Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, August 5, 2013 14:06 - 11 քննարկում

ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ ՕՏԱՐԻ ԶՈՒՌՆԻ ՏԱԿ ՄԻԱՅՆԱԿ ՔՈՉԱՐԻ Է ՊԱՐՈՒՄ…

ՆՈՐԻՑ ՝՝ՄՈԴՈՒՍ ՎԻՎԵՆԴԻ՝՝ ԿԵՆՏՐՈՆԻ ԴԵՄԱԳՈԳԻԱՅԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ…��Ովքեր ուշադիր չեն եղել, կրկնեմ, թե ինչ է ասվում այդ ՝՝մոդուսական՝՝ հայտարարության մեջ հետևյալ մասում. ՝՝Այդ օրն (այսինքն՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին – Աբ. Ստ.) իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց ՄԵՐ ԲՆՕՐՐԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻ ՄԱՍԸ` ՆՐԱ ՀՅՈՒՍՒՍ – ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՏՎԱԾԸ (ընդգծումն իմն է՝ Աբ. Ստ.):
Փաստորեն ՝՝Մոդուս Վիվենդի՝՝ կենտրոնի ղեկավարի պատկերացումների և հասկացողության մեջ գոյություն չունի այն Հայաստանը, որը անվանվում է պատմական գրականության մեջ որպես Ռուսահայաստան կամ՝ Արևելահայաստան, և Սևրի չկայացած պայմանագիրը նա համարում է որպես կայացած պետություն՝ հանրապետություն, մի պետություն, որի սահմանները գծել է ԱՄՆ նախագահ Վիլսոնը: Հենց այդ թղթի վրա միայն գոյություն ունեցող ՝՝պետությունն՝՝ է Արա Պապյանի համար հանդիսանում պետություն, այլ ոչ թե այդ բառացիորեն թղթե, քարտեզային պետությունից արևելք ընկած այն Հայաստանը, որը առկա է պաշտոնական փաստաթղթերում՝ սկսած Արևելահայաստան, Դաշնակցական Հայաստան հասկացությունից մինչ օրս գործող Հայաստանի Հանրապետություն հասկացությունը: Այսինքն գոյություն չունեցող Սևրի հիմունքներով ՝՝ստեղծված թղթե պետությունը՝՝ Պապյանի գլխավորած կենտրոնի համար ՝՝հիմնական պետություն՝՝ է հանդիսանում, որը շնորհվել է ԱՄՆ-ի պրեզիդենտի ապօրինի որոշմամաբ: Դեռ չեմ նշում, որ այդ պայմանագիրը չի վավերացվել և ոչ մի պետության կողմից, իսկ կնքված Լոզանի պայմանագիրը ՓԱՍՏԱՑԻՈՐԵՆ խաչ քաշեց ամեն տեսակ Սևրի պայմանագրի վրա: Առավել կոնկրետ և վերջնական կասեմ հետևյալը. բոլոր ժամանակների միջազգային իրավունքի դիրքերից Վիլսոնյան որոշումը անօրինական էր Թուրքիայի մասով, քանի որ այդ պայմանագիրը հակասության մեջ էր մտնում Թուրքիայի կողմից ընդունված ՝՝Ազգային ուխտի՝՝ հետ, որը հռչակում էր փաստացիորեն նրա տարածքային ամբողջականության գաղափարը: Կատարեմ առավել արմատական եզրակացություն վերոնշվածից, որ Արա Պապյանի ղեկավարությամբ գործող կենտրոնի կողմից տարածած այդ հայտարարությամբ կամ իրավաբանորեն կասկածի տակ է դրվում, կամ՝ չեղյալ է հայտարարվում ներկա Հայաստանի Հանրապետության իրավաբանորեն և փաստացի գոյության փաստը:
՝՝Մոդուս Վիվենդի՝՝ Կենտրոնի նմանատիպ մոտեցման դեպքում Հայաստանը իրավաբանորեն չի ճանաչվում որպես պետություն, փոխարենը պետություն է հանդիսանում Սևրի հիման վրա այսպես կոչված ՝՝ստեղծված՝՝ այն Հայաստանը, որը առկա է միայն Վիլսոնյան քարտեզում. Տեղադրում եմ այդ քարտեզի հղումը. նրանք, ովքեր լավ են աշխարհագրությունից, գոնե կտարբերեն , թե որտեղ է հյուսիս արևելքը, իսկ նրանք, ովքեր լավ չեն՝ կհուշի ներկված գույնը. ահա այդ քարտեզը
http://freebooks.do.am/MAPS/Dashnagrer-Sevr1920_1.JPG
Բացի այդ, Վիլսոնի կողմից սահմանների ուրվագծման համար հիմք է հանդիսացել ըստ էության և փաստացիորեն 1917 թվականի վերջերին ռուս-թուրքական ռազմաճակատի գիծը, որի համար տեղադրում եմ այդ քարտեզի հղումըhttp://www.armeniansgenocide.am/content_images/Haykakan%20Harc0089-0090.jpg:
Նայեք երկու քարտեզները, դրեք կողք-կողքի և համամատելով համոզվեք, որ տառացիորեն կրկնվում է այդ սահմանագիծը համաձայն ռազմաճակատի գծի 1917 թվականի իրավիճակի համապատասխան: Ահա՛ թե որտեղից է Վիլսոնը հայթայթել իր կողմից գծված սահմանների համար աղբյուրը: Ուղղակիորեն հաշվի է առնվել պատերազմի հետևանքով ՌՈՒՍԱՍՏԱՆԻ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ ԳՐԱՎՎԱԾ, ԻՍԿ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ, այն տարածքները, որտեղ որ կանգ են առել զինադադարի կնքման հետևանքով ռուսական զորքերը: Միայն այսպես կարելի կլինի բացատրել և հասկանալ, թե այդ որտեղի՞ց Վիլսոնյան փաստաթղթում հայտնվեց ՝՝ ելք դեպի Սև ծով՝՝ հասկացությունը: Սևրի պայմանագրի կնքման քննարկումներում գնացել է Հայաստանի սահմանների մասին խոսակցությունը, խոսվել է ելք դեպի Սև ծովի մասին, սակայն աղբյուրը, որի հիման վրա գծվել է Վիլսոնի կողմից Հայաստանի սահմանները, վերցված է 1917 թվականի դեկտեմբերի 5- ի Երզնկայի զինադադարի ծամանակ գոյություն ունեցող ռազմաճակատի գիծը, որն անցնում էր՝ Տրապիզոնից Սև ծովի ափից մոտ 200 կիլոմետր դեպի արևմուտք, ապա իջնում դեպի հարավ՝ Գյումուշխանե – Երզնկայից փոքր ինչ արևմուտք, Քղի-Գենջ- Օղնուտ – Մուշ – Բիթլիս Մոկս- Ադամակերտ և վերջանում Պարսից սահմանով: Իսկ Պարսկաստանի պետական սահմանը թողնվել է նույնությամբ, քանի որ ՝՝Պարսկաստանի հարց՝՝, որպես այդպիսին գոյություն չուներ, ինչպես որ ուներ այսպես կոչված ՝՝հայկական հարց՝՝-ը, մի արհեստական ստեղծված հարց, որը Արևմուտքին հարկավոր էր միայն շահարկելու և իր աշխարհաքաղաքական նպատակները իրագործելու համար: Արևմտյան մասում ըստ Սևրի պայմանագրի Հայաստանի սահմանը լինելու էր. մեջբերում եմ հոդված 89-ը ամբողջությամբ.
՝՝Հոդված 89.
Թուրքիան և Հայաստանը, ինչպես և Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տերիտորիաների ապառազմականացման վերաբերյալ՝՝:
Դե հիմա եկեք մի փոքր մտածենք, թե ինչ ուժերի օգտին է գործում այդ ՝՝Մոդուս Վիվենդի՝՝ կոչվող կենտրոնը, որի ղեկավարն է Արա Պապյանը:
Կարևոր հարցերից է նաև, թե այդ ինչու՞ Վիլսոնի այսպես կոչված ՝՝իրավարար վճիռը՝՝ կայացվեց 1920 թվականի դեկտեմբերի 22-ին: Ինչու՞ ավելի շուտ չկայացվեց: Նորից դիմենք Սևրի պայմանագրին.
՝՝Հոդված 91.
Եթե 89-րդ հոդվածում նշված տերիտորիայի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա Սահմանագծման հանձնաժողով, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը՝՝:
Ինձ համար հարց է առաջանում. ինչու պետք է այդ սահմանների հարցը որոշվեր ՝՝ԵՐԵՔ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ՝՝, որը ճիշտ և ճիշտ կրկնում է իմ կողմից ցույց տրված այն 1917 թվականի դեկտեմբերյան զինադադարի ժամանակ առկա ռազմաճակատի գիծը, որտեղ կանգ էին առել ռուսական զորքերը: Ինչ է, Ամերիկյան կողմը հանձին Վիլսոնի, երբ այդ սահմանները ուրվագծվում և հրապարակվում է երեք ամիս 12 oր հետո, չէ՞ր կարելի առավել շուտ որոշել թուրք-հայկական սահմանը: Ստացվում է, որ սպասեցին մինչև թուրք-հայկական այսպես կոչված ՝՝պատերազմի՝՝ սկսվելուն, որ նոր արդեն պատերազմի վերջին՝ նոյեմբերի 22-ին կայացնեն իրավարար վճիռը, երբ հայկական կողմը կանգնած էր խորհրդայնացման շեմին: Կարելի է եզրակացնել, որ թուրքական դիվանագիտությունը կարողացավ Սևրի ստորագրումից հետո կամ հենց դրա ժամանակ պայմանավորվածություն գտնել Անգլիացիների և ԱՄՆ-ի հետ և համարձակ կերպով գնալ Սևրի պայմանագրի ստորագրմանը՝ գաղտնի կերպով ստանալով հավաստիացումներ, որ չեն պատրաստվում Հայաստանին տրամադրել ոչ մի տեսակի օգնություն, իսկ իրավարար վճռի կայացնելը կստիպի Հայաստանին վերջնականապես հույսեր կապել Արևմուտքի հետ և այդ ձևական պատերազմից հետո կնքել Թուրքիայի հետ մի պայմանագիր, որը Թուրքիան կթելադրի Դաշնակցական Հայաստանին, որով միածամանակ վերջիններս կհրաժարվեն ամեն տեսակ պահանջներից, կհայտարարեն թուրքերին բարեկամ ժողովուրդ: Այսինքն, օգնողի դերում հանդես կգա Արևմուտքի կողմից Թուրքիան: Հետևաբար, ես կասկածի տակ եմ դնում նաև այն շրջանառվող թեզը, ըստ որի Խորհրդային Ռուսաստանը ֆինանսավորել է Թուրքիային Հայաստանի Հանրապետոության դեմ պատերազմ սկսելու գործում: Եթե կար մի շահագրգիռ կողմ, ապա այդ շահագրգիռ կողմը հանդիսանում էր նախ և առաջ Անգլիական կայսրությունը, որը նպատակ ուներ Թուրքիայի ձեռքերով պատերազմ հրահրել Կովկասյան տարածաշրջանում: Այդ պատճառով էլ տեղի չունեցավ Թուրքիայի վերջնական մասնատումը, նրանցից և ոչ ոք չուղարկեց գեթ մեկ գումարտակ Փոքր Ասիա կամ Անատոլիա կոչվող տարածքը օկուպացնելու համար: Հակառակը, փաստաթղթերը այլ բան են խոսում. նախ՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը. մեջբերեմ Ս.Տ. Ալիխանյանի գրքից մի հատված. ՝՝Քեմալականներն իրենց «ռևոլյուցիոն ողջույնների տարափի տակ արագացրին ու կնքեցին դաշնակների հետ Ալեքսանդրապոլի ստրկացուցիչ պայմանագիրը, որպեսզի դրանով Սովետական Հայաստանի կառավարությանը կանգնեցնեն կատարված փաստի առաջ։ Այնուհետև, դրանից անմիջապես հետո, երբ Ռևկոմը դեռ Երևան չէր հասել, սկսեցին ճչալ, թե իրենք չեն կարող վստահել հայ բոլշևիկներին, քանի որ նրանք հայ են։ Այս պատրվակի տակ էլ սկսեցին թաքցնել Ալեքսանդրապոլից իրենց չհեռանալու իսկական պատճաոները:Հայաստանում սովետական իշխանության հաստատման մասին Օրջոնիկիձեի նոյեմբերի 29-ի հեռադիրը ստանալուն պես նոյեմբերհ 30-ին Քաղբյուրոն քննում է հայ-թուրքական հարաբերությունների հարցը և որոշում խաղաղ բանակցությունների միջոցով լուծել դրացի այդ ժողովուրդների տերիտորիալ դարավոր վեճը։ Քաղբյուրոն նպատակահարմար է գտնում Թուրքիայի և Հայաստանի սովետական կառավարության միջև նոր բանակցություններ սկսել Սովետական Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, սահմանների հարցը որոշել Սովետական Ռուսաստանի մասնակցությամբ հայ-թուրքական խառը հանձնաժողովի միջոցով, ինչպես նաև կնքել սովետա-թուրքական բարեկամության պայմանագիր։ Դեկտեմբերի 1-ին Կենտկոմից Օրջոնիկիձեին տրվում է հետևյալ հեռագիրը. «Մենք որոշել ենք համաձայնություն տալ պայմանագիր կնքելու առթիվ։ Հանձնաժողով կուղարկենք, Չիչերինի համապատասխան նոտան կտրվի։ Պետք է կասեցնել թուրքերի շարժումը Բաթումիի վրա, քեմալականները պետք է ճանաչեն Հայաստանի անկախությունը, նրանց առայժմ վստահել չի կարելի, նրանք մեծ խորամանկներ են, այսպիսին է քաղբյուրոյի որոշումը»:
Նույն օրը Չիչերինը Մդիվանուն հանձնելու համար Լեգրանին հղում է հետևյալ հեռագիրը. «Մեզ ցանկալի է իմանալ, թուրքական կառավարությունը ստացե՞լ է արդյոք Բեքիր Սամիի հետ մեր մշակած պայմանագրի նախագիծը, որը Յուսուֆ Քեմալի հետ ուղարկվել է Անկարա: Թուրքական կառավարությունը դա ընդունելի է համարում և ինչպե՞ս է վերաբերվում այն կետերին, որոնք տարաձայնություն էին առաջ բերել մեր և Բեքիր Սամիի միջև) որոնց պատճառով վերջինս չկարողացավ որոշում ընդունել»: Դեկտեմբերի 3-ին Չիչերինը ՌԿ(բ)Պ Կենտկոմի Քաղբյուրոյին ներկայացնում Է Սովետական Հայաստանի վերաբերյալ տարվելիք քաղաքականության մասին առաջարկներ: Նա գրում Է, որ Հայաստանում սովետական իշխանության հաստատման կապակցությամբ փոխվել է ողջ իրադրությունը և Մդիվանուն պետք Է տալ նոր դիրեկտիվներ: Հայաստանի սովետականացումը պահանջում Է նոր դիրեկտիվներ տալ Մդիվանուն։ Եթե մենք Սովետ ական Հայաստանին դիվանագիտական աջակցություն ցույց չտանք, դա ամենուրեք հիասթափություն կառաջացնի սովետական իշխանության կողմնակիցների մեջ։ Մենք, ցավոք սրտի, մինչև այժմ չգիտենք, թե որոնք են հաշտության թուրքական պայմանները։ Մդիվանին պետք է սանձահարի թուրքերին և չափավորի նրանց պահանջները Հայաստանի նկատմամբ: Թուրքերը մեզնից օգնություն են սպասում ոսկով և զենքով, և մենք այդպիսով նրանց վրա ազդելու հզոր միջոց ունենք։ Պարզ Է, որ Անտանտից ղեռևս նրանք չեն ստանում, մենք կարող ենք թուրքերին խոստ անալ վերսկսել մեր օգնությունը պայմանով, եթե նրանք դուրս գան Հայաստանից: Հայաստանի անկախությունը պետք Է երաշխավորվի, միաժամանակ մենք առաջվա պես պետք Է պնդենք, որ սահմանագծման հարցը տրվի մեր մասնակցությամբ խառը հանձնաժողովի լուծմանը»։
Դեկտեմբերի 4-ին Քաղբյուրոն հանձնարարում Է արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատին Մդիվանու համար մշակել նոր դիրեկտիվներ։ Մդիվանու խնդիրը Քաղբյուրոն համարում Էր Ալեքսանդրապոլի պայմանագրի չեղյալ հայտարարելը և Թուրքիայի և Սովետական Ռուսաստանի միջև բարեկամության դաշնագրի կնքման համար բանակցություններ նախապատրաստելը: Մշակված դիրեկտիվները Օրջոնիկիձեի միջոցով Չիչերինը անմիջապես ուղարկում Է Մդիվանուն։ Դեկտեմբերի 4-ին Օրջոնիկիձեն զեկուցում Է Չիչերինին, որ դիրեկտիվները հաղորդվել են Մդիվանուն. «Մդիվանու առաջ իմ կողմից հարց Է դրված Հայաստանում սովետական իշխանության հաստատման կապակցությամբ մեր մասնակցությամբ խառը հանձնաժողով ստեղծելու։ Հուսով եմ այսօր պատասխանը ստանալ»։ Նույն օրը Չիչերինը գրում Է Օրջոնիկիձեին. «Հայաստանի սովետականացումը արմատապես փոխում Է դրությունը։ Այդ հասկանում են թուրքերը։ Պետք է պնդել մեր մասնակցությամբ խառը հանձնաժողովի ստեղծման վրա: Դեկտեմբերի 4-ին Օրջոնիկիձեն Մդիվանու հաղորդումների հիման վրա հեռագրում Է Մոսկվա, որ քեմալականներն անվստահությամբ են վերաբերվում հայ կոմունիստներին և մտադիր են շարունակել իրենց հին քաղաքականությունը: Դեկտեմբերի 5-ին Չիչերինը քեմալականներին նախազգուշացնելու և հարաբերությունների հետագա բարդացումը կանխելու նպատակով Սովետական կառավարության հանձնարարությամբ՝ պահանջում է Մդիվանուց հասկացնել տալ թուրքերին, որ նման սկիզբը կարող Է ունենալ վատ վախճան, ուստի քեմալականները պետք Է փոխեն իրենց վերաբերմունքը Սովետական Հայաստանի նկատմամբ: «…Պետք Է պնդել, որ թուրքերր այսուհետև ոչ միայն առաջ չշարժվեն Հայաստանի տերիտորիայով, այլև հետ քաշեն զորքերը մինչև Արփաչայը, որը Կարսի նահանգը բաժանում Է մնացած Հայաստանից։ Չենք առարկում մինչև Հայաստանի հետ տերիտորիալ հարցերի լուծումը Կարս ի նահանգում թուրքերի ժամանակավորապես մնալուն: Պետք Է պնդել հաշտության պայմանների մեղմացման վրա, հատկապես
կոնտրիբուցիայից թուրքերի հրաժարվելու վրա։ Շարունակում ենք պնդել, որ
հայ-թուրքական սահմանագծումները հանձնվեն մեր մասնակցությամբ խառն
հանձնաժողովին»: Վերջում Չիչերինը նախազգուշացնում Էր, որ միան այս
պայմանների կատարման դեպքում ՌՍՖՍՌ-ի կառավարությունը կհավատա
քեմալականների անկեղծությանը և նրանց ցույց կտա ֆինանսական և ռազ-
մական աջակցություն։Այդ օրերին ինտենսիվ գրագրություն Է տեղի ունենում Օրջոնիկիձեի, Չիչերինի, Լեգրանի և Մդիվանու միջև։ Կարաբեքիրի նկատմամբ մնալով իր հին դիրքերում, Մդիվանին դեկտեմբերի 5-ին հիստերիկ հեռագիր է տալիս, որսովետական կոդմը չպնդի թուրքերի կողմից արվելիք զիջումների վրա, հայ֊թուրքական կոնֆերանս հրավիրելոլ և Ալեքսանդրապոլի պայմանագիրը վերանայելու վրա։ Նա գտնում է, որ թուրքերին պետք է վստահել և, վերջ տալ զենք
բաց թողնելու արգելքին և Նովորոսիյսկում սպասող թուրքական նավերը բար-
ձել զենքով, շտապեցնել ռուս-թուրքական կոնֆերանսի հրավիրումր Մոսկվայում։ Մդիվանին ամեն կերպ աշխատում է համոզել Օրջոնիկիձեին և Չիչերինին, որ նրանք Կարաբեքիրի նկատմամբ վարեն սիրալիր քաղաքականություն՝
Կարաբեքիրին համարելով Սովետական Ռուսաստանի համար ամենաձեռնտու
թուրք մարդը և «Անգլիայի համոզված հակառակորդը»։ Դեկտեմբերի 6-ին դեկտեմբերի 6-ին Բ.Լեգրանը Չիչերինին և Օրջոնիկիձեին հղած հեռագրում գրում էր.
«Նկատի ունենալով, որ Կարաբեքիրը համառորեն հրաժարվում է Հայաստանի կառավարության հետ հաշտության բանակցություններ սկսել և նրա այն
հայտարարությունը, որ հայկական հարցը ենթակա է հայ կոմունիստների մի-
նիմալ մասնակցությամբ Մոսկվայում հրավիրվելիք ռուս-թուրքական կոնֆե-
րանսի լուծմանը, անհրաժեշտ է Ձեր հեղինակավոր դիմումը Անկարայի կառա-
վարությանը՝ Սովետական Ռուսաստանի մասնակցությամբ անհապաղ հայ-թուրքական կոնֆերանս հրավիրելու մասին»: Դեկտեմբերի 7-ին Լեգրանը Չիչերինին առաջարկում է. «…չսպասելով՝ թուրքական պատվիրակության Մոսկվա գալուն՝ շտապ Ալեքսանդրապոլ գործուղել հեղինակավոր մի ընկերոջ, որպեսզի Կարաբեքիրի վրա հնարավոր ճընշում գործադրի»: Լեգրանը խնդրում է Մդիվանուց վերջնականորեն պարզել և հայտնել, թե.ե՞րբ են թուրքերր դատարկելու Ալեքսանդրապոլը: Դեկտեմբերի 11-ին Մդիվանին հայտնում է Լեգրանին, որ թուրքերը որոշել են առայժմ Ալեքսանդրապոլը չթողնել, քանի դեռ Հայաստանում սովետական իշխանությունը չի ամրապնդվել և բավականաչափ կարմիր զորքեր
չկան»:
Այսպիսով թուրքերն ամեն անգամ մի պատճառ էին հորինում արդարաց-
նելու համար իրենց թշնամական գործողությունները՝ դրանց տալով ՝՝հեղափոխական՝՝ կերպարանք։ Դաշնակների հարցը թուրքերը հոլովում էին
զուտ քաղաքական դեմագոգիայի նպատակով. քեմալականները ոչ միայն շահագրգռված չէին դաշնակներին մեկուսացնելու հարցում, այլ ընդհակառակը,
իրենք նրանց հետ սերտ կապեր էին ստեղծում՝ Ռևկոմին տապալելու նպա-
տակով։
Երբ Ժողովրդական Կոմիսարների Սովետին պարզ է դառնում, որ Թուր-
քիան Ալեքսանդրապոլի պայմանագիրը չեղյալ հայտարարելուց և Հայաստանի
Ռևկոմի հետ Սովետական Ռուսաստանի միջնորդությամբ բանակցությունների
մասին առաջարկներից հրաժարվում է և պնդում Մոսկվայի բանակցություն-
ների վրա, ընդառաջում է թուրքերի ցանկությանր ե համաձայնում Մոսկվայում
գումարել ոուս-թուրքական կոնֆերանս՝ Սովետական Ադրբեջանի և Սովետական Հայաստանի մասնակցությամբ։
Դեկտեմբերի 6-ին Չիչերինը Կենտկոմին գրում է նամակ, որտեղ ասված էր.
«Առաջարկում ենք Կենտկոմին հանձնարարել Արտգործժողկոմատին մշա-
կելու Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրի նախագիծ, որի մեջ նախատես-
ված լինեն երաշխիքներ Վրաստանի և Հայաստանի անկախության վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի սահմանների որոշումը պետք է կատարվի խառը
հանձնաժողովի կողմից մեր մասնակցությամբ, պետք է հաշվի առնվեն ինչպես
հայ, այնպես էլ մահմեդական բնակչության էթնոգրաֆիկ պահանջները։ Այնուհետև պայմանագրում պետք է հոդվածներ լինեն քաղաքացիների փոխադարձ
իրավունքների, ապրանքափոխանակության և այլ հարցերի մասին, որոնք արդեն մշակված են թուրքական ներկայացուցիչ Բեքիր Սամիի հետ նրա Մոսկվայում գտնված ժամանակ»: Այդ առթիվ Չիչերինի ստորագրությամբ Անկարայի կառավարությանն
ուղարկված նոտայում պահանջվում էր Սովետական Հայաստանի մասնակցությունը կոնֆերանսին, քանի որ կոնֆերանսը պետք է քննարկի Հայաստանի արմատական շահերը շոշափող հարցեր. «Ռուսաստանի Սովետական կառավարությունը, ստանալով թուրքական կառավարության առաջարկությունը Մոսկվայի կոնֆերանսի մասին ուրախությամբ ընդունում է այդ նախաձեռնությունը և միաժամանակ անհրաժեշտ է համարում Հայկական և Ադրբեջանական Սովետական կառավարությունների ներկայացուցիչների ներկայությունը, քանի որ այդ պետությունների, Թուրքիայի և Ռուսաստանի միջև պետք է լուծման ենթարկվեն տերիտորիալ և այլ հարցեր»:
Օրջոնիկիձեն կապվելով Լեգրանի հետ՝ հարցնում է թուրքերի դիրքի և Մդիվանու վարքագծի մասին և հաղորդում Չիչերինի վերոհիշյալ նոտան՝ հանձնա-
րարում նախապատրաստել Մոսկվայի կոնֆերանսին հայկական պատվիրա-
կության մասնակցությունը։ Չիչերինի վերջին խոսքերն ամբողջապես ուղղված են քեմալական կառավարության թշնամական այն քաղաքականության դեմ, որ նա իրագործում էր Հայաստանի օկուպացված շրջաններում և Ալեքսանդրպոլի պայմանագրի ուժով ձգտում էր կիրառել նաև Սովետական Հայաստանում։
Չնայած Հայաստանի կառավարության պատվիրակությունը Ալեքսանդր Բեկզադյանի գլխավորությամբ ժամանեց Մոսկվա, բայց նա կոնֆերանսին մասնակցելու հնարավորություն չունեցավ։ Թուրքական պատվիրակությունը հրաժարվեց մեկ սեղանի շուրջը նստել նրա հետ, պատճառաբանելով, որ մտադիր չէ Ալեքսանդրապոլի պայմանագիրը վերանայել, որովհետև Վրացյանը, որը Երևանամ դաշնակների փետրվարյան հեղաշրջման հետևանքով գտնվում էր իշխանության գլուխ հեռագրել էր, թե Հայաստանի հարցը ենթակա չէ Մոսկվայի կոնֆերանսի քննարկմանը և, որ «Հայրենիքի փրկության կոմիտեն կանգնած է Ալեքսանդրապոլի պայմանագիրը պաշտանելու դիրքերում՝՝: Մեջբերման ավարտ:

Կարծում եմ այսքանից հետո պնդել այն թեզը, թե իբր Խորհրդա-թուրքական բանակցությունների արդյունքում է հյուսվել հայ-թուրքական պատերազմը, անհիմն է, քանի որ, ինչպես երևում է դիվանագիտական գրագրություններից, բանակցություններից թուրքերը ամեն կերպ պաշտպանում են Ալեքսանդրապոլի պայմանագիրը չքննարկելու գաղափարը, որի դրույթները ռազմական օգնություն տրամադրելու մասին իրենց ծայրով ուղղված էին վերջին հաշվով Խորհրդային Ռուսաստանի դեմ: Հետևաբար միայն այն հանգամանքը, որ առանց լուրջ դիմադրության թուրքական զորքերը գրավելով խորանում էին հայկական տարածքներով, խոսում է այն մասին, որ պայմանավորվածությունը եղել է այդ պատերազմի այս կերպ զարգանալու մասին: Իսկ հավաստիացումները, որով Թուրքերը պատրաստակամ են իմպերիալիստական Անգլիայի դեմ պայքարելու համար, ընդամենը դեմագոգիա է, ոչ ավելին: Ամեն ինչից երեվում էր, որ Վիլսոնի իրավարար վճիռը միայն երկակի դիվանագիտական խաղ էր, որից էլ բխեց իր քաղաքական-ռազմական բովանդակությամբ Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ պայքարելու Խորհրդային Ռուսաստանի դեմ:
Հետաքրքիրն այն է, միաժամանակ, որ Կարսի ամրոցի ԱՌԱՆՑ ՄԱՐՏԻ հանձնումը միայն բավական էր, որպեսզի այնտեղ պահվող ռազմամթերքը օգտագործվի զինելու իր դիվիզիաները. այսքանից հետո խոսել, թե Խորհրդային Ռուսաստանը զինեց Քեմալի բանակը, համենայն դեպս՝ այդ շրջանում, ինձ համար համոզեցուցիչ չէ, քանի որ դեկտեմբեր ամսին թուրքական կողմը պնդում էր ռազմական հատկացումներ կատարել թուրքական բանակին՝ համաձայն 1920 թվականի օգոստոսի 24-ի պայմանագրի:
Եթե Պապյանական կենտրոնը հայտարարում է, թե Ալեքսանդրապոլի պայմանագիրը Ստորագրվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ի գիշերը և լույս 3-ի առավոտյան, և հետևաբար չէր ներկայացնում պետական իշխանություն, ապա նա այստեղ նորից ակամա մտնում է պատմության մեջ, որից դուրս գալ այդպես հեշտությամբ ես նրան չեմ թողնի: Ստացվում է այնուամենայնիվ, ըստ նրա, որ գործում է կամայական մոտեցումը. որտեղ որ հարկն է, նա համարում է խորհրդային հռչակված իշխանությունը լեգալ, որտեղ որ պետք չէ՝ չի համարում: Մի տեղ նա բնորոշում է որպես Հայաստանը անօրինաբար օկուպացված բոլշևիկյան զորքերի կողմից, մեկ այլ տեղ նշում որ դաշնակցականները այլևս օրինական իշխանություն չէին: Որտե՞ղ է չափորոշիչը: Նա՝ Պապյանը, չի ցանկանում տեսնել իրական պատմությունը, որտեղ ուզած թե չուզած պետք է կապել ՝՝Փետրվարյան ապստամբություն՝՝ կոչեցյալը կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրի դրույթների հետ, որտեղ Թուրքիան պարտավորվում է զինական օգնություն տրամադրել Հայաստանի դաշնակցական կառավարությանը: Ի վերջո, եթե առկա էր այսպես կոչված թուրք – ռուսական զինական համագործակցությունը, այդ ինչու՞ թուրքերը չէին դուրս գալիս Ալեքսանդրապոլից տևական ժամանակ և բազմաթիվ դիվանագիտական մանևրումների մեջ էին գտնվում ռուսական դիվանագիտության հետ: Այսպե՞ս է լինում համագործակցությունը: Բոլշևիկները էշ չէին և գիտակցում էին, որ Թուրքերը ցանկանում են գրավել Բաթումը և այլ տարածքներ, այդ պատճառով էլ վերջիններիս ախորժակին չափ ու սահման չկար: Կարաբեքիրի այդ այսպես կոչված ՝՝խուլիգանությունները՝՝ պատահական չէին և ուղղորդվում էր Քեմալի կողմից: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հոդվածի հիման վրա հրապարակել էի հետևյալ վերնագրով մի հոդված՝՝ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ՝՝ վերնագրով, որտեղ տրված են շատ հարցերի պատասխաններ: Այնպես որ երկար մեջբերումներից խուսափելու համար կտեղադրեմ հղումը Հատուկ ՝՝մոդուսականների՝՝ համար. http://www.louysworld.com/archives/24987 :

