ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, July 15, 2013 18:22 - չքննարկված

մաֆիոզ “տիրացու Կճոն” պատժում է ում ցանկանա

Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը աշխատանքից ազատել է Արարատյան թեմի Արարատ երիտասարդաց միության նախագահ Տեր-Հակոբ քահանա Խաչատրյանին։Մեր տեղեկություններով՝ պատճառը հուլիսի 7-ին Հ 2 հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Չենք սպասում» հաղորդման ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մի արտահայտությունն է եղել։ Գագիկ Շամշյանը հաղորդման ընթացքում պատմել է Երուսաղեմ կատարած իր ուխտագնացության մասին, որի ղեկավարը եղել է Տեր Հակոբը։ Շամշյանը վերջում ասել է՝ «Տեր- Հակոբը 1000 Կճոյան արժի»։
Այս հաղորդումից հետո ոմն Արմեն, ում ճանաչում են որպես “խինկալիանոցի Արմեն”, տարբեր տեղերում ասել է, որ ինքը մտերիմ է Կճոյանի հետ, եւ Գագիկ Շամշյանի այդ արտահայտությունը չի մարսվելու։ Իսկ երկու օր առաջ արդեն նույն “խինկալիանոցի Արմենն” արդեն հաղթանակած տոնով ազդարարել է. “Տեր Հակոբի հարցերը լուծված են, նա շուտով կթռնի”։
Ինչպես տեսնում ենք, արդեն պարզ դարձավ, որ “խինկալիանոցի Արմենը” հենց այնպես չէր հոխորտում։
Առաջնորդական փոխանորդի հրամանից հետո, նրան են այցելել Արարատ երիտասարդաց միության անդամներն ու հոգաբարձուները, ովքեր Կճոյանից ցանկացել են տեղեկանալ Տեր- Հակոբի ազատման պատճառների մասին։
hayeli.am–ը կապվեց Արարատյան միության լրագրողների խմբի ղեկավար Նաիրա Պողոսյանի հետ, ով հաստատեց, որ Տեր Հակոբ քահանան ազատված է։ Նրանք հանդիպել են Կճոյանի հետ, փորձել են հասկանալ հրամանի պատճառը, իսկ Կճոյանը պատասխանել է. “Եթե ես ձեզ ասեմ պատճառը, կնշանակի, թե ես ձեզ բացատրություն եմ տալիս։ Իսկ ես բացատրելու խնդիր չունեմ։ Եվ առհասարակ, ինձ չի հետաքրքրում, թե ինչ են իմ մասին գրում ու խոսում”։
Միության անդամներն ու հոգաբարձուները փորձել են ներկայացնել, որ անժխտելի է Տեր Հակոբի մեծ ներդրումն ու վաստակը միության կայացման գործում, ինչը չի ժխտել Կճոյանը, սակայն հակադարձել է, թե՝ “Եկեղեցին անձերով չի պայմանավորված”։
hayeli.am–ը կապվեց նաեւ Շամշյանի հետ, ով հաստատեց իր վերոհիշյալ արտահայտությունը եւ պնդեց, որ, այո, Տեր Հակոբը իսկական հոգեւորական է եւ եթե Կճոյանը ինչ–որ հարցեր ունի, ապա թող ոչ թե Տեր Հակոբի հետ հաշվեհարդար տեսնի, այլ՝ իր՝ Գագիկ Շամշյանի հետ։



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