ԱԶԱՏ ԽՈՍՔ - Հեղինակ՝ . Sunday, August 30, 2009 12:40 - 1 քննարկում

Սպիտակ ջարդի դարբասների առջև

Ավելի    մանրամասնեմ    իմ  ուղարկած նամակը
Ռուսաստանում ծնված բազմաթիվ հայ երեխաներ կան,որ չունեն ծննդականներ:Ծննդականների ՊԱՏՃԱՌՈՎ չեն հաճախում մանկապարտեզներ,բժշկական ամբուլատորիաներում գրանցված չեն ,չեն օգտվում ոչ մի պետական սպասարկումից ,ծառայություներից օգտվում են միայն առձեռն մուծումներով:Ժամանակավոր գրացվելու համար արյուն են տալիս,իբր թե ստուգվում է գրանցվողը սպիդով հիվան է,թե չէ ,իհարկե գրանցվողի մուծումով:Հայաստանի անձնագիրը՝ռուսատանում բառի բուն իմաստով առհամարված է,նրանք պահանջում են անձնագրի թարգմանությունը եվ նոտարով հաստատում(էլի վճարումով):ՌՈՒՍԱՍՏԱՆԻ էմիգրացիոն ծառայություները ,աշխատանքի իրավունք ու քաղաքացիություն արագ տալու համար պահանջում են մոտ 4000դոլար:ԱՅՍԻՆՔՆ իշխանություները այնքան դժվարություներ են ստեղծում հայկական անձնագրի համար,որ հայերը զգում են,որ հայկական անձնագիրը ավելորդ բան է ու անհարգալից վերաբերմունքi mi nor պատճառ:Ռուսական ոստիկանությունը փող աշխատելու համար ,թեկուզ փաստաթղթերի իդիալական լինելու դեպքում կանգնեցնում ու միտումնավոր կերպով ասում,թե կեղծ է ու հասկացնում գումար տալու
համար:0րինակՄսկվայի մետրոյում հաճախ են կագնեցնում ու փաստաթուղթ ստուգում ,փաստաթղթերտ ճիշտ լինի,թե սխալ փողն է փրկում,փորձի համար միանգամ ձեվացրի թե իտալացի եմ,շատ կուլտուրական վերաբերվեցին ու ասացին խնդրեմ գնացեք:ես շատ լավ զգացել եմ,որ (նեռուսկեքին» վեաբերվում են ոնց որ վասալներ…Ռուսական կրիմինալը հայերի հոգին տեղից հանում է,հայ քրիական հեղինակությունները խաղ չունեն ռուսների դեմ:Ռուսաստանում հայկական կրիմինալը նստած է հայերի վզին:ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ տարիքի երիտասարդներ,որոնք չեն կարողանում վերադառնալ հայաստան ինքնաթիռի տոմսի արժեքի գումար չունենալով:Շատ երիտասարդներ ռուսաստանում բարոյալքվում են,ընտանիքներ է քայքայվում հայաստանում եվ ռուսաստանում:եթե որեվէ հայ ընկնի հիվանդանոց ու տերը հետեվից արագ չհասնի տեր չեն կանգնում:Համարյա բոլոր հայերը ռուստանում բնակվող ունեն բնակարանի մուտքի կրկնակի երկաթից դուռ եվ գրպանում են պահում «չերեմուխա» արցունքաբեր գազ:էլ չեմ ցանկանում
նկարագրել,ինչ կպատահի այն հայի հետ,որը կայցելի պատահական ռեստորան կամ բառ կամ ռեստորան,,,
ՍԱ է իրականությունը,ոչ բոլոր նկարագրություներով Պարոն Քիրեմիջյան:
Hovhanes
Viena-2009 Aug.



