ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, March 27, 2016 0:39 - 1 քննարկում

Կանթեղ գրական: ՄԱՐԻԱՆՆԱ ԿԱՌՈՆԻ

Մարիաննա ԿառոնիՄԱՐԻԱՆՆԱ ԿԱՌՈՆԻ

**
ԻՄ ՔՆՔՇՈՒԹՅԱՆԸ ԶՈՒՐ ԵՔ ԽԱԲՆՎԵԼ…

Ես զզվեցի Ձեր այլանդակ դիմակներից`
Եվ փորձեցի աչքերը իմ փակել այսօր
Մի շղարշով, որ բարությունն է, հիրավի…
Սակայն, ահա, Ձեր այլակերպ դիմակները
Մխրճվել են իմ աչքերի խորքերի մեջ
Որպես սոված արնախում գայլ`
Հոշոտում են իմ բիբերի անուրջները։
Ձեր պիղծ ձեռքերն էլ, ահա,
Ծվատում են մերկ մարմինս,
Քանզի արդեն հասցրել եք
Ինձնից տանել հագուստներս
Եվ Ձեր կեղտոտ ոտքերի տակ`
Իմ մաքրությունը կոխրճել…
Ահա, ա’յս էր Ձեր փափագը.
Սակայն, ի ցավ, պիտի փաստեմ,
Որ Դուք զուր եք խաբնվել
Իմ քնքշությանն այսքան տարի,
Զուր եք կարծել, հավատացել
Թե ինձանից ` ցավով գտած,
Իմ երազած, իմ փայփայած ժպիտները`
Ձեր պիղծ ձեռքով պիտի ջնջեք։
… Ես պատրաստ եմ, որպես արծիվ,
Որպես հանդում արձակ եղնիկ`
Ժամանակին դիմակայել
Եվ Ձեզնից իմ ունեցածը`
Արյան գնով պաշտպանել։
Ես ունակ եմ Ձեզնից էլ լավ,
Ձեզնից էլ ճիշտ`այլակերպվել,
Սարսափազդու դիմակներից Ձեր հնամաշ`
Ավելի բիրտ դիմակներով հարդարվել։
……………………………………………
Տերը վկա `ուզում եմ միշտ մնալ նույնը.
Չչարանալ, չփոխվել, չայլանդակվել,
Քանզի այսօր Ժպիտներով կյանքը վառ է,
Բարությունն էլ` մի ողջ կյանքի բավարար է։

**

ՈՏԱԲՈԲԻԿ…

Քեզ համբուրելու փափագով տարված`
Մոռացա հագնել ես կոշիկներս,
Հիմա վազում եմ խելագար կտրած`
Ու մղկտում են ցավից ոտքերս։

Այնքա՜ն եմ ուզում փարվել քո կրծքին`
Զգալ քեզ կրկին այնքա՜ն հարազատ,
Որ չեմ նկատում շուրջս ամբոխը`
Իմ խենթությունից ապշած`հուսահատ։

Սերս քո սիրով խելագարված է`
Եվ կարոտներն իմ քո անունն ունեն,
Թեկուզ ոտքերն իմ այժմ այրված են`
Բայց շուրթերը իմ`քո համբույրն ունեն…

**

ՊԱՏԵՐԱԶՄՆ ԻՆՁՆԻՑ ՏԱՐԱՎ ՔԵԶ, ԻՄ ՍԵՐ

Հիշողությանս մեջ կա մռայլ անկյուն,
Որ վաղուց հոգիս մաշում է, այրում։
Իսկ սիրտն իմ արդեն չի էլ հասկանում,
Թե միտքս ինչո՞ւ ինձ չի պատկանում։

Անցել են արդեն այն տարիները,
Երբ միասին էինք ու կյանքով լեցուն`
Երբ մեր հայրենին անամպ էր նիրհում
Եվ տներում մեր անդորրն էր տիրում։

Շատ անսպասելի վիճակն այդ փոխվեց
Եվ երկիրը մեր վտանգի մատնվեց.
Դու մանկահասակ սերդ թողեցիր`
Մայր-Հայաստանի սիրով վառվեցիր։

Օրերը անցան`տղերքը չկան…
Չկաս նրանց հետ և դու’, իմ զինվոր.
Տեսնես, որտե՞ղ դու’ անհետ կորար,
Կամ, թե հերոսի մահով լուռ ընկար։

Թե անկեղծ լինեմ`ես չարացած չեմ.
Դու թողեցիր ինձ մեծ սիրո համար,
Միայն ատում եմ պատերազմը ես`
Ա’յն քեզ ինձանից խլեց ու տարավ…

ՄԱՐԻԱՆՆԱ ԿԱՌՈՆԻ

**



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Գարիկ
Aug 2, 2016 1:55


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('66543') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBD\xD5\xB8\xD5\xBD\xD6\x84\xD5\xA5\xD6\x80...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBD\xD5\xB8\xD5\xBD\xD6\x84\xD5\xA5\xD6\x80...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBD\xD5\xB8\xD5\xBD\xD6\x84\xD5\xA5\xD6\x80 \xD5\xB9...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219