ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, April 25, 2014 5:56 - չքննարկված

ՀԱԿԱՀԱՅ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿԱՄ` ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՒՐԱՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿԱՀԱՅ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿԱՄ` ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՒՐԱՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այն, որ ՀՀՇ-ականները ցանկացած պատրվակ` սուտ, թե ճիշտ, իրական, թե հորինված, ճշտված, թե չճշտված, օգտա գործում են իշխանության աթոռներին վերադառնալու իրենց ռեւանշիստական ծրագրերը սպասարկելու համար, վաղուց հայտնի է: Նախընտրական շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի մի շարք գործիչների կողմից փորձեր էին կատարվում անհեռանկար հակաքարոզչություն կազմակերպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին նախաձեռնողական քաղաքականության առումով:
Իրենց բնորոշ ստորությամբ Լեւոնը եւ իր շրջապատը, նենգափոխելով իրադարձությունները, փաստաթղթերը, գործընթացների էությունը, փորձում են մեղադրանք ներկայացնել, թե, իբր, Ցյուրիխյան արձանագրություններում (որոնք, ի դեպ, վավերացված չեն եւ հանված են ՀՀ ԱԺ օրակարգից), այսպես կոչված, պատմաբանների ենթահանձնաժողովի հիշատակումով ՙկանգնեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը ողջ աշխարհում՚:Միայն ՀՀՇ-ականների դատարկ գլուխներում կարող էր ծնվել այսպիսի ապուշ ու հակագիտական թեզ:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ
Նախ նշենք, որ 2008 թվականից սկսած, երբ ՀՀ նախագահը ազդարարել էր Թուրքիայի հանդեպ նախաձեռնողական կամ ՙֆուտբոլային՚ դիվանագիտության մեկնարկը, Հայոց ցեղասպանության հարցի միջազգային ճանաչելիության աստիճանը մի քանի անգամ բարձրացրել է ոչ միայն այլ պետություններում, այլ նաեւ հենց բուն Թուրքիայում, որտեղ սկիզբ է առել մի շարժում, որի մասին նախապես դժվար էր ենթադրել: Թուրքական մտավորականության զգալի եւ անընդհատ ընդլայնվող մի շերտ հանդես է գալիս հենց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով: Բացի այդ, աշխարհում տարածվում է ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլ նաեւ դրա ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու գաղափարախոսությունը: Այն փաստը, որ համաշխարհային քաղաքականության առաջնորդ երկրներից մեկում` Ֆրանսիայում` Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության հարցը արդեն շուրջ մեկ տարի է` դարձել է այդ երկրի մեծ օրակարգի կարեւոր հարցերից մեկը, բավարար է, որպեսզի ապացուցվի այն թեզը, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականության արդյունքում հաջողվել է ապահովել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աննախադեպ առաջխաղացումը:
Կարեւոր է նշել, որ Հայոց ցեղասպանության միջազգայի ճանաչմանը զուգահեռ առաջ են քաշվում Ցեղասպանության համար պատասխանատվության, դրա հետեւանքների վերացման ու փոխհատուցման հարցերը: Այսպես, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից պահանջներ են հնչում վերադարձնել քրիստոնյաների եկեղեցապատկան գույքը, որը բռնագրավվել էր Թուրքիայի կառավարության կողմից: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Թուրքիայի կրոնական եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը: Նախաձեռնողական քաղաքականությունը զարկ տվեց նաեւ սփյուռքի գաղթօջախներում Ցեղասպանության ճանաչման եւ դրա համար պատասխանատվության սահմանման գործընթացի զարգացմանը: ԱՄՆ-ի եւ Եվրոպայի բազմաթիվ դատարաններում քննվում են Ցեղասպանության զոհերի ժառանգորդների հայցերը:
