ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, March 23, 2016 18:55 - չքննարկված

ԿաՆթեղ գրական:ԱՐԱՔՍՅԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Արաքսյա Հովակիմյան
ԱՐԱՔՍՅԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

**

Ողջ կյանքում մենք
Եղանք արև ու լուսին,
Կյանքի երկու կենարար լույս,
Բայց փայլեցինք առանձին:
Դու ցերեկը լույս տվեցիր,

Հուր տվեցիր ամենքին,
Իսկ ես մթին, թաց աչքերով,
Քեզ չգտա իմ ճամփին:
Ե՛կ այսուհետ, դու իմ արև,
Դարձիր աստղ լուսավոր,
Որ քո լուսնի գրկում սահես
Ու չլինես էլ մոլոր:
Ինչի՞դ է պետք լինել արև՝
Այրել լույս սերդ անհետ,
Երբ այս կյանքում լոկ լուսինդ
Կտա քեզ կյանքն իր հավետ:
Ե՛կ, որ լինենք աստղ ու լուսին,
Ես ներել եմ քեզ այսօր,
Ու թող ճամփան մեր մենավոր
Խաչվի սիրով զորավոր:
Դու իմ միակ, դու իմ թանկ սեր.
Կյանքս հավերժ քեզ նվեր,
Թո՛ղ որ սրտիս ամեն զարկը
Քեզ տա սիրո լույս թևեր…

**

Շատ վիհեր եմ անցել կյանքում,
Փոթորիկներ՝ բազու՜մ, բազու՜մ,
Եվ անիվը իմ խենթ կյանքի
Կանգ է առել այսօր պահքի:
Արժեքներ եմ փնտրել կյանքում,
Փայփայել եմ, պահել թաքուն,
Որը ուժով, որը խելքով,
Որն էլ լռին ինձ զոհելով:
Դեգերել եմ հեռուներում,
Պատասխաններ փնտրել անքուն՝
Չկա՞ արդյոք գոնե մի բան հաստատուն,
Որն արժան է կոչվել արժեք մնայուն:
Եվ ողջ կյանքում ես հասկացա պարզ մի բան,
Որ առանց ջանք պահպանվում է գեթ մի բան,
Դա լոկ սերն է, սերը ջինջ, նվիրական,
Որն ուղեկից է մեզ կյանքում հավիտյան:
Սեր ասվածը խորն է, զորեղ,
Սերն անհաս է փուչ խելքին,
Շատ-շատերի համար սերը
Խաղալիք է լոկ խրթին:
Սերն հզոր է…
Բայց ո՛չ սերն այն,
Որ շատերը առած լեզվին
Ամեն պահի, ամեն ոգի,
Որը պատեհ, որն անպատեհ,
Բաժան-բաժան շաղ են տալիս
Անհամ ճաշին…
Ես այն սերն եմ փառաբանում
Ու մեծարում,
Որն իր ճամփին ոչ մի արգելք
Չի ճանաչում,
Ես այն սիրո դեմ եմ այսօր
Լուռ խոնարհվում,
Որ ճեղքել է վեր խոյացած
Պատնեշները ահագին,
Խարխափել է, հեզ գամվել է
Անհայտության կուռ խաչին,
Բայց ինչևէ, պայքարել է
Ու մնացել հավատարիմ իր կամքին:
Ոնց էլ վանես, ոնց էլ կոտրես,
Ինչ սեպով էլ փակես, կողպես,
Թե որ սիրտդ սեր է գոչում՝
Հոգիդ նրա պտուղներն է
Լուռ ամբարում:
Կյանքիս պեղած վեհ
Արժեքն ես հաստատուն,
Անմար սերդ մոր գրկի պես
Փայփայում է, օրորում.
< < Ե՛կ,- ասում է,- բա՛վ է փորձես, Բա՛վ է փնտրես ու պրպտես, Ե՛ս եմ քոնը՝ արժեքը քո մնայուն, Որն հաղթել է ժամանակի Արհավիրքներն անկոտրում, Որն անցել է տարածության Զրկանքներով աննկուն, Քեզ սիրելով, երազելով մշտարթուն, Քո՛ կարոտով եղել է կանգ ու կանգուն>>:
Քեզ եմ պարզել այսօր ձեռքերն իմ վստահ,
Քեզ հետ պիտի անցնեմ ճամփաս ես անահ,
Իմ սրտում ես հավերժաբար խարսխվել՝
Ես հպարտ եմ, որ սիրտս քեզ է ընտրել:
Ծով աչքերիդ խոր կանաչում կայանված,
Իմ աչքերը քո երազով, քո սիրով է պարուրված,
Մեր սրտերը մեզնից անկախ, դեռ հնում,
Շղթայվելով լուռ կնքել են
Սրբազան սիրո երդում:

**

Բա՛ց աչքերով, թա՛ց աչքերով
Ծով աչքերիդ խոր անդունդը կնետվեմ,
Անշեջ սիրով, հուր կարոտով
Մեր հին ու նոր երազներին կփարվեմ:
Ճանապարհը մեր քարքարոտ
Եվ վիհերը մեր կյանքի,
Այսուհետև մենք ձեռք-ձեռքի
Կհասցնենք նոր փառքի:
Մեր հուշ թողած երազները
Եվ իղձերը անթերի,
Թո՛ղ որ հանուն մեր նոր կյանքի
Հավերժանան նորովի…
Քո՛ մաքրության, քո՛ վեհության
Շղարշով եմ սավանվել,
Քո ջերմ ու պարզ աշխարհում եմ
Այսօր նորից մանկացել,
Տարիների թոհ ու բոհը
Լու՜ռ սահել է, շրջանցել,
Իսկ մեր անմեղ սիրո հուրը
Լույս թևերն է լայն բացել:
Դու ողջ կյանքիս հավերժական ջինջ գարուն,
Քո՛ կենարար կյանքով է կյանքս լեցուն,
Իմ առաջին սերն ես, կեսն ես անկոտրում՝
Սրտիս զարկը քեզ համար է միշտ դողում:
Վառ արևդ նվիրումով անկաշկանդ,
Ափերիս մեջ կառնեմ հպարտ ու անթարթ,
Երազներդ երա՜մ-երա՜մ քեզ կտամ,
Քեզ սիրել եմ, քոնն եմ, կա՛մ ու կմնամ…

**

ԱՐԱՔՍՅԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