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ակսել
Aug 31, 2009 14:22

Հարգելի Հովհաննես երկու ամիս է ինչ աշխատում էի Մոսկվայում, կաշվիս վրա եմ զգացել ամեն ինչ ու տեսել: Շատ բան ունեմ գրելու, ուղղակի դեռ ամեն ինչ ամփոփել է պետք: Կփորձեմ մի երկու խոսքով ասել այդ մասին: Նախ ասեմ, որ կան բացարձակապես իրարից տարբերվող հայերի, մասամբ ասեմ, Հայ շինարարների շրջանակներ, մարդիկ, որոնք շփվում են իրար հետ այդ ոլորտում:
Հայերը մոսկվայում մյուս եկվորների համեմատ, կարելի է ասել, արտոնյալ վիճակ ունեն, բայց իհարկ է փողոցում հանդիպելիս նրանց շնորհակալություն չեն հայտնում, որ բարեհաճել են գալ Մոսկվա: Գրածներդ հիմնականում չեմ կարող առարկել, բայց ասեմ, որ առաջինը մենք ինքներս ենք մեղավոր, մերը ամեն ինչ ու ամենուր ծանոթությամբ ու փողով է և օտարն էլ օգտվում է մեր այդ սովորությունից և անում ինչ կամենա: Մեր երիտասարդների մեծամասնության հետ օրենքից խոսելը ապուշություն է, ՈՐԻ ՄԵՋ ՆՐԱՆՑ ՄԵՂԱԴՐԵԼԸ ԴԺՎԱՐ Է, բոլոր հարցերը, ներառյալ իրենց քրտինքով աշխատած գումարի հետ կապված, լուծվում են գողական ռազբորկաների պլատֆորմի վրա և այլն, էս մասին հետո կգրեմ: Հիմա ուղղակի կոնկրետ օրինակով, ասեմ հենց իմ աշխատած տեղի մասին, ով ով է: Մի մեծ առևտրի կենտրոնում գեղեցկության սրահ էինք սարգում: Ուրեմն գործն էսպես է. Սրահի տերը վարձում է նման սրահներ կառուցող պատվիրատու ֆիրմա, այդ պատվիրատու ֆորման վարձում է շինարարական ֆիրամա ու շինարարական ֆիրման սկսում է աշխատել:
Շինարարները հայեր ու տաջիկներ էին, հարևանությամբ աշխատում էին Ռուս տղաներ Նիժնի նովգորոդից, մի Ռուս տղաների բրիգդ էլ, Ռոստովից, գործ էր ման գալիս, մենք էինք օգնում որ գործ գտնեն: Այդ առևտրի կոմպլեքսի սպասարկող պերսոնալը բացարձակապես միջին ասիաից էր, բեռնակիրներ, հավաքարարներ… մի տեղացի չկար, ղեկավարը մոլդովացի, հետաքրքիր դեմոգրաֆիա է , այնպես չէ՞: Խանութը գիշեր ցերեկ զինվորական օբեկտի նման հսկում էին Ռուս պահակները, շաբաթը մի պահակների բրիգադ փոխվում էր ռուսաստանի տարբեր շրջաններից, ամիսը տասնհինգ հազար ռուբլով, նույնքան ստանում են առևտրի կենտրոնը սպասարկողները, էդ ջահել ու ամրակազմ ռուս տղաները անգործության ու մասնագիտություն չունենալու պատճառով հսկիչ էին աշխատում: Էդ առևտրի կենտրոնը պատկանում էր հրյաներին, այդ կենտրոնում շատ թանգանոց գրքերի խանութ կար, հետաքրքության համար մտա նայեցի, պոեզիաի շարքում, դարակի մի ծայրին Շեքսպիր էր դրած իսկ մյուս ծայրին մի ավանակի գիրք, ազգությամբ Հրյա, որ իրեն պոետ է համարում, գրքի կազմի վրա Շեքսպիրի նման էն ազնվականների արհեստական մազերը գլխին սիրուն հարմարեցրած: Իսկ մի լավ տեսանելի տեղ դրած էր Բունինի գիրքը «Հին թուրքերի պատմությունը»
Իսկ շինարարական ֆիրման, որը մեզ առանց որևե պայմանագրի վերցրել էր էդ գործը անելու, պատկանում էր հայերին, որոնց վարձել էին հրյաները, հայերը, դիրեկտորից սկսած պրարաբից վերջացրած, ոչ մեկը շինարարությունից ոչինչ չէին հասկանում, բայց ունեին թիկունք, հզոր գովազդ ժուռնալներում ու ինտերնետում, որից իրենց կրթությամբ ավելի հեռու մարդիկ էին քան շինարարությունից, և չեին թաքցնում, որ հզոր թիկունք ունեն:Օվքե՞ր են նրանց թիկունքում, չգիտեմ, բայց մի բան հաստատ կասեմ, նրանց թիկունքում Ռուսաստանը կառուցողներ չեն, որովհետև կառուցելը սկսվում է օրենքից, ոչ թե «թիկունքից»: Շատ տարորինակ էր, որ այդ հարուստ ու փորձառու ֆիրմաները, (սրահի տերը ուներ մի քանի նման սրահներ իսկ պատվիրողը շատ նման սրահներ էր արդեն սարգել), գործ էին բռնել դելիտանտների հետ, գուցե իրենց հենց դա՞ էր պետք, «չգիտեմ»:Հետևություններ չեմ ուզում անել, թողնում եմ ընթերցողին…
Էնպիսի մի մթնոլորտ էր, կարծես ստրկության մեջ լինես, մի Ռուս չկար որ մեղադրեի դրանում, պատվիրատուին տղաներից մեկը հարցրեց, Հրյա է՞ս, ասեց ես բնիկ մոսկվացի եմ: Մի անգամ էդ սրահի պատվիրողը, որ աշխատում է սրահի տիրոջ հետ, գիտենալով որ աշխատողները ոչ պայմանագիր ունեն ոչ փաստաթղթերն է կարգին, համարձակվեց ասել, շուտ շուտ աշխատեք թեչե բոլորիդ կուտուսկա կկոխեմ: Կանգնեցի էդ շանտաժիստի դիմաց ու ասի, ու՞մ էս կուտուսկա նստացնում ոջիլ, մռութը կախեց, ասեցի ես քեզ կուտուզկա կկոխեմ եթե նորից նման բան բլթացնես: Բայց ի՞նչ ասես, նա ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ…
Զզվեցի, չսպասեցի աշխատավարձին, որ երկու ամիս է ասում էին վաղը կլինի, իմ գործը վերջացրեցի թողեցի եկա, տղաները փողը կստանան կուղարկեն:
Չեմ ասում որ ռուսաստանում ամենուր է նման իրավիճակ, ուրիշ տեղ էլ եմ աշխատել, «Լենինգրադում» Ս. Պետերբորգում, կառուցող ֆիրմայի տերն էլ նորից Հայ էր, ռուսաստանում ծնված մեծացած Հայ, դժգոհ չեմ:
Ակսել
Էստոնիա

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*





ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 21, 2012 21:05 - չքննարկված

Կարապների պարը “Փարվանա” լճակում…

More In ԱԶԱՏ ԽՈՍՔ