ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, November 17, 2014 18:13 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 33

Կուզեյի մի փոքր անդրադառնալ հատկապես իմ կողմից ընդգծված,մեծատառերով մեջբերված քննիչի խոսքերին:Նախ,այս քննիչ կոչվածը, հաճախ շփոթելով ամսաթվերն ու մանավանդ «մոռանալով», որ իր այս քերթվածքի շատ մտացածին երևույթներ չեն հաստատվել ոչ նախաքննությամբ և ոչ իսկ դատարանում, և անգամ դատաքննության ժամանակ դուրս են հանվել շարադրանքից,նորից չի զլացել իր քերթվածքի էջերում տեղ տալ դրանց,որպես զգացմունքային զեղումներով լի մի պատմության:Գնացքն այո´, նախորոք կազմված ծարագրի համաձայն էր բերվել Արտաշատի կայարան:Բերվել էր ջոկատը խայտառակելու,ջոկատին քրեական կեղտ կպցնելու ու հա´տկապես՝ ստացված գումարի միջոցով ջոկատում պառակտում սերմանելու համար:Սրանում այս ամբողջ տարիներին չի կասկածել ոչ մի մարդ ու թեև Ներքին օրգանների այս վերջին երազանքը չիրականացավ,բայց սա է,ինչի մասին իր այդ գրքույկում շարունակում է զառանցել քննիչ Աբրահամյանը՝ թե իբր ՝.«պարզ է մի բան,որ նման հանգամանքներում ջոկատի ներսում անշուշտ պետք է ծագեին վեճեր ու կռիվներ»:Մինչդեռ քննիչ Աբրահամյանն էլ,նրա տերերն էլ շատ լավ գիտեին ու քննությամբ էլ էր պարզ դարձել,որ այդ գումարի համար ԵՐԲԵ´Ք ԵՎ Ո´Չ ՄԻ ԱՆԳԱՄ թեթևակի վեճ տեղի չի ունեցել ջոկատի ներսում,ի պատիվ ջոկատի ազնիվ ու մաքուր հոգու տեր մարտիկների:Գումարի համար վեճի ընդունակ խումբը կարող էր այն տարիներին,համատարած քաոսի,թալանի այդ պայմաններում ինքն էլ մեծ հաջողությամբ բազմաթիվ թալաններ իրականացնել ու դառնալ մեծ հարստության տեր,մանավանդ որ այդ նույն ժամանակ ջոկատը զինած էր ինչես ասում են՝ մինչև ատամները,չուներ համարձակության պակաս և օրգաններին ծառայող գործակալների միջոցով այնպիսի սարսափազդու լուրեր էին պտտվում ողջ հանրապետությունում այս ջոկատի մասին,որ թալան իրականացնելը ամենահեշտ բանն էր,ինչ կարող էր անել ջոկատն այն տարիներին:Սակայն ի պատիվ ջոկատի մարտիկների,պետք է ասեմ,որ ԵՐԲԵ´Ք ԵՎ Ո´Չ ՄԻ ԱՆԳԱՄ ջոկատի ոչ մի մարտիկ իրեն թույլ չտվեց երբևէ ձեռք մեկնել իրեն չպատկանող որևիցէ անհատի,կամ՝ պետության սեփականություն հանդիսացող ունեցվածքի,ինչով բավականին ակտիվորեն զբաղված էր այդ նույն ժամանակ ՀՀՇ վերնախավը,սկսած ,այսօր «հերոս սպարապետ» ներկայացվող Վազգեն Սարգսյանից ու երկրի «հաղթանակած նախագահ» ներկայացվող ԼՏՊ-ից վերջացրած սրանց բոլոր մեծ ու փոքր արբանյակներով:Բոլոր տղաներն առանց բացառության, ինչպես չարքաշ ընտանիքներից եկել ու համալրել էին ջոկատի կազմը,այնպես էլ չարքաշ,տանջված,վիրավոր,դավաճանված ու լքված բոլորի կողմից, նստել էին մեղադրյալի աթոռներին…Հետագայում,պատմությանս մեջ նկարագրված բազմաթիվ դեպքերից ավելի պարզ կդառնա,թե որքանով էին այս մարտիկներն «ընդունակ» գումարի համար իրար դեմ ելնելու ու վեճեր առաջացնելու:Այստեղ միայն մեկ դեպք կուզեի հիշատակել:90թվականի ամռանը,վագոնի