Անդրադառնալով Հայաստանի վարած նախաձեռնողական քաղաքականությանը` քաղաքագետների եւ մամուլի միջոցների մեծ մասը նշում է, որ դրա շնորհիվ Հայաստանը դուրս է եկել աշխարհաքաղաքական նոր մակարդակի վրա: Ինչպես նշում է հայտնի քաղաքագետ, ԱՄՆ-ի անվտանգության ինստիտուտի ռուսաստանյան եւ ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը. ՙԱյն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, մասնավորապես` Թուրքիայի հետ հարաբերություններում, ինձ թվում է ֆանտաստիկ շահավետ է եւ լավ կողմից տարանջատում է հայկական քաղաքական էլիտան հարեւան վրացականից եւ այս կամ այն չափով ամբողջ հետխորհրդային էլիտայից… Այն, ինչ հիմա կատարվում է, դա Հայաստանի փորձն է մտնել մեծ տղաների խաղի մեջ, մտնել մեծ խաղադաշտ… Սա շանս է Հայաստանի համար, որը թույլ կտա նրան տալ եւս մեկ` գուցե այսօրվանից ավելի լավ հնարավորություն` ներգրավվել գլոբալ աշխարհի մեջ՚:
Ի դեպ, այս նախընտրական ժամանակաշրջանի ընթացքում ամենահստակ կերպով Թուրքիայի հետ փոխհարաբերությունների ծրագիրը ներկայացվել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում: ՙՇարունակվելու են ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման, ինչպես նաեւ դրանց հետեւանքների վերացմանն առնչվող խնդիրները միջազգային հանրության օրակարգում պահելու համար: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին համախմբելու ենք հայության ջանքերը` Հայոց ցեղասպանության` որպես մարդկության դեմ գործած ոճրի միջազգային ճանաչման, ապագայում ցեղասպանությունների կանխարգելման, ուրացման բացառման, դատապարտման գործում՚:
ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱՑԱԾ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ
Իհարկե, այս ամենը չեն ուզում տեսնել օտարների շահերը սպասարկող ՀԱԿ-ականները: Սեփական թույնից կուրացած եւ հայ ժողովրդի դեմ կատարած իրենց սարսափելի հանցագործությունների գիտակցումից ատելությամբ լցված Լեւոնը ու նրա շուրջ հավաքված գողերն ու ավազակները փորձում են իրենց սեփական թրքասիրությունը եւ հայոց ազգային շահերի ուրացումը վերագրել ուրիշներին: Սակայն նույնիսկ այսօր նախընտրական ծրագրում նրանք զերծ են մնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գաղափարի հիմնավոր հիշատակումից, էլ չասած` ծպտուն չեն հանում Ցեղասպանության հետեւանքների վերացման, զոհերի ժառանգներին փոխհատուցման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին: Ընդ որում, ՀԱԿ-ի պարագլուխը նախընտրական շրջանում նշում է, որ կողմ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Փորձելով քողարկել սեփական թրքասիրությունը եւ ազգային շահերի դավաճանությունը` նա սահմանափակվում է ոչինչ չասող ձեւակերպումներով` որպես ՙզգայուն՚ է բնութագրում հայ-թուրքական փոխհարաբերությունների գործընթացը` ասելով, թե. ՙՊետական շահերն ամեն ինչից վեր է՚: Թե ինչ է հասկանում թուրքերի հետ ժամանակին գաղտնի բանակցություններ վարող եւ թուրքական առաջնորդների հուղարկավորություններին ափալ-թափալ մեկնող Լեւոն Տեր-Պետրոսյանը, բոլորիս է հայտնի` Ցեղասպանության միջազգայի ճանաչման գործընթացից հրաժարում եւ Թուրքիայի հետ եղբայրական հարաբերությունների