ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, December 26, 2013 10:51 - 1 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 30)

Այսպես, 1990 թվականի Մարտի 23-ին, Վայքի Բարձրունի գյուղի եռօրիա մարտերի առաջին օրն ավարտվեց:Ինչպես արդեն ասել եմ՝ թեպետ մենք դիմեցինք տարբեր կազմակերպությունների ու զինված խմբերի,բայց այդպես էլ ոչ մի տեղից օգնություն չստացան Արտաշատի «Անկախության Բանակ»-ի մարտիկները:Միայն,երբ Մարտի 23-ի երեկոյան մարտն ավարտված էր արդեն,Երևանից Բարձրունի հասավ «Տիգրան Մեծ» ջոկատը,որը մասնակցեց հետագա երկու օրերին շարունակվող մարտերին:
Երեկո էր,մթնել էր արդեն,բայց ամբողջ գյուղը՝ տղամարդ,կին, թե երեխա,հավաքվել էր կազմակերպված բուժկետի դիմաց և մարդիկ քննարկում էին օրվա դեպքերն ու եզրակացություններ անում,թե ինչ է սպասվում իրենց վաղը:ՈՒրախ էինք,որ զոհեր չկան,միայն՝,եթե չեմ սխալվում՝ հրամանատարի տեղակալ Վահրամ Արամյանի ճակատն էր մի փոքր վիրավորվել:Մարտին մասնակցում էր ամբողջ ջոկատը մեկ մարդու նման,թվով 32 մարտիկներ:Նրանց մեջ էր նաև երկու ամիս առաջ՝ հունվարի 18-19-ին Երասխավանի մարտերում ոտքից ծանր վիրավորված և գերությունից փախուստ տված 17-ամիա Գոռ Վարդանյանը,որի ոտքի մեջ էր դեռ այդ չարաբաստիկ թշնամու գնդակը:Գյուղացիները շրջապատել էին մարտիկներին ու զրուցում էին:«Տիգրան Մեծ»-ի տղաները պատրաստվում էին բարձրանալ լեռը,փոխարինելու այնտեղ մնացած հերթապահ մարտիկներին:
Եվ հենց ճիշտ այդ ժամանակ էր,երևի կլիներ գիշերվա ժամը 24-01-ը,երբ հանկարծ գյուղ մտան Ռուբիկ Հակոբջանյանն ու նրա զինված խումբը:Մենք հասկացանք,որ նրանք ինչ որ նպատակի համար են հայտնվել այդտեղ:Նրանց մասին գիտեին,լսել էին նաև «Տիգրան Մեծ»-ի տղաները,որոնք բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ էին Արտաշատի «Անկախության Բանակ»-ի մարտիկների հետ:Նրանց հայտնությամբ բոլորն սկսեցին մի տեսակ լարվել:Ռուբիկ Հակոբջանյանը մի փոքր զրուցելով Սամվելի հետ,իմանալով իրադրությունը,սկսեց պնդել,որ անհրաժեշտություն չկա «Տիգրան Մեծ»-ի ջոկատը սար բարձրանա,ասելով որ իր խումբը եկել է Բարձրունի,որպեսզի օգնի «Անկախության Բանակ»-ին:Նա պահանջում էր,որ Սամվելը սարից իջեցնի իր հերթապահներին,ասելով,որ ինքն ու իր զինված խումբը կփոխարինեն նրանց ,եթե Սամվելն անձամբ իրենց հետ սար բարձրանա,որպես իբր տեղանքին լավ ծանոթ մարտիկ:Սամվելն ասում էր,որ ինքը անչափ հոգնած է և բացի դա,եթե Ռուբիկ Հակոբջանյանն ուզում է գիշերը հերթապահել,ուղղակի կարող է իր հետ վերցնել կապի