ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, November 24, 2013 2:11 - 2 քննարկում

Աթաթուրքն իրականում հրեա գործակալ Յոսի Կոհենն էր.

Թուրքիայի սոցիալական ցանցերում եւ բլոգներում Աթաթուրքին որպես հրեա գործարարի ներկայացնող լուրը սենսացիա է առաջացեւել այդ երկրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի հեղինակավոր Extra Version պարբերականը գրում է, որ տարածվող տեղեկություններում նշվում է` իսկական Մուստաֆա Քեմալը անգլիացիների կողմից (իսկ գուցե` իտալացիների՞- Ակունքի խմբ.) 1911 թ. սպանվել է Տրաբլուսում (Տրիպոլի-Ակունքի խմբ.): Հետագայում Թուրքիայի Հանրապետության ղեկավար դարձած անձի իսկական անունը ոչ թե Մուստաֆա Քեմալ է, այլ նա հրեա գործարար Յոսի Կոհենն է: Ըստ այդ պնդման` օսմանյան բանակի փաշա Մուստաֆա Քեմալի` 1911 թ. սպանվելուց հետո, գործընթացները վերահսկողության տակ առնելու համար արտասահմանյան ուժերը հրեա գործարարին մտցրել են պատմության մեջ` հետագայում Աթաթուրքի վերածված Մուստաֆա Քեմալ անվան տակ: Այս սենսացիոն պնդումն առաջ քաշող շրջանակները ուշադրության են առել 1911 թ. Տրաբլուսում արված Մուստաֆա Քեմալի լուսանկարի եւ հետագայում արված նրա լուսանկարների միջեւ առկա տարբերությունը:

Այս տեղեկությունն արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում, նաեւ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցությանը մոտ բլոգներում: Թուրքիայի պատմաբան գիտնականները այս մասին դեռ որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել:

Թուրքական պարբերականը գրել է. «Մուստաֆա Քեմալ անունով անձ աշխարհ չի եկել: Լուսանկարներում, տեսանյութերում մեզ ցուցադրվող անձնավորությունը հրեա գործարար Յոսի Կոհենն է: Իսկական Մուստաֆա Քեմալը նահատակվել է 1911 թ. Տրաբլուսգարպում: Խոսքը վերջին հարյուրամյակի ամենամեծ խաբեության եւ մեր հարյուրամյա պատմությունը պրոպագանդայի աղբանոցում թաղող հանելուկի մասին է: Չնայած պատմագիտության նկատմամբ հարգանքին, պատմական փաստերը փոշոտ դարակներից իջեցվում եւ սփռվում են մեր առաջ»:

http://azg.am/AM/2013112105



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

vlad
Nov 24, 2013 7:11


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('28556') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://www.ahab...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219