հաստատում: Հավանաբար Լեւոնը մոռացել է, թե ինչպիսի կատաղությամբ էր պայքարում, որպեսզի Հայաստանի անկախության մասին հռչակագրում չհիշատակվի Հայոց ցեղասպանությունը եւ Արեւմտյան Հայաստանը: Եթե ազգային շահերի դավաճանների հիշողությունը կարճացել է, կարող ենք նրանց հիշեցնել իրենց խայտառակ ու ամոթալի քվեարկությունները ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման: Կարող ենք հիշեցնել անուն առ անուն ժամի, րոպեի եւ տեղի ճշտությամբ: Եվ այսօրվա վայրահաչողները պարզապես օգտվում են նրանից, որ ժամանակին պատասխանատվության չենթարկվեցին որպես պետական դավաճաններ:

ԱՄԵՆ ԱԶԳԱՅԻՆԸ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ ԿԵՂԾ Է
Սակայն ոչ միայն քվեարկության արդյունքներն են այն ապացույցները, թե իրականում ով է ուրացել Ցեղասպանությունը: ՀՀՇ-ի ամբողջ գաղափարախոսությունը հիմնված է ապազգային կոնցեպցիայի վրա: Այն ի սկզբանե մերժում է Հայ Դատ հասկացողությունը, ազգային գաղափարախոսությունը, այդտեղից բխող` Ցեղասպանության միջազգային ճանաչման, Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների ազատագրման, Արցախի վերամիավորման պահանջները: 1990-ականներին միմյանց բախվեցին երկու տեսակետ` լիբերալ ապազգայինների, որոնց գաղափարախոսական ղեկավարը Լ. Տեր-Պետրոսյանն էր, եւ ազգային պահպանողականների, որոնց ներկայացնում էին մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում` ՍԻՄ-ը, Հանրապետական կուսակցությունը, ԱԻՄ-ը, ինչպես նաեւ` Հայաստանի մտավորականության զգալի ու ազդեցիկ հատվածը: Ինչպես իր ՙՀայոց ազգային գաղափարախոսություն՚ գրքում նշում է լուսահոգի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լենդրուշ Արշակի Խուրշուդյանը. ՙՊարտվողականությունը Հայաստանում իշխանության գլուխ եկավ հանձինս ՀՀՇ կուսակցության եւ նրա լիդեր Լեւոն Տեր-Պետրոսյանի… Համաձայն Հայաստանի ապազգային ուժերի` հայոց ազգային գաղափարախոսությունը` ազգի գոյապահպանման, ամբողջական Հայրենիքի, անկախ պետականության, ազգային մշակույթի եւ ազգային կրոնի հիմնադրույթներով, կեղծ քաղաքական կատեգորիա է, ո°չ ավել, ո°չ պակաս` ֆաշիզմ՚:
Անդրադառնանք փաստերին. ՀՀ Գերագույն խորհրդի 1994թ.-ի ապրիլի 25-ի նիստում ունեցած ելույթում ԼՏՊ-ն հայտարարում է. ՙԿեղծ քաղաքական կատեգորիա է նաեւ ազգային գաղափարախոսություն հասկացողությունը, որովհետեւ ժողովրդավարության պայմաններում անհնար է ողջ ազգին համախմբել մեկ միասնական գաղափարախոսության շուրջ՚: Շարունակելով իր միտքը` նա եզրակացնում է, որ ժողովրդավարության պայմաններում ազգային գաղափարախոսությունը ֆաշիզմ է: Լեւոնականների պաշտոնական օրգանը այն ժամանակահատվածում գրում է. ՙՀայ Դատը այսօրվա պայմաններում, իրոք, արդեն ժամանակավրեպ է եւ չունի ազգապահպան հատկություն՚:
Ապազգային ուժերը եւ նրանց առաջնորդ ԼՏՊ-ն մերժում են նաեւ ազգային համաձայնության գաղափարը` նույն ելույթում հայտարարելով, թե. ՙՀարցերի խորքը թափանցելու պարագայում ակնհայտ է դառնում, որ իրականում ազգային համաձայնություն հասկացությունը ընդամենը կեղծ քաղաքական կատեգորիա է, որովհետեւ ազգի գոյությունն ինքնին ազգային համաձայնության իրողություն է՚:
ՀՀ նախկին նախագահը կեղծ գիտություն է համարում նաեւ պատմությունը: Նա գրում է. ՙՄի մոռացեք, որ ես պատմաբան եմ եւ այսօր, գործնական քաղաքականության մեջ վեց տարի ներգրավված լինելուց հետո, պատրաստ եմ վստահ հայտարարել` պատմությունը կեղծ գիտություն է՚: ԼՏՊ-ի այս դրույթին պատասխանելով` ակադեմիկոս Լ. Խուրշուդյանը գրում է. ՙՆշենք, որ Լ. Տեր-Պետրոսյանը ոչ թե պատմաբան է, այլ բանասիրական գիտությունների դոկտոր, եւ մասնագիտական առումով ոչ մի առնչություն չունի հայ ժողովրդի, հատկապես` նոր եւ նորագույն շրջանի պատմության հիմնախնդիրների հետ: Այդ պատճառով էլ նրա արտահայտած տեսակետները ոչ պրոֆեսիոնալ են, արտառոց ու անհեթեթ՚: Այս ճշմարտացի եւ դիպուկ գնահատականը ամբողջությամբ համապատասխանում է ոչ միայն 1990-ականների ԼՏՊ-ական զեղումներին, այլեւ ներկայիս իր փորձերին` յուրովի մեկնաբանել հայ ժողովրդի պատմությունը եւ իր ուզած եզրակացությունները ներկայացնել լսարանին իր խղճուկ հանրահավաքների ընթացքում:
ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՏՐՎԵԼՈՒ ՀՀՇ-ԱԿԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ
Իրականում պատմագիտության մերժումը ԼՏՊ-ին պետք էր մեկ բանի համար` խիստ անհրաժեշտ էր վերանայել հայ-թուրքական պատմական փոխհարաբերությունները, հրաժարվել Ցեղասպանության ճանաչման գործընթացից, հրաժարվել Արեւմտյան Հայաստանի ազատագրման գաղափարներից: 1993թ.-ին հրատարակված ՙՀՀՇ ծրագիր՚ փաստաթղթում նշվում է, որ ՙնախընթաց պատմաշրջանի փորձի վերաիմաստավորումը հնարավորություն տվեց նորովի մոտենալ ազգային խնդիրներին` դրանք դիցաբանականացված ոլորտից տեղափոխելով գործնական քաղաքականության բնագավառ՚: 1998թ.- ին պաշտպանելով ԼՏՊ-ի` Արցախը Ադրբեջանին հանձնելու պարտվողական թեզը` վերջինիս աջ ձեռք հանդիսացող Բաբկեն Արարքցյանը գրում է. ՙՄենք ձերբազատվել էինք առասպելաբանության հետ կապված գաղափարներից, գուցե այդ առասպելաբանությունը կենսունակ է ժողովրդի մեջ, բայց դա չի կարող լինել պետական քաղաքականության հիմք: Մենք ժողովրդի մտածելակերպն էինք փոխում եւ մենք փոխել ենք այդ մտածելակերպը՚: Ինչպես իր գրքում նշում է Լ. Խուրշուդյանը. ՙԱյսպիսով, Հայաստանի ապազգային ուժերը հայոց դարավոր ազգային-ազատագրական պայքարը, հայոց ամբողջ պատմությունը հայտարարում են ՙդիցաբանականացված՚ եւ մշակում են ՙնորովի՚ մոտեցում, որի առանցքը ՙիրատեսությունն՚ է, այսինքն` պարտվողականությունը: Ապազգայնությունը պատմության փրփուրն է, եւ այդ փրփուրը փորձում է փոխել ժողովրդի ազգային մտածողականությունը, այսինքն` ազգային ինքնությունը՚: Պատմական իրողությունները, Հայ Դատի գաղափարախոսությունը մերժելով, թուրքերի հետ բարեկամություն քարոզելով` ՀՀՇ-ականներն ի սկզբանե առաջ են քաշում ՙչկա մշտական բարեկամ եւ չկա մշտական թշնամի՚ վտանգավոր եւ խաբուսիկ ապազգային թեզը: Այդ թեզի նպատակն էր` հրաժարվել ռուսական կողմնորոշումից եւ դադարեցնել պահանջատիրությունը Թուրքիայի հանդեպ:
ԼՏՊ-ի` դեռ 1989թ.-ին հռչակած մեկ այլ հակահայ թեզը հետեւյալն է. ՙՊանթուրքիզմը ներկայումս փաստորեն կորցրել է քաղաքական գործոնի իր բովանդակությունը, քանի որ թուրքալեզու ժողովուրդները բռնել են ազգային զարգացման ուղին, սակայն նրա դեմ ուղղված խաչակրաց արշավանքի կոչերը ընդունակ են այն նորից վերածելու քաղաքական գործոնի եւ Հայաստանը դարձնելու պանթուրքիզմի ու պանիսլամիզմի թիրախ: Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, ավելի քան մեկ տարի գլխավորելով համաժողովրդական շարժումը, սկզբից եւեթ մերժել է օտար հովանավորի վրա հույս դնելու եւ պանթուրքիզմը որպես մշտական սպառնալիք դիտելու վնասակար մտայնությունը՚: Մեկ տարի անց արդեն ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի դիրքերից ԼՏՊ-ն հայտարարում է. ՙՓնտրենք, ստեղծենք մեր ազգի գոյության նոր, ավելի հուսալի երաշխիքներ: Ահա այս երաշխիքների շղթայի օղակներից մեկն է միայն Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը՚:
Թուրքասիրությունը քարոզելուն զուգընթաց ԼՏՊ-ն եւ իր ղեկավարության ներքո ապազգային ուժերը վարում էին հակառուսական քարոզչություն` փորձելով Ռուսաստանին ներկայացնել որպես հայ ժողովրդի դժբախտությունների աղբյուր: Այս միանշանակ թուրքական տեսակետը, որը փորձում է պատասխանատվությունը թուրքերից շեղել այլ ուղղությամբ, ակնհայտորեն պարտադրված էր թե° Թուրքիայի, թե° Արեւմուտքի կողմից: Ինչպես գրում է Լ. Խուրշուդյանը. ՙԱյսպիսով, համաձայն Հայաստանի ապազգային ուժերի, հայոց ռուսական կողմնորոշումը ՙսնանկ՚ է ու ՙկորստաբեր՚, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը` ՙհուսալի երաշխիք՚: Այս անհեթեթությունները, բնականաբար, ոչ մի առնչություն չունեն ո°չ գիտության, ո°չ էլ պատմական իրողության հետ: ՀՀՇԿ գաղափարախոսությունն ապազգային է, հակապատմական եւ ազգակործան: ՀՀՇԿ գաղափարախոսությունը կյանքի է կոչվել կենաց ու մահու կռիվ տալու ազգային գաղափարախոսությանը՚:
Այնուհետեւ, մեծ գիտնականն անդրադառնում է ԼՏՊ-ի կողմից Աշոտ Բլեյանին ՀՀ կրթության նախարար նշանակելու փաստին. ՙԵվ պատահական չէ, որ հանրապետության կրթական գործը վստահվել էր այդ կուսակցության անհայրենիք ղեկավարին: Պայքար է սկսվում դպրոցից ազգային ոգին հանելու, այն ապազգային դարձնելու համար: Դպրոցական ծրագրերից հանվում էին հայ գրողների ազգային գործերը, ազգային պատմության կարեւոր դրվագները, կեղծվում էր Ցեղասպանության, հայկական հարցի եւ ընդհանրապես ազգային պայքարի վերջին 300 տարվա պատմությունը: Կամայականորեն հանվում էին գործող դասագրքերը եւ փոխարինվում ապազգային դասագրքերով… Ծրագրավորված քայքայվում էր հայոց ազգային դպրոցը, քայքայվում էր ընդհանրապես հանրապետության կրթական համակարգը: Հայոց պատմության, պատմական հիշողության, ազգային արժեքների դեմ կատարվող հարձակումները Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում էին պետական քաղաքականություն: Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պետական գործիչները, ՙՀայաստանի Հանրապետություն՚ եւ ՙՀայք՚ թերթերը գովերգում էին Թուրքիայի հակահայկական պետական կոնցեպցիաները, Հայոց ցեղասպանության մեղքը բարդում հայերի վրա… Հայաստանի ապազգային ղեկավարությունը պայքարում էր հայոց ազգային գաղափարախոսության դեմ` դրանով իսկ օբյեկտիվորեն սատարելով Թուրքիայի հաղթանակին: Թուրքիան` մի կողմից, Հայաստանի իշխանությունները` մյուս կողմից, կատաղի պայքար էին մղում հայոց ազգային գաղափարախոսության դեմ՚:
24 ՏԱՐԻ ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԴԻՐՔԵՐԻ ՎՐԱ
Ավելին, կարելի է համոզված պնդել, որ ԼՏՊ-ն քաղաքական դաշտ է բերվել հատուկ հակահայ գաղափարախոսությունը տարածելու եւ իրագործելու նպատակով, ինչը նա հետեւողականորեն ու անփոփոխ անում է վերջին 24 տարիների ընթացքում: Դրա ապացույցն է ԼՏՊ-ի նաեւ վերջին շրջանի ելույթները, մասնավորապես 2010թ. հուլիսի 19-ին ՀՀՇ համագումարում ասված ծրագրային ելույթը:
Ամբողջ ելույթը կառուցված էր Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի սպասարկման վրա: ԼՏՊ-ի միտքը նպատակաուղղված էր նրան, որպեսզի ապացուցի, որ ՙԱռանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի՚:
Ինչպես հայտնի է, Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն ուղղված է նրան, որպեսզի տարանջատի հայ-թուրքական փոխհարաբերությունները Արցախյան գործընթացից: Հատկանշական է, որ Թուրքիային Արցախյան խնդրից տարանջատելու ձգտման մասին բացահայտ հայտարարել են նաեւ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպան: Դրա մասին հայտարարել են Հիլարի Քլինթոնը, Դմիտրի Մեդվեդեւը եւ մի շարք եվրոպական պաշտոնյաներ: Սակայն արի ու տես, որ ԼՏՊ-ն անթաքույց կրկնում է թուրքական իշխանությունների ամենառադիկալ հակահայկական թեզը: ՙՀայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցի միջեւ փոխկապակցության չգոյության մասին պնդումները, որոնք լուրջ չեն եղել ի սկզբանե, այսօր արդեն իսպառ իմաստազրկվել են: Հակառակը, նման պնդումներն իրականում միայն հաստատել են նշված հարցերի փոխկապակցությունը՚,- պնդում է ԼՏՊ -ն: Բացի այդ, Թուրքիայի կողմից հայ-թուրքական գործընթացը Արցախի հարցի հետ կապակցելու փորձերը եւ ստորագրած արձանագրությունները սառեցնելը ինչպես հայ դիվանագիտության, այնպես էլ ամբողջ աշխարհի կողմից դիտվում է որպես Թուրքիայի կողմից նահանջ` ձեռք բերված պայմանավորվածություններից, շեղում դեպի պանիսլամական, նեոօսմանյան քաղաքականություն: Սակայն այդ տեսակետին համաձայն չեն թուրքերը, ադրբեջանցիները եւ ԼՏՊ-ն: Ըստ վերջիններիս` հայ-թուրքական գործընթացի սառեցման մեղավորները ոչ թե թուրքերն են, այլ հայերը: Դատեք ինքներդ ԼՏՊ-ի հետեւյալ խոսքերից. ՙԵթե Հայաստանի իշխանություններն իսկապես շահագրգռված են իրենց իսկ նախաձեռնած հայ-թուրքական մերձեցմամբ, ապա դրա համար նախեւառաջ պետք է լուծեն Ղարաբաղի հարցը: Նրանց կողմից արվող մնացյալ դատողությունները հայ-թուրքական հարաբերությունների մասին սոսկ դատարկախոսություն են՚:
Ղարաբաղի հարցում զիջումների գնալու եւ Թուրքիայի պահանջներին տուրք տալու իր քարոզչության մեջ ԼՏՊ-ն անգամ հասնում է 20-րդ դարի սկիզբ. ՙ1920 թվականին Մեծ Բրիտանիան ունեցավ այդ ազնվությունը` Հայաստանի ղեկավարներին խորհուրդ տալով հույս չդնել Արեւմուտքի վրա եւ իրենց խնդիրները փորձել լուծել տարածաշրջանի երկրների հետ լեզու գտնելու ճանապարհով: Թեեւ հայերն անխոհեմաբար չանսացին այդ անկեղծ խորհրդին՚: Մի խոսքով` լեզու գտեք թուրքերի ու ադրբեջանցիների հետ եւ հույս մի դրեք, որ աշխարհը թույլ չի տա պատերազմի վերսկսումը: Այս է ԼՏՊ-ի պատգամը:
ԼՏՊ-ի արյան մեջ մտած հակառուսականությունն ու թրքապաշտությունը իրեն զգացնել է տալիս, երբ ԼՏՊ-ն հավասարության նշան է դնում Ռուսաստանի ցարերի` իմա` ղեկավարների, եւ ցեղասպան թուրքերի միջեւ` պնդելով, որ ՙցարերի ու թուրքերի երազանքը՚ կայանում է Հայաստանն առանց հայերի տեսնելու մեջ:
Ահա այսպիսին էր ԼՏՊ-ի իշխանությունը, այսպիսի է նրա ներկան, նրա կեղծ, հակազգային գաղափարախոսությունը, եւ ահա այդ պատճառով է, որ այսօր ԼՏՊ-ի շուրջ հավաքված մի խումբ պատեհապաշտներ, ռեւանշիստներ եւ նարնջագույն պատվերներ իրագործողներ ոչ մի իրավունք չունեն ծպտուն անգամ հանելու ազգային հարցերի վերաբերյալ:
ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌՎՈՒՄ ԵՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ
Մամուլի միջոցների անդրադարձը հայ-թուրքական փոխհարաբերություններին եւ մասնավորապես` Ցեղասպանության թեմային, սույն թվականի ապրիլի 24-ին ցուցիչ է, որպեսզի պատկերացնենք քաղաքական ուժերի իրական վերաբերմունքը հայ-թուրքական փոխհարաբերություններին:
Պաշտոնական մամուլը, մասնավորապես` ՙՀայաստանի Հանրապետություն՚ թերթը իր առաջին էջում ներկայացնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ՙԱպրիլ 24. օր ազգահավաքի ու հայրենահավաքի՚, որտեղ մասնավորապես նշվում է, որ. ՙ3 տարի հետո Հայոց մեծ եղեռնի 100-ամյակն է, եւ որ մենք տեր ենք մեր կորցրածին՚: Հանրապետական կուսակցության հետ ընդհանուր ցուցակով հանդես եկող ՍԻՄ կուսակցության տեսակետները արտահայտող ՙԻրավունքը՚ նույնպես իր ապրիլի 24-յան համարի կեսից ավելին նվիրել է Ցեղասպանության խնդրին: Թերթը հանդես է գալիս մի շարք կոչերով. ՙ1915-2012. հիշի°ր, պահանջի°ր, պատժի°ր՚, կամ էլ` ՙԴՈՒ° լուծե±լ ես պապերիդ վրեժը՚:
Իշխանության մոտ կանգնած ռուսալեզու ՙԳոլոս Արմենիի՚ եւ ՙՆովոյե վրեմյա՚ թերթերը նույնպես Ցեղասպանության թեմային տրամադրում են թերթի շուրջ 40 տոկոսը:
Մեկ այլ իշխանամետ թերթ` ՙՀայոց աշխարհը՚, առաջին էջում զետեղել է լուսանկար, որտեղ հայ երիտասարդները այրում են թուրքական դրոշը ապրիլի 24-ի նախօրյակին, մակագրելով այն` ՙՀայոց ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է՚:
Հատկանշական է, որ նույն լուսանկարն ապրիլի 24-ին, առաջին էջում տպագրում է նաեւ ընդդիմադիր ՙՀրապարակ՚ թերթը, որն ունի ծայրահեղ լիբերալ դիրքորոշում, գտնվում է տխրահռչակ թրքամետ Ա. Բլեյանի ազդեցության տակ եւ հիմնականում ներկայացնում է ՀԱԿ-ի տեսակետները: Սակայն, ի տարբերություն ՙՀայոց աշխարհի՚, այս թերթը ներկայացնում է ֆեյսբուքյան անբարո քննարկումները` արդյոք հայ երիտասարդները կայրե±ն, թե± չեն այրի այս անգամ ցեղասպան Թուրքիայի դրոշը: Ընդ որում, թերթը զբաղված է անթաքույց թրքասիրության քարոզչությամբ` ներկայացնելով, թե Թուրքիայի դրոշ այրելը ՙվայրենություն է, թուլության ապացույց, որ դա պատասխան քայլերի կհանգեցնի, Թուրքիայում եւս հրապարակայնորեն կայրեն Հայաստանի դրոշը… եւ ի±նչ՚: Նույն թերթոնը ներկայացնում է հայտնի գրանտակեր ստեփան դանիելյանի կարծիքը, թե ՙով հարգում է իր խորհրդանիշերը, նա չի վնասում ուրիշների խորհրդանիշերին՚ եւ այլն: Ի դեպ, այս կարճ ու նողկալի հոդվածը այդ թերթում Ցեղասպանության թեմայի միակ անդրադարձը չէ: Մշակույթի բաժնում թերթը ներկայացնում է երգահան Վահան Արծրունու, բանաստեղծ Հուսիկ Արայի ՙխուճուճ՚ մտքերը ՙՑեղասպանության թեման արվեստում՚ հոդվածում: Ընդ որում, բերվում են բավականին տարօրինակ դիտարկումներ, այսպես` Արծրունին գտնում է, թե արվեստը եւ Ցեղասպանության թեման անհամատեղելի են. ՙՍրա պատճառով էլ ես իմ ստեղծագործության մեջ չեմ կարող դա միացնել ու ինքս երբեւիցե չեմ փորձել ու չեմ մոտենում այդ թեմային՚: Ըստ թերթի` Հուսիկ Արան ՙՑեղասպանությունը դիտարկում է որպես ուժի կենսական աղբյուր, եւ որ ցեղասպանված ժողովուրդը ոչ թե ոչնչանում է, այլ կրկնակի, եռակի ուժ է առնում՚:
Ծայրահեղ ընդդիմադիր, ՀԱԿ-ին սպասարկող ՙՉորրորդ ինքնիշխանությունը՚ ապրիլի 24-ին Ցեղասպանության թեմային անդրադարձել է ընդամենը մեկ ոչ մեծ հոդվածով` 5-րդ էջում, եւ մեկ փոքր լուրով` 7-րդ էջում: Ընդ որում, այս թերթը նույնպես իրեն թույլ է տալիս պղծել Ցեղասպանության թեման եւ այն օգտագործել որպես գործիք իրենց քաղաքական պայքարում: Բավական է ասել, որ թեմային վերաբերող միակ հոդվածը ավարտվում է հետեւյալ բառերով. ՙՇուտով ընտրություն է, պատեհ առիթ Հայաստանն ազատագրելու: Այսօր բարձրանալու Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Մտածե°ք, որ մայիսի 6-ից հետո անակնկալի չգանք՚ (ուղղագրությունը` ըստ թերթի):
