ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, June 8, 2013 16:05 - 1 քննարկում

Եթե չկասեցվի Հայաստանում գործող «Թիկնազորի մասին օրենքը», ապա ինքնաոչնչացումը հեռու չէ…

    • Հակոբ Բադալյան
    • Մեկնաբանություն – Ուրբաթ, 07 Հունիսի 2013, 11:59

Սյունիքի արդեն նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցածի տեսագրությունը, որ առկա է մարզպետի տան անվտանգության տեսախցիկների շնորհիվ, դարձավ ոչ միայն Սյունիքի մարզպետարանի, այլ նաեւ հասարակության սեփականությունը: Թեեւ կարծես թե մարզպետարանի աշխատակազմ կոչվածը մի փոքր ավելին է տեսել, քան այն, ինչ հանրության համար է դարձել անհասանելի: Օրինակ, մարզպետարանը կարծես թե տեսել էր նաեւ Լիսկայի տուն գալը: Իսկ հետո Լիսկան չկա: 

Ընդ որում, Լիսկայի բացակայությունը տեսանյութի ամենախորհրդավոր պահերից մեկն է: Նա հայտարարել էր, դեպքից անմիջապես հետո, թե քնած էր, այլապես «մի քսան հատ կշարեր»: Լիսկան ըստ երեւույթին քնած էր բունկերում, որովհետեւ տանը քնած լինելու պարագայում պետք է որ նարկոզի տակ լինի մարդ՝ դրսում կատարվող թոհուբոհից ու կրակոցներից չարթնանալու համար: 

Հետեւաբար, Լիսկան կամ պարզապես եղել է շուրջը կատարվող որեւէ բան ֆիզիկապես ընկալելու անընդունակ, կամ էլ նա քնած չի եղել: Այստեղ ուշագրավ է, որ տեսանյութում ոչ բոլոր կրակոցների «աղբյուրներն» են նկատելի: Այսինքն, տեսանյութը ամենեւին չի պատկերում ամբողջ միջադեպը, գոնե այն մասով, ինչքանով հասանելի է հասարակությանը: 

Դրանում մի բան է առավելագույնս հստակ՝ կրակոցներ սկսում է Արտակ Բուդաղյանը, բայց պարզ չէ, թե ինչ է նախորդել այդ ամենին: Տեսանյութը չունի ձայն եւ պարզ չէ, թե ինչ խոսակցություն էին վարում Արտակ Բուդաղյանից առաջ եկած Ավետիք Բուդաղյանն ու նրան դիմավորողները՝ Լիսկայի որդիներն ու թիկնապահները: Նկատելի է, որ տեղի է ունենում բանավեճ, բայց թե ինչ բովանդակությամբ՝ պարզ չէ: Մինչդեռ դա իհարկե կարեւոր դետալ է կողմերի հետագա գործողությունների մոտիվացիան եւ տրամաբանությունը հնարավորինս ճշգրիտ ընկալելու համար: 

Դրանից բացի, կարծես թե բավական նկատելի է, որ մինչ Լիսկայի կինը փորձում է Արտակ Բուդաղյանին զսպել եւ չեզոքացնել զենքը, նրա ուղղությամբ հնչում է կրակոց, եւ Բուդաղյանն ըստ ամենայնի հենց այդտեղ վիրավորվում է: Բանն այն է, որ Լորետայի հետ եղբորը զսպել փորձող Ավետիք Բուդաղյանը թողնում է նրան եւ ատրճանակով կրակում կոնկրետ ուղղությամբ, որտեղ ենթադրաբար Լիսկայի թիկնապահներից մեկն էր եւ ամենայն հավանականությամբ որտեղից էլ եկել էր կրակոցը Արտակ Բուդաղյանի ուղղությամբ: Համենայն դեպս հարց է առաջանում, թե ինչու Արտակ Բուդաղյանի ընկնելուց հետո Ավետիք Բուդաղյանը թողնում է եղբորն ու սկսում կրակել թիկնապահների վրա: Դա հիմք է տալիս ենթադրել, որ ուրեմն կրակոցը Արտակ Բուդաղյանի ուղղությամբ եղել է նրանց կողմից: 

