ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, July 21, 2013 2:37 - 6 քննարկում

Մենք չպետք է տրվենք այդ սադրանքին:

 

Այն, որ Ռուսաստանում գոյություն ունի հինգերորդ շարասյուն, ա՛յո այդպես է: Իսկ որտե՞ղ գոյություն չունի այդ շարասյունը: Կարևորը այն է, որ այդ չար ուժը գտնվում է խիստ հսկողության ներքո: Կրկնում եմ՝ Ռուսաստանը 17թ-ի Ռուսաստանը չէ: Նա այսօր ավելի է տեղեկացված: Հրաչյա Հովհաննիսյանի հետ կատարվածը չարժե ուռճացնել: Եթե վարորդի անունը լիներ Միխայիլ Իվանով, այսպես էլ նրան կներկայացնեին, որպես Իվանով, ինչպես դա արվում է ամեն օր: Պարզապես նա հայ էր, հետևաբար ներկայացվեց հայի ազգանվամբ: Ինչ մնում է հիվանդանոցի հագուստով ներկայացնելուն, այս հարցին կարելի է ներկայանալ երկու կողմից՝
1. որպես զոհերի քանակից ելնող ներքին վիրավորանքի հետևանք, շուտափույթ նրան բանտ նետելու միտումնայության,
2. ազգամիջյան հակասություն հրահրելու, արժանապատվության հողի վրա:

Ամեն դեպքում, եթե այս հարցում խառն է խառնակչի մատը, մենք չպետք է ուռճացնենք այս երևույթը: Դրանով մենք ջուր ենք լցնում նրանց ջրաղացին: Առանց այն էլ, նման հարմար առիթի են սպասում, այդ շարասյան գործակալները Հայաստանում (Հայրիկյան-ներ, Մուրադյաններ, ընտրյալ-Արզումանաններ, Պապյաններ, Կիրակոսյաններ, Մանուկյաններ, պետրոսյանական ոհմակներ և այլն), սեպ խրելու համար հայ-ռուսական հարաբերություն-ներում:
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ցուցաբերելու իրավաբանական օգնություն իրենց քաղաքացուն, կապված պատահարի հետ: Այնպես որ, եկեք մի կողմ դնենք հագուստի հարցը, չտալու համար այդ հարցին ազգային երանգ: Սա չի բխում հայ-ռուսական գործըն-կերության շահերից: Կարևորը այն է, որ գոյություն ունեն պետական հարաբերություններ, որտեղ ամեն ինչ հնարավորին չափ կարգին է: Ինչ մնում է ներքին էշելոններում կատարվող պրովոկացիաներին, մենք պետք է այդքան հեշտ չտրվենք այդ սադրանքներին: Ո՞վ չգիտի, որ գոյություն ունի այդ ուժը, որը փորձում է խառնել, իրար դեմ հանել, ազգամիջյան հակասություն սրել և այլն: Հաճախ այդ գործողությունները մենք սխալմամբ վերագրում ենք
Ռուսաստանի կառավարությանը: Մենք պետք է պատրաստ լինենք, ոչ թե բերաններս լայն բացելու, այլ օգնելու, ընդառաջելու ռուսական օրինականությանը, բացահայտելու ճշմարտությունը, առանց ավել ու անտեղի ազգային երանգավորման: Այո, վարորդը հայաստանի քաղաքացի է: Այո, նրան ներկայացրել են ոչ արժանապատիվ տեսքով: Սակայն մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք Հայաստանի քաղաքացուն իրական ու իրավական օգնություն ցուցաբերելու հարցի վրա, պաշտպանելու նրա իրավունքները, կատարվածին տալով ԿԵՆՑԱՂԱՅԻՆ կարգավիճակ:
Ինչ մնում է Ա. Աբրահամյանին, եկեք հանգիստ թողնենք այդ մարդուն: Անձնական դժգոհությունները չպետք է մասսայականացնել: Այո նա անչափ գոռոզ է, ցուցամոլ, հաճախ սիրում է քիթը խցկել այնտեղ, որտեղ պետք չէ, մակերեսային է, մեծամիտ-անգրագետ, և այլն և այլն: Օրինակ եթե նրան ասեն. «քեզ պետք է ներկայացնեն ռուսական հեռուստատեսությամբ, որպես մեծ գործարարի, սակայն դրա համար հարկավոր է տրամադրել 1միլիոն դոլլար», նա մեծ ուրախությամբ կտրամադրի: Սակայն եթե մի մայր մոտենա և մի երկու կոպեկ խնդրի իր հիվանդ երեխայի համար, անկասկած կհայտնվեն տեղակալներ, կխոստանան օգնություն, հաջորդ օրը ՌՀՄ կայքում տեղադրելով օգնության հայտարարություն: Կամ ասենք՝ պատրաստ է տրամադրել 1,5 միլիոն դոլլար ՀՀ ձրիակերներին, որպես «տարեկան օգնություն», այն դեպքում, երբ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունը մինչ այսօր չունի իր սեփական առանձնաշենքը: Ինչպես գիտենք, ՌՀՄ-ն գործում է վարձակալված շենքում: Ամեն դեպքում, թեկուզև ելնելով ցուցամոլությունից, այս մարդը եկեղեցի կառուցելուց բացի, ունի իր հաշվին գրանցված բազում բարեգործություններ՝ Ռուսաստանում, Հայաստանում, Ղարաբաղում: Մենք չպետք է կույր լինենք, այդ ամենը չտեսնելու համար: Իչևիցե նա կա, մենք ուրախ ենք նրա՝ որպես հայրենասերի գոյության համար: Եվ ճիշտ կլինի, հնարավորության չափ հանգիստ թողնել նրան: Նա այն է, ինչ կա:
Պարզապես, որպես տեղյակ անձնավորություն, ասեմ հետևյալը՝ այսօր միջազգային դավադիր այդ ուժը, որը փորձում է գահընկեց անել Պուտինին («Բոլոտնի» շարժում), անում է ամենը, որպեսզի իր կողմը ձգի հայ մեծահարուստներին, նրանց առաջարկելով բիզնեսի մեծ հնարավորություններ: Ա. Աբրահամյանը գտնվում է երկու կրակի արանքում: Այդ է պատճառը, որ նա մի կողմից հանդես է գալիս հայ-ռուսական բարեկամության օգտին, մյուս կողմից Մոսկվա է հրավիրում Ռաֆֆի Հովհաննիսյանին, կամ պաշտպանում Վ. Օսկանյանին, պաշտպանելու համար բիզնեսը արևմտյան դաշտում: Այս խաղը նա որդեգրել է Ս. Սարգսյանից, որի հետևանքով կորցրել է ռուսական «արքունիքում» առկա իր վաղեմի հեղինակությունը: Ինչևիցե, փաստը այն է, որ այսօր հայկական համայքի առջև փակ են ռուսական լրատվական ուղիները, ինչպես նաև հեռուստատեսությունը:
Իմ այն հարցին թե՝ հարկավոր է ստեղծել հայկական ուղղորդությամբ գործող կլոր սեղան հեռուստատեսությունում, ՌՀՄ Մոսկվայի բաժանմունքի ղեկավար Գ. Խալաթյանը պատասխանեց. «մեր առջև փակ են բոլոր դռները, մեզ չեն սպասում ոչ մի տեղ, չեն հրավիրում հեռուստատեսությունից»:
Վերադառնալով մեր առօրյա հոգսին՝
մութ ուժերը անում են ամենը, որպեսզի ի հայտ գա ազգամիջյան հակակրանք, հակասություն: Մենք չպետք է տրվենք այդ սադրանքին:

petros



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ստեփան Աբրահամյան
Jul 21, 2013 8:15


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('27618') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x84\xD4\xB1\xD5\x8D 6. ...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x84\xD4\xB1\xD5\x8D 6. ...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x84\xD4\xB1\xD5\x8D 6. ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louy in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219