ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, July 12, 2013 3:20 - չքննարկված

Հայրիկյանը իր անձը գնահատում է 42 միլիոնանոց թիրախ (100 հազար դոլար). «փողս տվեք, ինչքան ուզում եք խփեք պետպատվերի սահմաններում»…

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | 14:55 | Հուլիս 12 2013 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի վրա մահափորձի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում այժմ հարցաքննվում է դատաբժիշկ Վիգեն Ադամյանը: Գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը դատաբժշկից հետաքրքրվեց՝ Պարույր Հայրիկյանի վերքերից ո՞րն է տեսել: Վերջինս ասաց, որ տեսել է Պարույր Հայրիկյանի կրծոսկրի շրջանի վերքը. դա նրան հաջողվել էր տեսնել պահի տակ, այն ժամանակ, երբ բժիշկը բացել է վիրակապը և փոխել այն: «Ինչո՞ւ դատաբժիշկը շոշափող վերքը չի տեսել» հարցին Վիգեն Ադամյանը պատասխանեց, որ ինքը չի խուսափել Պ. Հայրիկյանի վերքը տեսնելուց, փորձաքննվողը գտնվում էր այնպիսի վիճակում, որ փորձագետը չէր կարող լիարժեք հետազոտել նրա մարմինը, քանի որ կարող էր վնասել նրան: Գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հատկանիշների հիման վրա է դատաբժիշկը եզրակացրել, որ Պարույր Հայրիկյանի շոշափող վերքը հրազենային է, այն դեպքում, երբ դատաբժիշկը դա չի տեսել: Ի պատասխան՝ Վիգեն Ադամյանն ասաց, որ շոշափող վնասվածքը մտնում է հրազենային վնասվածքների մեջ, իսկ ըստ բժշկական փաստաթղթերի, որոնք կազմվել են Պարույր Հայրիկյանին բուժող բժիշկների հետ, տուժող Պ. Հայրիկյանի մոտ ախտորոշվել է շոշափող վնասվածք: Լյուդվիգ Ավետիսյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր է, որ բժիշկը սխալված լինի: Հարցին ի պատասխան՝ դատաբժիշկն ասաց, որ ինքը չի կարող բժշկի որակավորման համար որևէ արտահայտություն անել: Պաշտպան Լ. Ավետիսյանը դատաբժիշկ Վիգեն Ադամյանից հետաքրքրվեց նաև՝ արդյո՞ք տուժող Պրույր Հայրիկյանի վնասվածքները համապատասխանում են հագուստի վնասվածքներին: Դատաբժիշկն ասաց, որ ինքը հագուստը չի ուսումնասիրել: Դատաժիշկը չբացառեց նաև, որ եթե իր աչքով տեսներ, զններ, հնարավոր է` հանգեր այլ եզրակացության: Դատավոր Գագիկ Պողոսյանն էլ հետաքրքրվեց՝ ինչի՞ց է դատաբժիշկը եզրակացրել, որ վնասվածքը տուժող Պ. Հայրիկյանի առողջությանը  պատճառել է միջին ծանրության վնաս: Դատաբժիշկ Վիգեն Ադամյանը պատասխանեց, որ նման վնասվածքի ապաքինման համար 21 օրից ավելի ժամանակ է պահանջվում: Վարդան Սեդրակյանի պաշտպանի հերթական հարցից հետո Պարույր Հայրիկյանն առարկեց դրան՝ նշելով, որ «այս փաստաբանը պաշտպանում է մի մարդու, որը մասնակից չէ գործին (նկատի ունի Ալ. Սիրունյանի՝ դատարանում բազմիցս արած այն արտահայտությունը, որ Վարդան Սեդրակյանն այս գործի հետ կապ չունի.- Օ.Հ.), բայց ինքն ուզում է բացառել ընդհանրապես հանցագործությունը»: Ալ. Սիրունյանն էլ արձագանքեց. «Այս փաստաբանը պաշտպանում է մի մարդու, ումից դուք փող եք ուզում, հարգելի´ պարոն Հայրիկյան, և 42 մլն եք ուզում»: Պ. Հայրիկյանն էլ ասաց, որ ինքը գումար է ուզում նաև նրանից, ով պատվիրել է իր մահափորձը: Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանն էլ դատաբժշկին հարցրեց՝ քանի՞ օրվա ընթացքում դատաբժիշկը կարող էր հետազոտել Պ. Հայրիկյանի վերքերը. «Որովհետև Պարույր Հայրիկյանը չորրորդ օրն իրա դաչայում էր, նկարահանել են, եթե ման էր գալիս, թող գնար, նայեր, ինչո՞ւ չի նայել»: Ամբաստանյալի հարցը հանվեց, քանի որ պատասխան արդեն տրվել էր: Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանն էլ հարցրեց՝ որքա՞ն ֆինանսական միջոցներ են պահանջվում նրան հասցված վնասվածքը բուժելու համար: Դատարանի կողմից հարցը հանվեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/07/12/248972.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