ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, November 16, 2014 5:47 - 3 քննարկում

Ես հայ եմ և հրաժարվում եմ գիտության բնաջնջում իրականացնողների «պարգևից»

Ներկայում աշխատում եմ Լոնդոնում, աշխարհի լավագույն համալսարաններից մեկում, որպես «Marie Curie fellow» / ինչը շատ ավելի բարձր է, քան լռիվ պրոֆեսորի կոչումը/:
Այս պաշտոնին արժանացել եմ մրցույթի արդյունքում /մրցույթը անցկացվում է ամբողջ աշխարհով մեկ, իսկ մրցույթում հաղթելու շանսերը 1/100 է/ և Եվրոպական գիտական խորհուրդը բնութագրել է իմ աշխատությունը որպես «դասական տեսություն»: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, բավական է միայն նշել, որ նունիսկ Նոբելյան մրցանակակիրները /որոնց նախագահ Սարգսյանը դիմավորում է ինքնաթիռի սանդուղքների մոտ/ չափազանց հազվադեպ են արժանանում նման որակավորման: Օրինակ ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակին արժանացած բոլոր հարյուրից ավել աշխատություններից միայն մեկն է հետագայում որակավորվել որպես «դասական տեսության»: Վերջերս ինձ լուրեր հասան, որ Ռադիկ Մարտիրոսյանը հրամանագիր է ստորագրել ինձ շնորհելու «Վաստակագիր» կոչումը: Ես հրաժարվում եմ ընդունել այն, առավել ևս անում եմ դա մի որոշակի զզվանքով, ինչպես կանեի, եթե ինձ պարգև շնորհեին Թալիաթ փաշան կամ Սուլթան Համիդը: Համարում եմ, որ Ռադիկ Մարտիրոսյանը և նրա ջատագովները իրականացնում են հայ գիտության բնաջնջում և հարկ չեմ համարում ընդունել որևէ բան Ռադիկ Մարտիրոսյանի ստորագրությամբ:
Բացեմ փակագծերը.
1994 թ.-ին Թուրքիայում տպագրվել էր մի հոդված, որտեղ նշվում էր, որ Հայաստանը տարածաշրջանում կարող է գիտության ասպարեզում գերիշխող դիրք զբաղեցնել: Հետևաբար, Թուրքիան պետք է աներ հնարավոր ամեն ինչ, որպեսզի ոչնչացներ Հայաստանի գիտությունը:
Այս խնդիրը փայլուն կերպով իրագործեցին Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ գիտության Կոմիտեի նախագահ Սամուել Հարությունյանը:
Մեր գիտության իրավիճակի վերաբերյալ գրել եմ տասնյակ անգամ, այնպես որ, այստեղ ես կբացատրեմ համառոտ, թե որն է ակադեմիայի և հանձնաժողովի մեղավորությունը: Ես մեղադրում եմ նրանց այն բանում, որ նրանք գիտակցաբար խեղաթյուրել են գիտական համակարգը հարմարացնելով այն իրենց անձնական շահերին: Արդյունքում պետության կողմից գիտությանը ուղղված բոլոր ֆինանսական ռեսուրսները ծառայում են միայն մարդկանց փոքր խմբերին / մի քանի ակադեմիկոսների և Կոմիտեի անդամների/: Նրանք օգտագործում են պետական ռեսուրսները (խեղված օրենքներ) գիտության մեջ ֆեոդալական հասարակարգեր հաստատելու, և այդ հասարակարգում լիիրավ տիրակալներ լինելու համար: Արդյունքում նրանք պետական մակարդակով «սպանում են» Հայասատանի գիտությունը: /Այստեղ բացատրության անհրաժեշտություն կա. ասածս չի նշանակում, որ առանձին հայերը չեն կարող հաջողությամբ գիտությամբ զբաղվել և նույնիսկ ճանաչում ձեռք բերել արտասահմանում: Բայց առանձին հայերը հաջողությունների են հասնում չնայած ակադեմիայի և հանձնաժողովի ավազակախմբերի ջանքերին, որոնց համար ցանկացած աշխատող գիտնական աչքի փուշ է և պոտենցիալ վտանգ` քանի որ վաղ թե ուշ աշխատող գիտնականը, «կպայթի» անարդարություններից, որ այդքան ժրաջանորեն ներդնում են այդ ավազակախմբերը/:
Սա գիտության բնաջնջում է և հանցագործություն հայ էթնոսի հանդեպ:
Ըստ էության, Ռադիկ Մարտիրոսյանի միակ միտքը, որ վերջինս կրկնում է ամեն օր եւ լրագրողների հետ ամեն հանդիպման ժամանակ հետևյալն է. պաշտոններ չեն բաշխում գեղեցիկ աչքերի համար: Ես զբաղեցրել եմ բարձր պաշտոններ, հետևաբար ես պետք է համարվեմ մեծ գիտնական /մնացած բոլոր մտքերն ու հայտարարությունները նրա նման հազարավոր կոմերիտական ու խորհրդային պաշտոնյաների «մտքերի» կրկնողություններ են/ :
Ո՞վ չգիտի, թե ինչպես են պաշտոն ձեռք բերել սովետական ժամանակաշրջանում` կարիերիզմ, ծանոթություններ, Կոմունիստական կուսակցություն, ԿԳԲ: Ո՞վ չգիտի, թե ինչպես են պաշտոն ձեռք բերում մերօրյա Հայաստանում` կաշառք, ավազակախմբեր, Հանրապետական կուսակցության ղեկավարության հետ կապեր, թշնամական ուժերի կողմից ներմուծված ագենտներ:
Հանրապետության ղեկավարության և գիտական հանրության մեծամասնությունը լավ գիտակցում է, որ Ֆադեյ Սարգսյանը (ակադեմիայի նախագահը մինչ Ռադիկ Մարտիրոսյանը), որ ուներ բազմաթիվ ամենաբարձր գիտական պարգևներ, իր կյանքի ողջ ընթացքում երբեք չի զբաղվել գիտությամբ: Եվ ի՞նչ է առաջարկում Ռադիկ Մարտիրոսյանը: Նա առաջարկում է աղոթել Ֆադեյին, այնուհետև` իրեն, քանի որ նրանք երկուսն էլ զբաղեցրել են բարձր պաշտոններ և, հետևաբար, պետք է համարվեն մեծ գիտնականներ: Ըստ Ռադիկ Մարտրոսյանի` պաշտոնը գիտնականի միակ վկայությունն է (համենայն դեպս, նա դրանից բացի ոչինչ չի ասել):
Ողբամ քեզ Հայաստան, որ ունես այդպիսի խղճուկ գաղափարներով ակադեմիայի նախագահ:
Սակայն խնդիրը ոչ միայն թշվառ գաղափարներն են: Կարևորն այլ է: Չկա ավելի ավերիչ ջեվ գիտությունն ապակազմակազմակերպելու, քան գիտության աշխատակիցների գիտակցության մեջ այն գաղափարի անընդհատ կրկնումն և ներդրումը, որ եթե ինչ-որ մեկն զբաղեցրել է բարձր պաշտոն, ապա այն կարելի է դիտարկել որպես գիտության մեջ ավանդ: Մասնավորապես, այդ գաղափար-ստի վրա է կառուցված Հայաստանի Գիտության մասին Օրենքը, որտեղ այդ սուտ-գաղափարը որոշում է ամեն ինչ: Օրենքն, ըստ էության, արտացոլում է հետևյալը. «Կան ակադեմիկոսներ և միայն ակադեմիկոսներ, իսկ մնացած բոլօրը կարևոր չէն: Ակադեմիկոսները գիտեն ամեն ինչ, այնպես որ տվեք նրանց բոլոր իրավունքներն ու արտոնությունները և մի խառնվեք այն ամենին, ինչ նրանք անում են, ավելի հստակ մոգոնում են»:
Իսկ թե ի՞նչ է նշանակում ակադեմիկոս, կբացատրեմ հետևյալ օրինակով: Վերջերս կարդացի մի «ռադիկական ակադեմիկոս»-ի հօդվաց անգլերենով, որը ստացել էր նախագահական մրցանակ: Այնտեղ չկային իմաստավորված նախադասություններ: Բնականաբար, ես կարծեցի, որ այն անհաջող թարգմանություն է և աչքի անցկացրեցի նույն տեքստի բնօրինակը (ռուսերեն): Այն մի մղձավանջ էր: Քիչ կլինի ասելը, որ բնօրինակում նույնպես չկային իմաստավորված նախադասություններ: Այստեղ ակնհայտ երևում էր, որ հեղինակը վերցրել և միացրել է տարատեսակ նախադասություններ տարատեսակ աշխատանքներից (ընդ որում , տարբեր ոճերի) և նույնիսկ չի մտահոգվել խմբագրելու այն. «այսպես էլ կլինի, շուրջբոլորը մեր «տղերքն են»:
Կարելի է արդյո՞ք հուսալ, որ գործի նկատմամբ այսպիսի վերաբերմունքով Հայաստանը կդառնա գիտության ոլորտում տարածքային առաջատար: Թուրքիան կարող է հանգիստ լինել. Ռադիկը թույլ չի տա:
Այս ամենին արձագանքում է մեկ այլ ավազակային կազմակերպություն` Գիտությունների կոմիտեն: Ակադեմիան և Կոմիտեն կարելի է համեմատել դանդաղաշարժ դինոզավրի և արյունախում հրեշի հետ: Ի ուրախություն ակադեմիկոսների` Կոմիտեի ղեկավարը ուզում է լինել ակադեմիկոս. այդ տղան իսկապես շատ է ցանկանում է դառնալ դինոզավր: Այդ իսկ պատճառով անցնում է ակադեմիկոսների կողմը և խաղում է «ռադիկական խաղ»: Այսինքն նա օգտագործում է այնպիսի գնահատման համակարգ, որի դեպքում վատ աշխատանքներով ակադեմիկոսներին տրվում են դրամաշնորհներ, իսկ ոչ ակադեմիկոսներին ավելի լավ աշխատանքներով` ոչ:
Ընդհանուր առմամբ այն, ինչ անում է Կոմիտեն Գեբելսյան բլեֆ կամ սուտ է: Հայաստանը ի վիճակի չէ փորձագիտության ենթարկել այնպիսի մեծ չափերի հասնող դրամաշնորհներ, որոնք կոմիտեն շնորհում է: Նույնիսկ այնպիսի երկրները, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան լուրջ դժվարություններ են ունենում փորձագիտության հետ կապված, չնայած որ նրանք ունեն և գումար, և կադրեր, և գիտական հանրությանը համապատասխան հոգեբանական պատրաստակամություն: Հայասանում ոչ գումար, և ոչ էլ կադրեր կան, իսկ միակ հոգեբանական պատրաստակամությունը հետրյալն է. գրփիր ինչ կարող ես և ստացիր դա ցանկացած գնով: Մեր մոտ կարող են ցանկացած լավ աշխատություն բանի տեղ չդնել, և ցանկացած վատը` հովանավորել:
Արդյունքում հարկատուների կողմից վճարված միլիարդավոր դրամներ ոչ թե գիտությանն են ծառայում, այլ բաշխվում են բացառապես «առեւտրի» արդյունքում և հանձնաժողովի անդամների քմահաճույքով: Ուղղակի պետք է կույր լինել, որ չտեսնել հանձնաժողովի մեղավորությունը: Մնում է միայն պարզել, թե արդյոք հանձնաժողովի արարքը միայն անզուսպ թալանի արդյունք է, թե այն կատարում է նաև թշնամու կամքը:
Ես պատահաբար չխոսեցի թշնամական կամքի մասին: Կոմիտեն ծախսում է հսկայական միջոցներ «Candle» ծրագրի վրա` աղքատ գիտությունից վերցնելով վերջին գումարները: Արդյո՞ք պարզ չէ, որ, վերցնելով վերջինը, նա դատապարտում է գիտությանը մահվան: Ավելին, «Candle»-ի ղեկավարը նշանակվեց ամբիոնի վարիչ ոչ իր մասնագիտությամբ: Նմանատիպ իրավիճակը լավ նկարագրված է սկզբնաղբյուրներում, որոնք նկարագրում են գիտական միջավայրի վերացման միջոցները: Ո՞վ է կանգնած այս ամենի հետևում: Ինչ վերաբերում է թշնամական կամքի դրսևորմանը ակադեմիական ավազակախմբի դեպքում: Շատերը գիտեն, որ Վ. Համբարձումյանի անվան մրցանակը անցած անգամ ստացան Համբարձումյանի տեսության հակառակորդները: Սա անհեթեթություն է: Հանձնաժողովի նախագահը նույն Ռադիկ Մարտիրոսյանն էր: Ավելին, (ես ուշադիր նայել եմ) այդ մրցանակը ստացողներից ոչ ոք չի ստեղծել որևէ տեսություն (էլ չենք խուսում դասական տեսության մասին, որի մասին այդ մրցանակակիրները երազել անգամ չէին կարող ): Անցած անգամ ես նույնպես ներկայացրեցի իմ աշխատանքը այդ մրցանակի համար: Համոզված եմ, որ այն անգամ չի դիտարկվել հանձնաժողովի կողմից: Այսինքն Ռադիկի հանձնաժողովը մրցանակի է արժանացրել օտարերկրացիների աշխատանքները (ի դեպ Համբարձումյանի տեսության հակառակորդներին), որոնք չեն ստողծել որևե տեսություն և մերժել է հայի աշխատանքները, որոնք դիտարկվել են որպես դասական տեսություն Եվրոպական Գիտական Խորհրդի կողմից:
Թող հիմա ինչ-որ մեկն ասի, որ թշնամական ձեռքն այս դեպքում անմասն է:

Եզրակացությունն ինքնին պարզ է. առանց դատի արդարություն չի լինի և վիճակը չի շտկվի:
Գրիգոր Բարսեղյան



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Տիգրան Վոսկէրչյան
Nov 16, 2014 19:50


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('30539') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB3\xD5\x90\xD4\xBB\xD4\xB3\xD5\x88\xD5\x90...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB3\xD5\x90\xD4\xBB\xD4\xB3\xD5\x88\xD5\x90...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB3\xD5\x90\xD4\xBB\xD4\xB3\xD5\x88\xD5\x90 \xD4\xB2...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219