ՔՈ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ - Հեղինակ՝ Admin. Monday, January 11, 2010 16:19 - 2 քննարկում
Ոչնչից անտեղյակ Հարութ Սասունյանը քսմսվում է իշխանություններին և “աչոկ” է հավաքում … Ինչո՞ւ:
Օրինակ. Սասունյանը չգիտի թե ինչո՞ւ Քաջազնունու կինը 1919 թվականի հուվարին գտնվում էր Վրաստանում՝ Թիֆլիսում, և ինչո՞ւ… Որտեղի՞ց է գրել Քաջազնունին իր կնոջը և ինչո՞ւ: Ի՞նչ լեզվով է գրված այդ նամակը և ո՞վ է կարդացել անգլերեն դա Սասունյանի համար կամ թարգմանել անգլերեն: Որտե՞ղ է գտնվել Քաջազնունին 1919-ին և ինչո՞ւ: Ի՞նչ նպատակ է հետապնդում Սասունյանը այս օրերին թարմացնելով 1918-1920թթ. հանրապետության դեպքերը, ծռմռելով և աղավաղելով դրանք… Նույնիսկ անտեղյակ է Վրացյանի կառավարության բյուջեից և 20-21 թվականներին Վրացյանի ներկայացրած պետության գանձարանում առկա ռուսական և արտասահմանյան փողերից: Ի՞նչ նպատակուվ է Վրացյանին խառնում վրացիների հետ…. և այսպես բազմաթիվ տարօրինակ մոտեցումներ: Ի՞նչ նպատակով է Սասունյանը կիսաճշմարտություններով ձեռնածություն անում: Եվ վերջապես, ո՞վ է այս մարդը, որին Հայաստանի սորոսյան թերթերը ջանում են միշտ «վառ պահել իրենց էջերում», նրա գրվածքներն անգլերենից թարգմանելով հայերեն: Կարդացեք և կհամոզվեք ստորև:
Վարչապետի 1919 թվականի նամակում Հայաստանը նկարագրվում է որպես թշվառ, բայց և հույսով լեցուն

Այսօր՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի, հակամարտությունների և պատերազմների ժամանակաշրջանում, մեծ թվով մարդիկ արդարացիորեն հուսալքված ու ընկճված են վատ լուրերի տարափից: Հայաստանն ու հայերը բացառություն չեն:
2010 թվականի շեմին, երբ հայերը գնահատում են իրենց սեփական իրավիճակը, շատ ուսանելի կլինի նրանց համար մի հետադարձ հայացք գցել 1918-20 թթ. նորանկախ Հայաստանում տիրող անտանելի պայմաններին: Երբ ընթերցում ես Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու՝ 1919 թվականի հունվարին Թիֆլիսում գտնվող կնոջն ուղղված սրտառուչ նամակը, պարզ է դառնում, որ կյանքն արդի Հայաստանում՝ բացառությամբ որոշ նմանությունների, ամբողջովին տարբերվում է Առաջին Հանրապետության կյանքից:
Նամակը գրվել է Հայաստանի անկախության ձեռքբերումից շատ չանցած, երբ ընչազուրկ, ցեղասպանությունից մազապուրծ, սովից ու հիվանդություններից մեռնող հայերն անպաշտպան էին ցրտի ու սառնամանիքի պայմաններում, առանց տաք հագուստի ու ապաստանի: Վարչապետի նամակը համոզիչ մի փաստաթուղթ է, որն այսօր էլ հայերի համար արժեքավոր դասեր է պարունակում իր մեջ: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հատվածներ այդ ծավալուն նամակից:
Քաջազնունին նամակը սկսվում է իր տառապալից հոգեվիճակի նկարագրությամբ. «Աչքերիս առաջ տեսնում եմ այն ժողովուրդը, այն հարյուր հազարավոր մարդիկ, որոնց կառավարելը ինձ է վիճակված – հիշում եմ, մտածում և խելագարվում եմ ցավից ու կսկիծից»:
Վարչապետը սրտաճմլիկ մանրամասներով նկարագրում է իր ժողովրդի թշվառ վիճակը, թե ինչպես «ժողովուրդը հասել է ծայր աստիճան թշվառության, ժողովուրդը հոգեվարքի մեջ է, հաց չունենք ուտելու, անոթի ենք, տուն չունենք ապրելու, մեր գյուղերը քանդված ու ավերված են, այս ձմեռ ժամանակ մնացել ենք բացօդյա, փլատակների ու քարերի տակ, շոր չունենք հագնելու, մերկ ենք, սառում ենք ցնցոտիների մեջ, ուժասպառ ենք, հիվանդ, մահամերձ հիվանդ: Բծավոր տիֆը այնպիսի ծավալ է ստացել, որ ստատիստիկան չի հիշում անցյալներում: Երևան քաղաքում, որ ունի 60-65 հազար ազգաբնակչություն, այսօր ավելի քան 2000 հիվանդ կա, 30 մարդուց մեկը պառկած է՝ հիվանդ բծավոր տիֆով: Բժիշկներ չունենք, ֆելդշերներ չունենք, եղածներից կեսը հիվանդ պառկած է կամ մեռած, հիվանդանոցներ չունենք, դեզինֆեկցիայի միջոցներ չունենք, վառելիք չունենք, որ բաղնիքները տաքացնենք, մարդկանց լողացնենք, ոջիլներից ազատենք, սապոն չունենք, որ լվացք անենք, փող չունենք, մեր փողերը վրացիք ձերբակալել են Թիֆլիսում, հաղորդակցության միջոցներ չունենք, երկաթուղային գիծը ավերված է … ֆուրգոններ և սայլեր չենք կարող բանեցնել, որովհետև ձիերը սատկում են անոթությունից, իսկ եզները մորթում են ուտելու համար»։
Քաջազնունին համարում էր, որ ծայրահեղ թշվառության մեջ հայտնված հայերը կարող էին գոյատևել միայն դժվարությունները դիմակայելու իրենց անսահման տոկունության շնորհիվ. «Մեր զորքերը, որ Լոռիում այդպես քշեցին վրացիներին, մերկ են ու քաղցած: Պետական որբանոցներում տասը հազարից ավելի որբ ունենք, որոնց կիսաքաղց գոյությունը պահպանելու համար գումար չունենք: Մոտ 300 հազար տնավեր գաղթականություն ունենք, որոնք մեռնում են մեր աչքի առաջ, և որոնց ոչ մի օգնություն չենք կարող անել: Պետական մեխանիզմը չենք կարող կարգի բերել, որովհետև միջոց չունենք վարձատրելու: Ընդհանուր թշվառությանը ավելանում է նաև կաշառակերություն, գողություն, թալան, ավազակություն, շանտաժ, որոնց դեմ հնար չունենք կռվելու»:
Շարունակելով նամակը, նա նկարագրում է այն բարդությունները, որոնք ծագել էին վրացիների ու թուրքերի հետ բախումներից: Նա նշում է, որ «մինչ Հայաստանն ամեն կերպ աշխատում էր խույս տալ պատերազմից, մենք չենք կարող ամեն տեղ զիջել, ամենքի առաջ խոնարհվել, համբերել ու ետ նահանջել, որովհետև դրանով մեծապես վտանգում ենք մեր պետության ապագան, մեր քաղաքական դրությունը, մեր ինքնուրույնությունը, մեր ազատությունը – այն ամենը, որի համար այդքան ահռելի զոհեր ենք տվել, այդքան գերմարդկային ճիգեր ենք թափել, դարերով և սերունդներով ապրել ենք, մյուս կողմից ուժասպառ ենք այն աստիճան, որ ի վիճակի չենք շարունակել կռիվը, դիմադրել, դիմանալ, նոր զոհաբերություններ անել, իսկ արտաքին օգնությունը (Ամերիկայի կամ Անգլիայի կողմից), որի վրա դրել ենք մեր ողջ հույսը, դանդաղում է, չի արտահայտում իրեն շոշափելի ձևով»:
Այնուհետև Վարչապետը գանգատվում է կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ իր «տաղանդի և փորձառության պակասությունից» և տրտնջում «ներքուստ անհամաձայնությունից, անվստահությունից, անտագոնիզմից, նույնիսկ փոխադարձ ատելությունից»: Նա նկարագրում է կաբինետի յուրաքանչյուր նախարարի թերությունները, անգամ մեղադրում նրանցից մեկին, ով միայն իր սեփական շահի մասին է մտածում: Նրա մի քանի նախարարներ և գլխավոր օգնականներ կամ լուրջ հիվանդություններով