դեպքից հետո,այս նույն ջոկատի մարտիկներն էին,որ ազգայնացրել էին Նոր Հաճնի ադամանդի գործարանի պահակախմբին պատկանող զենքերը:Գիշերով իրականացված այդ գործողության ընթացքում այնտեղ եղել էին ընդհամենը երկու հսկիչ,որոնց ներկայությամբ էլ կատարվել էր դեպքը:Այս մասին գիտեր նաև քննչական մարմինը և այս մասով ևս քրեական գործ էր հարուցված ջոկատի մարտիկների դեմ:Սակայն ինչպես շատ ուրիշ դեպքերում, այնպես էլ այս դեպքում,քննչական մարմինը մի տեսակ լուռ զարմանքով էր համակված,որ ջոկատի ոչ մի մարտիկ փորձ անգամ չէր արել ներս խուժել ադամանդի գործարան և այնտեղից չէր պակասել ոչ մի հատիկ ադամանդ,չնայած դա բացարձակ դժվար բան չէր ջոկատի համար այդ օրը և նման պայմաններում :Կային այսպիսի բազմաթիվ դեպքեր,որոնք խոսում էին ջոկատի մարտիկների բացարձակ մաքրության,ազնվության մասին,հակառակ վայ -քննիչ Աբրահամյանի՝ իր տերերին մատուցած ծառայություն-քերթվածքի մեջ նկարագրված հորինվածքների:Եթե վագոնից ստացված գումարից հետո ինչ որ վեճեր լինեին,մենք ուղղակի անկարող կլինեինք այդքան միասնաբար պայքարելու հենց ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանի կողմից զինած ու մեր դեմ հանած Արտաշատյան հանցագործ այն խմբավորումների դեմ,որոնք Արտաշատը ամիսներ շարունակ դարձրել էին արյունոտ մարտերի թատերաբեմ…Հանցագործ խմբավորումներ,որոնց արյունոտ գործերի ժամանակ ԼՏՊ-ի ու Վազգենի իշխանություններն ու սրանց հետ էլ այսպիսի «իրավունքի պաշտպանները», ԻՆՉՊԵՍ ՊԱՐԶՎԵՑ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ,ոչ թե միայն կողքից դիտողի դերում էին,այլ՝ այդ դեպքերն ուղղակի կազմակերպողներն ու պատվիրողներն էին…
Հիմա հարց է առաջանում,իսկ ինչու՞ էր վագոնը բռնագրավելու այդ դեպքից տարիներ անց,իր գրքույկում,որոնք ընդգծել եմ վերևում,այսպիսի տողեր գրում քննիչ Աբրահամյանը՝. «Այս մասին ՋՈԿԱՏԻ ՏՂԱՆԵՐԸ հայտնել են Արտաշատում գտնվող Հակոբջան Թադևոսյանին…»:Լինելով մեր գործը քննող քննչական խմբի ղեկավարը մանավանդ,քաջ ծանոթ լինելով ամբողջ գործին ու բոլոր ցուցմունքներին,որոնք տեղ էին գտել ինչպես հենց իրենց կողմից կազմված մեղադրական եզրակացության մեջ,այնպես էլ հետագայում հաստատվել ու գրվել էին դատավճռում,այսքանից հետո,դժվար թե այս քննիչն անտեղյակ լիներ ,կամ՝ պատահաբար գրեր այս տողերը՝ միտումնավոր ընդհանրացնելով ամբողջը և ստվերի ետևում պահելով , իրականում վագոնի մասին Հակոբջանին հայտնողի անունը:Պարզ է,նա ամեն բան պետք է աներ,որպեսզի արդարացներ, կազմակերպված ձևով 15 մարտիկների ճակատագրերի խորտակման այս հանցավոր քայլը,կամ էլ ո՞վ գիտե,գուցէ այսպիսով ցանկացել էր լռեցնել իր ներքին խղճի ձա՞յնը,համոզել ինքն իրեն,արդարանալ իր իսկ խղճի առա՞ջ…Նա չէր զլացել սվաղել ամբողջը և ընթերցողի մոտ թյուր կարծիք ձևավորելու միտումով,մտածված չէր նշել,թե այդ ջոկատի տղա-ՆԵՐԻՑ ՈՎՔԵ՞Ր էին,որ Հակոբջանին հայտնել էին վագոնի մասին:Մինչդեռ դատավճռի 29-րդ էջում պարզից էլ պարզ գրաված է՝.
