է որ ոչ՛ այն ՝ ասողն էր աստված , ո՛չ էլ այն ծառերն էին մարդիկ որ ՝ հասկանաին միմիանց -
-Այլապես ՝ Ի՞չպես …
- Աստված կամեցավ , ու ՝ Չ՛է՞ղավ …
- Աստված Ասաց ՝ Եղի՛ր , ու ՝ Չ՛էղա՞վ …
- Աստված Ասաց , ու ՝ Չ՛հասկացվե՞ց …
- Ամենակարող Աստված , ու ՝ Անկարող հասկացվելու՞ …
- Ամենակարող Աստված , ու ՝ Անկարող Հասկացնելու՞
- Ամենա Ամենակարող , ու ՝ անճարահա՞տ …
- Ամենա Ամենա կարող , ու ՝ դռնէ դուռ ընկած դեռ ՝ փորձում է հավատացնել որ ՝ հավատա՞ն իրեն …
Մեր Հիսուսը ՝ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑՆ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ
ԽՈՐ ՎԻՐԱՊ ՎԱՆՔԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՎԱՆՔՆ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ
Մեր Աստված ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՌԱՔՅԱԼՆԵՐՆ ՝
Պարույ ՍԵՎԱԿ …
ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ …
Գարեգին Նժդեհ …
ԱՆԴՐԱՆԻԿ …
Ալեքսանդր Վարպետյան …
Վարուժան ,Զոհրապ Աբովյաններրրրրրրրրրր
ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ ՆԵՐՐՐՐՐՐՐՐՐՐ
3 57 AM , Բարի Գշեր … ՀԱՅ ԱՌՉ թուրքերի ԴԺՈՂՔ ԱՌՅՈՒԾՆԵՐ …
Կարդացողի Հավանություն՝
1
2
սկիզբը՝ տե՛ս
2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ միմյանց դեմ պայքարող հիմնական մրցակիցները հին համակարգը ներկայացնող գործիչներն էին։ Եվ՛ Սերժ Սարգսյանը, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը նոր գաղափարներ առաջ չէին քաշում։ Մեկն ուզում էր պահել ու ավելացնել ավազակապետության ընձեռած նյութական բարիքները’ «Առա՛ջ, Հայաստա՛ն» պլագիատ արած կարգախոսի ներքո, իսկ մյուսն ուզում էր վերականգնել «բուրբոնական» կարգը, որն, ըստ էության, նշանակում էր ավազակապետության վերատիրացում։ Ուրիշ ոչինչ։
«Ֆուշեն» ու «Լյուդովիկոսը»
Պարզ էր, որ 2008-ի նախագահական ընտրապայքարում, որի ֆավորիտ դերակատարները «Ֆուշեն» ու «Լյուդովիկոսն» էին, պետք է հաղթեր նա, ով ուներ ավելի շատ ուժային, վարչական ու ֆինանսական ռեսուրսներ, քանի որ չկար հնի ու նորի պայքար, որտեղ անխուսափելի կլիներ նորի հաղթանակը։ Արդյունքն այն եղավ, որ «Լյուդովիկոսն» ընդդեմ «Ֆուշեի» հակամարտությունը Բաղրամյան 26-ում գտնվող նստավայր տեղափոխեց հայկական «Ֆուշեին»։
Ընդհանուր առմամբ, 1789թ. ֆրանսիական առաջին հեղափոխության և դրա հետագա ընթացքի ու 1988-ի հայկական հեղափոխության ու դրան հաջորդած զարգացումների միջև շատ նմանություններ կան։
Ֆրանսիական հեղափոխությանը հաջորդած ներքաղաքական պայքարի ժամանակ ժողովրդական (հակահեղափոխական) ընդվզումը կանխելու համար Ֆուշեն Լիոն քաղաքում թնդանոթներ կիրառեց, իսկ «մեր» Ֆուշեին իշխանությունը պահելու համար պահանջվեց հայկական «Լիոն»՝ մարտի 1-ի օպերացիայի տեսքով. կրկին զոհեր ու վիրավորներ։ Ճիշտ է, նշյալ իրադարձությունները պատմական տարբեր միջավայրերում են եղել ու այլ ենթատեքստ ունեցել, բայց և՛ այն օրերի Ֆրանսիայում, և՛ այսօրվա Հայաստանում իշխանության համար պայքարում էին (են) հեղափոխությունից հետո օգտվողներն ու նախկին իշխանությունները (օգտվողները), որոնք առաջնորդվում էին (են) «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վե՛րջ» և «Վերականգնենք սահմանադրական (բուրբոնական) կարգը» կարգախոսներով։
Եվ՛ Ֆրանսիայում, և՛ Հայաստանում հեղափոխական առաջին ալիքներն իրենց միջից ծնեցին հեղափոխական էլիտայի ու հասարակ ժողովրդի շարքերից դուրս եկած փայլուն զորահրամանատարների, ովքեր երկրին բերեցին ռազմական հաջողություններ՝ մարդկանց պարգևելով հաղթանակի բերկրանք, բայց հեղափոխությունը միևնույն ժամանակ դարձավ նաև ժողովրդի խոր հիասթափության պատճառ, որը պայմանավորված էր ներքին կյանքի անարդարությամբ, սպասումների չիրականանալով, իշխանության եկած հեղափոխական ուժերի կոռումպացվածությամբ ու հեղափոխականների միապետական բնույթի փոխակերպմամբ։
Ե՛վ այն ժամանակվա Ֆրանսիայում, և՛ 88-ի շարժման միջոցով ձևավորված Հայաստանում ժողովուրդը շատ փոփոխական տրամադրություններ ուներ (ունի). երեկվա կուռքերը մեկ ակնթարթում դառնում էին (են) հակահերոսներ և ուղարկվում գիլյոտինի «հյուրընկալ» տարածք, ու հակառակը՝ հակահերոսներն էին (են) կուռքերի վերածվում։
Ե՛վ հեղափոխական Ֆրանսիայում, և՛ հետսովետական Հայաստանում կոնվենտից, դիրեկտորիայից, գերագույն խորհրդից, ՀՀՇ-ից, մարատներից, դանտոններից, միրաբոներից, ռոբեսպիերներից, տերպետրոսյաններից, վանոներից, նապոլեոններից շատ արագ հիասթափվում ու նրանց նորից սիրահարվում էին (են)՝ այդ ընթացքում հնարավորություն տալով դրսևորվելու գորշ, փողասեր, փառամոլ ու մորթապաշտ գործիչներ ֆուշեներին, սերժսարգսյաններին և այլոց։
Երկու դեպքում էլ հեղափոխությունն իրականացրին ռոմանտիկները, իսկ վայելեցին, մեղմ ասած, ոչ ռոմանտիկները։ Երկու դեպքում էլ հեղափոխական նախկին ընկերները դարձան կատաղի թշնամիներ։ Երկու դեպքում էլ հեղափոխականները խժռեցին միմյանց ու իշխանության համն առած՝ այնքան արժեզրկեցին հեղափոխության բերած ազգային ու համամարդկային գաղափարները, որ հող ստեղծեցին բոլոր տեսակի բուրբոնների վերադարձի համար։
