ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, March 27, 2016 0:32 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ՄԵՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Մերի Գասպարյան

ՄԵՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

**

ՍՐՏԻ ՋՈՒՐ

Դեպ եկեղեցի քայլում եմ այսպես,
Ոտաբոբ ու մերկ,
Որ ջուր գտնեմ սրտիս
Աղոթք մրմնջամ,
Բառեր կարկատեմ
Պատառիկներին:
Իսկ թե չգտնեմ ,
Ես կբաժանեմ
Առանց գումարի
Սեփական փորձով:
Առաջին ջուրը կտամ այն մորը,
Որ զավակ կորցրեց
Ժամանակ առաջ,
Որ ցամաք սիրտը
Գեթ խոնավանա,
Որ իր հավատը
Իրեն դարձի գա:
Հետո այն զույգին,
Որ մենակ մնաց
Անապատեցրեց
Սիրատենչ տոթից
Այն սերը, որ վաղը պիտի
Գարուն ծաղկեցներ,
Ոչ թե լոկ մուսա պիտի ծառայեր:
Երրորդն էլ կտամ
Ծարավ այն մարդուն,
Որ սիրտ հագեցնի
Կյանքի իմաստով,
Որ լոկ չփնտրի
Այլ նաև գտնի,
Որ էլ չգոռա
Այլ ունակ լինի նաև լռելու,
Կյանքի ծարավը գեթ հագեցնելու:
Թե ջուրն է խնդիր,
Ես բաշխում եմ այն…

**

Ու գրում են տարբեր գույնով
Այն նույն միտքը, որ ունեին:
Ձևն էր տարբեր այդ գրվածքի,
Ներսը նույնն էր,
Բայց արի տես ՝
Տեսքը փոխեց էությունը,
Ու չընկալվեց այն ինչ-որ կար ,
Օլիմպիական համբերությամբ
Չձգտեցին համառ քայլի,
Ֆատալիզմի հույսին նստած
Տանուլ տվին մի ամբողջ խաղ:
Դուք տեսե՞լ եք երկու պարտվող
Նրանք եղավ իրենց նման:
Հաղթանակը մի էջ էր լոկ,
Վերջին էջը,
Որ կթերթվեր
Ու կլիներ..
Գո՞ւյնն էր ուրիշ,
Թե՞ մաշվել էր այդ վերջինը…

**
Ու բոլորս մոմահատիկ ենք,
Որ ապրելով լոկ ծուխ ենք անում,
Մի քիչ լույս տալիս,
Մի սուտ ջերմություն:
Այս կողմ է գնում
ՈՒ այն կողմ վազում.
Հալվող մոմակյանք,
Ու հանգչում ավաղ:
Շուրջը թողածը
Կամ դառը աղ է,
Կամ անհամ ավազ…

ՄԵՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