«Հատոր 4 /2/ գթ.112-118, 136-144, դատ.նիստի արձ. էջ՝ 251-254
Ամբաստանյալ Հ.Թադևոսյանը բոլոր ցուցմունքներում հայտնել է,որ 1990 թ. մարտ ամսին իր մոտ է եկել ԶԱՎԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ և հայտնել,որ Արտաշատի կայարանում Ադրբեջանին պատկանող արդյունաբերական ապրանքներ կա,անհրաժեշտ է դրանք բռնագրավել,վաճառել ազգաբնակչությանը և գոյացած գումարը օգտագործել ջոկատի կարիքների համար:Ինքը համաձայնվել է Զավեն Պողոսյանի հետ,ապա նրա,Վարուժանի,Վարդանի,Խաչիկի և այլ տղաների հետ,որոնց ինքը չի ճանաչել,գնացել են Արտաշատի կայարան…»:
Այսպես,մոտ մեկ տարի,երբ արդեն բանտերում էին Հակոբջան Թադևոսյանն ու ջոկատի մարտիկների համարյա կեսը, և նրանցից շատերը,ես ինքս էլ նրանց հետ երբ մեղադրվում էինք այս վագոնի գործով,թեև ոչ տեղյակ էինք եղել,ոչ էլ մասնակից,դրսում իր ազատությունն էր վայելում Զավեն Պողոսյանը և եթե կանչվում էր դատախազություն ցուցմունք տալու,այնտեղից նորից հանգիստ վերադառնում էր իր տուն,մինչդեռ ձերբակալման վտանգի մեջ էին ու փախուստի էին դիմել ջոկատի մյուս կեսը կազմող տղաները…Եվ երբ ծանոթանում էի գործին,այնտեղ չկար ոչ մի հարցում, ուղղված Զավենին,թե նա ո՞րտեղից էր տեղեկացել այդ վագոնի ու նրա պարունակության մասին,որի մասին հայտնել էր Հակոբջանին:Մինչդեռ,տրամաբանորեն, հենց սա պիտի լիներ նրան տրված հարցերից ամենակարևորը:Իսկ երբ կոծկվում,թաքցվում է այսքան կարևոր մի բան,ակամայից հարց է առաջանում՝. մի՞թե օրգանները պիտի հարցադրեին դեռ ու բացեին իրենց իսկ կողմից կազմակերպված նմանատիպ ստորությունները,կամ՝ ջոկատ մտցված իրենց գործակալին:Սակայն նրանք դեռ չգիտեին,որ իրենց գործիքներն հանդիսացող ուրիշ մարդիկ,Արտաշատում դեռ Սովետական շրջանից որպես բանդայի ղեկավարներ գործող Ռուբեն Հակոբջանյանի և Կծան Միշայի խոստովանական ցուցմունքներն են,որ բացահայտելու են կատարված ամբողջ դեպքերի կազմակերպված լինելու և իրենց էլ մեր դեմ օգտագործելու փաստը ՝ ՀՀ Ներքին Գործերի Նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանի անմիջական հանձնարարությամբ…
Փաստորեն այսպես,հենց ի սկզբանե նպատակադրված,օգտագործելով այն ժամանակ ՀՀ Գլխավոր դատախազության կարևոր քննիչ հանդիսացող Աղվան Հովսեփյանի հովանավորությունն իր հայրենակցի՝ Ապարանից Արտաշատ տեղափոխված Զավեն Պողոսյանի հանդեպ,Ներքին օրգանները այս Զավենին մտցրել էին ջոկատ,իր ներկայությամբ և բոլոր մեղադրելի դեպքերին իր անմիջական մասնակցությամբ ու հրահրմամբ,ջոկատը հանցավոր խաղերի մեջ ներքաշելու և հանցավոր արարքները իր միջոցով ջոկատին վերագրելու համար:Ահա թե ինչու՞ Զավեն Պողոսյանը,որ անմիջական մասնակիցն ու մանավանդ ձեռնարկողն էր ջոկատի հետ կապված անխտիր բոլոր դեպքերի,ստացավ ամենացածր ազատազրկման ժամկետը,իսկ տղաներից շատերը,որ մասնակցություն անգամ չէին ունեցել այդ դեպքերին,բանդիտիզմի մեղադրանքներով,ինչը նախատեսում էր ցանկացած անդամի կողմից կատարված դեպքի մասով մեղադրել բոլորին և մանավանդ ջոկատի հրամանատարին,երկար տարիներ փակվեցին բանտերում,իսկ Հակոբջան Թադևոսյանը դարձավ հենց այս անարդար կամայականության զոհը՝ պատիժը կրելու ընթացքում ստանալով հոգեկան խանգարում,իր վախճանը գտավ հոգեբուժարանում…
Հակոբջան Թեդևոսյանի՝ այդ պատմաբան,քաղաքական գործիչ ու հին քաղբանտարկյալ մարդու ողբերգական մահը,երբեք ծանր չէր նստել առևտրականի հոգեբանություն ունեցող այդ քննիչի՝ Սերգեյ Աբրահամյանի խղճին,քանի որ, նա իր «քերթվածքը արարել էր» Հակոբջանի մահից հետո…
Կամ գուցէ տարիներ հետո հասկանալով իր կատարած ստորության չափը՝ արագորեն փորձ էր արել այդ կերպ արդարացնե՞լ իրեն:Ո՞վ գիտի….