Լինելով դիվանագետ, դիմելով պատմությանը, Պապյանը չի կամենում տեսնել պատմական իրողությունը հղումում ներկայացված տեսանկյունից:
Ահա թե ինչու, հայ թուրքական պատերազմից հետո քեմալականները սկսեցին արդեն իրենց իսկական դեմքը ցույց տալ: Եթե Խորհրդային Ռուսաստանին ձեռնտուր էր համագործակցել քեմալականների հետ մինչ դեկտեմբերի երկուսին կամ երեքին կնքված Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ապա այդ պայմանագրի կնքումից հետո արմատապես վիճակը տարածաշրջանում փոխվում է: Ալեքսանդրապոլի պայմանագրի դրույթներից հստակ երևում է, որ քեմալականները պատրաստ են հիմնավորվել տարածաշրջանում առավել խորը և չեն շտապում հանձնել Ալեքսանդրապոլ քաղաքը արդեն Խորհրդային հռչակված Հայաստանին: Ահա թե ինչու Ռուսական կողմը ըմբռնեց, որ քեմալականների շարժման թիկունքում արդեն կանգնած է Անգլիան, հետևաբար կոշտացրեց իր դիրքորոշումը խոսելով թուրքերի հետ պատերազմի սպառնալիքի ակնարկով:
Պապյանին թվում է, թե ՝՝հայկական հարցն՝՝ է ՝՝լուծում ՝՝իրավաբանական նեղ տեսանկյունից՝՝ մոռանալով, որ միջազգային իրավունքը ծնվում և պահպանվում է ուժով, միջոցներով, շահերով և ի վերջո՝ մեծ քաղաքականությամբ, այլ ոչ թե այս կամ այն օրենքներում տեղ գտած ձևակերպումներով: Պապյանի կարծիքով պետք է հաշվի նստեն այդ իրավարար կոչվող վճռի մասով հայերի հետ, սակայն չի կամենում համառորեն նկատել, որ այդ վճիռը չպետք է կատարվեր, քանի որ այդ ընդամենը քաղաքական ակտ էր, իսկ միջազգային քաղաքականությունը խարսխված է միայն ուժերի և միջոցների վրա՝ որի հիման վրա էլ նոր գործադրվում է միջազգային իրավունքը կամ իրավահարաբերությունը: ՝՝Ուժն է ծնում իրավունք՝՝ -ը հնամենի, սակայն ոչ երբեք Նժդեհի կողմից սեփականացված ասույթն է կանգնած միջազգային իրավահարաբերությունների ակունքում: Կոնցեպտուալ մակարդակով Պապյանի մոտեցումներում հենց այս հասկացողության բացակայությունն է, որ դրդել է նրան լծվելու նման նեղ, անպտուղ գործունեությանը:
Իսկ այժմ եկեք հասկանանք, թե ինչի հիման վրա է Արա Պապյանը կառուցել իր այս անպտուղ հայտարարությունը.
՝՝Հուլիսի 5-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի կողմից կազմակերպված իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը, որին մասնակցում են մոտ 100 անվանի իրավաբաններ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից:ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովին ներկայացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Բնավ պատահական չէ, որ հայ իրավաբանների ուշադրության կենտրոնում են Հայոց ցեղասպանության իրավական հիմնախնդիրները: Դուք տեսական և գործնական մասնակցություն եք ունենում դրա միջազգային ճանաչման գործընթացներին:Գնահատելի են ձեր ջանքերը տարբեր երկրների պետական և քաղաքական կառույցների ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին բևեռելու և ճշմարտությունը համայն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ՝ նպաստելով աշխարհի որևէ կետում ցեղասպանության ահավոր ոճիրի կրկնության կանխարգելմանը»:Ողջունելով համաժողովի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ չափազանց կարևոր է ոչ միայն մեր պայքարին նոր թափ հաղորդելը, այլև այն առավել կազմակերպված և գիտական հիմքերի վրա դնելը: Ցեղասպանությունից անցել է շուրջ 100 տարի, մնացել են ցեղասպանության վերքերն ու հետևանքները, սակայն, ի հեճուկս ցեղասպանություն գործած Թուրքիայի, հայ ժողովուրդն այսօր կա, ունի երկու պետություն և հզոր Սփյուռք, ուստի պատմական արդարության վերականգնման ուղղված մեր պայքարը դեռ առջևում է»:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՄԻԵԴ-ի դատավոր Ալվինա Գյուլումյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Շնորհավորելով համաժողովի մասնակիցներին ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ՝ բանախոսները կարևորեցին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում հետագա անելիքները իրավական հարթությունում: Միջազգային մարտահրավերներին դիմակայելու համար կարևորվեց միջազգային իրավունքի երիտասարդ մասնագետների պատրաստումը, ովքեր կներկայացնեն հարցի իրավական քննարկումը միջազգային ատյաններում: Համաժողովը նոր խթան կհանդիսանա «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ստեղծված պետական հանձնաժողովի և Սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնաժողովների առավել արդյունավետ գործունեության համար:
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և միջազգային իրավական միտքը» թեմայով նիստի ընթացքում քննարկվեցին միջազգային ատյաններում Հայ Դատի իրավական լուծման հարցը բարձրացնելու նպատակահարմարության, պահանջատիրության ձևակերպման, համարժեք գույքային և տարածքային փոխհատուցման, հետևանքների վերացման և այլ հարցեր: Իրավաբանները անդրադարձան նաևՍԵՎՐԻ և ԿԱՐՍԻ միջազգային պայմանագրերի իրավական հետևանքների, մարդու իրավունքների ոլորտում որպես առաջին միջազգային պայմանագիր Ժնևյան կոնվենցիայի հետադարձ ուժի կիրառման, պետական հանցագործությունների հանդեպ միջազգային իրավահաջորդության հետ կապված հիմնախնդիրներին:

Համաժողովի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. Իրականության պարադիգմները և մարտահրավերները» գրքի շնորհանդեսը: Համաժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Համաժողովն իր աշխատանքները կշարունակի հուլիսի 6-ին: Նյութի աղյուր՝http://www.a1plus.am/am/official/2013/07/05/conference :

ԵՐԵՎԱՆ.- Հուլիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում իր աշխատանքը շարունակեց «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սփյուռքում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության իրավական հարցերի քննարկմանը:

Զեկույցով հանդես եկան ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի նախագահ Գևորգ Դանիելյանը, ՀՀ արդարադատութան նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, «Արևմտահայերի ազգային կոնգրես»-ի նախագահ, միջազգային իրավունքի փորձագետ ֆրանսահայ Սուրեն Սերայդարյանը, միջազգային իրավունքի պրոֆեսոր արգենտինահայ Ռոբերտո Մալխասյանը, իրանահայ իրավաբան Ռիտա Ավետիսյանը, Ռուսաստանը ներկայացնող իրավաբաններ Կարեն ներսիսյանը, Սիմոն Ծատուրյանը և ոլորտի այլ մասնագետներ:

Քննարկվեցին ցեղասպանության ենթարկվածների ժառանգների գույքային փոխհատուցման վերաբերյալ դատական ատյաններ անհատական և խմբակային կարգով հայցադիմումներ ներկայացնելու, իրավահաջորդության և պահանջատիրության ներկայացման այլ հարցեր:

Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ ստեղծվում է հատուկ հանձնախումբ՝ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու նպատակով:

Համաժողովը ընդունեց հայտարարություն, որը ներկայացվում է ստորև:

Հայտարարություն ընդունված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցների կողմից

Կարևորելով աշխարհասփյուռ հայ իրավաբանների ներուժի ուղղորդման անհրաժեշտությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ,

արձագանքելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կոչին,

ողջունելով Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսների 2013թ. ապրիլի 24-ի համատեղ հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, հետևանքների հաղթահարման, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները իրավատիրոջը վերադարձնելու մասին,

արժևորելով ցեղասպանությունների հիմնախնդիրների վերաբերյալ հայ և օտարազգի իրավաբանների մինչ օրս կատարած աշխատանքները՝,

քննարկելով Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման հիմնախնդիրները միջազգային իրավունքի շրջանակներում,

Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցներս՝ դիմելով բոլոր հայ իրավաբաններին, ցեղասպանությունների հիմնախնդիրներով զբաղվող միջազգային իրավունքի օտարազգի մասնագետներին:

Հայտարարում ենք՝

1. Հայ իրավաբանների առաջնահերթ խնդիրը համարում ենք ոչ թե Ցեղասպանության ակնհայտ իրողության փաստումը, այլ հետևանքների հաղթահարման առումով իրավական հիմնավոր ու ամբողջական թղթածրարի պատրաստումը՝ համաժողովում ներկայացված մոտեցումների, առկա հետազոտությունների ու փաստաթղթերի, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա,

2. իրավական հիմնախնդիրների շրջանակներում համագործակցելու ենք ՀՀ Նախագահի գլխավորությամբ գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և Սփյուռքում գործող հանձնախմբերի հետ,

3. ստեղծելու ենք հատուկ հանձնախումբ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու համար։

Իրավաբանների համահայկական խորհրդաժողով

ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոն

ՀՀ իրավաբանների միություն
Նյութի աղբյուր՝ http://orer.eu/archives/8045 :

Հատկապես ուշադրություն դարձրեք պետական պաշտոնյաների անձնակազմի թվաքանակին և հետևյալ՝ ՝՝…արժևորելով ցեղասպանությունների հիմնախնդիրների վերաբերյալՀԱՅ ԵՎ ՕՏԱՐԱԶԳԻ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ մինչ օրս կատարած աշխատանքները…՝՝ արտահայտության վրա, որը նշանակում է , որ առաջնորդվելու են գլխավորապես Արա Պապյանի ՝՝մոդուսական՝՝ նախաձեռնության իրականացրած աշխատանքներով: Հետաքրքիրն այստեղ այն է , որ այդ խորհրդաժողովի մասին հայտարարության մեջ չնշվեց Արա Պապյանի ՝՝մոդուս Վիվենդի՝՝ կենտրոնի անվանումը: Եզրակացնում եմ, որ պատահական չէր այդ, քանի որ դեռևս չեն կամենում ի հայտ բերել նրա մասնակցությունը Թուրքիայի կողմից առավել արմատական պատասխաններ չտեսնելու համար: Այնուամենայնիվ ոչ պակաս արմատական պատասխանը իրեն երկար սպասեցնել չտվեց.

՝՝Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 12-ին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` դատապարտելով Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` Հայ իրավաբանների միջազգային համաժողովի ընթացքում հնչեցրած հայտարություննները:

«Նման բարձր դիրք զբաղեցնող պաշտոնյանի նման հայտարարությունները այդ երկրում տիրող խնդրահարույց տրամադրությունների արտացոլումն են: Այդ մոտեցումները վերաբերում են ինչպես Թուրքիայի տարածքային ամբողջականությանն, այնպես էլ թուրք-հայկական հարաբերություններին: Դրանք նաև հակասում են այն պարտավորություններին, որ ստանձնել է Հայաստանը միջազգային կազմակերպությունների առջև` որպես ՄԱԿ-ի և ԵԱՀԿ անդամ պետություն: Պետք է հստակ ըմբռնել, որ որևէ մեկը չի կարող հողային պահանջներ ներկայացնել Թուրքիային», – նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի` ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ:

Հուլիսի 5-ին Երևանում կազմակերպված Հայ իրավաբանների միջազգային համաժողովի ընթացքում Աղվան Հովսեփյանը հայտարարել էր. – «Իմ խորին համոզմամբ` Ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները»:

Նյութի աղբյուր՝ http://www.armenialiberty.org/archive/news/latest/2031/2031.html?id=25046419 :

Ուշագրավ է հատկապես. «…Նման բարձր դիրք զբաղեցնող պաշտոնյանի նման հայտարարությունները այդ երկրում տիրող խնդրահարույց տրամադրությունների արտացոլումն են…՝՝ դիտողությունը, որը եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից առօրյա-կենցաղայինի կստացվի հետևյալը. ՝՝«…Նման բարձր դիրք զբաղեցնող պաշտոնյանի նման հայտարարությունները այդ երկրում տիրող ՀՈԳԵԿԱՆ տրամադրությունների մասին է խոսում՝՝:
Գաղտնիք չէ, որ անիրատեսությամբ է տառապում հայ ժողովուրդը, սակայն դասեր քաղել այդպես էլ չսովորեց ո՛չ իր անիրատես այսպես կոչված ՝՝թղթիշերեփյան՝՝ դիվանագիտությունից, ո՛չ էլ՝ անընդհատ կոտորվելուց: Ոչ մի տարբերություն գոյություն չունի Հայաստանի առաջին հանրապետության և ներկա հանրապետության քաղաքական վերնախավի հայացքների և գաղափարների, քաղաքական հստակ կողմնորոշման միջև: Իրավիճակի տարբերությունը Սևրի պայմանագրից բխող այսպես կոչված ՝՝Վիլսոնյան իրավարար վճռի՝՝ և ներկայիս հետ նրանումն է, որ Հայաստանի քաղաքական վերնախավին արևմտյան կողմնորոշման դրդող խայծը բաց թողնվեց Արևմուտքի կողմից, իսկ ներկայումս այդ խայծը բուն իշխանությունների կողմից է շրջանառության մեջ դրվում, որը բացի առճակատումից այլ լավ քաղաքական իրավիճակի չի կարող հանգեցնել: Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար անհրաժեշտ է որպեսզի Արևմուտքը բացառի և ետ կանգնի նրա հետ ամեն տեսակի համագործակցությունից՝ դուրս բերի նրան Նատոյից, արգելի նրա ապրանքների արտահանությունը եվրոպական երկրներ, լիակատար շրջափակման ենթարկի նրան և ի վերջո, ռազմական ինտերվենցիա ձեռնարկի նրա վրա: Սակայն այդ հնարավոր չէ, քանի որ Թուրքիայի դերը Մերձավոր Արևելքում որպես կարևորագույն պլացդարմի, չի նախատեսի նման պատժամիջոցներ կիրառելը հանուն… մի ինչ որ Հայաստանի ԵՐՐՈՐԴ հանրապետության, հանուն այսպես կոչված ՝՝միջազգային իրավունքի՝՝, որը միայն այնքանով է իրավունք, քանի դեռ դրա թիկոնքում կանգնած են ուժերն ու միջոցները:
Այժմ խնդրին նայենք մեկ այլ հայեցակետից.
՝՝ Հայ-թուրքական սահմանը հատած հովիվը կրակ էր բացել ռուս սահմանապահների վրա
2 օգոստոսի 2013 – 14:17 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմապահ վարչությունը քննում է չորեքշաբթի հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպը: Այդ մասին այսօր հայտնել է վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Ըստ նախնական տվյալների, 35-ամյա թուրք հովիվ Մուսթաֆա Ուլքերը խախտել է Հայաստանի հետ սահմանը: Նա կրակ է բացել սահմանը հսկող ռուս սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փորձել է սահմանից ավելի հեռու անցնել: Ռուս սահմանապահները հակադարձ կրակ են բացել, ինչի արդյունքում օրինախախտը վիրավորվել է: Anadolu գործակալությունն իր հերթին նշում է, որ Մուսթաֆա Ուլքերը հատել է Հայաստանի հետ սահմանը, քանի որ գնում էր հոտի հետևից, ինչի արդյունքում մահացու վիրավորվել է:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ՀՀ պետական սահմանը հսկող Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերը կրակ էին արձակել սահմանը խախտած հովիվի վրա, ով ստացված վնասվածքներից մահացել էր: Նյութի աղբյուր՝http://www.panarmenian.net/arm/news/167311/:

Մեջբերեմ ևս մեկ, սակայն այս անգամ արդեն՝ պրովոկացիոն հոդված.
՝՝Ռուսները կարծում են, որ հայերի հանդեպ ինչ ուզենան անհետևանք ու անպատիժ կանեն:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ջուր է առել բերանը և համառորեն լռում է հայ-թուրքական սահմանում սպանված թուրք սահմանախախտի միջադեպի մասին: ԱԳՆ-ն էլ, սպասելով ԱԱԾ-ի արձագանքին, նույնպես լռում է: Ակնհայտ է, որ ամբողջ հարցը կենտրոնացած է ՀՀ ԱԱԾ-ՌԴ սահմապահներ հանգույցում և ներկայումս, կարծում եմ, խնդիրը ձգձգվում է պատասխանատվության հարցի պատճառով: Ռուսները չեն ուզում խոստովանել, որ ռուս սահմանապահն է սպանել անզեն թուրքին, հայերն էլ չեն ուզում իրենց վրա վերցնել իրենց չարածը, մանավանդ Հայաստանի ներկա քաղաքական բարդ իրադրությունում: Ռուս մեկնաբաններն արդեն երկու բլեֆ են նետել ասպարեզ, թե իբր թուրքին սպանողը ռուսական սահմանապահ ջոկատում ծառայող մի հայ զինվոր է և իբր թե թուրքը զինված է եղել և կրակել է սահմանապահների վրա: Իրականում սա հարյուր տոկոսանոց հակահայկական ռուսական խայտառակ սադրանք է, որի նախադեպերին արդեն ականատես ենք եղել վերջին ամսում:

Այս կարգի հարցերը պատահական չեն հայ-ռուսական հարաբերություններում: Եթե ռուսների ո՛չ այնքան աղմկոտ և հայտնի սադրանքները հայերի դեմ այնքան էլ մեծ արձագանք չեն ունեցել հայերի մեջ և մարսվել են ի վնաս հայերի, ապա հայերի կողմից նույնիսկ աներևակայելի մասշտաբային սադրանքների արագ մոռացության գիրկն ուղարկելը ռուսներին հանգեցրել է այն մտքին, որ հայերի հանդեպ ինչ ուզենան՝ անհետևանք ու անպատիժ կանեն: Խոսքս վերաբերում է կովկասյան ճակատում 1915-ի ռուսական զորքերի համատարած նահանջին ողջ Արևմտյան Հայաստանի տարածքից, որն իրականում ռուսների և քրդական աշիրաթապետերի փոխհամաձայնությունների առաջին պայմանն էր դեռ ողջ մնացած արևմտահայաստանցիներն ամբողջովին ոչնչացնելու գործում: Երբ որոշ հայեր պարզաբանումներ պահանջեցին՝ ռուսական հրամանատարությունը հայտարարեց, որ համատարած նահանջի մասին հրաման տալը հիմնված է եղել իրենց Կարո անունով մի գործակալի զեկույցի վրա, որն այն մասին էր, թե իբր թուրքերը ավելի քան տաս դիվիզիաներ են կենտրոնացրել ռուսների դեմ և մոտ օրերս խոշոր հարձակում են սկսելու: Շուտով պարզվեց, որ այդ ամենը սուտ է ու բլեֆ, բայց եղեռնից փրկված հայերի մնացորդները կոտորվեցին տասնյակ հազարներով:

Մեր օրերում էլ ռուսական սադրանքների և ճնշումների պակաս չկա: Խայտառակություն էր, երբ ռուսները բացահայտորեն ստիպեցին հայերին ընդունել, որ Ադլերի մոտ հայկական ինքնաթիռի կործանումը ո՛չ թե Ադլերի օդակայանի դիսպետչերի, այլ իբր զոհված հայ օդաչուների մեղքն էր, չնայած ձայնագրություններից պարզ երևում էր, որ դա դիսպետչերի արած գործն էր: Դրա հետևանքով այս դեպքի Ֆինանսական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը ընկավ Հայաստանի վրա: Ահա այսօր էլ ռուսները ուզում են ջրից չոր դուս գալ հայերի հաշվին՝՝: Նյութի աղբյուր՝ http://www.vemard.com/2013-05-02-02-57-38/item/4755-2013-08-02-17-39-09:
Ես դեռ չեմ կամենում անդրադառնալ այս հոդվածի հակապատմական և հակագիտական բովանդակությանը, քանի որ այն ավելորդ էջեր ՝՝մրոտելու՝՝ տեղիք կտա և կհեռացնի քննարկվող թեմատիկայից, սակայն կանդրադառնամ լրատվամիջոցի կողմից շրջանառվող պրովոկացիային: Այն, որ Ռուսական սահմանապահ զորքերում ծառայության մեջ կարող է գտնվել հայ զինվոր, դրանում զարմանալ հարկավոր չէ, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ռազմական համագործակցության ոլորտում դաշնակիցն է հանդիսանում, հետևաբար կարող է գտնվել ռուսական սահմանապահ զորքերում հայ զինվոր, որը կատարում է իր զինվորական պարտականությունները և մարտական առաջադրանքը: Այդ Թուրքիայի կողմից իրականացված սահմանախախտմանը տրվել է համարժեք պատասխան: Անկախ նրանից, թե հայ զինվոր է գտնվել ռուսական սահմանապահ զորքերում, թե ռուս զինվոր, կատարվել է մարտական առաջադրանքը և սահմանախախտման դիմաց տրվել է համարժեք, ռազմական կանոնագրքից բխող իրավաչափ պատասխան,քանի որ սահմանախախտումը մնում է սահմանախախտում: Եվ հետո, չգիտես ինչու սահմանախախտը միշտ հանդիսանում է այսպես կոչված կամ ՝՝գյուղացի՝՝, կամ՝ ՝՝հովիվ՝՝: Չգիտես ինչու արոտի և արածեցնելու համար միշտ ՝՝նախընտրելի՝՝ տարածք է հանդիսանում սահմանը: Ինչ է , այլ տեղ հնարավոր չէ՞ արածեցնել ոչխարը կամ կովը… Իսկ ինչո՞վ են զբաղված թուրքական սահմանապահ ուժերը… Ինչ է , նրանք այնտեղ գոյություն չունե՞ն և հանգիստ թողնում են մոտենալ ամեն մի ՝՝հովիվի՝՝ սահմանամերձ ըստ էության ռազմական արգելված գոտուն… Եկեք ուրեմն այդ հովիվի անունը դնենք դիվերսանտ, որը ուղարկված է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից, հանդերձանք ունենալով իրեն վրա զրահաբաճկոնը, զենքը քանի որ նույնիսկ հասցրել է կրակ բացել և ՝՝վիրավորվելով՝՝ հեռացել: Ամեն դեպքում այդ ՝՝հովիվը՝՝, որը գործել է Թուրքական հատուկ ծառայությունների կարգադրություններով: Նմնան նվազագույն ինֆորմացիան որը բաց է թողնվել ամբոխի մեջ, պետք է լրատվամիջոցների կողմից շահարկվի ու մատնացույց արվի ռուսական պատասխանատվությունը այդ ամենի մեջ, սակայն ի՞նչ հիմքով, դա չի ասվում. դե իհարկե, 5-րդ զորասյուն հանդիսացող լրատվամիջոցների առաքելությունը մեր երկրում հակառուսական թույն և տրամադրություններ ներարկելն է և այդ ամենը տանում է Հայաստանից ռուսական զորքերը դուրս հանելու կործանարար գաղափարին: Լրատվամիջոցները կատարում են հինգերորդ զորասյան դերը, դրանում կասկած անգամ չկա: Իսկ եթե այս ամենին գումարենք հուլիսի 5,6- ին տեղի ունեցած Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի զեկույցները և հայտարարությունները պետական պաշտոնյաների մակարդակով, ապա կարելի է լրիվ պատկերացնել, թե ինչ պատասխան առավել կոնկրետ տրվեց Թուրքիայի կողմից. այսինքն սա ուղղակի նշանակում է մի դավադրություն, որը ուղղված է Հայաստանի ազգային անվտանգությանը: Լրատվամիջոցների՝ նման դիվերսանտի միջադեպի հետ կապված հարցի շրջանառությունը պետք է զարգացում տա հակառուսական կողմնորոշման գործիչներին, իրավաբաններին, հասարակական կազմակերպությունների ղեկավարներին բարձրացնել հայ-ռուսական ռազմական դաշինքը խզելու հայտարարություններին, որը նորից հայտնվեց լրատվական դաշտում հետևյալ ձևով.

