Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, June 6, 2013 6:08 - 3 քննարկում

ԱՀԱԶԱՆԳ Է Հնչում Հայ Ազգի Գլխին …ՊԱՏԺԵՔ, այլապես Սփյուռքը այն կանի…

ԱՀԱԶԱՆԳ Է Հնչում Հայ Ազգի Գլխին …ՊԱՏԺԵՔ, այլապես Սփյուռքը այն կանի…
Pressing.am

խմբ.-Նշյալ նյութի հեղինակը պահանջում է դատապարտել և պատժել հայի գենոֆոնդը խեղող անձերի, կառույցների ազգադավ գործունեությունը հայրենիքում. Փաստը կարդալ այստեղ` պահանջագիրը ստորև:

Ահավոր էր պահը, երբ դիտում էի տեսաերիզը և տեղեկանում այն մեծ դավադրության մասին, որ կազմակերպվել է Հայ Ազգի գլխին, և այն էլ որտե՞ղ, Մայր Հայրենիքում, որը մեր Բերդն է, մեր ապաստանն է, մեր հազարամյա արմատների և պատմության գանձատունն է:

Ո՞նց կարելի է չսարսռալ և չցնցվել՝ իմանալով, որ գալիք տասնամյակներում Հայաստանում ծնունդ առած երեխաների ԳԵՆԵՏԻԿ ժառանգական DNA – երի որոշ մասը պատկանում է Հրեա Ազգին:

Ասացվածքը չի սխալվում. «Ցեցն անձից է լինում» :
Շատ ճիշտ է սա…

Երբ անկիրթ, անտարբեր զգացմունքներով մարդիկ, Հայրենիքի իմաստին անգիտակիցներ ստանձնեն պատասխանատու և ղեկավար պաշտոններ, նրանց համար ոչ մի արժեք չի ներկայացնի ԱԶԳԸ, Հայրենիքի պատկանելությունը, ուրեմն նրանց համար շատ հեշտ է ամեն արժեքներից ձերբազատվել, վաճառել և դավաճանել բոլոր Սրբությունները՝ հանուն սեփական շահի, կեղտոտ ճանապարհով վաստակած գումարների:

Զարմանալի է, որ շատ պատասխանատուներ տեղյակ են այս ոճրային արարքից, բայց բոլորն էլ լռում են՝ ինչու՞, անհասկանալի է…

Կարելի է բացատրել հետևյալ կերպ.
Մարդիկ, որոնք տեղյակ են և լուռ են մնացել, նրանք լավ են գիտակցում, որ եթէ մի բառ իսկ արտասանեն այս մասին, ապա ազգային անվտանգության մարմինները կարող են ոչնչացնել իրենց էլ, իրենց ընտանիքներին էլ, կամ լավագույն դեպքում կհյուրընկալվեն բանտի զնդաններում և իրենց ողջ գերդաստանը անհետացած կլինի երևույթից, որովհետև ապրում են ահ ու դողում, սարսափում, ոնց որ արվում է բռնատիրական պետություններում և իշխանություններում:

Մ՞իթե մենք էլ պատկանում ենք այդպիսիների թվին:
Ու՞ր են ազգի ներկայացուցիչները, ի՞նչ են անում, քնե՞լ են, թե՞ միայն հետապնդում են անձնական շահերը:

Ցավալի է պատկերը, մենք մեծ աղետի հետ դեմ առ դեմ ենք, և ոչ մի ահազանգ կամ հետաքննություն չի նկատվում այս հարցի կապակցությամբ, ինչու՞, արդյո՞ք այն պատասխանատուները, որոնք մեղսակից են այս ոճրային արարքին, անձեռնմխելի են և այդ պատճառով էլ ոչ մեկի հետախուզումները, հետապնդումնները, պրպտումները չեն կատարվում կամ երևում ոլորտում:

Եթէ այս լուրը դուրս եկած չլիներ մաքսատնից, և արար աշխարհի Հայությունը չիմանար այս ոճրային աղետի մասին, ապա լռակյաց էր անցնելու այս հարցը, և դահիճի սուրը պիտի մխրճված մնար մեր Ազգի թիկունքին, չնայած մինչև հիմա ոչ մի շարժ չի երևում հորիզոնում:

Հարցի հետապնդումը, լուծելը և հանցագործներին դատի հանձնելու տվյալները կան, որով հստակ երևում է, որ առաջին խումբը գումար է փոխանցել, և երկրորդն էլ ուղարկել է ապրանքը պաշտոնական կերպով՝ մաքսատան միջոցով:
Սա նշանակում է, որ բոլոր կողմերը և խմբերը հայտնի են, մնում է գործնականի անցնել և մի րոպե առաջ ձերբակալել բոլոր հանցագործներին և մեղսակիցներին, հարցաքննվեն բոլորն էլ:

Շատ հավանական է, որ ի հայտ գա, որ այս արարքը բավական ժամանակ ի վեր է գործում, և միայն այս անգամ է, որ մաքսատնից տեղեկություն է դուրս սահել և հանրության մեջ տարածվել: Հայտնի, որ մաքսատներում ամենայն խստությամբ խուզարկվում են դրսից ներմուծվող բեռները, այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ այս հանգամանքը չնկատվեց, թե որոշ մարդկանց պարզապես ձեռնատու չէր դրա ՙ ի հայտ գալը:

Մի՞թե սա տարօրինակ չէ:

Եթէ մանր-մունր բաների համար մարդկանց հետապնդում են, այդ դեպքում ու՞ր մնաց հայրենիքի անվտանգության և գենոֆոնդի պահպանման հարցը, որն անկասկած մեծ վտանգ է իրենից ներկայացնում: Հուսանք, որ մոտ օրերս որևէ բան կպարզվի այս հարցի շուրջ:

Ին՞չ է նշանակում 2.5 կգ. /Երկուս ու կես կիլոգրամ /մարդկային ՍԵՐՄ, որը պատկանում է Հրեաների, անաղմուկ մուտք գործի Հայաստան:
Շատ հետաքրքիր է, մի պահ պատկերացնենք, որ տասնյակ տարիներ հետո պահանջատեր Հայը հանկարծ պարզում է, որ զրկվել է Հայրենիքից, իր պապերի դարավոր հողից, որովհետև եթե դատարան դիմեն օտարները, ովքեր ուզում են տիրանալ Մեր Հայրենիքին և փաստեր պահանջեն, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը Հայեր են, ի հայտ է գալու, որ Հայաստանի բնակչության մեծ մասը ՅԱՆ վերջածանցն են կրում իրենց Ազգանվան մեջ իբրև Հայ, իսկ եթե ԴՆԹ-ի ստուգման անալիզներ կատարվեն, կպարզվի, որ բոլորն էլ Հրեական գեներ ունեն, և այդ դեպքում ի՞նչ է լինելու Հայաստանի և հայ ժողովրդի վիճակը:
Դե իհարկե ողբերգական և ցավալի…

Այսինքն Հայաստանի Նոր Սերունդը մեծ մասամբ բաղկացած կլինի Հրեական գեներով Հայերից: Շատ հետաքրքիր է իմանալ, որ ոչ միայն մաքսատան պատասխանատուներն են իմացել այս հարցի մասին, այլ նաև Առողջապահության Նախարարությունը:

Ամեն դեպքում, հուսանք որ կայծակի արագությամբ այս հարցը արմատապես կվերանայվի, և բոլոր մեղավորներն ու մեղսակիցները կստանան իրենց արդար և ամենածանր պատիժը, որովհետև այս արարքը համազոր է ազգային դավաճանության:

Մենք՝ Սփյուռքահայերս, մանավանդ Միջին Արևելքի, մեկ տարուց ի վեր հայապահպան շատ ծանր պայքար ենք մղում օտար ափերում` պահպանելու Մեր Եկեղեցին, Մեր Կրոնը, Մեր Հայ Սերունդը, Մեր Մայրենի Լեզուն, Մեր Ինքնությունը, Մեր Նահապետական և Ընտանեկան Սրբությունները և մինչ օրս շարունակում ենք պայքարել`ապրելով Հայրենիքի երազանքով:

Մեզ համար անընդունելի են մի խումբ դրամապաշտներ, արժանապատվություն և նամուս չունեցող պատասխանատու ղեկավարներ, Հայրենիքի իմաստը, արժեքը և անգին լինելը չիմացողներ,որոնք բառիս բուն իմաստով խաղում են Հայի ապագայի և ճակատագրի հետ: Հայրենիքի կանգուն լինելը, անվտանգությունը և անդորրությունը կարմիր սահման է ողջ Հայության համար:

Երբ ենք արթնանալու թմբիրից, երբ պետք է դադարեն աթոռակռիվները, իրականացվեն մարդասպանություններ բայց մնան անտարբեր, իսկ հանցագործներն էլ՝ անպատիժ:

Մեր ուժը միասնականության մեջ է, մի մարմին, մի բռունցք, մի հոգի և մի սիրտ: Եվ ինչպես հանճարեղ Չարենցն է ասել «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Եթե շարունակվեն այս անտարբեր կեցվացքները՝ հանդեպ Հայրենիքի և Հայ Ժողովրդի, այդ ժամանակ պարտավորված կլինենք զորակոչի ենթարկել ողջ Հայ Երիտասարդությանը Հայաստանում և Սփյուռքում` վերցնելու պարտականությունը և պատասխանատվությունը` ի Սեր Հայրենիքի և նրա գոյատևման:

Հնարավորինս կարող ենք դիմել աննախադեպ, յուրահատուկ և արտակարգ միջոցների, վիրահատելու և վերացնելու քաղցկեղի նման ծայր առած հիվանդագին և ախտահարված երևույթները Մայր Հայրենիքում, տեր կանգնելու և պահպանելու Մեր Երկիրը, Հայ Ազգը և նրա Գոյատևումը:

Նրանք պատրաստ են ամենաթանկն էլ զոհելու, որպեսզի կանգուն մնա Հայրենիքը և որպեսզի առիթ չտանք օտարներին և նրանց մեղսակից գործակալներին մեր երկիր ներխուժելու, թափանցելու և ավերներ գործելու, ինչպէս նաև նրանց կողմից դաժանորեն իրագործելու մշակված ոճրային ծրագրերը, այն է Ողջ Ազգը բնաջնջելու և զրկելու սեփական Հայրենիքից և Հողից:

Արդ՝ խնդրում ենք պատկան պատասխանատու ղեկավար մարմիններին, և պահանջում նրանցից շուտափույթ ուսումնասիրություններ, լուսաբանում և այս հարցի հետ քիչ թե շատ կապ ունեցող մարդկանց անձի անհապաղ հայտնաբերում:
Պահանջում ենք նաև մեղավորներին հրապարակավ դատապարտում խստագույն տարբերակում` Հայրենիքի դավաճանության համար, որպեսզի այն դաս դառնա բոլորի համար և որպեսզի մեկընդմիշտ վերանա անպատժելիության գաղափարը:
Չէ որ տարիներ ի վեր Հայ ազգը արյուն է թափել Հայրենի Հողի պահպանման, հզորացման և անկախության համար:

Կեցցե Հայաստանը և Հայ Ազգը,
Փառք ու Պատիվ մեր բոլոր Նահատակներին, Որոնք իրենց արյունով ներկեցին հայրենի հողը, Որպեսզի տեսնեն՝ Եռագույն դրոշը ծածանվելիս Ազատ Անկախ Հայրենիքի Հողի վրա:

ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ ՄԻ ՀԱՅ՝
ՍՓԻՒՌՔԻՑ
ԿԱՆԹԵՂ



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Lex
Jun 6, 2013 7:21


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('26963') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xB0\xD5\xA1\xD5\xA6\xD5\xA1\xD5\xB6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xB0\xD5\xA1\xD5\xA6\xD5\xA1\xD5\xB6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xB0\xD5\xA1\xD5\xA6\xD5\xA1\xD5\xB6\xD5\xA3\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219