Իմ կողմից արված ընդգծումներիցս մեկն էլ վերաբերվում է նրան,որ իբր,ըստ Աբրահամյանի,«Հակոբջան Թադևոսյանը մարտի սկզբներին Միացիալ կուսակցության կողմից Արտաշատ էր գործուղվել,կանխելու,ինչպես ասում են,«հանցավոր ճանապարհից դուրս բերելու Սամվելի ջոկատի տղաներին»:Ի՞նչ հանցավոր ճանապարհի մասին կարող էր խոսք լինել,երբ մինչև մարտի վերջերը,մինչ այդ վագոնի ապրանքը առգրավվելը, բացարձակապես չկար որևիցէ մեղադրելի դեպք,որ կատարած լիներ ջոկատը,կամ նրա անդամներից որևէ մեկը:Ասածս հաստատում է հենց ինքը՝ քննիչ Աբրահամյանն իր գրքույկի հետագա տողերում,անգիտակցորեն,անտրամաբանորեն գրելով,որ՝.«…և մի փաստ,որ թերևս ամենակարևորն է՝ այդ դեպքից հետո ջոկատի տղաները նկատելիորեն փոխվեցին.մեծ գումարի՞,թե՞ արտասահմանյան շքեղ ապրանքի ազդեցությունն էր,որ բարոյալքեց նրանց»:Ահա,թեև հատկապես կարևոր գործերի քննիչ,սակայն այսպես հակասելով ինքն իրեն (քանզի ճշմարտությունն ամեն դեպքում վեր է ելնում,որքան էլ որ ցանկանան այն լավ քողարկել),Սերգեյ Աբրահամյանը փաստորեն այստեղ ուզում է ամեն կերպ հաստատել,որ վագոնի ապրանքից գոյացած գումարի պատճառով բարոյալքվեց ջոկատն իբր,մոռանալով,որ ընդհամենը մի քնի տող առաջ գրել էր,որ Միացիալ կուսակցությունը մարտի սկզբներին (այսինքն այն ժամանակ,երբ դեռ վագոնի առգրավում տեղի էլ չէր ունեցել),Հակոբջանին գործուղել է Արտաշատ, իբր կանխելու,հանցավոր ճանապարհից դուրս բերելու ջոկատը:Դե, եթե ջոկատը բարոյալքվել էր վագոնի ապրանքից գոյացած գումարները տեսնելուց հետո,ապա հարց է առաջանում,դրանից առաջ ուրեմն,ջոկատի կատարած այդ ի՞նչ հանցանքների պատճառով էր Հակոբջանն ուղարկվել Արտաշատ,«դարձի բերելու Սամվելի ջոկատի անդամներին»:Կամ ի՞նչ է,երկրում գոյություն չունե՞ր միլիցիայություն,որ զբաղվեր այդ հարցով,եթե այդ ժամանակ իրոք ջոկատը դուրս էր եկել իր ճանապարհից և օրգանների փոխարեն, այդ դերն իր վրա էր վերցրել Սովետական շրջանում կազմակերպված այլախոհական մի կուսակցություն,որի իրական դերից շատ հեռու էր սովետական միլիցիայի անպատվաբեր դերն ստանձնելը:Հակոբջան Թադևոսյանն իրականում, Աշոտ Նավասարդյանի կողմից,ով հանդիսանում էր «Անկախության բանակի» գլխավոր հրամանատարը,գործուղվել էր Արտաշատ,որպեսզի կոորդինացնի Արատաշատի և Արարատի ԱԻՄ-ների աշխատանքը,քանի որ այդ ժամանակ ՀՀՇ կազմակերպությունը ջանք ու եռանդ չէր խնայում իր կազմի մեջ ընդգրկելու հանրապետությունում արդեն մեծ ու բարի համբավ ունեցող այդ ջոկատը և դա շատ լավ գիտեր Ա.