Հայաստանում «Բուրբոնների» հանդեպ կարոտախտն առաջին անգամ դրսևորվեց կոմունիստական շրջանի «Բուրբոն» Կարեն Դեմիրճյանի, հետո՝ «թագաժառանգ» Ստեփան Դեմիրճյանի, իսկ այժմ արդեն հեղափոխական առաջին ալիքի հետևանքով իշխանության եկած ու բուրբոնացած Լևոն Տեր-Պետրոսյանի տեսքով։
Փաստորեն, գործում է քաղաքագիտական հստակ կանոն. եթե դու հեղափոխություն ես անում բուրբոնական համակարգը կազմաքանդելու նպատակով, բայց հետագայում դառնում ես հեղափոխությամբ մերժված նույն այդ բուրբոնական արժեքների կրողը, ապա ժողովրդի շրջանում ռեակցիոն տրամադրություններ են առաջանում, և նախկին բուրբոնները վերադառնում են՝ յուրօրինակ ձևով պատժելով տվյալ պետությանը և հոռացած հեղափոխականներին։ Այդ դեպքում «ուսուցիչները» դուրս են գալիս «աշակերտների» դեմ, իսկ ժողովուրդը նրանց ձեռքում վերածվում է գործիքի, որին կամ ընտրակաշառք պետք է տալ, կամ հանրահավաքի մասնակից դարձնել։
Գործում է նաև քաղաքագիտական մեկ այլ կանոն. Բուրբոնների ակտիվացումը դեռ չի նշանակում իշխանության վերատիրացում։ Պետության փտած վիճակը Բուրբոնների իշխանության գալու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Քաղաքագիտական պրակտիկան ցույց է տալիս, որ Բուրբոնների ռևանշը հնարավոր է միայն արտաքին ուժերի գործուն աջակցությամբ և սեփական երկրի ռազմական պարտության դեպքում։ Այսինքն, Բուրբոնների վերակենդանացման և իշխանությունը վերցնելու համար նախադրյալներ են հանդիսանում՝ 1) քայքայված երկրի առկայությունը և 2) դրսի ուժերի օժանդակությունը։
2008-ին նշածս առաջին գործոնը կար. քաղաքական դաշտը ոչնչացված էր, տնտեսությունը կլանային բնույթ ուներ, իշխող խումբը ժողովրդի մեջ սարսափելի ցածր մակարդակի ընդունելություն ուներ և այլն։ Բայց դա քիչ էր։ Բուրբոններն ունեին նաև դրսի ուժերի աջակցության կարիք, որը, սակայն, չկար։ Որքան էլ տերպետրոսյանականները փորձեին շրջանառության մեջ դնել «Մեդվեդևին եմ տեսե՜լ» պատմությունը, միևնույն է, իրական օգնություն որևէ տեղից չկար, և հետևաբար չկար նաև հաղթելու հնարավորություն։ «Մեդվեդև» օպերացիան վատ PR քայլ չէր (ի դեպ, «դաբրոների» արժեհամակարգով առաջնորդվող իշխանություններն այդ օրերին «մին լյավ» իրար էին խառնվել մեդվեդևական քարոզչատրյուկից), բայց ընդամենը PR էր։ Իսկ դա նշանակում էր հաղթանակի ոչ մի երաշխիք, քանի որ բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում Բուրբոնները «տետ-ա-տետ» միշտ էլ պարտվում են անգամ ապաքաղաքական պլուտոկրատներին, ինչին մենք ականատես եղանք նախագահական ընտրությունների ժամանակ ու դրանից հետո։
Արտաքին գործոնների հանգամանքը «Բուրբոնների» համար այնքան կարևոր է, որ նրանք բնազդով են զգում դրա կարիքը։ Պատահական չէ, որ Հայ ազգային կոնգրեսի բուրբոնական թևն ուշի ուշով հետևում է արտաքի՛ն գործընթացներին։ Հույսի շողը նրանց համար միայն արտաքին աշխարհից կարող է առկայծել։ «Հենց Ղարաբաղը հանձնի ու ցեղասպանությունն ուրանա, այլևս միջազգային հանրությանը պետք չի գա Սերժը։ Այդ ժամանակ մենք կակտիվանանք, իսկ «Եղիազարը» մեր դեմ չի կարողանա նորից մարտի 1 կազմակերպել ու իշխանության կգանք։ Դրա համար պետք է փայփայել այն 20 հազարանոց միտինգավորների բանակը, որը հնարավորություն կտա փողոցի օգնությամբ իշխանության գալ։ Ուռա՜։»,- իրենց ռազմավարությունն են ներկայացնում կղերապահպանողականներն ակտիվ գործողությունների կոչ անող թիմակիցներին։ Ներքին կյանքի մասին նրանք արդեն «մոռացել» են։
Ի՞նչ կոդերով պայքարի մեջ մտավ Լևոն Տեր-Պետրոսյանը, և ինչու՞ էին շատերը համոզված, որ «Հաղթելո՛ւ ենք»-ը կիրականանա
2008-ին հայկական «Բուրբոնների» ակտիվացման համար պարարտ հող էր ստեղծվել։ Սերժ Սարգսյանը 2007-ի խորհրդարանական «ընտրություններով» անապատացրեց քաղաքական դաշտը և պատրաստվում էր նախագահական ընտրությունը վերածել ձևական միջոցառման ու հիմնել «հայկական սուլթանատ»։ Այստեղ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը վերադառնալու հնարավորություն տեսավ։ Այդ մասին անկեղծորեն նշեց հենց ինքը՝ ՀՀ առաջին նախագահը՝ ասուլիսի ժամանակ խոստովանելով, որ իր վերադարձը հնարավոր դարձավ, քանի որ քաղաքական դաշտն այլևս ամայի էր։
Մինչև այդ բոլոր տիպի ընդդիմադիրները պարտվել էին, ու ընտրական գործընթացներում երբեք չպարտված Տեր-Պետրոսյանը նախկին իշխանավորների ու բողոքական ընտրազանգվածի շրջանում հույս էր ներշնչում։ Նախկին նախագահ լինելու գործոնը շատերի մեջ տպավորություն ստեղծեց, թե Տեր-Պետրոսյանի հաղթանակն ապահովված է՝ «Դե որ առաջադրվել ա, ուրեմն մի բան գիտի» ձևակերպմամբ։
Կղերապահպանողական գործիչը հանգամանքների բերումով դարձավ ժողովրդի մի մասի հեղափոխական տրամադրության քաղաքական մարմնավորումը. շատ անբնական վիճակ։