միջոցներն ու իր խմբով բարձրանալ լեռը,փոխարինելու իր մարտիկներին:Սակայն Ռուբիկ Հակոբջանյանն անդրդվելի էր և ուղղակի պահանջում էր,որ իրենցից բացի ոչ ոք չպետք է լինի վերևում և անպայման ուզում է,որ Սամվելը միանա իրենց:Նրա այս բացահայտ պնդերեսությունը բոլորովին դուր չեկավ մարտիկներին:Տղաները դրա տակ թաքնված նպատակ էին տեսնում:«Տիգրան Մեծ»-ի մարտիկները մի փոքր առանձնանալով Սամվելի հետ,նրան համոզեցին այդ գիշեր թողնել Բարձրունին ու հեռանալ,բայց Սամվելը չէր համաձայնվում:Բոլորի կարծիքը մեկն էր,որ Ռուբիկ Հակոբջանյանը եկել է Բարձրունի Սամվելի ետևից և նրա ստոր նպատակն իրագործելու համար, հարմար տեղ ու պահ կարող էին հանդիսանալ լեռն ու սկսված մարտը:Այսպիսի կարծիքի ձևավորման համար հիմք էին ծառայում երկար տարիներ Արտաշատում նրանց մասին պտտվող ամենասարսափազդու պատմություններն ու կապերը ներքին օրգանների հետ,որի միջոցով էլ համարիա միշտ անպատիժ էին մնում և վերջին ամիսներին նրանց հանկարծակի զինվելն ու հայտնվելն այն բոլոր տեղերում,որտեղ որ լինում էր ջոկատը:Երկար զրուցելուց հետ,բոլոր մարտիկները որոշեցին,որ Սամվելը աննկատ պետք է հեռանա,որից հետո միայն կհայտնեն,որ Սամվելը գնաց Արտաշատ կարևոր գործով: «Տիգրան Մեծ»-ի մարտիկներն ու հրամանատարն հավաստիացրեցին,որ ամեն բան իր կարգ ու կանոնի մեջ կլինի:Սամվելը մտածեց՝ օգտվել առիթից և առավոտյան շուտ զինամթերք տեղափոխել Արտաշատից Բարձրունի:Այս նպատակով մեկական «Վիլիս» մեքենայի ղեկին նստեցին փոքր եղբայրս՝ Վարդանն ու ջոկատի մարտիկներից՝ Զավեն Պողոսյանը,որն իրեն դրսևորում էր որպես ամենահավատարիմ ու նվիրված մարտիկներից մեկը և ջոկատի խորհրդի անդամ էր:Հարգելի ընթերցող ուշադրություն դարձրեք այս կերպարին՝ Զավեն Պողոսյանին,որը դառնալու է ջոկատի հետ կատարված բոլոր դեպքերի առանցքային կերպարը,որը Արտաշատ էր տեղափոխվել բնակության՝ Ապարանից,իր ծննդավայրից,որը փաստորեն օրգանների կողմից ջոկատ մտցված հենց այն մարդն էր,ով կապ էր պաշտպանելու այդ նույն օրգանների կողմից մեր դեմ որպես գործիք օգտագործվող Ռուբիկ Հակոբջանյանի և Կծան Միշայի հետ,ամեն կերպ գաղտնի օգնելու էր նրանց,լինելու էր անմիջական մասնակիցն ու կատարողն անխտիր այն բոլոր դեպքերի,որոնց համար հետագայում մեղադրանք էր առաջադրվելու ջոկատի բոլոր,նույնիսկ դեպքերին ներկա չգտնված մարտիկներին,ինչի պատճառով դատապարտվելու էին բոլորը՝ նույնիսկ ցուցմունքների բացակայության դեպքում,բայց Զավենի դեմ եղած բազմաթիվ ցուցմունքների առկայությամբ,նա վայելելու էր այն ժամանակ դատախազության հատկապես կարևոր քննիչ հանդիսացող իր հայրենակցի՝ Աղվան Հովսեփյանի հովանավորությունը,որը հանդիսանում էր Ռուբիկ Հակոբջանյանի և Կծան Միշայի խմբի քննիչներից մեկը և ինչպես վերջիններս,այնպես էլ Զավենն՝ ստանալով ամենամեղմ պատիժը,կարճ ժամանակից ազատ էին արձակվելու բանտից…Սակայն այս բոլորն իր տեղում…
