ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, July 15, 2013 18:12 - 4 քննարկում

77 մարդու սպանած Բրեյվիկին հոլիվուդյան դերասանի պես էին վերաբերվում, իսկ խեղճ հային ծաղրում են:


Նայեք: Երկար և ուշադիր նայեք այս դժբախտի դեմքին: Նա այդ վթարով չէր որ փորձանքի եկավ: Նա փորձանքի եկավ երբ մենք դարձանք այսքան դաժան ու անգութ մեր օրվա ապրուստը հոգալու գոյության կռվի արդյունքում: Ուշադիր նայեք: Այս մարդու դեմքը չի սա, այլ մեզանից յուրաքանչյուրի դեմքի անրադարձն է հեյելու մեջ: Մենք մեզ ենք տեսնում ի դեմս այդ դժբախտ ու տառապյալ հոգուն: Գուցե թե մենք մի քիչ բարտես ենք ու մի քիչ խնամված: Դա խաբուսիկ է: Մենք մեր հոգու խորքում հենց այսպիսի տառապյալ ենք ու այսպիսի տանջահար ենք: Սա ՄԵՆՔ ենք: Մեր ժողովուրդն է այս նկարում: Վերացեք խալաթից ու այս անձից և կենտրոնացեք մեր այս ողբերտգական վիճակի վրա: Սա մեր ազգային ողբերգությունն է իր մերկությաբ ու կանացի կոպեկանոց խալաթով կիսածածկված:

«Էն Տե Վե» լրատվականի մոտ տեսանյութ է հայտնվել Տվերի դատարանից, որտեղ այսօր ձերբակալել են հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, որին մեղադրում են Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի համար: Երեկ Հարությունյանը գտնվում էր Բոտկինսկի հիվանդանոցում, սակայն հետաքննության պահանջով, բժիշկները դեղամիջոցների միջոցով հանել են նրան քնից: 46-ամյա տղամարդուն դատարան են տարել չսափրված և կանացի գույնզգույն խալաթով: Նա նստած է ամբաստանյալների համար նախատեսված ճաղերի հետևում ու շատ նիհար է երևում: Նրան շրջապատել են լրագրողները: Բոլոր հարցերին նա պատասխանում է գլուխը տարուբերելով ու փորձում է զսպել արցունքները: Լրատվականը գրում է՝ ամենայն հավանականությամբ նա դեռ շոկային վիճակում գտնվում է: Այսօր նրա նկատմամբ մեղադրանք են ներկայացրել՝ «Երկուսից ավելի մարդկանց մահվան պատճառ դարձած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու» համար: Հարությունյանն իր մեղքը չի ընդունել ու խնդրել է դատարանին, որ իրեն ազատ արձակեն: Մոսկվայում հուլիսի 13-ին Հրաչյա Հարությունյանն իր բեռնատարով ավոտբուսի էր բախվել, ինչ հետևանքով 18 մարդ էր զոհվել:

Ըստ լուրերի՝ մոսկովյան ողբերգական վթարն առաջացրած մարդը ազատամարտիկ է եղել: Ասում են, որ անցյալ տարի բանակում զոհվել էր որդին, և, ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով մեկնել էր արտագնա աշխատանքի՝ որդու գերեզմանը սարքելու համար փող աշխատելու նպատակով …
Առաջին հերթին ողբերգություն է, որ նման անցյալ ունեցող մարդը, ելնելով սոցիալական դրդապատճառներից, մեկնել է ղարիբության:
Ինչպես տեսնում եք՝ ինֆինիտիի կամ բենթլիի ղեկին նստած չի վթարի ենթարկվել, այլ, որպես սևագործ աշխատող՝ խճաքարով բեռնված բեռնատարով: Հավանաբար, որպես էմիգրանտ՝ աշխատել է ծանր ու անկանոն գրաֆիկով, որի արդյունքում էլ զգոնության կորուստ է տեղի ունեցել, որն էլ հանգեցրել է 18 մարդու կյանք խլած այդ ողբերգությանը:
Վթարը հաստատ դիտավորյալ չի տեղի ունեցել, իսկ զոհերի թիվը մեծ է, քանի որ իր բեռնատարի թափքի խճաքարերն են արագության տակ շատերին սպանել …
Չեմ արդարացնում: Այո, հանցանք է կատարվել, որի համար հիմա օրենքի առջև է կանգնել և ենթակա է պատասխանատվության:
Բայց …

Բայց նման կերպ՝ ծաղրուծանակի ենթարկելու համար կանացի խալաթ հագցնելով նվաստացնել, ստորացնելն էլ հանցանք է, որը պատիվ չի բերում ՌԴ-ի նման մեծ երկրին: Շովինիստական և ռասիստական մոտեցումները չնայած նրանց բնորոշ են (հատկապես կովկասցիների, անդրկովկասցիների և միջինասիացիների հանդեպ) , բայց միևնույն է, նույնպես դատապարտելի ստոր երևույթներ են:
որիկ says: Հուլիս 16, 2013 at 01:47 Ես կարծում եմ այս դեպքը և սրանից հետո բոլոր դեպքերը, որ կլինեն(հավատացեք կլինեն)սադրանք է(провокация): Նա ով այդ պրովոկացիան արել է, շատ լավ է ուսումնասիրել այդ վարորդի մարշրուտը: Նրանք շատ լավ են իմացել որ վթար կլինի ամպայման , բայց այդքան զոհեր… երեվի չեին սպասում: Եվ այն հանգամանք թե ինչպես դեղերով սրսկած մարդուն բերել են դատարան – ապացույց է: Նույնիսկ գազան մարդասպանին այդպես չեն նվաստացնում(унижают): Այսօր Ռուսաստանում ազրները,թուրքերը և թաթարները ամեն կերպ ուզում են հայերին դարցնել թշնամի Ռուսների աչքում: Այն ինչ վոր կատարվեց շատ ցավալի է…Ցավակցություն եմ հայտնում բոլոր զոհերի հարազատներին: Ես պատկերացնում եմ Հրաչյա Հարությունյանին դրությունը: Մեր մասնագետները անպայման պետք է մասնակցեն այդ հետաքննությանը:

Կամազը հին էր: Երկիրն էլ է հին: Կամազը արգելակներ չուներ կամ էլ վթարվել էին նրանք: Երկրի կառավարիչներն էլ արգելակներ չունեն կամ էլ վթարվել են նրանք: Սլանում ենք գլխապտույտ դեպի ճակատագրական վթարը: Այս դժբախտի նման կարծում ենք որ կվաստակենք բանակում զոհված մեր հազարավոր որդիների շիրմաքարերի դրամը ու կդնենք շիրմաքարերը մեր անմեղ զոհված զավակների գերեզմաններին: Խաբկանքից արբեցած սլանում ենք դեպի վթարը, դեպի այն վթարը որ մեզ ազգովի կթողնի առանց շիրմաքարի:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Gevorg
Jul 16, 2013 0:12


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('27566') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x84\xD5\xAB\xD5\xA1\xD5\xB5\xD5\xB6 \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x84\xD5\xAB\xD5\xA1\xD5\xB5\xD5\xB6 \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x84\xD5\xAB\xD5\xA1\xD5\xB5\xD5\xB6 \xD5\xA5\xD6\x80...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219