Ուշագրավ է, որ հեղափոխական հոսանքը մի պահ հեղափոխական դարձրեց նաև Տեր-Պետրոսյանին, ում բուրբոնական և կղերապահպանողական էությունը մի փոքր աղճատվեց հանրահավաքային թոհուբոհի մեջ։ ՀՀ առաջին նախագահն ընկավ տեմպի տակ ու իշխանություններին անկյուն քշող այնպիսի քաղաքական կեցվածք ընդունեց, որը հնարավոր չէր պատկերացնել այլ պայմաններում։ Էմոցիաներին, փաստորեն, կղերապահպանողականներն էլ են երբեմն տրվում։ Այդ վիճակը նույնպես շատերին շփոթության մեջ գցեց, և նրանք համոզված էին, որ գործ ունեն «որձ» հեղափոխականի հետ (այդ հետո պիտի Տեր-Պետրոսյանը վերադառնար իր բնական վիճակին ու հիշեր էջմիածնական միաբանների հնազանդ պահվածքը)։
Ընտրողները չէին ընկալում և չէին էլ կարող ընկալել, որ «թագավորը մերկ է», և իրենք գործ ունեն «միաբանի» հետ։ Նրանց թվում էր, որ եթե «Լյուդովիկոսը» դաժան քննադատության է ենթարկում գործող ռեժիմը, ուրեմն ավելի առաջադեմ է և հեղափոխական։ Մարդկանցից շատերը նույնիսկ չէին էլ ուզում խորանալ Տեր-Պետրոսյանի կարգախոսների ներքին էության մեջ։ Նրանք այնքան էին ատում «Ֆուշեին», որ պատրաստ էին հետ բերել «Լյուդովիկոսին», ինչպես որ ֆրանսիացիները հիասթափվեցին հեղափոխության արդյունքներից, Նապոլեոնի կրած պարտությունից, և բուրբոնների վերադարձի համար պարարտ հող ստեղծվեց։
Մի չստացված հեղափոխության պատմություն
Էմոցիան էմոցիա, բայց Տեր-Պետրոսյանը, շատ լավ տիրապետելով իր կողմից ստեղծված և 1995-ի Սահմանադրությամբ ամրագրված ավազակապետական համակարգի բուն էությանը, փորձեց իր կողմը գրավել երկրի ֆինանսական ու ուժային ռեսուրսները, որովհետև շատ լավ հասկանում էր, որ միայն հանրային ռեսուրսներով իշխանության չես գա։ 1996-ին իր դեմ էր հանրային գրեթե ողջ ռեսուրսը, բայց իշխանափոխություն տեղի չունեցավ։ Տեր-Պետրոսյանի քաղաքական հիշողությունը հուշում էր, որ բացի ընտրազանգվածից, որն ավազակապետական կարգերում ամենաթույլն է համարվում, պետք է նաև «ներսի» աջակցությունը. «ծառը» լավ գիտեր իր «պտղի» բնույթը։
Լինելով դասական «Բուրբոն»՝ Տեր-Պետրոսյանը փորձեց ստանալ նաև դրսի աջակցությունը կամ, ավելի շուտ, իր շրջապատին ու ինքն իրեն համոզել, թե այդպիսի աջակցություն կա։ Թիմին դա օդ ու ջրի պես էր անհրաժեշտ, քանի որ բուրբոններն առանց դրսի «դաբրոների» վերադարձ չեն պատկերացնում։ Այդ ծրագրի շրջանակներում հրապարակ նետվեց «Լ. Տեր-Պետրոսյանը հանդիպեց ՌԴ նախագահացու Դ. Մեդվեդևի հետ» «դաբրոյական մելոդրաման»։
Եթե նույնիսկ ընդունենք, որ Տեր-Պետրոսյանն իրոք հանդիպել էր Մեդվեդևին, ապա դա ոչինչ չէր նշանակում (հետագա զարգացումները հաստատում են այս պնդումը), քանի որ չկային «Լյուդովիկոսին» դեպի գահ վերադարձնող շահագրգիռ արտաքին ուժեր։ Եթե հետհեղափոխական Ֆրանսիայում հարևան միապետություններն ուզում էին Բուրբոններին հետ բերել, որպեսզի հանրապետական կառավարման ձևը չտարածվի նաև իրենց երկրում և թագավորական դինաստիաներին աթոռից չգցի, ապա մեր դեպքում չկար նման խնդիր։
Գործող համակարգը, փաստորեն, ուներ ինքնավերարտադրվելու ռեսուրս և կարողացավ ուժով պահել իր սեփականությունը։ Դա հնարավոր դարձավ, քանի որ դիմացը «Բուրբոններ» էին ու «էջմիածնական միաբաններ»։ Եթե գործող համակարգի դեմ ելներ նոր որակի առաջադեմ ուժ, ապա ավազակապետությունը կփլուզվեր թղթե տնակի պես։ 2008-ին իշխանությունը քրեաօլիգարխիկ բուրբոնական միավոր էր, որը շատ հանգիստ կարող էր լուծել նախկին բուրբոնների հարցերը։
Այլ կլիներ վիճակը, եթե գործող բուրբոնների դեմ ելներ ազգային-դեմոկրատական գաղափարական հենք ունեցող ալիքը։ Դա քաղաքական ցունամի կառաջացներ, և իշխանությունները, պատկերավոր ասած, մկան ծակին հազար թուման կտային, որպեսզի պատսպարվեին այնտեղ։ Իսկ «Մինչև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրվայություն չանենք, լավ չենք ապրի» մտածողությամբ չես հաղթի նույնիսկ ատելության խորհրդանիշ դարձած «Ֆուշեին», որքան էլ որ բարձր գոռաս «Հաղթելո՛ւ ենք»։ Այդ մտածողությունը դիմացինիդ կենսունակ է դարձնում, և նա ուժ կիրառելու ռեսուրս է ստանում։
Հիշեցնենք, որ իր ժամանակ Լյուդովիկոս 16-րդը չկարողացավ ճնշել ֆրանսիական ժողովրդին, երբ նրանք գրոհեցին թագավորական պալատը։ Տարբեր պատճառներ կարելի է հիմա ներկայացնել, թե թագավորն անմեղսունակ էր, ալարկոտ և այլն, բայց փաստն այն է, որ հին ու փտած համակարգը նորին դիմադրելու կարողություն չունեցավ, քանի որ նոր գաղափարները վարակել էին նաև արքունիքը ներկայացնողներից շատերին, ու ժողովրդի վրա կրակ բացելու հրաման տվող չգտնվեց։
Կոմունիստներն էլ փտած էին 1988-ին, և փտած համակարգը չէր կարող օպերատիվ որոշումներ կայացնել։ Եվ վերջապես, կոմունիստական տոտալիտար համակարգի փլուզումը համակարգային բնույթ ուներ, և հայկական կոմկուսը չէր կարող ավելի կենսունակ գտնվել ու պաշտպանել իրեն, երբ ամբողջ վերնախավն էր խուճապի մեջ։ Ճիշտ է, մեր կոմիտեականներին բռնեցին, Երևան տանկեր մտցրին, բայց դա բոլշևիկների վերջին հուսահատ քայլերն էին։
Ասելս այն է, որ նոր գաղափարների դեմ որևէ երկրում, որևէ իշխանություն չի կարողանում ուժ կիրառել։ Եթե դա արվում է, ուրեմն հակադիր գաղափարներն այն չեն։
