ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, March 27, 2016 0:22 - 2 քննարկում

Կանթեղ գրական:ԼՈՒՍԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսինե Աբրահամյան (1)ԼՈՒՍԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

**

ԹԱԳԱՎՈՐ ՏՂԵՐՔ

Հզոր, անհողդող ու անպարտելի,
Քաջ մարտիկներն եք մեր անհաղթ ազգի,
Քարարծիվներն եք՝
Արցախ աշխարհի անկախ լեռների,
Թագավո՛ր տղերք,
Սուրբ է ձեր գործը, արդար՝ պահանջը,
Անգին է կյանքը, թանկ է ժպիտը
Ձեր խրոխտ դեմքի,
Տերն եք մեր երկրի,
Պարծանքը ազգի՝
Թագավո՛ր տղերք,
Ձեր ուժն է ծնում մեր իրավունքը,
Հուժկու հարվածն է կանխում վտանգը,
Ձեր խիզախ ասքն է սփոփում սրտերը
Սպասող մայրերի,
Ու աղոթքներն են սնում շուրթերը
Հերոս հայրերի…
Սյունը, կերտողն եք մեր ապագայի,
Ահը, սարսափն եք վախկոտ ոսոխի,
Անահ ու արի՝ թագավո՛ր տղերք…

**

ՄԱՅՐ ԻՄ

Կյանք պարգևող, կյանքի կոչող
Դու լուսավոր ու թանկ էակ`
Մայր իմ միակ,
Քո սրտի տակ փայփայել ես,
Ու քո սիրով սնուցել ես,
Քո ձեռքերով նուրբ ու քնքուշ
Դու շոյել ու գուրգուրել ես
Օրորոցից քեզ ժպտացող,
Թովիչ դեմքիդ ժպիտ բերող
Քո զավակին`
Մայր իմ անգին,
Այս անեզր տիեզերքում,
Անծայրածիր մեծ աշխարհում
Չի եզերվում քո մեծ սերը…
Քո հոգսերը,
Մեզ հետ կապած քո հույսերը,
Անհամեմատ շատ են անգամ
Օվկիանոսի ալիքներից,
Ու ավազի հատիկներից անապատի,
Ու որքան էլ ես գովերգեմ,
Վառ գույներով սերս ներկեմ,
Մեկ է էլի
Չի լինելու էլ ավելի`
Քան մեզ տված, մեզ պարգևած
Անհատակ ու կարոտագին
Սերդ անգին…

**
Թե սիրում ես,
Թող որ լինի այն փոխադարձ,
Իսկ թե հանկարծ երկմտում ես,
Լսիր սրտիդ ձայնն անկասկած…
Թե պատահմամբ դու մոլորվես,
Ու ճիշտ ճամփից հանկարծ շեղվես,
Մի մտածիր,կյանք է էլի,դա էլ կանցնի,կմոռացվի,
Բայց թե հանկարծ սև բիծ թողնես սպիտակին,
Արհամարվես ու քարկոծվես,
Դարձիր դու ճիշտ ճանապարհին,
Լավ խրատը միշտ ընդունիր,
Չարն ու վատը քեզնից վանիր,
Թե ուզում ես ներում ստանալ`
Առաջինը ինքդ ներիր,
Թե ուզում ես ժպիտ ստանալ`
Ինքդ ժպտա,
Ու կտոսնես,որ թվացյալ չարը նույնպես
Ունի բարի սիրտ ու հոգի…

**

ԼՈՒՍԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Սեյրան
Aug 1, 2016 9:10


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('66250') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xAD\xD5\xB8\xD6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xAD\xD5\xB8\xD6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xAD\xD5\xB8\xD6\x80\xD5\xAB...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219