ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, March 28, 2014 12:43 - 1 քննարկում

շուտով կսկսվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստման վերջին տարին, և ԵՀՄՖ-ը ծրագրում է տասնյակ միջոցառումներ` Եվրոպայի համարյա բոլոր երկրներում անցկացնելու համար:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ շուտով կսկսվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստման վերջին տարին, և ԵՀՄՖ-ը ծրագրում է տասնյակ միջոցառումներ` Եվրոպայի համարյա բոլոր երկրներում անցկացնելու համար: Սակայն արտերկրի հայության ակտիվ նախապատրաստական ֆոնի վրա ԵՀՄՖ-ն բարձրաձայնում է ՀՀ իշխանության կողմից անասելի ցածր մակարդակով տարվող աշխատանքների շուրջ: Թուրքիան երազել անգամ չէր կարող ՀՀ-ի կողմից նման խայտառակ պասիվ վերաբերմունք ակնկալելու, մանավանդ ցեղասպանության դեմ տարվող կազմակերպչական աշխատանքների ակտիվացման ֆոնի վրա: Հատկապես ակնառու է ՀՀ ԱԳ նախարարի, արդեն կարելի է ասել հատուկ վերաբերմունքը` Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի շուրջ, ամբողջովին ընդունված ԵՄ-ի միակ երկրի` Սլովակիայի կողմից: Նախարար Նալբանդյանն անկասկած պատասխան պիտի տա այս հարցի շուրջ ցուցաբերած մտածված պասիվության համար, հատկապես այլ երկրների ակտիվության ֆոնի վրա: Սլովակիան կարծում էր, որ Հայաստանը ջանք ու եռանդ չի խնայի համանման օրենք ԵՄ-ի մնացած երկրներում սատարելուն և անցկացնելու ուղղությամբ: Օրենքի գոյության բացառիկ կարևորությունն ակնհայտ դարձավ վերջերս Շվեցարիայի դատարանի կողմից թուրք ազգայնական Դողու Փերինչեքի նկատմամբ արդեն հարուցված քրեական գործի վերահաստատման առիթով, երբ այս երկիրը դեմ գնաց նույնիսկ Մարդու Իրավունքների Եվրոդատարանի որոշմանը: Այս առիթով Վատիկան Ինսիդեռ ում /VATICAN INSIDER/ , մոտ մեկ տարի առաջ հրապարակված հայտնի քաղաքկան գործիչ Մարկո Տոսատտի /Marco Tosatti/ Հայոց ցեղասպանության օրենքի ընդունման շուրջ հոդվածը վերջերս վերահրապարակվել է և այն սիրով ներկայացնում ենք մեր հասարակության ուշադրությանը:

Եվրոպական օրենքը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու շուրջ

Հայոց ցեղասպանությունը: Ֆրանսիան առաջին երկրիը չէր, որը դատապարտել է Թուրքիայի կողմից այն իրադարձությունների ժխտումը, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին Մերձավոր Արևելքում: Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Ստեֆան Հարաբինն արտահայտել է իր զարմանքն, այն փաստի շուրջ, որ Անկարան, քննադատելով Սլովակիային և Շվեյցարիային` ցեղասպանության ժխտման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի ընդունման համար, այդ նույն հարցին Ֆրանսիայի պատասխանի շուրջ հանկարծ անասելի աղմուկ բարձրացրեց: Հարաբինն արել է այս հայտարարությունն իր նամակում` ուղղված Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանին: < <Սլովակիան 2009 թվականին հաստատեց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մի օրենք, որով Հայոց ցեղասպանության ժխտումը համարվում է քրեական պատասխանատվության ենթակա երևույթ: Այսպիսով Սլովակիան առաջին երկիրն է, որը տուգանք սահմանեց Եղեռնի դատապարտման համար և երկրորդը Եվրոպայում Շվեյցարիայից հետո, որն ընդունեց այս հարցի վերաբերյալ օրենք: Ես շատ զարմացած եմ, որ Թուրքիան բարձրացրեց այդպիսի աննախադեպ աղմուկ ընդդեմ այդ օրենքի ընդունմանը, որը քննարկվում էր Ֆրանսիայի սենատում` ներկայացնելով իր համանման դատարկ բողոքները, ինչպիսիք ժամանակին արել էր Շվեյցարիայի և Սլովակիայի դեպքում` վերոնշյալ օրենքի ընդունման ժամանակ: Ես դիմում եմ Ֆրանսիայի սենատի նախագահին և անդամներին` հաստատելով այդ օրենքի ընդունման հսկայական անհրաժեշտության առկայությունը: Սլովակիան կհամաձայնի Նիկոլայ Սարկոզիի` Եվրամիությանն արված առաջարկի հետ, անցկացնել մի այդպիսի համանման օրենք>>:
Ֆորումի նախագահին նաև տեղեկացրել են, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Սլովակիայում թուրք դեսպանը նախաձեռնել էին մի արշավ` ընդդեմ Բրատիսլավայում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի, պահանջելով նրա ապամոնտաժումը:

Թուրքիայի դեսպանի Փարիզ վերադառնալու օրը հայտարարվեց, որ ֆրանսիական կառավարությունը հաստատել է, որ ինքը ցանկանում է արագացնել պառլամենտական գործընթացները` կապված այն օրենքի հետ, որը սանկցիաներ է սահմանում Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում: Ֆրանսիական Հանրային ռադիոյի < <Ֆրանս ինֆո>> ռադիոալիքը հայտարարեց, որ գործադիր մարմինները մտադրված են Սենատի օրակարգ մտցնել այս օրենքի քննարկումը, որը դեկտեմբերի 22-ին արդեն իսկ հավանության էր արժանացել Ազգային ժողովի կողմից և հունվարի վերջին օրենքի հաստատումը իրականացնել: Օրենքի ընդունման այս փորձը Թուրքիայի կողմից սուր արձագանք առաջ բերեց և նա ետ կանչեց իր դեսպանին Անկարա ու սառեցրեց բոլոր ռազմական համագործակցությունները Փարիզի հետ: Եթե այս օրենքը վերջնականապես ընդունվի, ապա այն իր մեջ կներառի մինչև մեկ տարի ազատազրկում և տուգանք մինչև քառասունհինգ հազար եվրո նրանց նկատմամբ, ովքեր կժխտեն, որ թուրքերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված հայերի զանգվածային ջարդերը ցեղասպանություն են: Եվ կա մեծ հավանականություն, որ Ֆրանսիայի կողմից հայտարարված այս օրենքի ընդունումը կարող է դառնալ կարևոր նախադեպ ողջ Եվրամիության համար:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

24.03.2014թ.

A European law on Turkish denial of the Armenian genocide?
The Armenian genocide: France is not the first nation to condemn Turkey’s “denial” of the events that took place in 1915 and then in the Middle East. The Chief of Justice in Slovakia and former Minister of Justice, Stephan Stefan Harabin expressed his surprise at the fact that Ankara, having itself criticised Slovakia and Switzerland after they passed laws that made Genocide denial a criminal offence, should raise such hoo-ha about the French response to the issue. Harabin made this statement in a letter addressed to the President of the Forum of Armenian associations in Europe, Ashot Grigoryan. “Slovakia approved a law making denial of the Armenian genocide which took place in 2009, a criminal offence. It is the first State to penalise denial of the massacre and the second in Europe (to pass a law on the subject, ed.) after Switzerland. I am very surprised that that Turkey has made such an unprecedented fuss against the law that is being discussed in the French Senate given their previous futile protests against Slovakia and Switzerland’s implementation of the law. I call on the President of the French Senate and its members to confirm that the huge necessity for the adoption of this law. Slovakia will agree with the proposal made by Nicolas Sarkozy to the European Union to pass a law like this.” The President of the Forum was informed that the Turkish Minister of Foreign Affairs and the ambassador of Slovakia have launched a campaign in Bratislava requesting that the monument commemorating the Armenian genocide be brought down.

On the day the Turkish ambassador’s return to Paris was announced, the government said it wanted to speed up parliamentary procedures for the law that sanctions the denial of the Armenian genocide. Public radio broadcaster France Info, reported that the executive intends to schedule the Senate’s discussion of the law – that was already approved by the National Assembly on 22 December just passed – for the end of January. The approval provoked a sharp reaction from Turkey, who called its ambassador to Ankara and suspended all military cooperation with Paris. If it is definitively approved, the law will involve jail sentences of up to one year and sanctions of up to 45 thousand Euros for whoever denies that the mass killings of Armenians by Turks during the First World War constitutes a genocide. And there is a possibility that the law promulgated by France could become a requirement across the entire European Union.



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ռոբերտ Նազարյան
Jun 11, 2014 2:34


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('30040') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x86\xD5\xA1\xD5\xB4\xD5\xA1\xD5\xAF \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x86\xD5\xA1\xD5\xB4\xD5\xA1\xD5\xAF \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x86\xD5\xA1\xD5\xB4\xD5\xA1\xD5\xAF \xD5\x8D\xD5\xA5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219