գամված էին անկողնուն կամ էլ կարճատև ուղևորության էին մեկնել երկրից, սակայն շաբաթներ անց չէին վերադարձել: Այնուհետև նա հուսահատորեն անդրադառնում է իր կառավարության սնանկ կարգավիճակին. «Պետական սնդուկը դատարկ է … մեր փողերը մնացել են Թիֆլիս, վրացիների ձեռքում, իսկ որբերին պետք է պահել, քաղցածներին պետք է հաց բաժանել, հիվանդներին պետք է բժշկել, ծառայողներին պետք է ռոճիկ տալ, բայց որտեղի՞ց տանք: Որ մտածում եմ, գլուխս պտույտ է գալիս»:
Նամակի վերջում Քաջազնունին հուսադրում է ինքն իրեն, որ □արշալույսը մոտ է□: Նա կոչ է անում հայերին. «դիմանալ, հավաքել ուժերի ամբողջ մնացորդը, վերջին ճիգը անել և ոտքերի վրա կանգնած մնալ: Որովհետև այսքան զոհ տվել ենք արդեն, այսքան արյուն թափել, այսքան տներ ավերել, այսքան վառ օջախներ հանգցրել, պետք է, որ այս բոլորը գտնի իր վարձատրությունը: Ոչ մեզ համար, այլ մեր որդկերանց համար, թեկուզ էլի 10 հազար մարդ կոտորվի, ես էլ նրանց հետ, բայց գոնե նրանք, որոնք ողջ կմնան, մի օր կտեսնեն, ազատ շունչ քաշեն, մարդավայել կյանքով ապրեն: Եվ այդ կլինի, այդ մոտ է լինելու»:
Անհավատալի է, սակայն չնայած ահռելի դժվարություններին, Քաջազնունին տեսնում է պայծառ ապագա. «Հինգ տարի առաջ Հայաստանը լոկ աշխարհագրական տերմին էր, իսկ իբրև քաղաքական միավոր՝ հեռավոր երազ էր, որի մասին ամենահանդուգն մտքերն անգամ չէին համարձակվում բարձր խոսել: Այսօր Հայաստանի Հանրապետությունը փաստ է արդեն: Թող որ այդ հանրապետությունը փոքր ու աղքատ լինի, թող ժողովուրդը ենթարկված լինի սովի ու համաճարակի, դա անցողակի բան է: Փաստը արդեն կատարվել է, և չկա աշխարհիս երեսին այն ուժը, որ կարողանա բնաջինջ անել պատմության էջերից կատարված փաստը: 500 տարի ստրուկ լինելուց հետո, մի ժողովուրդ վերածնվում է ազատ և ինքնուրույն կյանքի համար»:
Այնուհետև Հայաստանի առաջին վարչապետը հպարտորեն պատմում է Հանրապետության հաստատման, նրա տարածքների ընդլայնման և թուրքական զորքերը դուրս քշելու մասին: «Մեծ տերությունները պաշտոնական հարաբերությունների մեջ են մեզ հետ, մեզ մոտ ներկայացուցիչներ են ուղարկում, մեզ թղթեր են գրում, ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարությանը, մինիստր-նախագահին, արտաքին գործերի մինիստրին»:
Ինչ խոսք, այսօրվա Հայաստանում իրադրությունն անհամեմատ ավելի բարվոք է, քան Քաջազնունու ժամանակաշրջանում, վերջիվերջո անցել է ավելի քան 90 տարի, և անկասկած հայ ժողովուրդն արժանի է ավելի բարձր կենսամակարդակի, սակայն դեռևս բնակչության մեծ մասը կարիքի մեջ է:
Ի հեճուկս տնտեսական դժվարությունների ու արտաքին սպառնալիքների, հայերի գոյատևելու ձգտումն արմատավորված է նրանց ԴՆԹ-ում: Հազարամյակներ շարունակ նրանք տառապել են բազմաթիվ նվաճումներից, թալանից, պատերազմներից, ջարդերից, անգամ ցեղասպանությունից, սակայն դիմակայել են: Այսօրվա դժվարությունները ևս կանցնեն … Հայերը ոչ միայն կգոյատևեն, այլև կբարգավաճեն:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ. Ռ.Ավագյան
2 քննարկումներ
A
A
Linsi Himnadrami gumarnere pakasel en, dra hamar el Sasunyane sksel e ksmsvel ishxanutyuane….
