ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 8, 2016 12:05 - չքննարկված

Կանթեղ գրական:ՏԱԹԵՎ ՄԱՂԱՔՅԱՆ

Տաթեվ Մաղաքյան (2)ՏԱԹԵՎ ՄԱՂԱՔՅԱՆ

**
ԳՆԱՑՔ ՉԿԱ

«Հույսի լճակում կարապները սպասում են իրենց մայրամուտին» իմ առաջին պատումը հենց այս տողերով էլ սկսվում էր։ Այն բանականությունը կորցրած մի կնոջ մասին էր, որը սպասում էր ամուսնուն ու հավատում, որ նա կվերադառնա։
Հիշում եմ, տասը տարի առաջ էր, հայրս կարդաց մի քանի գործ ու խոստացավ, որ կտանի Երիտասարդ Գրողների Գրական Ակումբ, իսկ երեկոյան, մորս հետ խորհրդակցելուց հետո, ասաց, որ միասին կգնանք Երևան։ Ես երջանկությունից փայլում էի։ Հաջորդ օրը դպրոց գնացի, ամաչելով մտա ուսուցչանոց ու խնդրեցի դասղեկիս, որ բացակայություններս հարգելի նշանակի։ Նա գլուխս շոյելով ասաց․
-Գնա, դու մեծ մարդ կդառնաս, բայց միշտ հիշիր, որ գրողը չպիտի ամաչի, գրողը ամոթ բառը չպիտի իմանա ինչ է։
Ես դուրս եկա դպրոցից, ու մինչև տուն քայլեցի հպարտ, գլուխս բարձր ու վստահ, որ ես մեծ մարդ կդառնամ։ Ես այն ժամանակ չգիտեի, որ կհանդիպեմ քեզ, որ դու կդառնաս իմ ճակատագրի նկարիչը, ու քո գունավոր մատիտներից իմ կյանքի համար կընտրես միայն սևն ու մոխրագույնը։
Հասա տուն, մի քանի ժամ հետո, հայր ու դուստր արդեն բռնել էինք քաղաք տանող ճանապարհը։ Սկզբից ծառախիտ մի անտառ էր՝ կախարդական հրաշքներով, հետո՝ թավիշ կանաչով ծածկված բացատ, հետո՝ գնացք, հետո․․․հետո ուրիշ աշխարհ էր, մարդիկ, նրանց հագածը, նրանց խոսքը, անգամ ծիծաղն ուրիշ էր։ Գնացքից իջանք, հայրս որ մինչ այդ զվարթ պատմում էր, թե ինչպես է մեն-մենակ կռիվ տվել գայլերի դեմ, հանկարծ դարձավ մռայլ, երբ հասկացավ, որ մեզ դիմավորելու չեն եկել հորեղբորս տղաները։ Հանձնարարեց մնալ գյուղի ուտելիքներով լիքը պայուսակների մոտ ու գնաց մեքենա կանչելու։ Մի ժամ հետո մենք հորեղբորս տան բակում էինք, ես զգում էի հորս անհանգիստ վիճակը ու այդ օրն առաջին անգամ հայրս ինձ խեղճ թվաց։ Դուռը բացեց հորեղբորս աղջիկը, նայեց մեզ վրա ժպտաց, ու ձայնեց հորը․
-Պապ, արի քեզ մոտ են եկել։
Հայրս, որ մինչ այդ տարածել էր ձեռքերը նրան գրկելու համար, սկսեց գրպաններում ինչ-որ բան փնտրել։ Հորեղբայրս իմ քթին մի քանի անգամ կտկտացնելուց հետո, մեզ ներս հրավիրեց։ Մենք մեր պայուսակները թողեցինք միջանցքում ու գնացինք հյուրասենյակ։ Փափուկ բազմոցը ինձ համար հաճելի էր, բայց ես սկսեցի նեղվել նրա փափկությունից, երբ հյուրասենյակ մտած հորեղբորս կինը, մեր կողմը չնայելով, աղջկան ասաց․
-Հողաթափեր տուր, ոտաբոբիկ մի թողնիր ազգականներիդ, հետո կլվանք։
Հայրս չգիտեմ ինչու ժպտաց, ես անհանգիստ շարժումներ արեցի, հորեղբայրս՝ նստած իր համակարգչի առջև, քթի տակ մրթմրթաց․
-Դե էլ մի սկսեք, ավելի լավ է սուրճ եփեք։
Ու դառնալով դեպի հայրս շարունակեց․
-Մաման ինչպե՞ս է, շատ վաղուց թարմ քամած մեղր չեմ կերել, չե՞ս բերել։
-Բերել եմ,- ասաց հայրս,- պայուսակները միջանցքում են։ Մաման ավելուկ էլ դրեց, ասաց դու սիրում ես։ Թեկուզ մի օրով գյուղ արի, բոլորին կտեսնես։
Հանկարծ հորեղբայրս տեղից բարձրացավ, խեթ նայեց հորս կողմն ու ասաց․
-Ձեզ ի՞նչ կա, հանդից փայտ կբերեք, դաշտից՝ կարտոֆիլ, զուլալ աղբյուրը բակում, տաք վառարանի կողքին նստած կեր ու խմի, իսկ մենք․․․
․․․-Պապ, բայց անհարմար էր, սուրճն էլ չխմեցիր,- գյուղ տանող ճանապարհին, հորս ձեռքը բռնած, ասացի ես։
-Քո տատի եփած սուրճը կխմենք, երբ տուն հասնենք, իսկ քո պատմվածքները ես մի ուրիշ անգամ քաղաք կտանեմ,- իրեն անհոգ ձևացնելով ասաց հայրս ու լռեց։ Իսկ երբ հասել էինք գյուղի սիմինդրի դաշտերին, չգիտեմ ինչու, ձեռքս ամուր սեղմեց, շրջվեց դեպի մեր եկած ճանապարհն ու ասաց․
-Այս ճանապարհով, մի օր հենց այսպես ես բռնեցի քո հորեղբոր ձեռքն ու տարա․․․
․․․Ու ես տեսա, թե ինչպես արցունքի երկու խոշոր կաթիլ փորձեցին դուրս վազել հորս աչքերից, իսկ նա համառորեն գլուխը վեր էր պահում, որ ես չնկատեմ։ Վերջապես, երբ արդեն հաղթել էր արցունքներին, թեքվեց դեպի ինձ ու ասաց․
-Տանը կասես, գնացք չկար, քաղաք չգնացինք, պայուսակներն էլ թողեցինք կայարանապետի փոքրիկ սենյակում․․․

Տաթև Մաղաքյան



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