Նավասարդյանը,սակայն, քանի որ Արարատի ԱԻՄ-ի ընդհամենը 5-6 անդամներն արդեն հեռացել էին և փաստորեն ամբողջովին կազմալուծվել էր Արարատի ԱԻՄ-ը իր ղեկավարի և նրա հոր շատ կասկածելի գործունեության պատճառով՝ Հակոբջանը մնաց Արտաշատում,որի ներկայությունն ավելի խուճապ առաջացրեց արդեն իսկ անդունդ գլորվող կոմունիստների շրջանում:Փաստորեն, չկարողանալով ջոկատն ուղղորդել դեպի ՀՀՇ,ինչը լրիվ վերահսկելի կլիներ հենց կոմունիստների կողմից,նրանց աչքի առաջ անդառնալիորեն միավորվեցին ռազմական ուժը՝ հանձինս այն ժամանակ ողջ հանրապետությունում մեծ փառք վայելող և ամենալավ զինված այս ջոկատի և Կոմունիստական կուսակցության համար իրական թշնամի համարվող գաղափարական միավորումը, հանձինս՝ ԱԻՄ-ի:Ահա թե ինչու՞ կոմունիստներն անցան մեծամասշտաբ հարձակման մեր դեմ,որին համընկան նաև ՀՀՇ-ի շահերը:Այս բանը,ինչպես արդեն նշել եմ,անգամ մինչ օրս չեն թաքցնում նախկին կոմունիստները:Մի քանի անգամ, տարբեր մարդիկ են ինձ ասել այս խոսքերը,թե իբր՝. «եթե այդ Հակոբջանը չգար Արտաշատ,երևի ձեզ հետ նման բան չպատահեր»…
Իրականում, իր ստեղծման օրից ի վեր,ջոկատը անվերջ զբաղված էր եղել սահմանները հսկելով ու մարտերով միայն:Հակասելով ինքն իրեն,Սերգեյ Աբրահամյանը իր նույն բրոշյուրում գրում է այսպիսի տողեր նաև՝.«Ահա,այսպես,այս մթնոլորտում՝ 1989-1990 թ.թ. ձևավորվեց նաև Արտաշատի բնակիչ Սամվել Մարգարյանի զինված կայուն ջոկատը,որում ներգրավված անդամների թիվը կազմում էր մի քանի տասնյակ մարդ,ի թիվս որոնց, մարտի էին ելնում նաև կանայք:Սամվել Մարգարյանի հրամանատարությամբ գործող ջոկատի մասին ականատեսները պատմում էին,որ սկզբնական շրջանում աչքի ընկնողներից էր,խիզախ կռվողներից և ուրեմն, մյուս ջոկատների նման ուներ կռվի իր ասքն ու լեգենդը,հերոսական պատումներն ու վիպական մոտիվը,հաղթանակներ ու նահանջներ էր տեսել,զոհեր ունեցել:Սակայն 1990 թվականից,հայրենասիրական նպատակով ստեղծված ջոկատը շուտով վերածվեց հանցագործ բանդայի…»:
Ահա,ինչպե՞ս վերածվեց բանդայի,կամ ու՞մ կողմից հայտարարվեց,որ այսուհետ անցնում են բանդիտական գործնեության,պարզություն մտցված չի Աբրահամյանի գրվածքում,ինչպես այդպես էլ մինչև վերջ չկարողավ ո´չ քննչական մարմինը,ո´չ էլ դատարանը պարզեցնել ու հիմնավորել, թե հատկապես ի՞նչն է հիմք ընդունում,դատելով մեզ բանդիտիզմի մեղադրանքով,երբ այն ժամանակվա ՀՀ-ում դեռևս գործող հին՝ ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 72 հոդվածի (բանդիտիզմ) մեջ պարզ բացատրվում էր,որ բանդիտ կարող են համարվել այն խմբավորման անդամները,ովքեր նախօրոք համաձայնության գալով կատարելու հափշտակություններ,սպանություններ և այլ հանցագործություններ,դրանք իրականացնելու համար կազմում են խմբեր,կամ այլ նպատակներով կազմված այն խումբն է համարվում բանդա,որի անդամներից մեկը կամ մի քանիսը,կամ խմբի ղեկավարը հայտարարում է,որ այսուհետև ձևափոխվելու է խումբը և զբաղվելու է բանդիտական գործունեությամբ:
Ահա,այսպես:Մինչդեռ ոչ միայն խումբը չէր կազմվել այդ նպատակով,ինչն հաստատում է հենց ինքը,քննիչն իր գրվածքում,այլև դրանից հետո էլ երբեք ոչ ոք նման բան չէր հայտարարել ու ոչ էլ նման հանաձայնություն էր եղել երբևէ:Եվ ընդհակառակը՝ իր կազմման օրից՝ 1989 թվականի սեպտեմբեր ամսից սկսած մինչև 1990 թվականի Հոկտեմբերի վերջը,երբ արդեն ձերբակալեցին ջոկատի մարտիկներին,անկախ Արտաշատում տիրող իրադրության,ջոկատը մասնակցել էր ՀՀ սահմաններում տեղի ունեցած անխտիր բոլոր մարտերին:Ինչպե՞ս կարող էին մարդիկ բանդիտներ լինել և միաժամանակ պատրաստ լինել կյանքները զոհելու Հայրենիքի համար:Չկարողանալով իրավաբանորեն հիմնավորել մեզ կպցված բանդիտիզմի այս հոդվածը,Աբրահամյանը չզլացավ այն դնել մեզ վրա և ուղարկել գործը դատարան,թեև հենց այդ ժամանակ ևս, ամեն անգամ գալով քննության,անօգնական մարդու խղճալի դեմքով արդարանում էր,մեզ՝ կալանավորվածներիս առաջ, բացահայտ հայտարարելով,որ ինքը դեր չունի այդ գործում,իրեն այդպես կարգադրել են հատկապես ԼՏՊ-ն ու Վազգեն Սարգսյանը:Չեմ ուզում թաքցնել,որ այս առիթով,հերթական քննության ժամանակ երբ հայտնում է բանդիտիզմի հոդված դնելու մասին,Սամվելի կողմից ստանում է իրեն արժանի պատիժը… և գուցե հասկանալով այդ պատժի ճշմարտացի լինելը՝ թողնում է այն քննասենյակի չորս պատերի,Սամվելի ու ականատես բանտի հսկիչի հիշողության մեջ ու լուռ հեռանում…
Դրանից երկու տարի անց,երբ ես ազատ արձակվեցի դատարանի դահլիճից,1992 թվականի դեկտեմբերյան մի ցուրտ օր,հանդիպեցի քննիչ Սերգեյ Աբրահամյանին արդեն Շահումյանի շրջանի դատախազի իր առանձնասենյակում:Իր օգնականի զարմացած հայացքի տակ,նա ինձ ընդունեց իր վաղեմի ծանոթին վայել ընդգծված հարգանքով և հոտնկայս ու ինձ ներկայացնելով իր օգնեկանին,ասաց.« Սա Սվետան է,Արտաշատցի Սավելի քույրը:Մի վերին աստիճանի ազնիվ,անաչառ,գրագետ աղջիկ է,հետաքրքիր մարդ:Ես իր քննիչն եմ եղել,երբ ինքը կալանավորված էր»:Հաջորդ վարկյանին դառնալով ինձ ասաց.«Կներես Սվետա ջան,որ այդպես եմ ներկայացնում»:Իսկ ես,համաձայն իմ անմիջականության,նրա խոսքից հետո բարձրաձայնեցի՝.
-Պարոն Աբրահամյան,շնորհավորում եմ մեր ճակատագրերի գնով ստացած ձեր պաշտոնը:
Նա կարկամեց մի պահ ու դեմքին մի շփոթված ժպիտ,կարծես թե ընկավ իր բազկաթոռի մեջ,ասելով՝.
-Չէ ,սխալվում ես Սվետա ջան,նման բան չկա…
Վարկյան անց շփոթված ժպիտով ավելացրեց.
-Նույն անաչառ աղջիկն ես մնացել:
Հետո զրույցը գնաց իր հունով ու նույն արդարացումներով…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