Մենք առանձին-առանձին գնացինք դեպի մարտիկների զորանոցը,որն այնքան էլ հեռու չէր բուժկետից:
Սամվելը,Վարդանն ու Զավենը վերցնելով երկու մեքենաները,ես էլ նրանց հետ,պտտվեցինք զինանոցի հակառակ կողմով ու ճամփա ընկանք դեպի Արտաշատ:Հատագայում տղաները պատմում էին,որ մեր գնալուց մոտ կես ժամ անց երբ Ռուբիկ Հակոբջանյանը հարցնում է,թե ո՞րտեղ է Սամվելն ու իմանում է, որ նա կարևոր գործով մեկնել է Արտաշատ,դեռ լուսադեմ չեղած,հավաքում է իր խումբն ու հեռանում Բարձրունուց…
Կես գիշեր էր,երբ հասանք Արտաշատ:Բոլորս տեղավորվեցինք հորս տանը:Առավոտյան,երբ ես արթնացա,տղաներն արդեն չկային:Կեսօրին մոտ էր երբ գնացի շտաբ:Այնտեղ հանդիպեցի մեր շտաբի պետ Հակոբջան Թադևոսյանին ու տղաներին,որոնք անչափ բարկացած էին:Սամվելը չկար:Շտաբում էր գտնվում նաև Արտաշատի թատրոնի դերասան Հայկ Գևորգյանը,որի եղբայրը նույնպես մեր ջոկատի անդամներից էր:Իմացա,որ երբ տղաները զինամթերքը բարձել են մեքենաները և ուզեցել են շարժվել Վայք,հանկարծ լուր է ստացվել,որ Վազգեն Սարգսյանը Երասխավանում մարտ է սկսել և Վայք տանող ճանապարհը գնդակոծման տակ է,փակ է:Մեքենաներից մեկն ազատելով բեռից,Վարդանին ու Զավենին թողնելով բեռան մոտ,Սամվելը,Հակոբջան Թադևոսյանն ու Հայկ Գևորգյանը շտապ մեկնում են Երասխավան:Հակոբջանը պատմում էր.
-Երբ հասանք տեղ,տեսանք որ ոչ մի մարտ էլ չկա,միայն անկանոն կրակոցներ են երկկողմանի:Իջանք ու առաջացանք Վազգենի փայտե տնակը:Սամվելն ասաց՝«ո՞վ է սկսել կրակոցները»,Վազգենը պատասխանեց,թե՝ իր տղաները:Սամվելը կատաղեց,սկսեցին վիճել,բանը հասավ նրան,որ Սամվելը բռնեց Վազգենի զինվորական բաճկոնի կրծքամասից ու սկսեց թափահարել ասելո՝,թե՝. դու չգիտեյի՞ր,որ ես մարտերի մեջ եմ Բարձրունիյում,կանչել էի,փոխանակ օգնության գայիր,ստեղ կրակոց բան ես անում,որ ճամփես փակե՞ս:Հիմի զինամթերք պիտի տեղափոխեմ,ջոկատս էլ Բարձրունիյում է,ո՞նց եմ անելու:Եվ Վազգենի հերթական ցինիկ պատասխանը կատաղեցրեց մեզ ու լրիվ հուներից հանեց-պատմիմ էր Հակոբջանը:Ասաց թե՝.Ի՞նչ անենք բա Սամո ջան,հեսա ընտրություններ են լինելու,բա մի բան չանե՞նք,որ ժողովուրդն իմանա մի գործ արեցինք:
Իսկ այդ օրվա Վազգենի «մի բան անելը» հանուն ընտրությունների,խլեց 4 անմեղ կյանք:Այս մասին Հակոբջանը ժամանակին տեղեկացրեց Աշոտ Նավասարդյանին:Եվ այդ Վազգեն կոչեցյալը չէր էլ մտածում,որ «մի բան անելն» այն պիտի լիներ իրականում,որ օգնության հասներ Բարձրունի,ոչ թե արկածախնդրորեն 4 մարդու կյանք տանուլ տալու գնով և իր «հրամանատարական կետից» դուրս չգալով,փորձեր համբավ ձեռք բերել, առաջիկա ընտրություններին առաջ գնալու համար…
Բավականին վիճելուց հետո,Սամվելը ետ է բերում Հակոբջանին ու Հայկին,տղաներին խորհուրդ է տալիս սպասել Արտաշատում մինչև Երասխավանի ճամփան լրիվ ազատ կլինի ու կդադարեն կրակոցները ,իսկ ինքը նորից մեկնում է Երասխավան,այնտեղից մի կերպ Վայք գնալու,իր ջոկատին հասնելու հույսով:Եվ այդ նույն օրը կեսօրից հետո,երբ հատուկենտ են դառնում կրակոցները,նա շարժվում է դեպի Վայք:Իսկ Վարդանն ու Զավենը զինամթերքի հետ միասին դեռ Արտաշատում էին,սպասելով,որ ամբողջությամբ ազատ ու ապահով լինի Երասխավանի ճանապարհը:
Բարձրունու կռիվը շարունակվում է նաև երկրորդ և երրորդ օրերին՝ Մարտի 24-ին և 25-ին ու դադարում միայն մարտի 25-ի երեկոյան:
Իսկ ի՞նչ էր կատարվում այդ նույն չարաբաստիկ օրը՝ մարտի 25-ին Արտաշատում,երբ ջոկատի բոլոր մարտիկները Բարձրունիյում զբաղված էին մարտերով և նրանցից ընդհամենը երկուսն էին Արտաշատում…
Այդ օրը՝ 1990 թվականի մարտի 25-ի առավոտյան,ես մեկնեցի Երևան՝ ԱԻՄ-ի շտաբ,«Անկախություն» թերթի նոր համարները Արտաշատ տեղափոխելու համար:Մեկնելուցս առաջ Հակոբջանն ինձ ասաց,որ կեսօրից հետո պետք է գնա Հովտաշեն գյուղ,իր բարեկամի տուն խնջույքի և շտաբում չի լինելու:
Իմ Երևան մեկնելուց հետո,շտաբ են գալիս Արտաշատի ՀՀՇ կազմակերպության 5 անդամներ,քանի որ ՀՀՇ-ի շտաբը ճիշտ մեր շտաբի երկրորդ հարկում էր գտնվում:ՀՀՇ-ի տղաները հաճախ էին լինում մեր շտաբում,սիրում էին լսել Հակոբջանի մտքերն ու պատմությունները:Հակոբջանը չափազանց գրագետ մարդ էր և բավականին հետաքրքիր զրուցակից:Նրա զրույցները իրականում շատ հեռու էին ուղղակի զրույց լինելուց,դրանք ավելի շուտ հոգուց բխած,յուրահատուկ պաթոսով արտաբերված թատերական հետաքրքիր ու փոքրիկ նարկայացումներ կարող էին համարվել,որոնք մատուցվում էին այն տեսակ թափով ,որ ուղղակի լցվում էին մարդու հոգու մեջ,նրան տալով հայրենասիրական ուժ ու եռանդ:Այդպես գիտեր պատմել միայն Հակոբջան Թադևոսյանը և անհնար էր կլանված չլսել նրան:
Եվ այդպիսի մի օր էր նաև 1990 թվականի Մարտի 25-ը:ՀՀՇ-ի 5 անդամների հետ զրուցելու պահին,հանկարծ շտաբ է մտնում Զավեն Պողոսյանը և հայտնում Հակոբջանին,թե՝.
