ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, March 21, 2014 7:14 - 2 քննարկում

Հազարամյակներ չենք ըմբռնում ամենակարևորը

harutyun-araqelyanԿարծում եմ ընթերցողը կների, որ ստորև ներկայացվող թեմաների մեջ չեն արծարծվելու ղրիմյան անկախության թեման, կամ անհետ կորած մալազիական ինքնաթի թեման, կամ գլխավոր մենթին նախագահի թեկնածու կարգելու հարցերեը: Եվ քանի որ դրանք հայ հանրության համար դարձել են առօրյա կարևորագույն թեմաներ, ինքս ինձ իրավունք չեմ վերապահում նման “վեհանձն” ու “բարձրաշխարհիկ” բաների մասին մտածել, այլ որպես շարքային մահկանացու փորձեում եմ հասկանալ, որտեղից գալիս մեր այս խառնիճաճանչ ներկայիս վիճակը, մեր այս աննպատակայիությունը… Ոչ շատ երկար մտորեմները հանգեցրին այն կարծիքին, որ միայն մեր համընդհանուր հանդուրժողականության պայամաններում էր հնարավոր Հայ Ազգի ճակատագիրը տնօրինելու իրավունքը տալ միջակություններին, որոնց շնորհիվ էլ այսօր գավառամտությունը մեծ պահանջարկ է վայելում բաձարձակապես բոլոր ոլորտներում: Դարեր շարունակ հայ քաղաքական էլիտան ու մտավորականությունը չսերտեցին և հետևություն չարեցին հեգելյան պարզ “բացահայատումներից”` հասարակության համընդհանուր շահի և նույն հասարակության մասնիկ հանդիսացող անհատի անձնական շահի հակադրությունից: Անվիճելի է և մեղադրելի էլ չէ, որ ցանկանացած բանական էակ մեծ հաշվով առաջնորդվում է շահի զգացումով, սա է բնության, կենդանական աշխարհի գոյության փիլիսոփայությունը: Իսկ մակերեսորեն ուսումնասիրելով կայացած երկրների պետական կառուցվածքն և աճող սերդի դաստիարակությանն ուղղված կրթակարգը հանգում ես այն եզրակացության, որ զարգացած ազգերին հաջողվել է գտնել այն “ոսկե միջինը”, որի շնորհիվ պետականության` համընդհանուրի շահը մեծ առճակատման մեջ չի գտնվում տեվյալ պետության շարքային քաղաքցու ահնատական շահի հետ, դեռ հակառակը, մի բան էլ զիճում է, որն էլ օրենսդրորեն կարգավորված և բոլորի համար հստակ նախանշված է իրավունքների և պարտավորություների սահմանագծերը: Իսկ բռնապետություններում` մասնավորապես Հայաստանում լրիվ հակառակն է` պետության շահի անվան տակ ոտնահարված է քաղաքացիների անձնական շահը և մարդանմանների մի փոքրիկ խմբակ հենվելով պետական ուժային կառույցների վրա, իրեն շրջապատել է միջակություններով և դրանց տեղադրել քաղաքական մեծամասնության մեջ, այսինքն տնտեսկանան ոլորտին զուգահեռ մենաշնորհային կարգավիճակի է բերել նաև քաղաքական դաշտն և դա է պատճառը, որ ցինկորեն ինչ օրենք ուզում են ընդունում են` գլխավոր նպատակ ունենոլվ տգետ խմբակի շահի պահպանումն և զարգացումը: Այ սա է տարբերությունը ուժեղ կամ թույլ հասարակարգերի և նրանց կողմից կառուցված ուժեղ կամ թույլիկ պետության միջև: Ուժեղ պետությունը իր քաղաքացու իրավունքները ոտնահարելու փաստի դեպքում պատրաստ է պատերազմ սկսել ցանկացած պետության դեմ, իսկ Հայաստանի նման թույլիկ պետությունը հազիվ կարողանում է հարձակվել իր քաղաքցու վրա, բռնագրավում ունեցվածքը, անհիմն զրկում ազատությունից, ցինիկորեն վատնում ժողովրդական բյուջեն, ընդունում քաղաքացիների շահերին հակասող օրենքներ… Եվ սա այն դեպքում, երբ երկիրը փաստացի գտնվում է պատերազմի մեջ… Կարճ ասած չթվարկեմ մեր դառը իրականությունը փաստող անճոռնիությունները… Ամփոփելով ասելիքս ցանկանում եմ նշել, որ մենք ազգովի դուրս կգանք այս վիճակից, երբ քաղաքական վերնախավը կհասկանա համընդհանուրի և անհատի շահերի հակադրությունը մեղմելու քայլերը այսօրվա հրամայականն են, որին հնարավոր է հասնել նույն վերնախավի հետևյալ մտածողության պարագայում. ԲՈԼՈՐԻՍ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԸ ՄԻՇՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԿԼԻՆԻ, ԵՐԲ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՇԵՐՏԵՐՆ ԱՌԱՋՆՈՐԴՎԵՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐԻ ՇԱՀՈՎ… Իսկ այդ մտածողության և վարքի օրինակ պետք է հանդիսանան հենց քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, այլ ոչ թե այսօրվա ձևականությունները ու կապիկությունները իցույց դնեն հանրությանը, թե տեսեք-տեսեք, օր ու գիշեր աշխատաում եք… Է~ ժողովուրդն էլ դա ասում, այո աշխատում եք, միայն թե ձեր անձնական շահի համար եք աշխատում գիշեր ու ցերեկ կազինոներում և օֆշորներում… Բա ուր մնաց համընդհանուրի` բարիք ստեղծող ժողովրդի շահը, թե բաշիբոզուկի պիտակը լրիվ բավարարում է քաղաքական մեծամասնությանը ու միայն թե շահ լինի ու հենց հիմա լինի ու որքան հնարավոր է մեծ լինի, մնացածի հերն էլ անիծած… Դե երբ “մնացածն” էլ ձեր հերը սկսի անիծել, չզարմանաք… Հ.Գ. Սիրելիներս, մի տառապեք ու Ղրիմի հարցով շատ մի մտահոգվեք, իրար էլ մի վիրավորեք խմբերի բաժանված… Դարեր շարունակ Ռուսաստանը հենց Ղրիմի համար 11 անգամ պատերազմել է Օսմանյան կայսրության դեմ, որից 9 անգամ հաղթանակ է տարել ու հիմա թե~ բարոյապես և թե~ իրավական առում հետ է վերադարձնում հազարավոր ռուս զինվորների թափված արյան գինը…

Հարություն Առաքելյան Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի փոխնախագահ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/134738/



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Նարինե
Mar 21, 2014 8:33


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('29275') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\xA1\xD5\xB5\xD5\xA4 \xD5\xB6\xD5\xB8\xD6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\xA1\xD5\xB5\xD5\xA4 \xD5\xB6\xD5\xB8\xD6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\xA1\xD5\xB5\xD5\xA4 \xD5\xB6\xD5\xB8\xD6\x82\xD5\xB5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219