Հեղափոխության բումերանգը
Տարբեր երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների ընթացքն առաջ է բերել որոշակի օրինաչափություններ, որոնց արժե անդրադառնալ։
Ֆրանսիական հեղափոխությունը իրականացվեց հանրապետական կառավարում պահանջող կոչերի ներքո, բայց հետագայում ծնեց կայսր՝ ի սկզբանե նպատակ ունենալով ոչնչացնել միապետությունը։
Բոլշևիկյան հեղափոխությունը ծնեց գենսեկական համակարգ, որն ավելի տոտալ միապետություն էր, քան ցարականը։ Լինելով հեղափոխական շարժման լոկոմոտիվ՝ իշխանության եկած կոմունիստները հետզհետե վերածվեցին «Բուրբոնների» և դրա համար պատժվեցին։
ՀՀՇ-ն ծնեց «մե՛ր» բուրբոններին. 1995-ի Սահմանադրությունը նախագահին միապետի լիազորություններ էր տվել։
Բոլոր դեպքերում էլ բուրբոնացած հեղափոխականները նույն ճակատագրին արժանացան։ Ասել է թե՝ հեղափոխությունները հաճախ խոր հիասթափությունների ու այլանդակությունների պատճառ են դառնում, բայց մյուս կողմից էլ մարդկային զարգացման համար ուրիշ տարբերակ չկա, քան հեղափոխությունը, եթե էվոլյուցիոն ճանապարհով հնարավոր չի լինում որակական աճ ապահովել։
Այսօրվա քաղաքակիրթ Արևմուտքը, որին ձգտում ենք նմանվել ու ինտեգրվել, հենց կրոնական, պետական կառավարման և այլ բնույթի հեղափոխության ծնունդ է, չնայած այդ հեղափոխությունների վրա են ծանրացած երկու համաշխարհային պատերազմները, միլիոնավոր զոհերը, արյան գետի վերածված Սենան, գլխատված թագավորները, արտաքսված զորահրամանատարները և այլն։ Սա դաժան իրողություն է։ Ինչևէ։
Դառնալով 2008-ին տեղի ունեցածին՝ նկատենք, որ հեղափոխությունը (ավելի ճիշտ՝ իշխանափոխությունը) չստացվեց, քանի որ հանրային ալիքի գլխին կանգնած էր բուրբոնական ուժ։ Իսկ չկայացած ժողովրդավարական երկրներում այդ ուժը չի կարող հաղթել գործող իշխանությանը, որքան էլ որ վերջինս ատելի լինի ժողովրդի մեծամասնության համար։ Իսկ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բուրբոնական արժեհամակարգով էր վերադառնում, հուշում էին և՛ նրա կարգախոսները, և՛ այն թիմը, որը շրջապատում էր առաջին նախագահին։
Պարտության դրոշակով հաղթանակի չես հասնի
Լևոն Տեր-Պետրոսյանն իր 2007-ի սեպտեմբերի 21-ի ելույթով նշեց այն հիմնական կարգախոսները, որով վերադառնում էր մեծ քաղաքականություն։ Դրանք էին՝
1) կազմաքանդենք ավազակապետությունը,
2) վերականգնենք սահմանադրական կարգը,
3) նախաձեռնողական քաղաքականություն վարենք Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ՝ գնալով շուտափույթ լուծումների։
Նկատենք, որ նշված ձևակերպումները դասական բուրբոնական կարգախոսներ են։ Ընդ որում, առաջին երկուսը հակասում են միմյանց։ Եթե դու ցանկանում ես կազմաքանդել ավազակապետությունը, ապա չես կարող սահմանադրական կարգը վերականգնելու ծրագիր առաջ քաշել, քանի որ ա՛յդ սահմանադրական կարգն է դրել ավազակապետության իրավական հիմքերը։ Ստացվում է, որ խնդիր կար ոչ թե ապամոնտաժելու ավազակապետությունը, այլ փոխելու ավազակապետին։ Ընդամենը։ Իսկ դա շատ նման էր ֆրանսիական բուրբոնների պահվածքին։ Նրանց համար Ֆրանսիան լեգիտիմ պետություն էր, լեգիտիմ կառավարիչներ ուներ և ավազակապետություն չէր, եթե իշխում էին իրենք։ Իսկ եթե ոչ, ապա կարելի էր նույնիսկ Ավստրիային խնդրել, որ հարձակվի Ֆրանսիայի վրա և պարտության մատնի. միայն թե Բուրբոնները վերականգնեն «սահմանադրական» կարգը։
Լյուդովիկոս 16-րդի կին ավստրուհի Մարիա Անտուանետտա թագուհին հենց այդպես էլ վարվում էր։ Նա ուզում էր կազմաքանդել հեղափոխականների ստեղծած մարդատյաց համակարգը և վերականգնել բուրբոնական կարգը, որը պակաս մարդատյաց չէր։ Ի դեպ, Մարիան բնազդով էր զգում, որ առանց արտաքին ուժերի աջակցության իր այդ ծրագիրը չի ստացվի, և անընդհատ հայացքը դուրս էր ուղղում։ Սակայն ոչինչ չստացվեց։
«Վերականգնենք սահմանադրական կարգը» կոչերն ամբողջությամբ բացահայտում են տերպետրոսյանական թիմի բուրբոնական էությունը։ Շատ խորհրդանշական էր, որ ավազակապետությունը կազմաքանդելու կոչ անողը ծափահարություններ էր պահանջում հանրահավաքի մասնակիցներից, երբ հնչեցնում էր Վանո Սիրադեղյանի անունը։ Այսինքն, Տեր-Պետրոսյանն առաջարկում էր գործող իշխանական հաբռգածությունը փոխարինել նախկին «Բուրբոնների» հաբռգածությամբ՝ «Վանոն ու ես գիրք կարդացած ենք, իսկ սրանք «ալբանացիներ» են» թեմայով։ Եվ այս ամենն անվանել համաժողովրդական ու առաջադեմ շարժում՝ նշանակում է չհասկանալ կամ նենգափոխել այդ հասկացությունների էությունը։
Այժմ անդրադառնանք Լևոն Տեր-Պետրոսյանի 3-րդ՝ քիրվայական կարգախոսին։ Եթե 2008-ինը համաժողովրդական շարժում լիներ, ապա չէր կարող ազգային անվտանգությանը սպառնացող կարգախոս ունենալ, ինչպիսին որ «Սերգոջանին լավ ապրեցնելու» հայեցակարգն էր։ Հետևաբար, Տեր-Պետրոսյանի կարգախոսների պարտությունն անխուսափելի էր և այդ կարգախոսների դեմ փտած համակարգը կարողացավ պահել իրեն։
