ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, March 23, 2015 14:49 - 2 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 50

Արյունոտ Կիրակիի հաջորդ օրը՝ 1990 թվականի մայիսի 28-ին,ինչպես արդեն պատմել եմ՝ Անկախության տարեդարձի կապակցությամբ Արտաշատի Անկախության Բանակը քաղաքի ծննդատան բակում մարդաշատ միջոցառում էր անցկացնում,տալով թանկարժէք նվերներ՝ մանկասայլակներ և յուրաքանչյուրին 200-ական ռուբլի գումար ծաղիկների հետ միասին, այդ երեկո ծնված 11մանուկների մայրերին,ովքեր որպես շնորհակալություն,իրենց երեխաներին կոչել էին հայտնի ֆիդայիների անուններով…
Հայաստանի դարավոր պատմության ընթացքում միշտ էլ այսպես միախառնված են եղել կյանքն ու մահը,այսքան մոտ ու այսքան անբաժան…

Հարգելի ընթերցող,պատմությանս այս հատվածում,1990 թվականի հունիսի սկզբին վերաբերվող ժամանակահատվածի համար, ես ուզում եմ բաց էջ թողնել,մաքուր էջ՝ անմաքուր մի պատմության համար,որը առայժմ մասն եմ ցանկանում դարձնել բավականին մեծ անձնական իմ արխիվի,հետագայում այս գրքումս տեղադրելու մտադրությամբ…
Մի պատմություն,որի հրապարակման ժամանակը դեռ գալու է,իր հետ բերելով նմանատիպ բազում այդպիսի դեպքերի բացահայտում:Մի պատմություն,որը նոր սերնդին տեղեկացնելու է,թե ինչպես երկրում դրվեցին համատարած և խոշորամասշտաբ թալանի հիմքերը,ովքեր էին իրական հանցագործները,բանդիտներն ու թալանչիները,որոնք դեռ իշխանության չեկած,ժողովրդական շարժման քողի տակ արդեն սկսել էին իրենց սև գործը ընդդեմ երկրի ու ժողովրդի և որոնք իշխանության գալու հետ մեկտեղ, ավելի էին ազատություն տալու իրենց ձեռքերին ու ախորժակին և հաշված տարիների ընթացքում փոշիացնելու էին Հայաստանի հանրապետության ողջ ունեցավածքն ու հարստությունը…
Պատմելու եմ,թե ինչպես մեկ գիշերում Արարատի ոսկու հարստացման կոմբինատից թալանվեց 20 կգ ոսկին,ովքեր էին թալանողները և ինչպես Սամվել Մարգարյանի ղեկավարած «բանդայի» մարտիկները մի քանի օր անց գողոնը ուժով առգրավվեցին հանցագործներից և կես ժամ հետո,առանց որևիցէ գրամ սեփականացնելու,ետ վերադարձրեցին գործարան,կանխելով խոշորամասշտաբ հանցագործությունը և այդպիսով փրկելով կոմբինատի ողջ ղեկավարության կործանում գնացող ճակատագրերը…Ինչպե՞ս կատարվեց դա և ինչպե՞ս ամիսներ անց մեծ գողերը հայտնվեցին ՀՀՇ իշխանության ամենաբարձր կառավարական աթոռներին՝ հետագայում անտեղյակ ու միամիտ ժողովրդին որպես ազգափրկիչ հերոսներ մատուցվելու համար և թե ինչպես հանցագործությունը կանխած ազատամարտիկները դառնալով հաշվեհարդարի զոհ նաև,այս դեպքի առիթով իրենց հետ թշնամացած երկրի ղեկավար դարձած ՀԱՆՑԱԳՈՐԾԻ կամքով,հայտնվեցին բանտերում ,որպես բանդիտներ…
Դեռ կգա ժամանակը այս պատմությունը բոլորիդ ունկներին լսելի դարձնելու համար…
ԿԳԱ´ ԺԱՄԱՆԱԿԸ ԿՈՒՌՔԵՐԻ ՏԱՊԱԼՄԱՆ…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
11086485_657783440992271_1978573631_o10839694_657781627659119_5943277_o



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Арутюн
Mar 26, 2015 2:13


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('30832') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xB0\xD5\xA5\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xB0\xD5\xA5\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xB0\xD5\xA5\xD5\xBF\xD5\xA1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219