ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, October 28, 2014 17:02 - 3 քննարկում

Թոզ անելով հեռու չես գնա: ԱԱԾ-ն հարցաքննել է Կոմիտաս վարդապետին

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/10/28/510655/

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հայտարարությունների հետքերով մի շարք բացահայտումներ է արել: «Կոմիտաս վարդապետը ասուլիս էր հրավիրել ու հայտարարել, որ Հայաստանի, իր խոսքերով, աղանդները տարեկան ստանում են կես միլիարդ դոլար ու այն օգտագործում են մեր պետությունը քայքայելու համար: Նրա տարածած երկրորդ տեղեկությունը՝ Հայաստանում սեռական այլասերվածություն քարոզող աղանդի մասին էր: Ես դիմել եմ ԱԱԾ ու խնդրել, պարզել՝ արդյոք նման վտանգ կա պետականությանը սպառնացող, թե՞ ոչ: Եթե նման վտանգ կա, ապա այդ ազգային անվտանգության ծառայությունն ինչով է զբաղված ու ինչու գործ չի հարուցում այդ կազմակերպությունների դեմ: Իսկ եթե նման վտանգ չկա, արդյոք առկա չէ կրոնական թշնամանք տարածելու քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով»,- Aravot.am-ին ասաց պարոն Դանիելյանը: Կոմիտաս վարդապետը հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու իր հայտարարությունների վերաբերյալ: ԱԱԾ-ից պարոն Դանիելյանին փոխանցել են, որ վարդապետը հարցաքննության ժամանակ պարզաբանել է, որ սեռական այլասերվածություն քարոզող աղանդի մասին ինքը լսել է միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սեւակ Հովհաննիսյանից. «Նրանք ասել են, որ նման կազմակերպության մասին լիգայի երիտասարդը լսել է սրճարանում կողքի սեղանից, պատմել է Կոմիտաս վարդապետին, վարդապետն էլ որպես փաստ ներկայացրել է ասուլիսին: Ու շատ մարդիկ անհանգստության մեջ են հայտնվել: Կես միլիարդ դոլարի մասին վարդապետը պարզաբանել է, որ ինչ-որ մի կայքում կարդացել է, թե ինչ-որ մի կազմակերպություն ստացել է երկու միլիոն դոլարի օգնություն, որից հետո ինչ-որ տվյալներից ելնելով՝ որոշել է, որ 210 աղանդ է գործում Հայաստանում, անունները չի նշել ու չի ասել, թե որտեղից իրեն այդ տեղեկությունները բազմապատկել է երկու միլիոնի ու հայտարարել է, որ կես միլիարդ փող է մտնում Հայաստան պետությունը այլասերելու ու քայքայելու համար: Բացատրության ժամանակ ասել է, որ չի պնդում, որ այդ տվյալները ճիշտ են, ինքը պարզապես ենթադրություններ է արել ու ահազանգել հասարակությանը»: Պարոն Դանիելյանի կարծիքով, պետք է ամեն մարդ իր հայտարարության համար պատասխան տա.«Եթե ճիշտ է ասում, թող համապատասխան մարմինները դրանով զբաղվեն՝ որպես հանրային ու պետական վտանգ, եթե սուտ է, ապա ստի համար համապատասխան հոդվածներ կան քրեական օրենսգրքում»: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/10/28/510655/

© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Siranuysh
Oct 29, 2014 16:46


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('30494') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x89\xD5\xB4\xD5\xB8\xD5\xBC\xD5\xA1\xD5\xB6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x89\xD5\xB4\xD5\xB8\xD5\xBC\xD5\xA1\xD5\xB6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x89\xD5\xB4\xD5\xB8\xD5\xBC\xD5\xA1\xD5\xB6\xD5\xA1\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219