ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, September 9, 2009 5:02 - 6 քննարկում

ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՍԵՐ ԱՅՍՕՐՎԱ ԴԴՄԱԳԼՈՒԽ, ՀԵՏՈՒՅՔՈՎ ՄՏԱԾՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Tags:

ԿԱՐՍԻ ԱՆԿՄԱՆ ԲՈՒՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ակսել
Sep 9, 2009 14:00

Կարդացի Կարսի անկման պատճառները ու եկա այն եզրակացությանը, որ պատճառը նույնն է ինչից մենք տուժում ենք այսօր.
Ամենաթողություն, թալան, կաշառակերություն և իհարկ է բոլորիս լավ հայտնի «մեր դեմ խաղ չկան»: Զարգացած երկրների համեմատ, Հայաստանը այսօր գտնվում է նույն վիճակում և պատրաստվում է բացել սահմանները, իհարկ է հրանոթները այսօր, ինչպես կարսում, էստին էնտին թափրտած չեն բայց կաշառակիրությունը, թալանը ու անօրինականությունը նորից կարող են հանդիսանալ հիմնական զենքը թուրքերի ձեռքին մեր հանդեպ: Երկիրը բառիս բուն իմաստով կարող են վաճառել թուրքերին: Իսկ ներքին թշնամիները, որ սովորաբար զբաղեցնում են լավ պաշտոններ, միայն կոժանդակեն այդ վաճառքին: Մնացածը կապված է որովայնով մտածողների գլխաքանակից, որ ցավոք սրտի շատ է:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 6 Thumb down 0

Արտակ
Sep 9, 2009 19:16

Տարիներ առաջ եր որ հավաքվել էին նշելու մեր հայ ուսանողական ընկերներից մեկի տարեդարձը: Հանկարծ մեկը հարցրեց թե ով որտեղ է ծնվել: Ես պատասխանեցի որ Սովետական Միությունում և հպարտ հարցրեցի թէ իսկապես վախեցել են մնացածները իմ ծննդավայրից: Երևի թե հոգեկան կրեդիտ հավաքելու համար: Չեմ հիշում պատասխանները և կարևոր էլ չէ, բայց հանկարծ յուրաքանչյուրը սկսեց գովել իրենց ծննդավայրը: Այ քեզ բան… Զարգացման, ինքնագնահատման, ինքնության հպարտության պակաս:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Հայկ
Sep 13, 2009 9:22