Կարդացողի Հավանություն՝
2
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-7)
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- Անքննելի մեկ այլ գործ
- -Շվեյկ, այնոյինը կապի…
- Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-6)
- Հարգելի Գևորգ, մի՛ փորձեք երևույթը հայկական բառապաշարի մեջ խցկել: Իրերը կոչեք հեղինակած օտար լեզվով՝ «գյոթեր» և «ղզօղլաններ»: Եթե ուզում եք հասկանալ օտար այս բառերի արմատական իմաստը, ապա դրանք այսպիսին են՝ «ոռեր» և «աղջիկտղաներ»:
- Հայաստանի կառավարությունը քիչ էր մնացել կորցներ երկրին մեծ եկամուտներ ապահովող, Թուրքիայում արտադրական փորձաշրջան անցած, հայ հաճախորդներին այս էլ քանիերորդ անգամ «քցել» փորձող ահեստավարժ մարմնավաճառից:
- http://www.jewishracism.com/JewishGenocide.htm
- « KRAV MAGA »-ՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՍՔՈՂՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-5)
- ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՄԻՑ ԿՈՐԶՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
- Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:
- «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-4)
- ПРОЦВЕТАНИЕ: готова ли к нему Земля? (FILM)
- Զգուշացեք լեզվի և շրթունքի վրա մետաղյա գնդիկներ ունեցող մուտանդներից: Հեռու պահեք ձեր ջահելներին “գնդիկավոր” -ներից:
- Հանձնարարականներ «Ազատ, Անկախ Հայաստանին» Եվրոպական ԿՐԵՄԼԻՑ…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-3)
- Դավիթ Ամալյան.- Ես դեմ եմ բոլոր կուսակցություններին, ինձ համար կարևոր են մարդկային հատկանիշները:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 21, 2012 23:02 - չքննարկված
Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- -Շվեյկ, այնոյինը կապի…
- Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
- Հարգելի Գևորգ, մի՛ փորձեք երևույթը հայկական բառապաշարի մեջ խցկել: Իրերը կոչեք հեղինակած օտար լեզվով՝ «գյոթեր» և «ղզօղլաններ»: Եթե ուզում եք հասկանալ օտար այս բառերի արմատական իմաստը, ապա դրանք այսպիսին են՝ «ոռեր» և «աղջիկտղաներ»:
ՀԱՅԱՍՏԱՆ - May 20, 2012 20:34 - 2 քննարկում
Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Անքննելի մեկ այլ գործ
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - May 9, 2012 9:28 - 2 քննարկում
Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Обращение к христианам
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
- За xолокост-геноцидом Армян стоят сионисты.
- Священный Арарат: Обиталище Богов

Ditek USArmenia kayanov angraget Lusine Mehrabyani ev Harut Sasunyani antramabanakan verlutsumnere hay-turkakan haraberutyunneri veraberyal.
Կարդացողի Հավանություն՝
2
0