ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, December 30, 2013 11:54 - չքննարկված

ՀԱՅԵԱՑՔ ՀԱԼԷՊԻՑ – Ապատեղեկատւութիւն. Սիրիահայութեան հասցէին կատարւած ապատեղեկատւութիւն (Բ) (Շար. 5)

ԱՒՕ ԳԱԹՐՃԵԱՆ

Միւս կողմից, լրատւամիջոցներով ներկայացւում է համայնքը՝ որպէս քաղաքական կամքից զուրկ միաւոր, որը միշտ եղել է իշխանութիւնների լծակ: Համայնքն իր ամբողջ պատմութեան ընթացքում չի եղել լծակ որեւէ կողմի, այլ ունեցել է պետականութեան եւ օրինականութեան հետ լինելու վարքագիծ, որը երբեք չի պայմանաւորւել այս կամ այն իշխանութեան գոյութեամբ: Համայնքի պատմութիւնը պարզում է, որ զանազան իշխանութիւնների օրով այս իմաստով ունեցել է կայուն վարքագիծ: Լինելով օրինականութեան հետ՝ համայնքը դրական մասնակցութիւն է բերել հասարակական, տնտեսական եւ նոյնիսկ քաղաքական կեանքում այնքան, որքան հնարաւոր է եղել:

Մի այլ տարբերակ՝ Հալէպի օդանաւակայանից քաղաք փոխադրւող հայ ճամբորդների բախման մէջ յայտնւելու պատճառով՝ չորս հոգու զոհւելու եւ տասնեակների վիրաւորւելու ողբերգական դէպքի հետ է կապւել: Հայաստանեան տարբեր լրատւամիջոցներ օդանաւերը երթուղային հանրակառքերի հետ շփոթելով՝ յայտնեցին, որ «Քանի որ դէպի Հալէպ հիմնական ճանապարհը փակ է՝ օդանաւը այլ ճանապարհով որոշել է վայրէջք կատարել»: Մի ուրիշ լրատւամիջոց հետեւեալ մեծատառ վերնագիրը դրել էր իր էջում. «Միթէ «Արմաւիա»-ն չգիտէ՞ր, որ օդանաւակայանի յարակից տարածքում մարտեր են գնում», մինչ թռիչքը սիրիական օդանաւային ընկերութեան կողմից էր կատարւել: Այստեղ մեկնաբանութիւնները արդէն աւելորդ են:

2013 թւականի մարտի 15-ին հայաստանեան լրատւական մի աղբիւր Երեւանի սիրիահայութեան յատուկ Կիլիկեան վարժարանի մասին ներկայացրեց մի տեսանիւթ՝ ընտրելով հետեւեալ զգայացունց խորագիրը. «Կիլիկեան վարժարանում ջնջւում է հայութիւնը. սկանդալային մանրամասներ»: Այդ լուրը մի շարք աղբիւրներ եւս կայծակի արագութեամբ տարածեցին ամբողջ աշխարհով մէկ:

Այնտեղ ներկայացւում է, թէ լրատւական աղբիւրը Կիլիկեան վարժարանի մասին ստացել է զանազան լուրեր եւ դա մէկը հաստատում է՝ ասելով, որ «Մեզ ուղղւած բազում բողոքներում ապշեցուցիչ փաստեր կան»: Այնտեղ ընդգծւում է նաեւ, որ փաստեր եւս ունեն: Աղբիւրը շարունակում է՝ ասելով. «Ասում են՝ արգելւած է հայոց պատմութիւն ուսացանելը դպրոցում, սակայն տնօրէնուհի Նորա Փիլիպոսեանը մեզ երկու պատմութեան դասագիրք ներկայացրեց՝ որպէս ապացոյց, թէ իբր պատմութիւն է ուսուցանւում այնտեղ: Հաւաստիանալու համար՝ խնդրեցինք թոյլատրել մտնել մի դասարան, որտեղ հայոց պատմութիւն են ուսանում՝ մէկ պարզունակ հարց ուղղելու աշակերտներին՝ հայոց պատմութեան մասին…»:

Նախ պէտք է ասել, որ տեսանիւթում նշւել է, որ վարժարանում աշակերտները դասը սկսում են սիրիական քայլերգով, մինչդեռ, իրականում, սկսում են Տէրունական աղօթքով, ինչպէս մինչ այդ ընդունւած էր անել Սիրիայի հայկական դպրոցներում:

Ինչ վերաբերում է վարժարանում հայոց պատմութիւն չդասաւանդելուն, պէտք է բոլորին ակնյայտ լինի, որ Երեւանի Կիլիկեան վարժարանում ներառւել է Սիրիայում հայկական դպրոցների համար ստեղծւած ծրագիրը: Քանի որ տեսանիւթում տրւած լուրը իրականութիւնից զուրկ է՝ այս տեղեկութիւնները ամբողջութեամբ հաւաստի չեն, մանաւանդ երբ հայեցի կրթութեան ու հայոց պատմութեան մասին է նիւթը: Հայեցի դաստիարակութիւն տալն ու հայկական ոգով տոգորուած սերունդներ դաստիարակելը մեր հայոց լեզւի եւ գրականութեան ուսուցիչների սուրբ առաքելութիւնն է եղել սկզբից ի վեր: Եթէ ոմանք կարծում են, թէ հայ գրականութիւնն ու հայոց պատմութիւնը իրարից կարող են անջատել, չարաչար սխալւում են:

Արդեօք Երեւանի Կիլիկեան վարժարանում դասաւանդւած «Տիր Ա-Բ-Գ» գրքերի պարունակած դասանիւթերից՝ «Հայկի եւ Բէլի պատերազմը», «Հայն ու հայը», «Անպարտելի ոգին», «Հայկական երկճանկ նետը», «Կռունկ», «Արիւնոտ թթխմորը», «Հողի ուժը», «Գայլ Վահանը», «Խենթը», «Վասակի իղձը», «Պզտիկ հերոսը» եւ սրանց նման տասնեակ արձակ նիւթեր, հայրենասիրական շունչ ու ոգի ներշնչող բանաստեղծութիւններից՝ «Հայոց լեզուն», «Էրեբունի-Երեւան», «Մեր պատմիչները եւ մեր գուսանները», «Դերենիկը», «Հայաստան», «Ռեքւիէմ», «Հին օրհնութիւն»… եւ հանրագիտակները, որոնք ներկայացնում են Հայկական լեռնաշխարհը, հայկական թագաւորութիւնները եւ հայոց պատմութիւնից վառ էջեր, այս բոլո՜րը դասաւանդւած պահին կարելի՞ է հայոց պատմութիւնը շրջանցելով անցնել ու դրանց հետ առնչւող պատմական իրադարձութիւնների վերաբերեալ լայնածաւալ բացատրութիւն չտալ:

Ինչ վերաբերում է տեսանիւթում նաեւ արձագանգւած մեղադրանքներին, թէ այս դպրոցի աշակերտները միայն սիրիական տօներն են նշում. պէտք է անմիջապէս սուտ զրպարտութեանը իրականութեամբ պատասխանել: Սիրիայի հայկական բոլոր դպրոցներում ի սկզբանէ նշւում են հայկական տօներն ու, աւելի՛ն, այդ տօների համար արձակուրդներ կան: Արդարեւ, սիրիահայ երեխաները շատ աւելի լաւ են ճանաչում թէ՛ Վարդան Մամիկոնեանի, թէ՛ այլ հերոսների արձանները, քան՝ շատ հայաստանաբնակ հայեր:

Վերջապէս, վերոնշեալ լուրը մեզ այդքան կրքոտ կերպով ներկայացրած տեսանիւթի լոյսի տակ կարելի է մտածել, որ կարծէք Հայաստանում ընդհանրապէս սխալ բան չի մնացել եւ ուզում են մի սխալ որսալ, այս պարագայում, հասցէ ընտրելով սիրիահայերի Երեւանի Կիլիկեան վարժարանը: Տեսանիւթում ինքնաբերաբար նկատում ենք տւեալ լրատւական աղբիւրի եւ հաղորդավարուհու յատուկ ուղղւածութիւնը եւ կենտրոնացումը, որն այդ դպրոցի ընդմիջից լուրջ ջանքեր են կատարւում սիրիահայերի նկատմամբ ժխտական տրամադրութիւն ստեղծելու, նւաստացնելու նրանց, խեղաթիւրելու եւ ապատեղեկատւութիւն տարածելու:

Միւս կողմից, բնականաբար եւ ինքնաբերաբար, հայաստանեան մի շարք լրատւական աղբիւրների, վերլուծաբանների եւ արաբագէտերի նկատմամբ երկու միտք է ծագում. առաջինը, որ նրանք ամէն ճիգ թափում են սիրիահայերի մասին ապատեղեկատւութիւն տարածելու, իսկ երկրորդը, որ տեղեկութիւնների պակաս լինելու, թերի կամ էլ անգիտակ լինելու համար է, որ ապատեղեկատւութիւն է առաջանում:

Աւելի ուշ մի շարք հայկական լրատւամիջոցներ թեթեւացրեցին սիրիահայութեանը վերաբերող որեւէ զգայացունց լուր տարածելը կամ ոչ-ճշգրիտ լուրեր փոխանցելը: Աւելի՛ն՝ նախընտրեցին ստուգել Սիրիայի պատասխանատու մարմիններից եւ նրա տեղեկատւական բաժանմունքից՝ նախքան տւեալ լուրի հրապարակումը:

Իսկ ուրիշները իրենցը համարեցին հայկական կայքէջերի թողարկած անճշտութիւնները հերքելու, ապատեղեկատւութեան ծուղակն ընկած տւեալ լրատւամիջոցի հետ կապ հաստատելու եւ իրականութեան համապատասխանող լուրը փոխանցելու, հերքումներ կատարելու, անհրաժեշտ լրատւութիւնները շրջանառութեան մէջ դնելու գործը. մէկ խօսքով՝ նրանք երբեք չընտրեցին աղմկոտ տեղեկատւութիւն «յօրինելու» տարբերակը:

Վերջապէս, մենք, որպէս սիրիահայեր կամ աւելի ճիշտ կը լինի եթէ ասենք՝ այս ճգնաժամի օրերում Սիրիայում ապրող հայերս, ականատես են լինում, թէ Սիրիայում տեղի ունեցած պատերազմը նաեւ տեղեկատւութեան եւ ապատեղեկատւութեան պատերազմ է, քանի որ Սիրիայի ողբերգական ճգնաժամի մասին բազմաթիւ ու բազմազան խօսքեր հնչեցին ինքնակոչ վերլուծաբանների եւ փորձագէտների կողմից՝ տարածելով ապատեղեկատւութիւն եւ վտանգելով հայ համայնքի ապահովութիւնը: Ուրիշներն արտայայտւեցին համացանցային «ֆէյսբուք»-ում հալէպահայութեան վերաբերեալ տարածելով ապատեղեկատւական հոսք: Իսկ մենք, այդ բոլորը, որպէս ապրող, օրական քսանչորս ժամ ամէն րոպէ տեսնողն ու շնչողը, միայն զարմացանք, նեղացանք, մտահոգւեցինք, զայրացանք եւ ընդվզեցինք:

Արդեօք Սիրիայի հետ զուգահեռաբար սիրիահայութիւնն էլ բաւական եւ բազմազան հակառակորդ ունի՞:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