Քնաթաթախ ակնարկ գիշերային դիվանագիտության մասին

Մեծ տատիկս ասում էր՝ «քնենք՝ աշխարհը հանդարտվի» կամ՝ «քնենք. քնելուց լավ բան չկա»: Եվ իրոք, նույնիսկ ամենաբռնակալական երկրներում և նույնիսկ ամենադժնդակ պայմաններում (բանտ, համակենտրոնացման ճամբար և այլն), կա ազատության և հանգստի գեթ մեկ տեղ, ուր մարդ կարող է ժամանակավոր թաքնվել. դա գիշերային քաղցր քունն է: Բայց նույնիսկ, եթե իմ պես գիշերներն ուշ եք քնում, էլի կարող եք վայելել համեմատական ազատության հաճույքները: Օրինակ՝ կարող եք պատկերացնել, որ մինչ դուք ձեր տան խոհանոցում նստած գիշերվա անուշ հաց-պանիրն եք ուտում, անգերազանցելի Սերխիո Լիբերտովիչը խոր քուն է մտած. կարելի է ասել՝ չկա, տարրալուծվել է երկնային եթերի մեջ, զրուցում է հրեշտակների հետ: Իր բերլոգայում քնած է Մեդվեդևը, Օբաման նիրհում է՝ իր մանկության սիրելի խաղալիք արջուկին գրկած: Այն ամենը, ինչ ցերեկային աշխարհի իրականությունն է, այդ պահին սոսկ պատրանք է, մինչ երազային պատրանքները՝ իրականություն: Ի՜նչ քաղցր է պատկերացնել այդ տեսարանը: Ավելի ճիշտ կլիներ ասել՝ քաղցր էր: Որովհետև այս տարվա ապրիլից հայ ժողովուրդը զրկվեց նաև ազատությունը վայելելու այդ վերջին շանսից: Այժմ հայ ժողովուրդն իրավունք չունի գիշերները հանգիստ քնել կամ գեթ վերացարկվել իրականությունից: Որովհետև, երբ առավոտ շուտ՝ դեռ սուրճը չխմած, քնաթաթախ, ճպռոտ աչուկներով հայաստանցին շտապում է իր համակարգչի մոտ՝ իմանալու օրվա նորությունները, պարզում է, որ մինչ ինքը խաղաղ սավառնում էր Մորփեոսի աշխարհում, իր երկրի ջոջերը գիշերը մի հերթական դարակազմիկ փաստաթուղթ են ստորագրել այլ երկրների ջոջերի հետ: Ու մեր խեղճ հայաստանցին մնում է շվարած. չի հասկանում արդեն՝ արթո՞ւն է, թե՞ դեռ երազում է: Եվ դա դեռ ոչինչ. նա չի կարողանում կողմնորոշվել՝ այսուհետ գիշերները քնի՞, թե՞ սպասի մինչև լուսաբաց՝ համոզվելու, որ հերթական գիշերը նոր անակնկալներ չի բերելու իր հետ: Այսպես հայաստանցուց խլվեց իր վերջին ունեցած բանը՝ հանգիստ քունը: Ու մտածում է նա՝ եթե էսքան լավ բան եք անում, ինչի՞ օրը ցերեկով, մարդավարի, բոլորի ներկայությամբ չեք անում: Ինչո՞ւ եք սպասում մթությանը և մենությանը: Գաղտնի դիվանագիտությունը գիտեինք, բա գաղտագողի՞ն որտեղից առաջ եկավ: Այո՛, սիրելիներս, այժմ հայաստանցին պետք է արթուն մնա և փոխի իր ռեժիմը: Այսինքն, ռեժիմ ասելով՝ կամ իր օրվա ռեժիմը, կամ վարչակարգը: Հիշում եմ քեռուս տղուն, որն իմ նման ուշ քնող, ուշ արթնացող է, երբ բաժանվում էր կնոջից, զոքանչը, փաստարկելով, թե ինչու իր աղջիկը չի կարող ապրել եղբորս հետ, ասում էր՝ «он не подходит нам по режиму»: Զոքանչը կիսով չափ ռուս էր՝ առույգ ռուս կթվորուհիների հետնորդ, որոնք լուսաբացից առաջ էլ արթանանալով՝ շտապում են կովերի մոտ՝ հնգամյա պլանը գերակատարելու: Հիմա մերն է: «Они не подходит нам по режиму»: Մենք քնած ենք, նրանք՝ արթուն: Մեր վերջին՝ քնելու իրավունքից մեզ զրկում է: Իսկ եթե լուրջ, ապա եթե չեք ուզում մի առավոտ զարթնել ու իմանալ, որ գիշերը որոշում է ընդունվել հայկական զորքերն ազատագրված տարածքներից դուրս բերել, ապա ռեժիմային այս խնդրին պետք է շատ ավելի կարևորություն տալ, քան տալիս էիք մինչ այսօր: Օրինակ, եթե մինչ այժմ զենք գործածել չգիտեք, լավ կլինի՝ լրացնեք այդ բացը: Մարդ ես, գիշերներն ի՛նչ ասես՝ կարող է պատահել, ինքնապաշտպանվելու հնարավորություն չունենա՞ք գաղտագողի դիվանագիտության գիշերային թիթեռնիկներից: Մի օր ձեր տունը մտնեն, ուզենան բան-ման տանել, դուք էլ արդեն կազմ-պատրաստ, զգոն կլինեք:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 4 Thumb down 0

