ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, September 18, 2013 15:49 - չքննարկված

Թուրքիայում պատգամավորների մասնակցությամբ վերսկսվել է Դինքի սպանության գործով դատավարությունը

Թուրքիայում վճռաբեկի կողմից Հրանտ Դինքի սպանության գործով վճռի բեկանումից հետո սեպտեմբերի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանում վերսկսվել է Դինքի սպանության գործով դատավարությունը։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարության առաջին նիստին մասնակցելու համար դատարան են եկել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորներ Մահմուդ Թանալը, Սեզգին Թանրըքուլուն, քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության պատգամավորներ Էրթուղրուլ Քյուրքչուն, Լեւենթ Թյուզել, ինչպես նաեւ հասարակական գործիչներ եւ իրավապաշտպաններ։

Դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը դատարանից պահանջել է ձերբակալել սպանության ուղորդողներից Էրհան Թունջելին, ով ազատ էր արձակվել Դինքի գործով վճռի հրապարակումից հետո։

Դատարանը բավարարել է դատախազի պահանջը, որից հետո դատական նիստը հետաձգվել է։

Հիշեցնենք, որ 2012-ի հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ էր արձակվել:

Միայն այս տարվա մայիսին Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը վճռաբեկ 9-րդ դատարանում բեկանվելուց հետո ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան:

http://news.am/arm/news/171665.html

Սեպտեմբերի 17-ին վերսկսվում է «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի քննությունը, սակայն վերջինիս ընտանիքը չի ցանկանում մասնակցել դատավարությունը, գրում է թուրքական Radikal թերթը:

«Մեզ ծաղրող պետական մեխանիզմի ձեռքում չենք ուզում գործիք դառնալ և չենք ցանկանում մասնակցել վերսկսվող դատավարությանը»,- պարզաբանել են Դինքի ընտանիքի անդամները:

Radikal-ին տված ընդարձակ հարցազրույցում նրանք նշել են, որ դատարանն իրենց ծաղրեց, չհարցաքննեց Էրգենեքոնի գործով կալանավորվածներին, իսկ ամենամեծ ծաղրն այն էր, որ հայտարարեց, թե սպանության հետևում որևէ հանցավոր կազմակերպություն կանգնած չէ:

Դինքի ընտանիքի անդամները նշել են նաև, որ թուրքական պետությունը քաղաքական կամք չդրսևորեց, չկատարեց հանրությանը տված իր խոստումը: Ընդհակառակը` Դինքի սպանությանը մասնակցած մարդիկ պաշտոնի բարձրացում ունեցան և դարձան նահանգապետ, նախարար, պատգամավոր, օմբուդսմեն և այլն:

Այդուհանդերձ, Դինքի ընտանիքի անդամները շեշտել են, որ շարունակելու են պայքարն արդարության համար, և իրենց հուսադրող միակ բանն այն է, որ հանրության մի ստվար հատված դատապարտում է Դինքի սպանությունը:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին: 5 տարի ընթացող դատավարությունից հետո` 2012թ. հունվարի 17-ին, հրապարակվեց դատավճիռը: Որոշման համաձայն` թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը կազմակերպելու մեղադրանքով և դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթն ավելի վաղ դատապարտվել էր 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար։ Սակայն 2013թ. հունվարին Թուրքիայի հանրապետական դատախազությունը չեղյալ հայտարարեց Դինքի գործով դատավճիռը:

http://civilnet.am/2013/09/17/hrant-dink-family-lawsuit



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