ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, July 12, 2013 4:10 - 1 քննարկում

Մխիթարյանը ինտելեկտուալ ֆուտբոլիստ է…

Bundesliga.com. Հենրիխ Մխիթարյանը կատարյալ փոխարինող կդառնա Գյոտցեի համար

Դորտմունդի «Բորուսիան» տեխնիկապես լավ պատրաստված, արդյունավետ կիսապաշտպանի կարիք ուներ, ով կփոխարիներ Մարիո Գյոտցեին, գրել է Bundesliga.com-ը։

«Մխիթարյանը ծնվել է Երեւանում, սակայն մանկությունն անցկացրել է Ֆրանսիայում, որտեղ «Վալանսի» կազմում խաղում էր նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը։ Համլետը մահացավ գլխի չարորակ ուռուցքից, եւ ընտանիքը 1995-ին վերադարձավ հայրենիք։

Մխիթարյանը սկսեց մարզվել Երեւանի «Փյունիկի» մարզադպրոցում եւ սկսեց հանդես գալ թիմի հիմնական կազմում։ Հայաստանում հասնելով հաջողության՝ Մխիթարյանը տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», իսկ հետո՝ «Շախտյոր»։ Կիսապաշտպանը ոչ միայն դարձավ թիմի առաջատարներից մեկը, այլեւ հիանալի մրցաշրջան անցկացրեց՝ Ուկրաինայի ավարտված առաջնությունում դառնալով 25 գոլի հեղինակ։

Հատկանշական է, որ Մխիթարյանի յուրաքանչյուր գոլից հետո «Դոնբաս Արենայում» հնչում էր Արամ Խաչատյանի «Սուսերով պարը»։

Մխիթարյանը 3 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012), ինչպես նաեւ ճանաչվել է ԱՊՀ լավագույն խաղացող։ Նա տիրապետում է մի քանի օտար լեզուների եւ անկասկած մեծ օգուտ կբերի «Բորուսիային»։ Հենրիխ Մխիթարյանը կատարյալ փոխարինող կդառնա Գյոտցեի համար»,- փոխանցում է Բունդեսլիգայի կայքը։

NEWS.am Sport



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Vaneci
Jul 12, 2013 18:22


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('27554') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD4\xB5\xD5\x86\xD5\x88 \xD5\xBB...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD4\xB5\xD5\x86\xD5\x88 \xD5\xBB...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD4\xB5\xD5\x86\xD5\x88 \xD5\xBB\xD5\xA1\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219