ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, April 3, 2014 14:12 - չքննարկված

Փնտրվում է վարչապետ. աշխատանքի հայտարարություն

Նկարագրություն
Հայաստանի Հանրապետությունը փնտրում է վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացող մասնագետների: Վարչապետը պետք է կարողանա ապահովել ինչ-որ (ցանկալի է երկնիշ) տնտեսական աճ, վարել կառավարության նիստեր և մի ամբողջ ազգի անորոշ ժամկետով վարակել լավատես էնտուզիազմով: Աշխատանքային փորձը պարտադիր չէ: Բոլոր խելացի, աշխույժ և լավատես 25-65 տարեկան անձանց քաջալերում ենք ուղարկել ռեզյումեները Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1։
Պարտականություններ
Յուրաքանչյուր հինգշաբթի ներկայանալ կառավարության նիստերին և ստեղծել բուռն զարգացող տնտեսության տպավորություն:
Համոզիչ բացատրել` ինչու նախորդ հինգշաբթի օրվա բուռն զարգացող տնտեսության պտուղները դեռ չեն երևում:
Ելույթ ունենալ Ազգային ժողովում, պատասխանել օրենսդիրների հարցերին, չնեղվել Հրանտ Բագրատյանի հարցերից:
Եռամսյակը մեկ բացատրել` ինչու Գյումրիի տեխնոպարկը դեռ չի բացվել:
Սրամիտ պատասխաններ տալ երկրում արտագաղթի ուժգնացող տեմպերի մասին:
Հայաստան գրավել ներդրումներ: Եթե ներդրումները շահավետ չեն, բացատրել` ինչու կառավարությունը մեղք չունի:
Պահանջներ
Թեկնածուն պետք է լինի շփվող, լեզու գտնի կառավարության այլ անդամների հետ` ներառյալ օլիգարխ (փոխ)նախարարների, բութ (փոխ)նախարարների և անհասկանալի (փոխ)նախարարների:
Թեկնածուն պետք է կարողանա աշխատել լարված պայմաններում` չտրվել հրաժարական տալու` ընդդիմության կոչերին:
Լակոնիկ պատասխաններից բացի, ԱԺ պատգամավորներին տալ խորքային, ցանկալի է` բարդ ստորադասական նախադասություններով համեմված բովանդակային պատասխաններ:
Վարել սեփական էջը Թվիթերում և Ֆեյսբուքում: Հավաքել ոչ պակաս քան 5000 հետևողներ:
Տիրապետել հայերեն, ռուսերեն, ինչու ոչ նաև անգլերեն, սակայն, հաշվի առնելով երկրի կուրսը, հիմնականում ռուսերեն լեզուներին:
Տիրապետել Mac OS օպերացիոն համակարգին, քանի որ, չնայած Apple ընկերության հորդորներին, ՀՀ կառավարությունը օգտվում է Macbook Pro համակարգիչներից:
Կիթառի կամ այլ երաժշտական գործիքի տիրապետելը պարտադիր չէ:

http://www.armcomedy.com/2014/04/03/varchapet-vacancy/



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