Aslamazyan A.K
Sep 16, 2009 9:37

հոդվածը ժամակի է և լավ կլիներ կազմակերպիչ էլ ստեղծել խռսքը իրական դարձնելռւ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Aslamazyan A.K
Sep 16, 2009 9:54

ժողռվրդի շահերի վաճառողներին սակացնել է պէտք անհապաղ ռւ ա ամեն ռւր որպեսզի այս ժամակին գրվածը օգնի ժողովրդին
փորձեք հայի պատիվ ունեցողներ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 2 Thumb down 0

Հայկ
Sep 20, 2009 12:45

19.09.09. Մենք հավի նման ամեն անգամ ուտում ենք նույն կուտը

«Իմ Մանկությանս տարիներին մի խաղ էի խաղում գյուղում. տաշտը դնում էի, փայտը դնում էի, կուտը լցնում էի տաշտի տակ: Այդպես ուզում էի ծիտիկ բռնել` ծիտիկը գալիս էր, կուտը ուտում էր, ես փայտը քաշում էի, տաշտը ընկնում էր ծիտիկի վրա, բայց այն հասցնում էր փախչել ու չբռնվել: Ու դրանից հետո ծիտիկները էլ չէին գալիս կուտ ուտելու: Նույն էքսպերիմենտը հավերի վրա անելուց հետո հավերը միշտ բռնվում էին, ու միշտ էլի գալիս էին: Այսինքն` հավը խելք չունի, նա չի հասկանում, որ ամեն անգամ այդ տաշտը ընկնելու է իր գլխին: Տպավորությունն այնպիսին է, որ մենք հավի նման անընդհատ կուտը ուտում ենք»,-այսօր հայ-թուրքական սահմանի բացման մասին իր մտահոգություններով լրագրողների հետ կիսվեց դերասան Վարդան Պետրոսյանը:
Դերասանը կարծում է, որ այսօր մտքի զարմանալի անտարբերություն է տիրում, մարդիկ պասիվ են, կրկնում են անցյալի նույն սխալները: Վ.Պետրոսյանի կարծիքով հայ-թուրքակական սահմանը չպետք է բացվի ո’չ ինչ-որ նախապայմաններով, ո’չ առանց դրանց: Ցանկացած դեպքում մենք կհայտնվենք թակարդում:
________________________________________________________________________________

«Երբ իմ սենյակի չորս դռներից միայն մեկն է բաց, կարող եմ մտածել, որ ուզում եմ, որ այն երեքն էլ բացվեն, որ ես ազատ լինեմ: Բայց երբ չորսն էլ բացվում են ու վայրագություն է ներխուժում իմ փոքրիկ սենյակը, ես կնախընտրեմ իմ մեկ դռնով խաղաղ ու հանգիստ ապրել»,-ասաց Վարդան Պետրոսյանը:
Դերասանը արդեն տեւական ժամանակ է, ինչ ապրում է Փարիզում եւ սարսափով է մտածում, որ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Փարիզում մուսուլմանների պատճառով, կարող է տեղի ունենալ Հայաստանում:
«Ես չեմ կարող հանգիստ նայել այն բանին, թե ինչպես են մուսուլմաններն ավերում Փարիզը եւ թե ինչպես են մնում անպատիժ: Ինչպես են արաբ երիտասարդներն ուղղակի զվարճանալու համար դեկտեմբերի 31-ին 1147 մեքենա վառում, ու թե ինչպես են ֆրանսիացիները ողնաշարերը ծռած քայլում ու ոչինչ չեն կարողանում ձեռնարկել, ես սարսափում եմ: Մի՞թե Հայաստանում էլ պետք է նույնը կրկնվի» («ՀԵՏՔ» Վարդան Պետրոսյան):

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 2 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*





ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 21, 2012 21:05 - չքննարկված

Կարապների պարը “Փարվանա” լճակում…

More In ԱԶԱՏ ԽՈՍՔ