2008-ին փորձ արվեց հակադրել մեր ժողովրդի «արևմուտք» ու «արևելք» տեսակները, բայց դա կեղծ և դատապարտված հակադրություն էր նախ և առաջ այն պատճառով, որ ժողովրդավարություն քարոզողներն ընդամենն ուզում էին վերականգնել «բուրբոնական» կարգը, որը կապ չունի ժողովրդավարություն հասկացության հետ, իսկ Հայաստանի «արևելցիներին» «Բուրբոնները» խրտնեցնում էին իրենց «նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն վարելու խոստմամբ։ Այսինքն ընդդիմությունը ոչ թե կոնսոլիդացնում, այլ ճամբարների էր բաժանում հասարակությանը՝ ուստի չէր կարող հաջողության հասնել։ Հիմա արդեն գրեթե բոլորն են համոզվել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը։
Խայտառակ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը, որպես «քոքված Ֆուշե», փորձեց գողանալ իր մրցակցի գաղափարները՝ մտածելով, որ դրանով իսկ կստանա նաև հանրային աջակցություն։
Տեր-Պետրոսյանի խոստացած սահմանադրական կարգը վերականգնելու կարիք Սարգսյանը չուներ։ Այդ կարգն առանց այն էլ գործում էր։ Ավազակապետությունը կազմաքանդելու յուրօրինակ սխեմա Ս. Սարգսյանն ինքն էլ էր մտմտում՝ «Մեկ մարդու տնտեսություն» կառուցելու նպատակով։ Մրցակցի կարգախոսներից մնացել էր միայն «նախաձեռնողականությունը», որով Տեր-Պետրոսյանը «շահեկանորեն» առանձնանում էր մյուսներից և այն կյանքի կոչվեց «ֆուտբոլի» տեսքով։ Արդյունքներն ակնհայտ են՝ համատարած պարտություններ և Ադրբեջանի հետ երկրորդ պատերազմի վերսկսման հավանականության կտրուկ մեծացում, իսկ Թուրքիայի հետ ավելի վատ հարաբերություններ, քան ունեինք «ֆուտբոլային» դիվանագիտությունից առաջ։
Վերջաբան
2008-ից հետո ստեղծված մղձավանջի միակ դրական արդյունքն այն է, որ Սերժ Սարգսյանն իր «նախաձեռնողական» քայլերով վերջնականապես վարկաբեկեց ոչ միայն իշխանական ռեժիմը, այլ նաև «Բուրբոններին», ովքեր շտապեցին ողջունել սարգսյանական «ֆուտբոլը»։ Սա, իրոք, ձեռքբերում է։
Բանն այն է, որ տարիներ շարունակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը քարոզվել էր, և Տեր-Պետրոսյանը խոստանում էր, որ իշխանության գալով կյանքի է կոչելու այն։ Հիմա բոլորը տեսան, թե դա ինչի կբերեր։ Սարգսյանն այդ ուղղությամբ կես քայլ է արել և հիմա կրակն է գցել և՛ իրեն, և՛ մեր պետությունը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր էին մեզ սպասվում, եթե «ֆուտբոլը» նախաձեռներ համոզված քիրվայականը։
Իսկ 2008-ից հետո առկա վիճակը մղձավանջային եմ որակում, քանի որ քաղաքական դաշտի մի կողմում ապաքաղաքական և միայն փողի գաղափարով առաջնորդվող սերժսարգսյանական նեղ թիմն է, իսկ մյուս կողմում՝ «Բուրբոնները»՝ իրենց քիրվայական ու կղերապահպանողական դոկտրինալ մտածողությամբ, որը Հայաստանի անվտանգությանը սպառնացող ավելի մեծ չարիք է, քան անգաղափար ու քրեական խումբը։
Այսօրվա իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց արժանի ուժեր են, և նրանցից ձեռբազատվելն օրվա հրամայական է։ Այժմ մեր քաղաքական դաշտում վակուում է։ Սերժ Սարգսյանը մնում է պետության կառավարման ղեկին բացառապես այն պատճառով, որ Տեր-Պետրոսյա՛նն է առայժմ ընկալվում որպես հակաուժ։ Նման այլընտրանքն է միայն երկարաձգում սերժսարգսյանական վարչախմբի, տնտեսության քայքայման գործիքի վերածված տիգրանսարգսյանական «գլոբալիստական» մարազմի գոյությունը։
Քանի դեռ իրերի դրությունն այսպիսին է, Սերժ Սարգսյանի միակ մտահոգությունը «ֆուտբոլի» հետևանքով առաջացած գլխացավանքն է լինելու, որը հիմա նա փորձում է հաղթահարել (իմ կարծիքով՝ չի կարողանալու)։ Կհաղթահարի՝ իր իշխանությունը մի փոքր էլ կերկարաձգի։ Չի հաղթահարի՝ կգա Սարգսյանի՛ «լրջանալու պահը», բայց նա, թերևս, չի գրի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն-2» հոդվածը։ Չգրելու պատճառը կլինի այն, որ «Ֆուշեն» չունի «Լյուդովիկոսի» կրթվածությունը, լեզվի ճարտարությունը և քիրվայական համոզվածությունը. նրանց հիմնական ու միակ տարբերությունը։
Իմ խորին համոզմամբ՝ իշխանափոխություն հնարավոր է անել միայն ազգային-դեմոկրատական ալիքի միջոցով։ 1988-ի շարժումն իր բնույթով հենց այդպիսին էր, և պատահական չէ, որ «Ղարաբաղ» կոմիտեն լեգիտիմության բարձր մակարդակ ուներ, իսկ գործող կոմունիստական վարչակարգը վարկաբեկված էր ամբողջությամբ։ 88-ին հայի «արևմտյան» և «արևելյան» տեսակները միահյուսվել էին։ Դա՛ էր պատճառը, որ որքան էլ կոմունիստական վարչակազմը փորձեց ուժով ճնշել շարժումը, միևնույն է, չկարողացավ։ Այսինքն, այն ժամանակվա կառավարիչները ոչ թե չցանկացավ ուժ կիրառել, ինչպես վերջերս նշել էր Տեր-Պետրոսյանը՝ մասնակցելով Կարեն Դեմիրճյանին նվիրված միջոցառմանը, այլ չկարողացավ, քանի որ եկել էր փոփոխությունների ժամանակը։ Այժմ էլ Հայաստանում հասունացել է փոփոխությունների պահը։ Քաղաքագիտական բոլոր կանոններով՝ առաջադեմ այդ ուժը պետք է որ ծնվի հանրային սպասումների երկունքից։
Շատերին կարող է հետաքրքրել՝ ե՞րբ և ո՞վ կլինի այդ նոր ուժը։ Պատասխանեմ. որպես կանոն՝ այդ տիպի ուժն անցումային երկրներում ծնվում է.