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող ՙՀայկական Ժամանակ՚ թերթին, ապա ապրիլի 24-ի համարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ չկա որեւէ հոդված: Թերթը կատաղի կռիվ է տալիս իր քաղաքական հակառակորդների դեմ: Հրապարակում է օրվան անվայել ծաղրանկարներ: Անդրադառնում է անգամ Մադրիդի ՙՌեալի՚ եւ ՙԲարսելոնայի՚ ֆուտբոլային խաղին, սակայն… Ցեղասպանության թեման միտումնավոր շրջանցվել է:
Այսպիսով, կարելի է վստահաբար ասել, որ հայ-թուրքական փոխհարաբերությունների եւ, հատկապես` Ցեղասպանության թեման իր հիմնական տեղն ունի պաշտոնական կամ իշխանամետ տեսակետներ արտահայտող մամուլում: Իսկ ընդդիմադիր, հատկապես` ՀԱԿ-ի քաղաքական շահերը սպասարկող մամուլում Ցեղասպանության թեման ՙլավագույն՚ դեպքում պարզապես բացակայում է, իսկ ավելի հաճախ օգտագործվում է որպես միջոց` հակաիշխանական քարոզչության կամ թրքասիրության տարածման համար: Հասկանալի է, որ մամուլի նման պահվածքն արտացոլում է իր թիկունքում կանգնած քաղաքական ուժերի իրական դիրքորոշումները հայ-թուրքական խնդրի առնչությամբ եւ պարզ ցուցադրում է, թե որ քաղաքական ուժն է պայքարում Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, իսկ որը, անընդունելի եւ ամոթալի կերպով, ձգտում է Ցեղասպանության ուրացմանը:
Նշենք, որ ԼՏՊ-ն երբեք չի էլ թաքցրել իր քաղաքականության մեջ Ցեղասպանության ուրացումը: Այս անգամ էլ, ապրիլի 23-ին նա հայտարարեց, որ թուրքերն իր առջեւ երբեք հարց չեն դրել Ցեղասպանությունը եղել է, թե ոչ, ապա նա բացատրում է, թե ինչու… ՙՈրովհետեւ մենք այդպիսի հարց չենք բարձրացրել, մենք Ցեղասպանության ճանաչումը չենք դարձրել ՀՀ արտաքին քաղաքականության հիմնաքարը: Մենք ՄԱԿ-ի ամբիոնից դատարկ ելույթ չենք ունեցել եւ չենք պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՚,- ասում է թրքաբարո ԼՏՊ-ն: Այստեղ ԼՏՊ-ն ոչ միայն եւս մեկ անգամ խոստովանում է սեփական հակահայ էությունը, Ցեղասպանության ուրացումը, ազգային շահերի դավաճանությունը, այլեւ խոստովանում է որ խախտել է ՀՀ սահմանադրությունը, որը հենց պահանջում է Ցեղասպանության ճանաչումը դարձնել արտաքին քաղաքականության անկյունաքար: Եվս մեկ ինքնախոստովանություն ծանր հանցանք կատարելու մեջ, այն է` պետական դավաճանության ու սահմանադրության խախտում: Այն, որ ՀՀՇ-ականները ցանկացած պատրվակ` սուտ, թե ճիշտ, իրական, թե հորինված, ճշտված, թե չճշտված, օգտա գործում են իշխանության աթոռներին վերադառնալու իրենց ռեւանշիստական ծրագրերը սպասարկելու համար, վաղուց հայտնի է:
Նախընտրական շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի մի շարք գործիչների կողմից փորձեր էին կատարվում անհեռանկար հակաքարոզչություն կազմակերպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին նախաձեռնողական քաղաքականության առումով: Իրենց բնորոշ ստորությամբ Լեւոնը եւ իր շրջապատը, նենգափոխելով իրադարձությունները, փաստաթղթերը, գործընթացների էությունը, փորձում են մեղադրանք ներկայացնել, թե, իբր, Ցյուրիխյան արձանագրություններում (որոնք, ի դեպ, վավերացված չեն եւ հանված են ՀՀ ԱԺ օրակարգից), այսպես կոչված, պատմաբանների ենթահանձնաժողովի հիշատակումով ՙկանգնեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը ողջ աշխարհում՚: Միայն ՀՀՇ-ականների դատարկ գլուխներում կարող էր ծնվել այսպիսի ապուշ ու հակագիտական թեզ:

Սվետլանա Մարգարյան



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