Ամենաակնհայտն իհարկե այն է, որ Ավետիք Բուդաղյանին, ով մահացավ, կրակում են թիկունքից: Այսինքն, երբ նա շրջվել եւ հետ է դառնում, նրան թիկունքից կրակում են: Կրակում են, երբ նա այլեւս վտանգ չէր ներկայացնում այն մարդկանց համար, ովքեր կրակում են նրան: Հենց այստեղ է, որ չի երեւում, թե հատկապես ովքեր են կրակում: Եվ այստեղ է, որ առնվազն տարօրինակ է հնչում զինդատախաղի պնդումը այն մասին, թե Լիսկան դեպքի վայրում չի եղել եւ դա փաստ է: Ինչպես կարելի է պնդել դա եւ ասել, որ փաստ է, եթե տեսագրությունը ամբողջ պատկերը եւ ամբողր տարածքը չէ, որ ընդգրկում է, եւ պարզ չէ, թե ովքեր են քնած կամ արթուն տեսախցիկի ընդգրկման շրջանակից ասենք մեկ մետր այն կողմ: Եվ դա այն դեպքում, երբ Ավետիք Բուդաղյանին կրակում են հենց տեսախցիկի ընդգրկման շրջանակից դուրս, այսինքն կրակողը չի երեւում տեսագրության մեջ: 

Հետեւաբար պարզ է, որ առկա տեսանյութը չի կարող հանդիսանալ որեւէ եզրակացության հիմք, հատկապես գլխավոր հանցանքի՝ Ավետիք Բուդաղյանի ակնհայտ եւ դիտավորյալ սպանության: Ընդ որում, այդ սպանությունը մեղմ ասած դժվար է որակել ինքնապաշտպանություն, քանի որ նա շրջվել էր եւ հեռանում էր այն մարդկանցից, ովքեր նրան կրակում են թիկունքից եւ որն էլ գուցե եղել է մահացու կրակոց, քանի որ դրանից հետո արդեն Բուդաղյանն ընկնում է ու այլեւս չի վեր կենում: 

Ակնհայտ է, որ նախաքննությունը կարծես թե փորձում է տեսագրությունը դարձնել մի հիմք, որի վրա հետագայում կարող է կառուցվել Սյունիքի նախկին մարզպետի, նրա որդու եւ թիկնապահի դատական պաշտպանությունը: Դրա մասին էին վկայում թե զինդատախազի մամուլի ասուլիսը, թե Լիսկայի հետագա հայտարարությունները ավազակային հարձակման մասին, թե հանկարծ Սյունիքի մարզպետարանի միջոցով տեսանյութի շրջանառության մեկնարկը, դրա հանդեպ իրավապահների շատ հանգիստ վերաբերմունքը, այն դեպքում, երբ փաստացի նախաքննության կարեւոր դետալ էր բացահայտվել մի կառույցի միջոցով, որը պետական օրգան է, բայց գործել էր մասնավոր դետեկտիվ գործակալության սկզբունքներով: 

Նախաքննությունը դեռ չի ավարտվել իհարկե, եւ գուցե հետագայում կտա տեսանյութի դիտումից առաջացող բոլոր հարցերի սպառիչ պատասխանը, կբացատրի բոլոր այն դրվագները, որոնք կարող են թյուր կամ թերի ընկալված լինել տեսանյութը դիտողների մոտ, քանի որ շատ դրվագներ ակնհայտորեն ունեն փորձագիտական աչքի կարիք՝ ճշգրիտ եզրակացության համար: 

Բայց կարծես թե մի բան ակնհայտ է, որ տեսագրությունը չի կարող լինել տեղի ունեցածի մասին ամբողջական պատկերը վերականգնելու հիմք, քանի որ դրանում առկա չէ առնվազն մի կարեւոր հանգամանք՝ Ավետիք Բուդաղյանին թիկունքից գետնին տապալած կրակոցի աղբյուրը:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

mila
Jun 8, 2013 20:33


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('27002') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>. ov ev e be...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>. ov ev e be...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '. ov ev e berel...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219