1. երբ առկա է ձևավորված այլընտրանքային գաղափարական հարթակ («7 օրն» իր համեստ ուժերով լծվել է այդ գործին), որն ունի համազգային կոնսոլիդացիոն կոդ և արդեն կարևոր չէ, թե ով կամ որ ուժը հետագայում կգլխավորի ձևավորվելիք ալիքը,
կամ էլ
2. ֆորսմաժորային իրավիճակներում։
Ժամանակը ցույց կտա, թե որ տարբերակը կլինի մեզ մոտ։ Կարծես թե շաբաթն ուրբաթից շուտ է գալու, և Արցախի մասով ֆորս մաժորից խուսափել հնարավոր չի լինի։ Դե ինչ, պատերազմ, ուրեմն պատերազմ։ Կամ մենք իրենց, կամ իրենք՝ մեզ։ Ուրիշ տարբերակ չկա։ Փոխզիջում գոյություն չունի։ Դրանք դատարկ խոսակցություններ են։ Ադրբեջանը ոչ միայն ազատագրված տարածքներն ու նախկին ԼՂԻՄ-ն է ուզում, այլ նաև Զանգեզուրը, և բոլոր նրանք, ովքեր խոսում են տարածքները զիջելով խաղաղության հասնելու մասին, իրականում ավելի են մոտեցնում պատերազմի սկիզբը՝ մեզ համար միանշանակ պարտության ելքով։ Իսկ պարտվել մենք չենք կարող։ Հայաստանը դատապարտված է հաղթանակի, եթե հանկարծ ազերիները փորձեն կրկնել իրենց նախկին ղեկավարների սխալները։ Ուրիշ ճար չկա։ Պետք է բոլորս հասկանանք, որ հող կորցնելը միայն ազատագրված տարածքներին չի վերաբերելու։ Թշնամին կարող է մտնել նաև Երևան, եթե հույսներս դրեցինք միջազգային դայակների վրա ու սկսեցինք խաղաղություն մուրալ։ Եթե Ալիևը հանդգնի պատերազմով լուծելու Արցախի հարցը, ապա 1994-ին կիսատ թողած գործը պետք է վերջացնել։ Ընդմիշտ վերջացնել։ Հաղթանակո՛վ։
Կարդացողի Հավանություն՝
3
0
Admin
YesSissMasiss-ին:Առաքյալներիդ մեջ Հուդա կա, չեմ ասի ով է: Մեծանաս՝ կիմանաս: Շատ մի կարդա, “կարդամոլ” կդառնաս… Աստծուն էլ հանգիստ թող, դեռ պատանի է ու դիմացը էլի 6 միլիարդ տարի կյանք ունի:
Sldaryan
Պարույր Սեվակի բնորոշմամբ ապագան վտանգված ազգերն ունեն երկու ճանապար, կամ ստեղծել համամարդկաին առժեքներ, կամ մնալ նեղ ազգաին գաղափարների մեջ:
Նման տնտեսությամբ ու քաղաքական մթնոլորտով, ինչպիսին Հայաստանում է, համամարդկաին առժեքների ստեղծումն քիչ հավաննական է: Ուրեմն մնում են նեղ ազգաին, նահապետական, առժեքներն:
Մեզ վիրահատություն է անհրաժեշ:
Ենթադռել թե մնալով փտող խնձորների մեջ նրանց բուժելու էնք մեր առողջությամբ, մանկամտություն է…
Պետք է ստեղծել ազգայնական համայնքներ: Դաստիրակվել ու դաստիրակել ազգաին (խմբակաին) գիտակցությամբ:
Խզել կապեր բոլորի հետ որ համայնքին մաս չեն կազմում: Վտարել համայնքներից բոլորին որ վտանգ կներկայացնի համայնքի համար: Ստեղծել դպրոցներ ու ապահովել համայնքի անդամներին գործատեղով: Մի խոսքով լինել Պավլիկյանների, յեհովաի վկաների, կամ սաենթոլոգիաի հայկական, ազգայնական տարբերակն:
Եթե կարողացանք անել կփրկվենք:
Կարդացողի Հավանություն՝
5
0
Arthur Armin
Հարգելի Արմեն Իմաստասեր,
անշուշտ ինձ հետաքրքրում են մեր հնագույն պատմության, հավատամքի եւ մշակույթի հետ կապված բոլոր այն աշխատությունները, որոնք իրենցում ունեն նոր բացահայտումներ: Ինչ վերաբերում է իմ հեղինակած գրքերին՝ “Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր էպոսը” եւ “Մհերի դուռ. հնագույն թվային համակարգը որպես տիեզերքի կառուցք”, ապա դրանք վաղուց գրախանութներում սպառվել են, սակայն, մենք՝ Ստեփան Քիրեմիջյաի հետ, որոշեցինք 1-2 շաբաթվա ընթացքում այն պատրաստել եւ դնել սայթում:
Հարգանքով,
Արթուր Արմին
Կարդացողի Հավանություն՝
7
0
Երբ Հայրենիքի գործին նվիրյալ հայորդիներ եմ տեսնում, գիտակցում եմ, որ մեր ոխերիմ թշնամին, նույնիսկ մեզ աննախընդեպ եղեռնի ենթարկելով, լիովին ձախողվեց։
Դուք բոլորդ պատասխանն ենք հայ կնոջ արյամբ խեղդված աղոթքի, հայ սովալլուկ մանկան որդիական աղերսի, հայ առնական տղամարդու տանջամահ հոգեվարքի աղաղակի։
Եթե գեթ մեկ հայ մարդ ու կին փրկվեցին, նշանակում է այլևս ոչ մի մարդկային ուժ ի զորու չէ կասեցնել մեր վերածնունդը։
Մենք թանկ վճարեցինք հայ լինելու և մեր Հայրենիքի տերը լինելու համար, այնքան թանկ, որ մինչև օրս սերնդե սերունդ չենք կարողանում զգալ ինքնիշխան կյանքի բերկրանքը, ոմանք նույնիսկ ստրկամտության գանձարանին հարկ են տալիս։
Ուրեմն ի՞նչ հարստություն ունենք մենք։
Հայ լինելը ի՞նչ հզորություններ ունի, որ մանկագողերի պիղծ մի տերության ամբողջ զորամեքենան վերջին 120 տարին փորձում է հայ անունը ջնջել գոյության գրքի էջերից և ընդհատել մեր Հայրենիքի պատմությունը։
Հիմա տեսնենք, հակահայկական, մարդատեցության բոլոր դրսևորումներին դիմագրավելու և հաղթահարելու ի՞նչ զորություն է թաքնված մեր էության մեջ։
Առաջին ամենահզոր զենքը հայկական ինքնության պահապան պատնեշն է։ Այն մի կողմից կրծքով կասեցնում է թշնամու արձակած թունավոր նետերը, մյուս կողմից փայփայում, անշեջ պահում հայության անմար կրակը։
Ներկայիս հարափոփոխ, վտանգներով լի դարաշրջանում իրենց տեղն արևի տակ ամրագրելու համար հարատևման ուղին բռնած երիտասարդ ազգերն իրենց ապագայի զարգացման ռազմավարությունը կառուցում են աշխարհաքաղաքական հին ու նոր տեսությունների որդեգրումով:
Իսկ հինավուրց ժողովուրդներն ընտրության այլ տարբերակեր ունեն։ Նրանք կարող են նման կերպով վարվել կամ իրենց պատմության վերելքային, գագաթնային ժամանակահատվածի չափանիշները վերագտնել պետականաշինության գործը հաջողեցնելու համար։
Հազարամյակներ ի վեր մեր հայկական էթնոսը ունի իր ընդգծված, ուրույն ազգային կերպարանքը՝ մշակութային, կրոնական, կենսաբանական բոլոր բաղադրիչներով։
Ինչպես նաև մեր բազմահազարամյա, հարուստ պատմությունը, բյուր հերոսացումների դրվագներով, մի քանի տասնյակ ժողովուրդների ինքնակայացմանը լիովին կբավարարի։
Այսպիսով՝ լինելով անսպառ հզորության տիրակալներ, մենք նվազագույն ջանք չենք գործադրում վերականգնվելու, վերհառնվելու, որպես հայ միասնական ինքնությունը կրողների կուռ հանրույթ։
