ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, March 27, 2016 0:04 - չքննարկված

Կանթեղ գրական:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արմենուհի ՄարտիրոսյանԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

**

Իմ սիրտն ու հոգին բանտախուցն են իմ ,
Որ ինձ բանտարկել ու հավերժ տանջո՜ւմ ,
Չեն թողնո՜ւմ ապրե՜մ ,
Ամենքի դարդը իմն է դարձել,
Ամենքի դարդը, դեռ իմն էր վաղուց,
Երբ որ աղքատի արցունքն եմ տեսնում
Հոգով ծնկում եմ ու երկա՜ր ողբո՜ւմ,
ՈՒրիշի սգին նստում եմ տխուր
ՈՒ լացո՜ւմ լացո՜ւմ,
Ամեն մի խեղճի համար աղերսում ,
Աստվա՜ծ եմ կանչում,
Սիրտս ցավում է,
Երբ որ զգում է հոգու սառնություն,
Միշտ ցանկացել եմ լինել ,դեղ դարման ,
Հոգու բալասան,
Դարդ չե՜մ ունեցել, բայց եվ ուրիշի
Դարդն իմն է եղել,
Ցավ չեմ ունեցել, բայց ուրիշինը ,
Միշտ ցանկացել եմ իրենից խլել,
Ախր ես հոգուս ու սրտիս գերին,
Աստված ինձ ստեղծեց ու ասեց եղիր,
Եղիր դեղ դարման, բայց ոչ դարդ մարդուն
ՈՒ ես օրենքը հիմա չեմ խախտում,
Մաշում եմ հոգիս, սիրտս, ինքս ինձ,
Որ լինեմ դարման մարդկանց ցավերին ,
Բայց ասեք մարդիկ մաքրությունն ինչ է,
Որ չկա հիմա…
էդքան դարդը ինձ
Մի բուռ մաքրություն ու մի կաթիլ սեր ,
Ջերմություն տվեք մի ափսոսացեք
Հոգին ու սիրտը ախր նրանցով ապրում են ու կան,
Բայց հիմա դատարկ այսքան դարդերին
Էլ ոնց դիմանան…
Մաքրություն ու սեր տվեք մեկ մեկու,
Որ այսքան դարդը մի քիչ հեշտ տանենք ,
Թե չէ մեր հոգին նման պառավի կռացել արդեն,
Ցավից խոնարհվել,
Չի կարող այսքան ցավը էլ տանել :
Ամեն ցավ մարդիկ տանում է մարդը,
Երբ որ չլինի սիրո ծարավը…
Սիրեք միմյանց ավելին պետք չէ՜
Ցավի ու դարդի դարմանը սերն է…

**

Ա՜խ թե սերմ լիներ Սերն Աստվածային,
Թե ցանե՜ի մարդկանց սրտերում քարե,
Քարը վերածվեր մի ծաղակաստանի,
Սերը կփրկեր մարդկանց հոգիներ:
Սերը երա՜նի լիներ մի բուռ սերմ,
Ես այն կդարձնեի մի շատ մեծ ամբար
ՈՒ շատ հոգիներ կփրկե՜ի Տե՜ր իմ,
Տուր ինձ մի բուռ սեր բաժանեմ մարդկանց..
Սիրտն իմ ցավում է սառույց է չորս կողմ,
Գթասիրտ իմ Տեր եղիր ողորմած,
Սիրո սովի մեջ մեռնում են այսօր,
Էլեքսիրն այդ տուր որ չմահանան…
Աշխարհս սովից չի՜ մեռնում մարդիկ,
Սիրո ծարավից խեղդվում ենք հիմա ,
Մարդիկ որ ունեին մեծ սիրտ ու հոգի
Սիրո սովի մեջ սառել են հիմա,
Գիտեմ մեղքերով լեցուն աշխարհում
Դու զայրացած ես էլ չես դիմանում,
Բայց այս անգամ էլ գթա ով իմ Տեր
Տուր ինձ խնդրում եմ մի բուռ սիրո սերմ
ՈՒ թե այս անգամ մարդը ուրանա,
Թող սերը ընդմիշտ մարդուց հեռանա,
Բայց մի անգամ էլ դու մարդուն գթա ,
Սերը վերեվից ուղարկիր ներքեվ ,
Որ չմահանան անթիվ հոգիներ…
Սիրտը մարդկության սառե՜լ է ,Տե՜ր իմ
Սիրո սովի մեջ ո՜նց ապրի հոգին,
Փրկի՜ր, խնդրո՜ւմ եմ չեմ կարող տեսնել,
Մարդկանց, որ չունեն հիմա հոգիներ…
Կամ էլ սառեցրու իմ սիրտն ու հոգին,
Որ ես դիմանամ այս հոգու սովին…

**
Արի՜ լռություն,խենթ միայնություն,
Արի քեզ գրկեմ սիրահարի պես,
Միասին նստենք ու ե՜րգ շշնջամ ,
Ի՜մ հավատարիմ, հանկարծ չլքես:
Լոկ դու ես դարձել ընկերս հիմա ,
Քեզ հետ են կյանքիս օրերը անցնում,
Լավ է որ ապրեմ քեզ հետ մենություն,
Քան թե ունենամ սուտ երջանկություն…
Չե՜մ ուզում ոչինչ, միայն դու մնա ,
Դու հավատարիմ, դու ինձ շատ սիրող,
Միասին կապրենք ես ու դու հիմա ,
Ես քեզ սեր դարձած, դու անհագ կարոտ,
Հիմա կփակեմ դուռը իմ սրտի,
Որ հանկարծ ոչ մեկ էլ ներս չմտնի ,
Ես ու դու միայն, կմնանք այսպես
Նույնիսկ որ մահը չի բաժանի մեզ…
Ամենքից հեռու ,ամենքից բաժան ,
Կապրենք միասին իմ հավատարիմ,
ՈՒ թե մեկն գա ու դուռը թակի
Սրտիս դուռը դու, մի՜ բաց փակ պահի ..
Չէ որ դու ես տերը իմ սրտի
Չթողնես հանկարծ մի գող ներս մտնի,
Քեզ վստահում եմ սիրտս ու հոգիս
Դու մարդ չես դու ինձ չես դավաճանի,
Իմ խենթ միայնություն սիրտս փակ պահի….

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