ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, December 29, 2013 10:13 - 3 քննարկում

Շանթը եղել և մնացել է նույնը

Սվետլանա Մարգարյան
26 december
Երբ որոշ մարդիկ Շանթի կատարածը համարում են «պատվեր»,ես և զարմանում եմ,և´ծիծաղում նման կարճամտության վրա,և զայրանում ,համարելով՝ հե´նց այդպիսի «վարկածի» տարածումը՝ պատվեր…
Շանթը,համարյա միայնակ,իր սակավ խմբով,առանց զենքի,սովորական փայտերով ու ինքնաշեն պայթուցիկներով դուրս եկավ փողոց պատվե՞ր կատարելու…Որ ի՞նչ աներ,ի՞նչ նպատակ իրեգործեր,բացի ժողովրդին արթնացնելուց,ոգի հաղորդելուց և հոգումկուտակված ցասումը պարպելուց:Հազարավոր մարդի՞կ էին գնում Շանթի ետևից և նա պատրաստվում էր հատուկ խժդժություննե՞ր գցելու կարգ ու կանոն ունեցող,հրաշալի կառավարիչներ ու բարեկեցիկ կյանք ունեցող այս երկրի ներսում,երկրի իշխանությունը պատրաստվում էր կարևոր բարեփոխումնե՞ր անցկացնել երկրում ի օգուտ ժողովրդի և Շանթը պատվեր էր ստացել վիժացնելու՞ու դա,թե՞ արևմտյան երկրները ռուսական օկուպանտների հաստատվելը Հայաստանում խանգարելու համար, էլ մարդ չէին գտել,հնար չէին գտել,հազարավոր հուսահատ հայերից հենց Շանթին էին իրենց գործակալը դարձրել,զինել էին փայտերով ու փողոց հանել,որ իր մի քանի տասնյակ համախոհների հետ Արևմուտքի ծրագիրն իրականություն դարձնի Հայաստանու՞մ…
Այսպես միայն ուղեղից հիվանդները կարող են մտածել ու մեկ էլ, ժողովրդին ուղեղից հիվանդի տեղ դրած հատուկ ծառայությունների գործակալները կարող են նման ողորմելի լուրեր տարածել ժողովրդի մեջ…
Շանթը եղել և մնացել է նույնը՝ ինչ որ տարիներ առաջ:Շանթը,բոլո´ր այս տարիներին,բոլո´ր պարագաներում չի փոխվել՝ ի զարմանս շատերի և հենց դա է գուցէ պատճառը,որ վերևում նստած բորենիների մոտ,ովքեր այս տարիներին հազար գույն փոխեցին,հաճախ ազգի պարզ ու շիտակ զինվորից դառնալով ուղղակի չարիք սեփական ժողովրդի գլխին,կարծիք ստեղծվեց,որ Շանթն իբր «հոգեկան հիվանդ է»,քանզի նա ձեռք չէր բերել մյուսների քամելիոնական հատկանիշը…
Շանթը մնաց նույնը,ինչպես տարիներ առաջ էր և եթե փոխվեց՝ միայն իր ունեցած համոզմունքների մեջ ավելի հաստատ լինելու և պայքարի մեջ ավելի անկոտրում կամք ձեռք բերելու առումով:Շանթի պայքարը,համոզմունքները և պայքարելու ձևը եղել ու մնում են տարբեր բոլորից:88-ին,երբ միլիոնի հասնող հրապարակը սովետական դրոշների ներքո վանկարկում էր «Լենին,պարտիա,Գորբաչով»,Շանթը՝ ձեռքին ամուր պահած իր իսկ ստեղծած Ցեղակրոն կուսակցության Սվաստիկայի պատկերն ունեցող դրոշը, գոչում էր՝.«ազատություն և անկախություն»:Նա այն ժամանակ էլ տարբեր էր բոլորից և մի քանի քայլ առաջ՝ իր գաղափարներով…
Այս բոլոր տարիներին ևս,երբ հեռուստաէկրաններից բոլոր դիմադիրներն ու ընդիմադիրները նույնատիպ, պահպանողական կարծիքներ էին հայտնում տարբեր հարցերի վերաբերյալ,Շանթ Հարությունյանը ՄԻԱԿՆ էր,որ բոլորից տարբերվում էր իր համարձակ մտքերով,իր ազնվությամբ և ճշմարտախոսությամբ:Եթե պատվեր կատարող լիներ,նրա տերերը վաղու՜ց արդեն նրան բարձրացրած կլինեին բա՜րձր պատվանդանների վրա,կապահովեին նրան կառավարական պորտֆելներով,ինչի համար,Շանթը ուներ վստահաբար շա՜տ ավելի մեծ գրագիտություն,քան թե այսօրվա եղած պորտֆելավորներից շատերը և կհզորացնեին նաև ֆինանսապես…
