ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, February 2, 2016 6:22 - չքննարկված

Կանթեղ գրական: ԺԱՆՆԱ ՅԱՆ

Ժաննա ՅանԺԱՆՆԱ ՅԱՆ
**
Հայրենիքը կարծես խորթ մայր է դարձել,
Նա չի հասկանում և չի կարեկցում
Իր խեղճ ու կրակ օգնություն տենչացող
Օտար ափերում ազգին թափառող…

**

Լեռներից շինված մի կտոր երկիր,
Լազուրից շինված մի կտոր երկինք,
Շաղիկից շինված մի վճիտ լճակ,
Ձյունե կատարով ամպերին հենված,
Արարատով վեհ դարեր մասիսված
Քայլում է առաջ մի գողտրիկ երկիր`
Բարդիներով յուր, շնչով նաիրյան…

**

ԳԱՐՈՒՆ

Գարունը ջուր քչքչացող,
Առվակ դարձած խենթ երգելով,
Վազում է հանդն արթնացող
Ու ջրում է խայտանքներով…
Գարունը գույն կանաչ համով,
Արթնանում է ձյան ճաքից
Ու բազմում է համբուրելով,
Սար ու ձորին նոր կարոտից…
Գարունը բույր թարմ հովիկի,
Տարածվում է բազմում սարին
Ու իր մեղմ քնքշանքից
Կանաչն է բազմում քարին…

**

Լինում են պահեր`
Ուզում ես խոսել ինքդ հենց քեզ հետ,
Ուզում ես կիսվել ու մեղքդ քավել,
Գաղտնիքդ ասել ոչ ոք չիմանա…
Լինում են պահեր`
Ուզում ես մնալ ինքդ հենց քեզ հետ,
Խորհես աշխարհից ու այն ամենից,
Ինչը քեզ այնքան ցավ է պատճառում…
Լինում են պահեր`
Ուզում ես կռվել ինքդ հենց քեզ հետ,
Ուզում ես պայթել, բղավել, ասել
Գաղտնիքը հոգուդ,որ քուն է մտել…
Լինում են պահեր`
Ուզում ես լռել, խռովել քեզանից,
Ուզում ես ինքդ սպանել քո մեջ
Եսն այն խլացած,որ խուլ է ձևանում…
Լինում են պահեր`
ԵՎ որքան հաճախ?…

**

Գիտեմ սիրել ես` տրվել ցնորքին,
Ու դաժանորեն մերժվելով տխրել,
Սակայն մի հիշիր, մոռացիր խենթին,
Դու դեռ կարող ես նոր սեր վայելել…

**

ԺԱՆՆԱ ՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