Ծանրագույն դրության մեջ հայտնված ժողովուրդները, ինքնապաշտպանական բնազդով առաջնորդվելով, համազգային խնդիրների և նպատակների շուրջ անհատի ու հասարակության միավորման համար անհապաղ պետք է հզորացնեն իրենց ազգային ինքնությունը:
Բայց, անկախացման առաջին տարներին ազատագրական բացառիկ հաջողություններ արձանագրելով, այսօր Հայաստանի երրորդ Հանրապետության քսանամյա պատմական ճանապարհորդությունը հասել է հայության համար մի բեկումնային հանգրվանի: Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունները բացահայտ մերժում են ազգի ապագայի զարգացման ռազմավարության որդեգրումը: Ավելին՝ 2007 թվականին Ռ.Քոչարյանի կողմից ստորագրվել է «ՀՀ Ազգային Անվտանգության Ռազմավարություն» կոչվող փաստաթուղթը խմբագրված արևմտյան և ռուսական ատյաններում, որտեղ չկա ազգային պատմության դասերի, ազգի գագաթնային ժամանակահատվածի չափանիշների վերլուծություն:
Այսօր Հայաստանի կառավարական շրջանակների իրականացվող, այսպես կոչված, «պրագմատիկ ռազմավարական» մոտեցումը տանում է հայ ազգի ուժերի ջլատմանը, որ արտահայտվում է մեր գոյապայքարի այս ակտիվ փուլում թուրք–ադրբեջանական ագրեսիայի անտեսումով, ժողովրդագրական ճգնաժամի խորացումով, արտաքին ուժերից Հայաստանի Հանրապետության մեծ կախվածությամբ, սոցալական լարվածության ահագնացմամբ, կաշառակերության տարածմամբ, հայոց լեզվի, մշակույթի և գիտության կորստով։
Հաշվի առնելով վերոհիշյալ վտանգները` այս պատմական ժամանակահատվածում, անհրաժեշտություն կա հայ հասարակության յուրաքանչյուր անհատի ուժերի լարում, այսինքն` հայ ժողովրդի որակական ուժի հակազդեցություն ուղղված թշնամու քանակական առավելությանը։
Հիմք ընդունելով վերը շարադրված ծանր իրավիճակի պահանջները՝ փորձենք ձևակերպել հայկական յուրօրինակ ինքնության հիմանսյուները։
Առաջին՝ ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ. մենք ճանաչում ենք միայն մեկ ՀԱՅՐԵՆԻՔ իր տարածքային`արևմտյան, արևելյան, հյուսիսային, հարավային մասերի լիարժեք ամբողջությամբ, պատմական անցյալի, ներկայի և ապագայի անքակտելիությամբ։
Երկրորդ՝ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ. մենք անձնապես պատասխանատվություն ենք կրում Հայրենիքի ճակատագրի հանդեպ՝ ստանձնելով գործուն մասնակցություն ի նպաստ հայոց աշխարհի։
Երրորդ՝ ՀԱՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ. մենք հայոց սուրբ լեզվի կրողն ենք կամ ձգտում ենք հայալեզու լինել, քանի–որ նրա շնորհիվ ենք հայ մտքի ջահակիրը դառնում։
Չորորդ՝ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ. մենք Հայրենիքից դուրս հայտնվելու դեպքում նախապատրաստում ենք մեր և մեր ընտանիքի վերադարձը դեպի հայրենի հողը, քանի–որ գիտակցում ենք օտար միջավայրի ձուլողական վտանգը։
Հինգերորդ՝ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ. մենք մեծ նվիրումով մեր սերունդներին հայ ենք դաստիարակում։ Նրանց ենք հաղորդում մեր սրբազան Մայրենի լեզուն, պատմությունը, մշակույթը։ Մեր մատաղ սերունդին ազգային հոգևոր ժառանգության փոխանցումով՝ ճիշտ կիրականացվի հայկական սերնդափոխությունը, ապահովվի ազգային զարթոնքն ու վերելքը։
Վեցերորդ՝ ՀԱՅԱՊԱՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ. մենք հայ ազգի կենսաբանական անվտանգության ուղղակի պահապաններն ենք։ Քաջառողջ լինելու պարտավորություն ունենք մենք։ Մեր մարմինը արարչական տաճար համարելով՝ այն փչացման և ինքնամսխման ենթակա չէ։ Մենք գիտակցում ենք, որ առողջ մարմնում է, առողջ, հզոր ոգին բնակվում։ Հայ անհատն ամուսնական միությունը կապում է իր հայ զույգի հետ՝ հետամուտ լինելով մեր կենսատիպի վերականգնման, ամուր և բազմանդամ ընդանիքի ստեղծմանը:
Ահա այն նվազագույն պատգամները, որ պահանջվում է սրտացավ հայ անհատից։
Հայկականության տաճարի այս վեց հիմնասյուները անքակտելիորեն միահյուսված են:
Հայկականության կառույցը մեկ կամ երկու սյուների վրա հիմնելու բոլոր ինքնախաբ փորձերը բացահայտ թերացում են համարվում։
Հայ մարդու «էտալոնային» և հայոց պատմության վերելքային ժամանակաշրջանի չափանիշները, սփռվելով հայկական հասարակության բոլոր ծալքերում, էապես կբարելավեն համազգային փոխհարաբերությունները, կհեղափոխեն արտաքին ազդեցության ստեղծած նյութապաշտական արժեքային համակարգը։
Այս սուրբ ինքնապաշտպանական գոյամարտում հայերիցս պահանջվում է անհատական ներգրավվածություն հետևյալ ճակատներում.
Հայրենիքի պաշտպանություն ի դեմս Արևմտյան Հայաստանի, Հայաստանի Հանրապետության, Արցախի, Ջավախքի և Նախիջևանի:
Հայրենի հողից արտագաղթի կասեցում և Հայրենիքի տարածքի վրա հայ ժողովրդի թվաքանակի ավելացում:
Հայ հասարակական և պետական կառույցի առողջացում, որը կարելի է իրականեցնել միմիայն սոցալական արդարության, օրենքի գերակայության, ժողովրդավարական սկզբունքների հաստատման, ազգային բոլոր արժեքների պաշտպանության և զարգացման շնորհիվ։
Վերջացնելով՝ առաջարկում եմ ևս մեկ անգամ հիշել Գարեգին Նժդեհի մարգարեական խոսքը «Բանտային գրառումներից»…
“Հայրենիքը չի տրվում այնպէս, ինչպէս ժառանգվում է հայրենական հարստություն: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպէս հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապէս, իրավապէս հայրենատէր լինել, իսկ հոգեպէս` անհայրենիք: Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ` իբրեւ միջոց:”
Մարտիրոս Շահբազյան 19/11/2009 ք.Մարսել
http://shahbazyan.blogspot.com/2009/11/blog-post_21.html
Կարդացողի Հավանություն՝
3
1
