ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, June 20, 2013 21:03 - 3 քննարկում

Հերթական խեղկատակություն ու խայտառակություն. «Նամակը Ա. Սուքիասյանի ձեռագիրը չէ, իսկ օֆշորի կարկառուն ներկայացուցիչը Տ. Սարգսյանն է»

«Նամակը Ա. Սուքիասյանի ձեռագիրը չէ, իսկ օֆշորի կարկառուն ներկայացուցիչը Տ. Սարգսյանն է»

«Եթե ոստիկանությանը հրահանգ տան, որ Աշոտ Սուքիասյանին բերման ենթարկեն, բերման կենթարկեն: Պարզ է, որ հնարավոր չէ պարզել նամակով, թե որտեղ է գտնվում Աշոտ Սուքիասյանը, ով խոստովանություն է ուղարկել, որ ինքն է օֆշորի գլխավորը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկի՝ գործարար Աշոտ Սուքիասյանի կողմից ՀՀ դատախազին հասցեագրված 5 էջանոց նամակի բովանդակությանը, որտեղ նշվում է, որ աղմուկ հանած հայտնի օֆշորային կազմակերպությունը պատկանում է իրեն, և որ ինքը բաժնեմասեր է գրել ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով՝ առանց վերջիններիս տեղյակ պահելու և նրանց կարծիքները հաշվի առնելու:«Բայց նամակի հեղինակը Աշոտ Սուքիասյանը չէ, այն նախադասությունները, այն մտքերը, բանկային այն տերմիններն ու խոսակցականը՝ դա Աշոտ Սուքիասյանի սեփականությունը չէ: Առայժմ դա բեմադրված է սրանց կողմից՝ օֆշորի հերոսների կողմից»:

Գուրգեն Եղիազարյանը տարօրինակ է համարում նաև այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է ՀՀ դատախազություն իր անվամբ գրանցված օֆշորի խնդրով:

«Այնպես որ ծիծաղելու տարբերակ է առաջարկում օֆշորի կարկառուն ներկայացուցիչը՝ վարչապետը, որը դիմում է գրում դատախազին: Ընչի՞ ես դատախազին գրում, դու ոչ ու բարով էս երկրի երրորդ դեմքն ես, դա ուղիղ պետական անվտանգության ծառայության գործն է, իսկ դու ոչ ու բարով վարչապետն ես Հայաստանի Հանրապետության, և ասենք, երբ որ դու քո անունով օֆշոր ես բացում և կեղտոտ գործարքի մեջ ես ներքաշվում, պետք է մտածես, որ սա առնվազն հանցագործություն է, ինչու՞ ես դու դիմում գլխավոր դատախազին: Դու չորրորդ ուսումնարանի ավագ դաստիարա՞կ ես, թե՞ ինչ, դատախազին դիմում, ասում ես՝ փրկեք ինձ, իմ անունով օֆշոր են բացել»:

Գուրգեն Եղիազարյանի գնահատմամբ՝ առնվազն հիմարություն է կարծել, որ առանց որևէ մեկի գիտությամբ մեկ ուրիշը օֆշորային հաշիվ բացի:

«Կամ որ ասում է, որ ապահով լիներ, հենա Սերժ Սարգսյանի անունով կբացեր էլի, կամ, ասենք, թող Օբամայի կամ Պուտինի անուններով բացեր, կամ Սերժ Սարգսյանի ու Վեհափառի անունով. ավելի ապահով կլիներ:

Հերթական խեղկատակությունն ու խայտառակությունն է, էս մարդկանց իրենց աթոռներից ոչ մի բրիչով քերել հնարավոր չէ, ինչ ուզում ես արա, մենակ կպած մնան իրենց աթոռներին, սա է «ապահով Հայաստանը», սրանք էլ «ապահով Հայաստանի» վարչապետն ու հոգևորականն են. ցավոք սրտի, արդեն հոգևորականն էլ հետն են խառնած, հոգևոր լիդերներից մեկը մեր հանրապետության»:

Քրիստինա Մկրտչյան

Լուսանկարը՝ Bravo.am-ի



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Hay
Jun 20, 2013 23:00


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('27238') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://ovanitas...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219