ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, July 7, 2013 7:41 - 1 քննարկում

ՇԱՏ ՈՒՐԱԽ ՀԵՔԻԱԹ՝ ԻՆՔՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վահրամ Սահակյան

Լինում է, չի լինում մի անգրագետ ամուսնական զույգ է լինում։ Սրանք երեք երեխա են ունենում, բայց անապահով են լինում, չեն կարողանում երեխաներին կերակրել, որովհետեւ երկուսն էլ աշխատում են որպես եկեղեցում մոմ փոխող, բայց իրենց աշխատանքից հանում են։
Մի խոսքով՝ ոչ փող են ունենում, ոչ խելք, ոչ նրբանկատություն։
Օրերից մի օր, սրանց ծանոթներից մեկը, մասնագիտությամբ ատաղծագործ, ասում է, որ ինչ-որ սերիալի համար սցենար է գրել ու կարող է խոսի՝ իրենց դեր տան էդ սերիալում։ Սրանք համաձայնվում են, չնայած կյանքում տեղյակ չեն լինում, թե ինչ է նշանակում դերասանական արվեստ։ Մի խոսքով՝ ատաղծագործը սցենար է գրում, ատամնաբույժը՝ երաժշտությունը, ոսկերչի օգնականը բեմադրում է, իսկ էս եկեղեցում մոմ փոխող մարդ ու կինը խաղում են։
Մի երկու տարի էդպես խաղում են ու հերիք չի երեխաներին կերակրում են՝ դեռ մի բան էլ մարդիկ իրենց անուն-ազգանուններն են իմանում, մի հատ էլ Suzuki են առնում, երկրի նախագահն էլ ասում է՝ «Լավ չի՞, որ դերասանները մեքենա են առնում»։
Ամեն ինչ լավ է ընթանում, բայց հանկարծ սրանց մեծ տղան մրսում-հիվանդանում է ու անհրաժեշտ է լինում գլանները հեռացնել։ Երեխային տանում-պառկացնում են հիվանդանոց, բայց վիրահատման օրը վիրաբույժի փոխարեն էլեկտրիկն է գալիս վիրահատում ու երեք երեխայի փոխարեն՝ սրանց մնում է երկու երեխա։
Որ մյուս երեխան մրսելուց չհիվանդանա, ծնողները որոշում են նրան լողի խմբակ հանձնել, տանում են լողավազան, բայց լողի մարզիչը դիմացի շենքի լիֆտյորն է լինում ու երկու երեխայի փոխարեն՝ սրանց մնում է մեկ երեխա։
Ծնողները բարկանում են ու որոշում են մի Suzuki էլ երեխայի համար առնեն, որ քշել սովորի ու սիկ… արտագաղթի էս երկրից։ Suzuki-ն առնում են, նախագահն ասում է՝ «Լավ չի՞, որ դերասանների երեխաները մեքենա են քշում», երեխային տանում են մեքենայի ուսուցման, բայց քշել սովորեցնողը սիգարետի վրայի աքսիզ կպցնողն է լինում ու սրանք արդեն ոչ մի երեխա չեն ունենում։

Այ, էսպիսի ուրախ հեքիաթ ինքնագործների մասին։

© V.S. 2013



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ԱԲԳԴԵԶ
Jul 7, 2013 12:01


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('27476') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD5\xB0\xD5\xA5\xD6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD5\xB0\xD5\xA5\xD6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD5\xB0\xD5\xA5\xD6\x84\xD5\xAB...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219