ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, December 14, 2013 6:31 - չքննարկված

ՄԵՐ ԲԱՇԻԲՈԶՈՒԿՆԵՐԸ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՆ ԳԱԶԻ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՀԵՏ

Տարբեր երկրների կառավարություններ երբեմն դիմում են հարկատուներին և շարքային քաղաքացիներին, որպեսզի մոլորեցնեն, շեղեն, ապակողմնորոշեն տարաբնույթ հարցերից` համատեղելով այդ ամենը պոպուլիստական ելույթներով ու տնտեսական կեղծ հիմնավորումներով, կարճ ասած տերմինակոխ են անում, որ մարդ բան չհասկանա: Իսկ այն, ինչ անում է ներկայիս գանձագող վարչապետը յուր թիմակիցներով` զավեշտի, ցինիզմի, սեփական ժողովրդին արհամարհելու մի յուրահատուկ սիմբիոզ դերասանական արվեստի ցուցադրություն է, իսկ ժանրը ՝ տրագիկոմեդիա…

Որպես նշվածի ապացույց` կարո՞ղ է ինձ մեկը հիմնավորել, թե ի՞նչ կապ ունեն մեր կառավարությունում ծվարած բաշիբոզուկները գազի գնագոյացման հետ:
Եթե Հայաստան հասնող գազը ռուսական ԳԱԶՊՐՈՄ համաշխարհային ճանաչում ունեցող խոշոր ձեռնարկության սեփականությունն է, և այն, Սիբիրից հասնելով Հայաստանի սահմանին, 189 դոլար արժեքով վաճառվում է Հայաստանում գտնվող մեկ այլ՝ արդեն 100 տոկոս ռուսական ձեռնարկություն համարվող ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻՆ, դե թող մեկը բացատրի, թե ի՞նչ կապ ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը այդ գազի գնի հետ, երբ հայտարարում է, որ ներկայիս ահավոր բարձր գինը չի փոխվելու… Ի՞նչ է նա համատեղության կարգով “գազի մարդ” է աշխատում ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴՈՒՄ, թե՞ համատեղում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը այդ ռուսական ձեռնարկության մամուլի խոսնակի պաշտոնի հետ:

Ինչ վերաբերում է 300 միլիոն դոլար պարտքի մասին ՀՀ էներգետիկայի և ՀՀ ֆինանսների նախարարների իրար հակասող հայտարարություններին, ապա նորմալ պետություններում ու բռնապետություններում էլ այդ փաստը կառավարության հրաժարականի փաստարկված առիթ է, բայց ոչ մեզ մոտ:

Գալով Վլադիմիր “ԻԼՅԻՉ” Պուտինի հայտարարությանը երկիր մտնող գազի 189 դոլար գնին, մեկը կարո՞ղ է բացատրել, թե ՀՀ քաղաքացուն ի՞նչ, թե երկու ռուսական ֆիրմաներ իրար մեջ ոնց են բաշխում Հայաստանում իրենց բիզնեսից ստացված գումարները, այսինքն ով քանիսով է առաքում, իսկ ով քանիսով է բաշխում` ստանալով գերշահույթներ:

Իսկ ամենաահավորը նա է, որ ՀՀ քաղաքացիները իրենց “մարդը” չունեն հայրենի վարչակազմում, որը կբողոքի Հայաստան առաքված զավեշտալի թանկ ու անորակ գազից և դեռ սանկցիաներ կիրառի անբարեխիղճ մոնոպոլիստի հանդեպ:

Ցավով արձանագրենք, որ նմանատիպ իդիոտություն միայն մեր երկրում է հնարավոր, և ստացվել է, որ ունենք մի երկիր, որը գտնվում է փաստացի պատերազմի մեջ, որտեղ սոցիալական ու իրավական անարդարությունից մարդիկ ուղղակի լքում են այն…

Հետևաբար սփյուռքին մնում է Հայաստանից չհեռացող, զավակներին ՀՀ Ազգային Բանակ ճանապարհող և դեռ կառավարական բաշիբոզուկների դեմ միասնական պայքարի ելած մեր հայրենակիցներին ուղղակի ՀԵՐՈՍՆԵՐ համարել:
Իրոք խոնարհվում եմ Ձեր առջև:
Harutyun Arakelyan



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