ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, February 7, 2018 0:25 - չքննարկված

Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի կատարած աղմկահարույց ահաբեկչական հայտարարության, որով հրահանգ էր իջեցվում թուրքական միություններին՝ կազմակերպելու մահափորձեր Եվրոպայում ապրող հայտնի հայերի, ալևիների, քրդերի և Թուրքիայից հեռացած ընդիմադիր գործիչների դեմ, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը դիմել էր միջազգային և եվրոպական կազմակերպություններին՝ զգուշացնելով սպասվող ահաբեկչական գործողությունների մասին: Վերջին օրերին ԵՀՄՖ-ը ստացել է պատասխան նամակներ,ինչպես նաև ԵՀՄՖ կենտրոնական գրասենյակում տեղի են ունեցել անվտանգության հարցերով հանդիպումներ ու աշխատանքային քննարկումներ: Առավել հիշարժան են Դանիայի, Շվեդիայի խորհրդարանների, Շվեյցարիայի Արդարադատության ու ոստիկանության դաշնային դեպարտամենտի և անվտանգության հարցերով եվրոպական մի շարք կազմակերպությունների ղեկավարների կողմից ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանին ուղղված արձագանքները, և նրանցում արտահայտված պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում դիմելու հստակ գործողությունների, ինչպես նաև լրատվամիջոցների հնարավորությունների օգտագործմամբ տարվող աշխատանքները սպասվող վտանգի հանդեպ նախազգուշացումների վերաբերյալ: Ինչ վերաբերում է այդ թեմայով հանդիպումներին, ապաԵՀՄՖ Բրատիսլավայի կենտրոնական գրասենյակ ացելեցին Սլովակիայի ոստիկանության և անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաներ: Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ նրանք քաջատեղյակ էին թե՛ ԵՀՄՖ նախագահ դոկ. Գրիգորյանի, և թե՛ ԵՀՄՖ նախագահության կողմից իրականացվող գործունեությանը եվրոպական տարածաշրջանում: Նրանք վստահեցրեցին, որ Սլովակիան կշարունակի մնալ այն երկիրը, որը կվնասազերծի ցանկացած անօրինական, առավել ևս ահաբեկչական գործունեություն՝ ուղղված Սլովակիայի ցանկացած քաղաքացու դեմ, ինչպես նաև Սլովակիայում գործող օրինական կազմակերպության և նրա ղեկավարության հանդեպ: Բարձրաստիճան պաշտոնյաները տեղեկացրեցին նաև, որ վաղուց շուրջօրյա հսկողություն է իրականացվում Բրատիսլավայի գեղատեսիլ վայրում՝ Դանուբի ափին գտնվող Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշահամալիրի նկատմամբ: Հանդիպման ավարտին դոկ. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներին արագ արձագանքման ու տասնամյակներով ապացուցված՝ Սլովակիայում գործող հայկական ազգային ու լոբբինգային կազմակերպությունների անվտանգ և ապահով գործունեությունն ապահովելու համար:ԵՀՄՖ մամլո քարտուղարություն 07.02.2018թ.



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