ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, June 6, 2014 21:32 - չքննարկված

Պուտինը ֆրանսիացի լրագրողի աչքերով` նախագահ, ով իրեն արքայավայել էր պահում

Ֆրանսիական լրագրության պատրիարք, լրագրող Ժան Պիեր Էլկաբաշը հիացած է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինով: Վերջինս TF1-ի լրագրող Ժիլ Բուլոյի հետ միասին Սոչիում հարցազրույց է վերցրել Պուտինից և չի կարողացել զսպել իրեն ու կիսվել է իր տպավորություններով, մինչ հարցազրույցը կհայտնվեր եթերում:

Լրագրողը նշում է, որ նրանք հարցազրույցին սպասել են ժամը 5-ից մինչ կեսգիշեր:

«Պուտինը հայտնվեց, բարեհամբույր, սակայն զուսպ կերպով ողջունեց մեզ»:

Լրագրողը կիսվում է իր տպավորություններով` պատմելով, որ անգամ չէր կարող պատկերացնել նման զրույց, չնայած որ բազմաթիվ անգամ հարցազրույցներ է վերցրել Ֆրանսիայի առաջնորդներից: Լրագրողը նշում է, որ երբեմն նկատում էին, որ հարցերը զայրացնում էին Պուտինին, սակայն նա դրանց սպառիչ պատասխաններ էր տալիս, այնուամենայնիվ:

2 ժամ տևած զրույցից հետո Պուտինը լրագրողներին առաջարկել է գնալ հյուրասենյակ, դա հսկայական սրահ էր բարձր առաստաղներով, չնայած ինտերիերը չափազանց հասարակ է եղել:

«Պուտինը մեզ առաջարկեց խմել և երբ նա պատմում էր ռուսական շամպայնի մասին, որով նա ցանկանում էր մեզ հյուրասիրել, ես շրջվեցի ու ապշեցի: Չկային ո՛չ թիկնապահներ, ո՛չ մամլո ծառայության աշխատակիցներ: Նա մեզ հետ միայնակ մնաց: Ես նման բան բացարձակ չէի կարող պատկերացնել: Ոչ մի ֆրանսիացի նախագահ, վարչապետ, խոշոր չինովնիկ չի մնում միայնակ լրագրողների հետ: Դա մեր իսթեբլիշմենթի համար աներևակայելի մի բան է:

Մենք խմեցինք, և սկսվեց խոսակցությունը: Միանգամայն այլ խոսակցություն: Մեր դիմաց սրամիտ, թեթև, մի փոքր ամաչկոտ զրուցակից էր, ով թույլ էր տալիս ընդհատել իրեն, կատակել:

Հակադրությունն այնքան մեծ է, որ այժմ ինձ համար դժվար է ասել, թե ով է միսիե Պուտինը…

Քանզի ես տեսնում էի երկու անձի` նախագահի, ով իրեն արքայավայել էր պահում, և մարդու, ով մեզ հիացրեց՝ ստիպելով մոռանալ, որ մենք մի քանի ժամ շարունակ տանջվում էինք նրա ընդունարանում»:

Տաթև Ֆռանգյան
http://galatv.am/hy/international/45654754/



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