ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, March 23, 2016 18:43 - չքննարկված

ԿաՆթեղ գրական: ԱՆԱՀԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Անահիտ Տիգրանյան
ԱՆԱՀԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ

**
Ընկաք…բայց ընկա՞ք… ո՜չ, դա ընկնել չէր.
Մեծ ոստյուն էր այն, ցատկ էր առյուծի,
Վիրավոր առյուծի ցասում էր այն,
Որ վերածվել էր հրեղեն բոցի:
Ձեր ահեղ զարկից աշխարհ սասանվեց.
Դաշտում հրեշի լեշն էր դիվական.
Իրենք՝ սպանդի մեջ արհեստավարժ,
Դուք՝ ընդամենը տասնութ տարեկան:
Ձեր երազներում գարուն էր ու սեր,
Ձեր մտորումներում՝ դեռ լի հույսեր,
Գիշեր էր, օձը իր գործին էր սև,
Ա՜խ…ալ կակաչով լցվեց ցելը մեր:
Գարուն էր.. ապրիլ… բայց ապրելու տեղ,
Մայրերի արցունք ու համայն ցավ էր,
Դարերով արդեն սրբացած հողը
Ձեր արյամբ նորովի սրբացել էր:
Ու դարձել կտակ, սրբազան պատգամ.
Որ հողն, ուր թափվել է քաջաց արյուն,
Խոսքերը այնքա՜ն դատարկ են հնչում.
Հողն այն անգին է, այն չի սակարկվում:

**
Էլի մենք ենք ու նույն խաչմերուկը՝
Մեր գլխին՝ նորից ամպեր կուտակված.
Ա՜յ քեզ հայի բախտ. ո՞վ բաժին հանեց,
Ու՞ր մնացիր, ու՞ր, ո՜վ հայի Աստված:
Հին պատմությունն է կրկնվում նորից.
Նույն ոհմակներն են երախները բաց,
Ներսում չեմ ջոկում՝ ով է ումոնցից,
Չեն զատվում իրարից էլ չոր ու թաց:
Թողնու՞մ են, որ խաղաղ բնավորվենք,
Գոնե մեր շունչը տեղը բերենք քիչ,
Բահի քիթը դեռ հողին չհասած՝
Թրերն են ճոճում մեր գլխին նորից:
Խաղեր են խաղում երկդիմի ու նենգ՝
Փորձում՝ մեզ նետել կրակի բերան.
Հայը դեռ ինչքա՜ն, էլ ինչքա՜ն տեսնի
Ավար ու ավեր, թուրքի յաթաղան:
Բա չասե՞մ՝ ուր ես, ո՜վ հայի Աստված…
Աղերսն ու աղոթքը մեր ու՞ր մնացին,
Թե որ աշխարհի աչքն ամենակուլ՝
Հոշոտման պատրաստ, մեզ է միշտ ուղղված:

**

Իմ հույսը անթեղ կրակ է դարձել,
Ցավից տնքացող, բայց հա՜ր չհանգչող,
Դեռ տեսնելու եմ քո վեր հառնումը,
Հայրենի՛ երկիր,, պաշտելի՜ իմ հող:
Չեմ ուզում խոսել ցավերիդ մասին,
Չարչրկված բառեր չեմ ուզում ասել,
Իմ նպատակը մեկն է միմիայն՝
Մեր նախնյաց ոգով քեզ խրախուսել:
Անմնացորդ է սերս քո հանդեպ,
Ու հավատս՝ քո ոգուն աներեր,
Սպասում եմ դեռ քո վեհ թռիչքին,
Անվանդ փառքն ու պատիվը ե՛տ բեր:
Քո արքայական այն շքեղաշուք
Ծիրանին դու դեռ հագնելու ես վառ,
Ու նորոգ երկունքդ հավերժացող
Ես պիտի երգեմ, իմ Հայո՛ց աշխարհ:

ԱՆԱՀԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