ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, July 12, 2013 3:48 - 1 քննարկում

Այս պատմության բոլոր մասնակիցներին բանտախուց իջեցնելու համար մի քանի օր է պետք նորմալ երկրներում…

| Հուլիս 12 2013 «Օֆշորային խայտառակությունը ողջ տրամաբանող մարդկության շուրթերով աղերսում է, ասում է` ձեր ցավը տանեմ, օֆշորներում փողեր եք լվանում, հասկացանք, բայց գոնե ձևակերպումներում ճիշտ եղեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանն` անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ ստեղծված օֆշորային պատմությանը: «Օֆշորը մեր հին Երևանի Մարքսի փողոցի բաղնիքի քիսաչու գործարքը հո չի՞: Օֆշորում, ճիշտ է, մեծ գումարներ են լվացվում, բայց արի ու տես, որ ձևակերպումը հասարակ բան է` փողեր ես լվանում, քո անվան տակ ձևակերպի: Հայտարարություններ  եղան, չէ՞, որ եթե էս սկանդալը հասնի Եվրոպա, Հայաստանի իմիջի վրա լուրջ ազդեցություն կունենա, ու հետո ներդրումային ծրագրերը կնվազեն, որովհետև վարչապետ կոչվածն օֆշորում գործարքներ է անում…»,- նշեց նա: Անդրադառնալով այն տեսակետներին, թե Տիգրան Սարգսյանն այնքան «միամիտ» չէր գտնվի, որպեսզի իր անունով օֆշորային գոտում ձեռնարկություն բացեր, Գուրգեն Եղիազարյանն արձագանքեց. «Իրենք իրենց արարքները բացահայտում են: Գործարքն արված է, գրանցված է… Եթե միամիտ չէր, գլուխն աշխատում էր, բա էդ Աշոտ Սուքիասյա՞նը, որը գործի հետ կապ չունեցող մարդ էր: Մեկը պետք էր, որ հերն անիծեին` վրեն բարդեին, ու Աշոտ Սուքիասյանն այս շախմատային պարտիայի միայն զինվորն է, որին շատ հանգիստ զոհաբերեցին, որ 34 մլն դոլար աշխատեն: Բա որ վարչապետը չի բացել, ո՞վ ա բացել. այլմոլորակայինները եկան՝ նրա անունով բացեցի՞ն: Վաղը-մյուս օրը Սերժ Սարգսյանի անունով էլ հաշիվ կբացեն: Ալիևը հարուստ է, մի 10 մլն Ս. Սարգսյանի անունով Ալ Քաիդայի հաշվին փող կփոխանցի, հետո կասեն, թե գումարներ է դնում, վերցնում»: Միաժամանակ Գուրգեն Եղիազարյանը չբացառեց, որ կեղծ փաստաթղթերով, կեղծ լիազորագրերով, էլեկտրոնային ստորագրմամբ «ֆանտաստիկ պայմաններում» հնարավոր էր վարչապետի անունով ձեռնարկություն գրանցել, բայց, ըստ նրա՝ հաշիվներ փոխանցել չէր կարող: «Հայրապետյանն ասում է, որ վարչապետի ու Կճոյանի հետ ծանոթացել է Աշոտ Սուքիասյանի տանը… սա էլ է պատահական եղե՞լ: Այսքանից հետո Տերտերն ասում ա՝ կապ չունեմ, հանկարծակիի եմ եղել… Այս պատմության բոլոր մասնակիցներին բանտախուց իջեցնելու համար մի քանի օր է պետք նորմալ երկրներում»,- ասաց նա՝ հավելելով, թե հետագայում Կիպրոսից մեկին կգտնեն ու գործը «կբարդեն վրան»` թյուրիմացություն անվան տակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/07/12/248774.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

grigori
Jul 12, 2013 20:33


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('27556') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x81\xD5\xA1\xD5\xB5\xD5\xB6 \xD5\xA2\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x81\xD5\xA1\xD5\xB5\xD5\xB6 \xD5\xA2\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x81\xD5\xA1\xD5\xB5\xD5\xB6 \xD5\xA2\xD5\xA1\xD5\xBC...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219