Իսկ ՇԱ՜ՆԹԸ…
Քո ծոցից ելած,Քո տառապանքը երեսին դաջված,Քեզ նման չարքաշ,ժողովուրդ…
Դու ո՞նց կարող ես չվստահել նրան,ո՞նց կարող ես Քո դեմ ամեն ձևերով պայքարի ելած արտաքին ու ներքին ուժերի,նրանց գործակալների տարածած կեղտոտ հերյուրանքները Քո սեփականությունը դարձնել և օտարել Քո հարազատ զավակին,որ ոտքի է ելել շտկելու կորացած մեջքդ…
ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՐ ՇԱՆԹԸ, Ի՞ՆՉ ԿԵՐՊ ՊԵՏՔ Է ՎԱՐՎԵՐ,ժողովուրդ,որ Դու նրան պատվեր կատարող չհամարեիր:Քո հուսահատությունից խեղդվող արի զավակներդ, հենց քո փրկության համար Հոկտեմբերի 27-ին սեփական կյանքերի հաշվին ելան ոտքի,համարեցիր՝ պատվեր կատարողներ,թիկունք դարձրեցիր ու չընդունեցիր նրանց կողմից քեզ մատուցված ազատությունը,ժողովուրդ:Րաֆֆի Հովհաննիսյանին ԻՆՔԴ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՄՔՈՎ ընտրեցիր քեզ առաջնորդ և նրա բացարձակ քաղաքակիրթ,օրինականության բոլոր սահմաններում առաջ տարվող պայքարին նորի´ց չհավատացիր և էլի´ հայտարարեցիր՝ պատվեր կատարող:
Հիմա, հենց Քո ծոցից ելած մի մարդ,ում ամբողջ ընտանիքի անդամները սերնդե-սերունդ իրենց կյանքն են դրել քո ազատության պայքարին,երբ ելել է փրկելու ժամ առ ժամ կործանվող ազատության քո հույսը,այն վերջինը,որից այն կողմ այլևս ՈՉԻՆՉ է մնալու,դու նորից կասկածում ես՝ «պատվեր է»… ՈՒ մի հարց էլ չես տալիս,ու՞մ կողմից,ինչի՞ համար և վերջապես՝ հանուն ինչի՞ պետք է Շանթը կատարեր այդպիսի պատվեր,հանուն իր առանց այդ էլ ոչ բարվոք առողջական վիճակը բանտերում վերջնականապես քայքայելու՞…
Ի՞նչ է,աշխարհի քաղաքական պատվիրատուները չունե՞ն ավելի լավ մեթոդներ ու գործակալներ,իրենց նպատակներն իրականացնելու Հայաստանում:Ամբողջ գիտակցական կյանքը Քո ազատության պայքարին դրած Շա՞նթը պետք է փայտե մահակներով իրականացներ պատվիրատուների նպատակները…
Այս ինչպե՞ս քեզ դարձրեցին այսքան ԱՆՀԱՎԱՏ,ժողովուրդ:Ինչպե՞ս կարողացան Քո հոգու և գիտակցության մեջ այսչափ կասկածանքի սերմեր ցանել Քո ազատության համար պայքարի ելած Քո ամենահարազատ զավակների հանդեպ և այդպես զրկել Քեզ ազատությունդ գտնելու ճանապարհին, Քո առաջնորդին տեսնելու կարողությունից…’
Ասում են,պատժելուց առաջ,Աստված սկզբում խելքն է առնում գլխից…
ՈՒրեմն արժանի ես:ՈՒրեմն լու՜ռ ու համակերպված տար խաչդ մինչև Գողգոթա…

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
10/11/2013թ.



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Jirayr
Dec 29, 2013 14:04


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('28702') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8D.\xD5\x84\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8D.\xD5\x84\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8D.\xD5\x84\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA1\xD6\x80...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219