՝՝Ռուս սահմանապահներին կհամոզե՞ն հեռանալ Հայաստանից Նաիրա Հայրումյան
Քաղաքականություն – Շաբաթ, 03 Օգոստոսի 2013, 09:45

Ամենայն հավանականությամբ, ԵՄ հետ Հայաստանի ասոցիացիայի պայմաններից մեկն էլ այն է, որ Երեւանը հրաժարվի Ռուսաստանի սահմանապահ ծառայություններից: Այժմ, ինչպես հայտնի է, Ռուսաստանը հսկում է Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանները: Հազիվ թե ԵՄ հետ Հայաստանի ասոցիացիան հնարավոր լինի այն դեպքում, եթե Հայաստանի սահմանները օտար սահմանապահներն են պահում:
Ռուս քաղաքագետները բացահայտ ասում են, որ Ռուսաստանը պահպանում է ոչ թե Հայաստանի, այլ ԱՊՀ արտաքին սահմանները: Այսինքն, Հայաստանը ոչ թե ինքնիշխան երկիր է, որն ինքնիշխան սահմանային հարաբերություններ ունի հարեւանների հետ, այլ ԱՊՀ քաղաքական միության մաս: Ի դեպ, ԱՊՀ անդամ է նաեւ Ադրբեջանը: Իսկ դա ենթադրում է, որ եթե ԵՄ-ը Հայաստանի հետ ասոցիացիա է ցանկանում, պետք է պահանջի, որպեսզի Հայաստանի սահմանները պահպանի ոչ թե Ռուսաստանը, այլ Հայաստանը, կամ եվրոպական ուժերը:
Այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Թերեւս, Ռուսաստանին այդ մասին ասվել է: Հնարավոր է, նաեւ այդ կետի պատճառով Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում հրապարակել ԵՄ հետ ասոցիացիայի տեքստը:
Այս ֆոնին, հայ-թուրքական սահմանային միջադեպը, երբ ռուս սահմանապահները գնդակահարել են թուրք հովվին, նման է սադրանքի՝ ընդդեմ հայ-թուրքական սահմանը Եվրոպայի «իրավասության» տակ դնելու:
Պետական սահմանների պաշտպանությունը երկրի ինքնիշխանության կարեւոր պայմաններից մեկն է, եւ որեւէ միության հետ ասոցիացիայի որոշում ընդունող ինքնիշխան երկիրը չի կարող թույլ տալ, որ իր սահմաններն այլ երկիր պաշտպանի: Դա նոնսենս կլիներ Հայաստանի համար, եւ հենց դրանից է թերեւս ամենաշատ վախենում Ռուսաստանը, երբ իր սահմանապահները ստիպված կլինեն հեռանալ «ԱՊՀ սահմաններից»:
Հայաստանը կարող է մնալ ՀԱՊԿ ռազմական բլոկում, կարող է չազգայնացնել ռազմավարական ենթակառուցվածքները, որոնք տրվել են Ռուսաստանին, սակայն Հայաստանը եւ Եվրամիությունը չեն կարող լինել ասոցիատիվ հարաբերություններում, եթե Հայաստանի եւ Թուրքիայի, որը ԵՄ Մաքսային միության անդամ է, սահմանը հսկում է Ռուսաստանը:
Ռուսաստանի սահմանապահները Հայաստանի անվտանգության երաշխիք չեն, եթե Թուրքիան պատերազմ սկսի Հայաստանի դեմ: Չկա որեւէ հիմք ենթադրելու, որ Թուրքիայի հարձակման դեպքում Ռուսաստանը դա կընդունի որպես ոտնձգություն ԱՊՀ-ի դեմ եւ պատերազմի մեջ կմտնի Ռուսաստանի հետ: Եւ չկա առիթ մտածելու, որ Թուրքիան Հայաստանի վրա չի հարձակվում միայն այն պատճառով, որ Հայաստանի սահմանը հսկում է Ռուսաստանը՝՝:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/86402 :

Այժմ տեսնու՞մ եք, թե որտեղ է տանում Պապյանական ՝՝Մոդուս Վիվենդի՝՝ կենտրոնի հայտարարությունները այսպես կոչված նեղ ՝՝իրավաբանական՝՝ հիմնավորումները, որի հիման վրա Հայաստանում տեղի են ունենում Իրավաբանական այսպես կոչված համաժողովներ, որոնք նպատակ են հետապնդում իբր Թուրքիայից ետ բերեն հայկական ՝՝եկեղեցապատկան՝՝ ունեցվածքը և այսպես կոչված ՝՝կալվածքները՝՝: Առճակատման տանող այս նախաձեռնությունները, որոնք ի վերջո իրենց հիմքում ունեն հակառուսական տրամադրությունների առաջ բերման ակնկալիք և նպատակ, ստացան անմիջական արձագանք այսպես կոչված թուրքական կողմից ուղարկված ՝՝հովիվի՝՝ տեսքով, որը ոչ այլ ոք էր, քան ուղղակի՝ դիվերսանտ: Ամեն դեպքում սա ռուսական կողմին հարկավոր չէր, հարկավոր էր միայն այն ուժերին Հայաստանում, որոնք ունեն կույր հակառուսական ատելություն, մոռանալով պատմությունից որ Վիլսոնյան որոշումը կայացվեց այն ժամանակ, երբ արդեն պրակտիկորեն դաշնակցական կառավարության գլխավորած Հայաստանը ջախջախվել և ճզմվել էր արտաքին ուժերից միայն այն պատճառով, որ ընդգրկված էր հակառուսական կոալիցիայի երկրների դաշինքի մեջ: Այսօր, երբ արդեն նորից ցանկանում են հարություն տալ Վիլսոնյան վճռին, որը իր բնույթով անօրինական է հենց միջազգային իրավունքի տեսանկյունից, ուղղակիորեն տանում է Ռուսաստանի դաշնության ռազմական համագործակցությունից կտրվելուն: Այդ մասին է խոսում Ռուսաստանի ուղղակի ակնարկը, երբ վաճառեց ՝՝ՍՄԵՌՉ՝՝ կոմպլեքսը Ադրբեջանին՝ հասկացնել տալով, որ դեմ է ամեն մի Հայաստանյան պրոարևմտյան նախաձեռնություններին:

Հայաստանի ազգային անվտանգության, գոյապահպանության միակ երաշխավորը միջազգային իրավունքը չէ, այլ՝ ուժը, որի արմատները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում…

Հեղինակ՝ Աբրահամյան Ստեփան

 



11 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ստեփան Աբրահամյան
Aug 7, 2013 13:56


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('27777') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD6\x80\xD5\xA1 \xD5\x8A\xD5\xA1\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD6\x80\xD5\xA1 \xD5\x8A\xD5\xA1\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD6\x80\xD5\xA1 \xD5\x8A\xD5\xA1\xD5\xBA\xD5\xB5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219