-Հենց հիմա Արտաշատի կայարանում մի հատ վագոնա կանգնած,Ադրբեջան գնացող վագոնա,բեռնված հագուստեղենով:Կայարանն ուզումա էսօր էտ վագոնն ուղարկի Ադրբեջան:Էկեք գնանք տանենք այդ վագոնը,վաճառենք,զենք ու զինամթերք կառնենք:
Խայծը նետված էր…
Թե ո՞րտեղից գիտեր այդ վագոնի մասին Զավեն Պողոսյանը,երբ նա Արտաշատում նոր բնակիչ էր և չուներ ոչ մի մտերիմ,կամ ծանոթ:Հատագայում,կատարված բոլոր դեպքերն ու դրանց նրա անմիջական մասնակցությունը կողք-կողքի դնելով պետք է հասկանայինք,թե ո՞վ էր օրգանների կողմից ջոկատ մտցված այդ պռովոկատորը…
Այդ ժամանակ,արդեն երկար ամիսներ էր,ինչ ադրբեջանցիներն անխնա թալանում էին Հայաստանին հասցեագրված բոլոր վագոնները,դրանք կազմում էին միլիարդների հասնող վնասներ,Արցախը զրկված էր ջրից ու գազից և այդ ամենի մասին ամեն օր հաղորդում էին լրատվական միջոցները:Եվ բնական էր,որ թշնամության և Հայաստանին հասցված այդքան անչափելի վնասի առկայության դեպքում,քիչ թե շատ հայրենասեր մարդիկ չպետք է թույլ տային,որ «ինչ որ հրաշքով» Արտաշատի կայարանում հայտնված Ադրբեջանական այդ վագոնը ուղարկվեր հասցեյատիրոջը:Այսօր էլ՝ 22 տարի անց ես այսպես եմ դատում այդ հարցի վերաբերյալ:Եվ այս նույն բանն ասել եմ նաև այն տարիներին դատարանում,երբ դատապարտում էին մեզ այդ վագոնի համար նաև…Այդ պահին ժամանակ էլ չկար մտածելու այդ մեկ վագոնի Արտաշատում հայտնվելու «հրաշքի» մասին,հակառակ դեպքում պարզ կլիներ,որ հատուկ օրգանների կողմից սարքված հերթական թակարդ էր դա ընդհամենը,կամ եթե անգամ սարքված էլ չէր,համենայնդեպս հետագայում, կատարված այդ դեպքը մեր դեմ շատ «գեղեցիկ» օգտագործեցին իշխանության եկած ՀՀՇ-ականներն ու կոմունիստ օրգանների աշխատողները:
Վագոնի մասին լուրն առնելով,անմիջապես ոգևորվում են Հակոբջանն ու ՀՀՇ-ի տղաները:Մինչ նրանք մտածում են,թե ի՞նչ անեն,շտաբ է մտնում կրտսեր եղբայրս՝ Վարդանը:Լսելով վագոնի մասին,նա էլ է ոգևորվում:Մինչ շտաբից դուրս գալն ու կայարան մեկնելը, նրանց է միանում նաև շտաբ մտած Ազատավանցի Խաչիկ Վասիլյանը,որը ոչ մի կուսակցության և ոչ մի ջոկատի անդամ չէր,ուներ հատուկ համակրանք, դեռ այն ժամանակ Հայաստան չմտած Դաշնակցության հանդեպ,երազում էր անդամագրվել Դաշնակցությանը,թեև հատուկ եռանդով,քաջաբար մասնակցում էր բոլոր մարտերին մեր ջոկատի հետ միասին:Ըստ պայմանավորվածության,այդ օրն առավոտյան պետք է շտաբում հավաքվեյին Վարդանը,Զավենն ու Խաչիկը և միասին մեկնեյին Բարձրունի:Լսելով վագոնի մասին,Խաչիկն անմիջապես մի բեռնատար է բերում և բոլորով միասին շարժվում են դեպի կայարան:
Վագոնին մոտենալիս, այնտեղ են լինում նաև Արտաշատի երկաթգծի այն ժամանակվա պետ Տ.Միրզոյանը ու շատ աշխատակիցներ:Հակոբջանը պահանջում է վագոնի փաստաթղթերը,որն ստանալուց և ստուգելուց հետո պարզվում է,որ դա իրոք Ադրբեջանի Խիրդազան կայարանին հասցեագրված վագոն է,2 կոնտեյնեռով,բեռնված Հունգարական հագուստեղենով,որպես օգնություն 90թվականին Բաքվում ռուսական զորքի կողմից ջարդ տարած ադրբեջանցիներին…Տղաները նկատում են,որ վագոնի վրա չկա ոչ անհրաժեշտ կնիքը,ոչ էլ փականը և վագոնի դուռը բաց է:Ներս մտնելով տեսնում են,որ երկու կոնտեյնեռներից մեկը կիսով չափ դատարկ է:Հետո,օրեր անց պետք է իմանայինք,որ վագոնը Արտաշատի կայարան է մտել Մարտի 13-ին,այսինքն մեր ջոկատի կողմից վագոնը դատարկելուց դեռ 12 օր էլ առաջ և այդ նույն օրն էլ բացվել են վագոնի կնիքներն ու դուռը,ապրանքի մի մասը տեղափոխվել է Արտաշատի քաղկոոպի պահեստներ,որտեղից էլ այն ժամանակվա քաղկոոպի պետի՝ Վարդգես Հովակիմյանի անմիջական իմացությամբ ապրանքը վաճառվել է,մի մասն էլ տեղափոխվել Արտաշատի Մանկական աշխարհ խանութ և այնտեղից վաճառվել:Եվ հետո,իր ամենամոտիկ շրջանակներում, Վարդգես Հովակիմյանը հայտարարել է,թե երկաթգծից Ադրբեջան գնացող մի վագոն են բացել,ապրանքը բերել ու վաճառել են,մի մասն էլ թողել են վագոնի մեջ,որ ֆիդայիները գան տանեն:ՈՒ ասել է՝.
-Ապրանքի մի մասն էլ թողել ենք վագոնում,թող ֆիդայիներին ասեն,գան տանեն,հետքը կկորի,ֆիդայիներին բան չեն ասի…
Իսկ Վարդգես Հովակիմյանը մինչև վերջերս Արարատի մարզպետն էր,որի հանդեպ ինչ-ինչ յուրացումների համար գործ են հարուցել և այժմ այդ գործը քննության տակ է դատարանում…Իսկ այն ժամանակ,երբ մեզ այդ վագոնի համա´ր նաև դատապարտում էին ՀՀ Գերագույն Դատարանում,Վարդգես Հովակիմյանը վախենալով սեփական կաշվից և իմանալով,որ մենք տեղյակ ենք ամեն ինչից, հորդորում էր մեզ,թե՝.
-Ձեզ արդեն ձերբակալել են,ի՞նչ կլինի Սամվել ջան,հանկարծ իմ անունը չտաք:Ես ամեն ձևի պատրաստ եմ ձեզ օգնելու:Այնինչ մենք ոչ միայն իր,այլ որևիցէ հարցով ոչ մեկի դեմ ցուցմունք չէինք տվել և ընդհանրապես հրաժարվել էինք որևիցէ բառ գրելուց ու խոսելուց:
Աղբակույտերն էին մնացել նորից վերին օղակներում և հին աղբակույտերին ավելացել էին ՀՀՇ կոչվող նորերն ու մեզ նմաններին,որ սրանց՝այս հին ու նորերի հետ համեմատած անմեղ հրեշտակներ էինք, մեր կատարած,կամ մեր դեմ սարքված «գործերով»,դատապարտում էին բազում տարիների ազատազրկման,կամ ոչնչացնում էին թիկունքից…

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
(Շարունակելի)



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ԱՐՏԱՐ
Dec 26, 2013 15:44


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('28681') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB5\xD5\xBD \xD5\xBD\xD5\xAB\xD6\x80\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB5\xD5\xBD \xD5\xBD\xD5\xAB\xD6\x80\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB5\xD5\xBD \xD5\xBD\xD5\xAB\xD6\x80\xD5\xA5\xD6\x81...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219