«2008-ին հայկական «Բուրբոնների» ակտիվացման համար պարարտ հող էր ստեղծվել։ Սերժ Սարգսյանը 2007-ի խորհրդարանական «ընտրություններով» անապատացրեց քաղաքական դաշտը և պատրաստվում էր նախագահական ընտրությունը վերածել ձևական միջոցառման ու հիմնել «հայկական սուլթանատ»։ Այստեղ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը վերադառնալու հնարավորություն տեսավ։ Այդ մասին անկեղծորեն նշեց հենց ինքը՝ ՀՀ առաջին նախագահը՝ ասուլիսի ժամանակ խոստովանելով, որ իր վերադարձը հնարավոր դարձավ, քանի որ քաղաքական դաշտն այլևս ամայի էր։»
Այո, խամաճիկների թատրոնը շատ ճիշտ՝ բոլոր մանրամասներով, զուգադիպություններով պատմեցիք. շնորհակալություն:
Բայց մարդկության գլխին սարքվող այդ ներկայացումների միայն խամաճիկներին փոխելով՝ բան դուրս չի գալիս, որովհետեւ վարագույրների հետեւից ամեն ինչ կառավարողների մասին նշել մոռանում եք, կամ խուսափում:
Պետք է բարեծին ազդեցության ոլորտ ստեղծող սցենար / գաղափարախոսություն/ գրող դառնաք ու այն հանձնեք վստահելի ու շնորհալի ներկայացնողների, եթե ցանկանում եք ամեն ինչ կարգի գցելու ընթացքը սկսել / թեկուզ 7 օր-ի միջոցով/:
Իսկ պատերազմների ու հեղափոխությունների ճանապարհ բռնողները ակամա խամաճիկներ են, միտքն է մարդու իրական զենքը: Առողջ ու զարգացող համակարգ ստեղծելու համար խորամիտ մարդկանց մտքերի շերտ է պետք:
Օգտակար ասելիք ունեցող՝ հասուն մտավորականները իրավունք չունեն գաղտնի կամ անզգույշ բաներ անելու: Նրանք պետք է Ստեփան Քիրեմիջյանի պես բաց ճակատ հանդես գան ու ավելի կրտսեր սերունդների վրա եկող հարվածները վերցնեն իրենց վրա: Եթե այսպիսի մեծահասակները շատ լինեն՝ մի պաշտպանիչ մտաշերտ կկազմեն, որի ներքո առողջ սերունդ կմեծանա : Հոռետեսությամբ հանդես եկող ու ելքի տեղը չիմացող մարդիկ միայն խուճապ ու վհատություն են սերմանում:
Կարդացողի Հավանություն՝
2
1
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-1)
- Հարություն Առաքելյան. «Բաց ֆաքս» Սամվել Բաբայանի նյութական միջոցներով ստեղծված «Հրապարակ» օրաթերթի հրապարակումների շուրջ
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
- Minimalist and Incompetent Officials or the Gambler’s Ruin
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 17)
- ԲՈՅԿՈՏԵԼ…
- Քահանաներ… Սատանաներ…Բիզնեսմեններ…
- Հայաստանը մոտեցել է աղետի եզրին. Տիգրան Թորոսյան
- Ով կհամբերի, ով չի հոգնի սպասելուց, ով չի զայրանա մարդկային պատմության միապաղաղ ու բուռն զարգացումներից կարող է լսել Ավետ ՏերՏերյան:
- «ԿՐՈՆԱՎՈՐՆԵՐԸ ԿԵՂԾԱՎՈՐ , ՑՈՒՑԱՄՈԼ, ՍՆԱՓԱՌ, ՊԱՏՎԱՄՈԼ ՔԱՆ ԹԵ ԱՍՏՎԱԾԱՍԵՐ».
- Մանսուրյանի փառապանծ-ողբաձայն Ռեքվիե՞մ, թե փառահեղ-որբացած աղբանոցային Հայ Թագավոր…
- Նզովյալները (Մաս 4)
- «ՊԵՏԵՐՍԻ ՔԱՐՏԵԶԸ»
- ԳՈՒՑԵ՞ «ՍԱՐԿՈԶԻԻ ՕՐԵՆՔԸ» ԹԱՐՄ ՎԻՃԱԿՈՒՄ ՆԵՐԿՐՎԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԿԱՌԱՎԱՐՉՆԵՐԻՆ ՊԱՏԺԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆԵԼՈՒ…
- ՎԵՐՋԱՊԵՍ ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ՄԱՀԱԿՆ ԻՋԵՑՎԵՑ ԹՈՒՐՔԵՐԻ ԳԼԽԻՆ …
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 2, 2012 11:00 - 2 քննարկում
Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- Minimalist and Incompetent Officials or the Gambler’s Ruin
- ԲՈՅԿՈՏԵԼ…
- Քահանաներ… Սատանաներ…Բիզնեսմեններ…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

Շատերը կարծում են, թե ճանապարհը հաղթահարելու համար,- առողջ ոտ ու ձեռք և գրպանում, որոշ գումար ունենալը բավական է: Բայց և հանկարց, երբ ճանապարհի կեսին նրանց վրա հարձակվում են ավազակները, ապա միայն այդ միջոցին են հիշում, որ ևս մի կարևոր բան են մոռացել, – հետները վերցնել, սեփական գլուխը… Չնայած որ կան նաև ոմանք, որ թեթևացած շունչ են քաշում, իրենք-իրենց մտածելով – « լավա գլուխս հետս չեր, թե չե, հանկարծ որ կտրեին, հետո հաց ոնց էի՞ ուտելու»… (Աշխրհի աստվածներին հաշտեցնելու համար, գլուխ է պետք) – որը դատելու կարողություն ունի, այն էլ մի քանի հազար հատ… Աշխարհում, կարծում եմ, առնվազն մի 14 ազգ կա, որ սեփական գրեր ունեն … Ըստ տառա-քանակի, մենք հարուստների շարքում ենք – ( հրեաները-22, լատիներեն-23, անգլերեն-26, արաբները և հույները-28, ռուսները- 33, վրացիները- 37, արամեացիները, հնդիկները, տայլանդցիները, «չինացիները», հայերը- 38)… Եթե սխալ եմ կ’ուղղեք: Ռուսները իրենց 33, տառի դիմաց, – նույն քանակով, տարբեր բնագավառներին ծառայող, հսկայական բառարաններ ունեն, (էլ մյուսների մասին չխոսեմ, որպեսզի չ’ուշաթափվենք)… «Այլ ագերի աստվածներին հաշտեցնելու համար», առնվազն անհրաժեշտ է, նրանց մի լավ ուսումնասիրել… Այսօր, դատարկ գլխով, հեռու չես գնա… Հիշում եմ, մի օր Ռուսաստանում, մի ծանոտ հրեայի տուն գնացի, սա մի 7-տարեկան զավակ ուներ: Երեխան նստած մի գիրք էր ընթերցում,- հետաքրքրվեցի, թե ինչ է կարդում… Պարզվեց, ինչոր մի «մոգական» գրքույկ, երեխաների համար, (ռուսերեն թարքմանած)… Գիրքը պատկերազարդված էր, տարբեր տեսակի թունավոր բույսերի նկարներով… Առաջին միտքս այն էր, – «թե տես, փոքրուց, ինչեր են երեխային սովորեցնում, – որպեսզի մարդկանց թույնի՜» Բայց քիչ հետո, հասկացա նաև, – «որպեսզի չ’թունավորվի»… Ահա այսպես են, – իմունիտետ ձեռք բերում, այլ ացգերը: Ընդհանրապես բազմաստվածություն գոյություն չունի, – կա մի Աստված և նրա «Ավատարները» – հատկությունները (Մհեր, Վիշնու, Քրիշնա, Քրիստոս): Իսկ ինչ վերաբերվում է հեռուստատեսությանը, ապա կարելի է, վիկտորինաներ և մրցույթներ անցկացնել, – պրիզներ տալ, տուրիտական ուղեգրեր Հայաստանի տեսարժան վայրերը այծելելու համար և այլն… Հեծանիվ ստեղծելու կարիքը չկա…Բարով մնաք:
Կարդացողի Հավանություն՝
15
8