ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, December 12, 2013 9:06 - չքննարկված

Դավութօղլուն Երևան է ժամանել անակնկալ ուղեկիցներով. «Հյուրիյեթ»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի՝ Երևան կատարած այցին մեծ ուշադրություն է հատկացրել թուրքական առաջատար լրատվամիջոցներից «Հյուրիյեթը»։

Թերթի թղթակիցն ուղեկցել է Դավութօղլուն և նրա հետ ժամանել Երևան։ «Հյուրիյեթն» իր «Դավութօղլուի Երևանի այցի անակնկալ անունները» վերնագրով հոդվածում ուշադրություն է հրավիրում Թուրքիայի արտգործնախարարին ուղեկցող կազմի, մասնավորապես պատվիրակության հայ անդամների վրա։

Դավութօղլուին ուղեկցում են «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբրե Քոփթաշն ու «Ենի Շաֆաք» թերթի հոդվածագիր Մարգար Եսայանը։ Թուրք նախարարի հետ Երևան է ժամանել նաև Թուրքիայում ծնված և Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող Սամսոն Օզարարատը, ում այց Դավութօղլուի հետ, ըստ թերթի, անակնկալ էր։

Օդանավակայանում թուրքական պատվիրակությանը դիմավորել է ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը։

Թերթը նշում է, որ Դավութօղլուին Երևանում հյուրանոցի դիմաց վաղ առավոտից սպասել են մի խումբ ցուցարարներ, ովքեր պահանջել են Հայոց ցեղասպանության ճանաչում, ինչպես նաև հյուրանոցի դիմաց թուրքական դրոշներ նետել, սակայն թուրք նախարարը հյուրանոց է մտել հետնամուտքից՝ խուսափելով ցուցարարների հետ հանդիպումից։

allTurkey.am

– See more at: http://allturkey.am/7125/%D5%A4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D6%85%D5%B2%D5%AC%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6-%D5%A7-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%AF%D5%A1/#sthash.Hjhtien2.dpuf



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